Category: Armen Press

  • «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամա…

    «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու, նախընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ խափանման միջոցի հարցով դատական նիստն ավարտվել է։ 
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թևանյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի մայիսի 23-ին, ժամը 21։00-22:00-ի սահմաններում։
  • Միջազգային հանրապետական ինստիտուտի նոր հարցման մասնակիցների մեծ մասն ասել է, որ …

    Միջազգային հանրապետական ինստիտուտի նոր հարցման մասնակիցների մեծ մասն ասել է, որ պատրաստվում է մասնակցել հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցին, թե որքանո՞վ է հավանական, որ կմասնակցեք  հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը, մասնակիցների 79 տոկոսը պատասխանել է, որ մեծ հավանականությամբ կմասնակցի քվեարկությանը, 13 տոկոսը պատասխանել է, որ ավելի շուտ կմասնակցի, 3 տոկոսը՝ ավելի շուտ չի մասնակցի, 5 տոկոսը՝ չի մասնակցի, 5 տոկոսը՝ չգիտի կամ հրաժարվել է պատասխանել։
    Միջազգային հանրապետական ինստիտուտի նախորդ՝ 2026 թվականի փետրվարին անցկացված հարցման մասնակիցների 68 տոկոսն ասել էր, որ մեծ հավանականությամբ կմասնակցի  քվեարկությանը, 16 տոկոսն ասել էր, որ ավելի շուտ կմասնակցի, 6 տոկոսը՝ ավելի շուտ չի մասնակցի, 9 տոկոսը՝ չի մասնակցի, 1 տոկոսն էլ չգիտի կամ հրաժարվել է հարցին պատասխանել։
    Հայաստանում խորհրդարանական հերթական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մայիսի 8-ից և կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։
    Հայաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրած տվյալների համաձայն՝ առաջիկա ընտրություններում քվեարկելու իրավուն ունի 2 միլիոն 489 հազար 31 մարդ։
  • Միջազգային հանրապետական ինստիտուտը հրապարակել է  հարցման նոր տվյալներ Հայաստանու…

    Միջազգային հանրապետական ինստիտուտը հրապարակել է  հարցման նոր տվյալներ Հայաստանում ամենավստահելի կառույցների վերաբերյալ
    Հարցման մասնակիցների մեծամասնության համար ամենավստահելի կառույցը հայկական բանակն է։
    Հարցման արդյունքները՝ ստորև.
    Զինված ուժեր-49 տոկոս՝ շատ գոհ, 28 տոկոս՝ ավելի շուտ գոհ, 9 տոկոս՝ ավելի շուտ դժգոհ, 10 տոկոս՝ շատ դժգոհ, 4 տոկոս՝ հրաժարվել է պատասխանել։
    Մարզպետարաններ-35 տոկոս՝ շատ գոհ, 37 տոկոս՝ ավելի շուտ գոհ, 12 տոկոս՝ ավելի շուտ դժգոհ, 8 տոկոս՝ շատ դժգոհ, 9 տոկոս՝ հրաժարվել է պատասխանել։  
    Ոստիկանություն-33 տոկոս՝ շատ գոհ, 37 տոկոս՝ ավելի շուտ գոհ, 13 տոկոս՝ ավելի շուտ դժգոհ, 15 տոկոս, շատ դժգոհ, 4 տոկոս՝ հրաժարվել է պատասխանել։
    Տեղական ինքնակառավարման մարմիններ-30 տոկոս՝ շատ գոհ, 38 տոկոս՝ ավելի շուտ գոհ, 14 տոկոս՝ ավելի շուտ դժգոհ, 13 տոկոս՝ շատ դժգոհ, 5 տոկոս՝ հրաժարվել է պատասխանել։
    Հայ Առաքելական եկեղեցի-40 տոկոս՝ շատ գոհ, 27 տոկոս՝ ավելի շուտ գոհ, 11 տոկոս ավելի շուտ դժգոհ, 14 տոկոս՝ շատ դժգոհ, 9 տոկոս՝ հրաժարվել է պատասխանել։
    Վարչապետի աշխատակազմ-31 տոկոս՝շատ գոհ, 32 տոկոս՝ ավելի շուտ գոհ, 10 տոկոս՝ ավելի շուտ դժգոհ, 23 տոկոս՝ շատ դժգոհ, 5 տոկոս՝ հրաժարվել է պատասխանել։  
    Կենտրոնական ընտրական հանձնաժողով-21 տոկոս՝ շատ գոհ, 31 տոկոս՝ ավելի շուտ գոհ, 10 տոկոս՝ ավելի շուտ դժգոհ, 10 տոկոս՝ շատ դժգոհ, 28 տոկոս՝ հրաժարվել է պատասխանել։
    Երևանի քաղաքապետարան-18 տոկոս՝ շատ գոհ, 29 տոկոս՝ ավելի շուտ գոհ, 18 տոկոս՝ ավելի շուտ դժգոհ, 33 տոկոս՝ շատ դժգոհ, 2 տոկոս՝ հրաժարվել է պատասխանել։
    Դատարաններ-13 տոկոս՝ շատ գոհ, 31 տոկոս՝ ավելի շուտ գոհ, 17 տոկոս՝ ավելի շուտ դժգոհ, 21 տոկոս՝ շատ դժգոհ, 18 տոկոս՝ հրաժարվել է պատասխանել։
    Հարցումն անցկացվել է հեռախոսազանգերի միջոցով, մայիսի 5-11-ը։
  • Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ Մարդու իրավունքնե…

    Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն իրականացնող անկախ պաշտոնատար անձ, սկսել է ընտրատեղամասեր այցերի իրականացումը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար ընտրական գործընթացների մատչելիությունը մշտադիտարկելու նպատակով:
  • Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քա…

    Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում մայիսի 23-ին արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ավան վարչական շրջան։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանի գլխավորությամբ կուսակցության ներկայացուցիչները շրջել են Ավանում, թռուցիկներ են բաժանել, լուսանկարվել բնակիչների հետ և հորդորել անպայման մասնակցել խորհրդարանական ընտրություններին։
    «Պետք է  գնալ ընտրական տեղամասեր և տեր կանգնել խաղաղությանը՝ քվեարկելով 16 համարի օգտին։ Այդ քվեարկությունը չպետք է  և չի կարող լինել պարտադրված կամ վճարված։ Քվերակում ենք, որովհետև պետք է տեր լինել պետությանը, խաղաղությանն ու Հայաստանի ապագային»,-նշել է Փաշինյանը։
    Իր ելույթում Փաշինյանը նշել է, որ Հայաստանում այսօր բոլոր դեպքերում որոշողը ժողովուրդն է։ «Սա այսօրվա Հայաստանի և իմ ու մեր թիմի քաղաքական գործունեության առանցքն է։ Որ պահին ժողովուրդը որոշեց, որ ես պետք է հեռանամ, նույն պահին ես կհեռանամ՝ առանց քննարկելու։ Եթե 700 հազար մարդ՝ ընտրողների 50+1 տոկոսը, ասել է՝ Նիկոլ մնա, Նիկոլը կմնա։ Եթե մարդիկ ասեն՝ Նիկոլ գնա, Նիկոլն ո՞վ է, որ չգնա, Նիկոլը ծառա է։ Այդպես լինո՞ւմ է, որ ծառան ասի՝ չէ, չեմ գնալու»,- ասել է Փաշինյանը։
    Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ 
    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո՝ «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 283 թեկնածուից կազմված ընտրական ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 10 թեկնածուից բաղկացած ցուցակ։ Կուսակցության վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։
  • Միջազգային հանրապետական ինստիտուտը ներկայացրել է նոր հարցման տվյալներ Հայաստանու…

