Category: Armen Press

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային, Եվրոպակ…

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին հրավիրել է Երևանի Կարմիր կամուրջը դիտելու։

    https://cdn4.telesco.pe/file/b470f81e98.mp4?token=ar5i9FA8yBKzGCnZj3Y662w0gZDf6bfi0t5IrmM_NtwKktIHykmlozrVKV2tkg5AoBEeBarbYL2aVEUgNnwQ48041w4sN90eu43z0fXlShzVLX_nOZX22_XrtlT6Rso0yZeNTazHCU7auI5N8V8ar5XJyBl3_9Jv6zK5XMDpKtBBBw8O1O5rKMEmZ5zDyDYNvbZooPg7gGdolW49Y10nktVYn0cYr3IYOEa9FW0Pz96WikckBF8QoZT91rxXpauRIGuRt4wipGIKv3h9ebfAMno0lCZcmsVH7Ud3bdc7yiCQ6BsCkVMcy-uvCpF1tYg7xgSvZOUE74Csa1cIWGZwMg

  • Հայաստանի ծանրամարտի երիտասարդական թիմի անդամներն առաջին մեդալներն են նվաճել աշխ…

    Հայաստանի ծանրամարտի երիտասարդական թիմի անդամներն առաջին մեդալներն են նվաճել աշխարհի առաջնությունում:
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
    Եգիպտոսում ընթացող երիտասարդների աշխարհի առաջնության 71 կգ քաշային ծանրորդների պայքարում Հայաստանի հավաքականից Նարեկ Գրիգորյանը պոկեց 139 կգ, 142 կգ և 144 կգ: Այս վարժությունում Գրիգորյանը դարձավ ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում Գրիգորյանը ոչ մի հաջող մոտեցում չունեցավ, ինչի արդյունքում չունեցավ նաև երկամարտի արդյունք:
    Հայաստանի հավաքականից նույն՝ 71 կգ քաշում Հովհաննես Հովհաննիսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 130 կգ, իսկ հրումում՝ 165 կգ ու 171 կգ: Այս ձևում նա նվաճեց արծաթե մեդալ: Երկամարտի 301 կգ արդյունքով՝ Հովհաննիսյանը 4-րդն է աշխարհի առաջնությունում:
  • Իռլանդիայի վարչապետ Մայքլ Մարտինը գնահատելի է համարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան…

    Իռլանդիայի վարչապետ Մայքլ Մարտինը գնահատելի է համարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցուցաբերած քաղաքական կամքն ու ուժեղ առաջնորդությունը Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մայքլ Մարտինն ասել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարության ժամանակ։

    «Գիտեք, մենք բոլորս առնչվել ենք հակամարտության իրավիճակների։ Իռլանդիայում դա տեղի է ունեցել մոտ 30 տարի առաջ։ Եվ կա ճանապարհ՝ հակամարտությունից դուրս գալու։ Կա խնդիրների լուծման ձև, որը պահանջում է զգայունություն, բայց ամենից առաջ՝ քաղաքական կամք և ուժեղ առաջնորդություն։ Դուք, Ադրբեջանում ձեր գործընկերոջ հետ, ամենաարդյունավետ կերպով ցույց եք տվել դա, և մենք գնահատում ենք»,-նշել է Մարտինը։

  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթնա…

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցին՝ նշելով, որ հարցը քննարկելու է Ադրբեջանի նախագահի հետ։

    «Նախ դա կքննարկեմ Հայաստանի նախագահի և վարչապետի հետ։ Դրանից հետո ես կզանգահարեմ նախագահ Ալիևին, և մենք միասին կկազմակերպենք ճիշտ գործելաոճ՝ կամ անձամբ, կամ այդ հեռախոսազանգի միջոցով»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Մակրոնը։

    Նա ընդգծել է նաև խաղաղ գործընթացի կարևորությունը։

    «Դուք կարող եք հույս դնել ինձ վրա, ես խորապես հավատում եմ այս խաղաղ գործընթացին»,– նշել է Ֆրանսիայի նախագահը։