    Միջազգային հանրապետական ինստիտուտը ներկայացրել է նոր հարցման տվյալներ Հայաստանում ամենավստահելի քաղաքական և հասարակական գործիչների մասին։
    Միջազգային հանրապետական ինստիտուտը հարցման մասնակիցներին խնդրել է նշել իրենց համար ամենավստահելի 2 քաղաքական և հասարակական գործիչների անունները։
    Հարցման արդյունքները՝ ստորև
    Նիկոլ Փաշինյան (Հայաստանի վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահ)-27 տոկոս՝ որպես առաջին պատասխան, 2 տոկոս՝ որպես երկրորդ պատասխան, ընդհանուր 29 տոկոս։
    Սամվել Կարապետյան («Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ)-6 տոկոս՝ որպես առաջին պատասխան, 3 տոկոս՝ որպես երկրորդ պատասխան, ընդհանուր 9 տոկոս։
    Արարատ Միրզոյան (Հայաստանի արտաքին գործերի նախարար)-1 տոկոս՝ որպես առաջին պատասխան, 4 տոկոս՝ որպես երկրորդ պատասխան, ընդհանուր 5 տոկոս։
    Ռոբերտ Քոչարյան («Հայաստան» դաշինքի առաջնորդ)-2 տոկոս՝ որպես առաջին պատասխան, 2 տոկոս՝ որպես երկրորդ պատասխան, ընդհանուր 4 տոկոս։
    Գագիկ Ծառուկյան («Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ)-1 տոկոս՝ որպես առաջին պատասխան, 2 տոկոս՝ որպես երկրորդ պատասխան, ընդհանուր 3 տոկոս։
    Ալեն Սիմոնյան (Հայաստանի Ազգային ժողովի նախագահ)-1 տոկոս՝ որպես առաջին պատասխան, 2 տոկոս՝ որպես երկրորդ պատասխան, ընդհանուր 3 տոկոս։  
    Արամ Սարգսյան («Հանրապետություն կուսակցության նախագահ)-1 տոկոս՝ որպես առաջին պատասխան, 2 տոկոս՝ որպես երկրորդ պատասխան, ընդհանուր 3 տոկոս։
    Գուրգեն Սիմոնյան («Հայաստանի շնորհապետական» կուսակցության նախագահ)-1 տոկոսը որպես առաջին պատասխան, 1 տոկոսё որպես երկրորդ պատասխան, ընդհանուր 2 տոկոս։
    Արման Թաթոյան («Միասնության թևեր» կուսակցության նախագահ)-1 տոկոս՝ որպես առաջին պատասխան, 1 տոկոս՝ որպես երկրորդ պատասխան, ընդհանուր 2 տոկոս։
    Հարցման մասնակիցների 6 տոկոսը որպես առաջին պատասխան տվել է այլ գործչի անուն, 8 տոկոսն էլ այլ գործչի անուն է տվել որպես երկրորդ պատասխան՝ ընդհանուր 14 տոկոս։
    Հարցման մասնակիցների 40 տոկոսն ասել է, որ ոչ մեկի չի վստահում, իսկ 13 տոկոսը հրաժարվել է հարցին պատասխանելուց։
    Հարցումն անցկացվել է հեռախոսազանգերի միջոցով, մայիսի 5-11-ը։
  • Չինաստանի հյուսիսային Շանսի նահանգի Ցինյուան ​​շրջանի ածխի հանքում գազի պայթյուն…

    Չինաստանի հյուսիսային Շանսի նահանգի Ցինյուան ​​շրջանի ածխի հանքում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 90-ի։
    Ադ մասին մայիսի 23-ին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
    Ավելի վաղ հաղորդվել էր 82 հանքափորի մահվան և 9 անհետ կորածի մասին։
    Գազի պայթյունը տեղի է ունեցել մայիսի 22-ին՝ տեղական ժամանակով ժամը 19:29-ին։ Հանքում եղել է 247 աշխատող։
    Դեպքի վայրում որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են, իրավասու մարմինները հետաքննում են պայթյունի պատճառները։
  • «Ռոսպոտրեբնադզոր»-ն այդ մասին հաղորդագրություն է տարածել։Նշվում է, որ արգելքի տա…

    «Ռոսպոտրեբնադզոր»-ն այդ մասին հաղորդագրություն է տարածել։
    Նշվում է, որ արգելքի տակ են ընկել «Վեդի Ալկո», «Աբովյանի կոնյակի գործարան», և «Շահնազարյան գինու-կոնյակի տուն» ընկերությունների արտադրած կոնյակներն ու գինիները։  
    Մասնավորապես, արգելվել է «Գետափ Վերնաշեն» տեսակի կարմիր կիսաքաղցր գինու, «Վեդի Ալկո»-ի չոր սպիտակ գինու և «Շահնազարյան գինու-կոնյակի տուն» ընկերության 5 աստղանի կոնյակի վաճառքը։
    Գերատեսչությունը պնդել է, որ նշված ընկերությունների արտադրանքը չի համապատասխանում պարտադիր պահանջներին։
  • Միջազգային հանրապետական ինստիտուտի սոցիոլոգիական նոր հարցման մասնակիցների մեծամա…

    Միջազգային հանրապետական ինստիտուտի սոցիոլոգիական նոր հարցման մասնակիցների մեծամասնությունը կարծում է, որ Հայաստանն ընթանում է ճիշտ ուղղությամբ։ 
    Հարցին, թե արդյոք Հայաստանը ճի՞շտ ուղղությամբ է ընթանում, թե՞ սխալ, հարցման մասնակիցների 61 տոկոսը պատասխանել է, որ երկիրն ընթանում է ճիշտ ուղղությամբ, 28 տոկոսը համարում է, որ երկիրը սխալ ուղղությամբ է ընթանում, իսկ 11 տոկոսն ասել են, որ կամ չգիտեն կամ հրաժարվում են հարցին պատասխանելուց։ 
    Ինստիտուտը ներկայացրել է նաև հարցման տվյալները՝ ըստ տարիքային խմբերի։
    Այսպիսով՝ 18-35 տարեկան անձանց 54 տոկոսն ասել է, որ Հայաստանը ճիշտ ուղղությամբ է ընթանում, 33 տոկոսը՝ սխալ, 13 տոկոսը հրաժարվել է պատասխանելուց կամ չգիտի։
    36-55 տարեկան անձանց 62 տոկոսը կարծիք է հայտնել, որ Հայաստանը ճիշտ ուղղությամբ է ընթանում, 26 տոկոսը՝ սխալ, 12 տոկոսն էլ հրաժարվել է պատասխանելուց կամ չգիտի։
    56+ տարիքային խմբի անձանց 67 տոկոսն է կարծում, որ Հայաստանը ճիշտ ուղղությամբ է ընթանում, 24 տոկոսն այն կարծիքին է, որ երկիրն ընթանում է սխալ ուղղությամբ, 9 տոկոսը չգիտի կամ հրաժարվել է պատասխանից։
    Միջազգային հանրապետական ինստիտուտը հարցման մասնակիցներին նույն հարցը տվել է նաև Հայաստանում կայանալիք առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի կողմից առաջարկվող քաղաքականության համատեքստում։ 
    Մասնակիցների 95 տոկոսը կարծիք է հայտնել, որ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընթանում է ճիշտ ուղղությամբ, 2 տոկոսը՝ սխալ, 3 տոկոսը չգիտի կամ հրաժարվել է հարցին պատասխանելուց։ 
    Հարցման մասնակիցների միայն 9 տոկոսն է համարում, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքն ընթանում է ճիշտ ուղղությամբ, 83 տոկոսը պատասխանել է, որ կուսակցությունը սխալ ուղղությամբ է ընթանում, 8 տոկոսը չգիտի կամ հրաժարվել է հարցին պատասխանելուց։ 
    «Հայաստան» դաշինքի վերաբերյալ դրական է արտահայտվել հարցման մասնակիցների 14 տոկոսը, 86 տոկոսն էլ կարծում է, որ դաշինքն ընթանում է սխալ ուղղությամբ։
  • Երևանում մայիսի 22-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի ընտրություններում առաջադրված…

    Երևանում մայիսի 22-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ հանդիպում, որի արդյունքում ստորագրվել է ներառական քաղաքականությունների հանձնառության փաստաթուղթ։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումը կազմակերպել էր «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ նպատակ ունենալով խթանել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ներառումը քաղաքական օրակարգերում և նախընտրական ծրագրերում։
    Ինչպես  տեղեկացնում են «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն»-ից, Հայաստանում ներկայում հաշվառված է հաշմանդամություն ունեցող 153,129 անձ, որոնց մեծամասնությունն ունի ընտրության իրավունք, սակայն նրանց խնդիրները գրեթե արտացոլված չեն խորհրդարանական ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերի ծրագրերում։ Քաղաքական գործընթացներում ներառականության ապահովումը դիտարկվում է որպես ժողովրդավարության կարևոր նախապայմաններից մեկը։