    Անդրադառնալով Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթնաժողովին՝ Մակրոնը կարևորել է դրա անցկացումը Հայաստանում։

    «Կարծում եմ, որ շատ կարևոր էր Եվրոպական քաղաքական համայնքի՝ թվով 8-րդ հանդիպումն անցկացնել այստեղ՝ Երևանում»,– ասել է նա՝ հավելելով, որ այն ամրագրում է Հայաստանի անցած ամբողջ ճանապարհը վերջին տարիներին։

    Ֆրանսիայի նախագահը հիշեցրել է, որ տարիներ առաջ Հայաստանը դիտարկվում էր որպես Ռուսաստանից կախված երկիր, սակայն, նրա խոսքով, իրավիճակը փոխվել է։

    «Վարչապետ Փաշինյանի նախաձեռնած թավշյա հեղափոխությունից ի վեր, վերջին տարիներին նրա վարած քաղաքականության շնորհիվ՝ խաղաղություն կառուցելու և դեպի Եվրոպա շրջադարձ կատարելու, Եվրոպայի առջև ստանձնած պարտավորությունների շնորհիվ, մենք նոր դարաշրջան ենք բացում»,– նշել է Մակրոնը։

  • Հայաստանը և Թուրքիան Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շր…

    Հայաստանը և Թուրքիան Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում ստորագրել են Անիի կամրջի վերականգնման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։
    https://youtu.be/whHBc3TwzpI?si=_lTNZCSqFc3jv7ea

    Ստորագրվեց Հայաստանի և Թուրքիայի սահմանի՝ պատմական Անիի կամրջի համատեղ վերականգնման արձանագրությունը

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։…

    Կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։

    https://cdn4.telesco.pe/file/b6758c8567.mov?token=BCuadyocbl1UZsWRpKlbqTSoRv0kykjiBGrU5rTrzU_frbFI1tKjiJFsPxNkgQ42meQn6VJSlrVW4bInj_coaLjxksbenXKCi31P9JRk169PVrXbZChA9mtz0Tk04P49PWM8Eh74oYQAkw7vYzf85aimMC72UvTHZ5vlcscmLVdLI43OaFAGekSnvYQuGeMe86h7J2BCTP_b1qCgWNd5jx2s1bxmr_Mk6WeRdnV1L__FfkDwEax0kmmyvzFmusDALdcnhnpenV5msEZrCp3XCpZts54UJzcxgnzX7RZyqmTUYRrSAmtNzpaNGjt4KQcZMPElCtXsVMH2PZLShFCMjQ

  • Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Միացյալ Թագավորության վարչա…

    Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել:
  • Հանդիպում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ…

    Հանդիպում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ

    https://cdn4.telesco.pe/file/8030b0ee36.mp4?token=DXZrKEMwjEtjr55gZQ-a1613RazmS0EH-tcUIFeNTZw-RhHr_zQM8Ijre6Q_sCkHuQl5gCRbbwe4RFEkqgrLKdjG32blSZ-VjnmiyluJlG7mKFr6NY3FViiGUsZMHkCyUPbBLLp9k-KwAx4su_4O4uAvabJeT5wGpcUMGbe0lbi7-3rzl5mE0FHrtNwpnlOiDOAIyJn-6Kqom2y7lIOQbH06-rNE3jYLt-D92lWZzlHQwFYxbQTEuJg1vBnUUi-EqBVOd-fOaorjuwsawdo0YWZ6e8NsSM8e1bh88y0iHD2Tgl7sELPNB-sl20lK-EXSK5ZHjB4q93dORXB4D-4VEA

  • ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցներն սկսել են արագորեն լոգիստիկ և այլ աջակցո…

    ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցներն սկսել են արագորեն լոգիստիկ և այլ աջակցություն կազմակերպել Իրանի շուրջ հակամարտության շրջանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, որը մասնակցում է Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։
    ՆԱՏՕ-ի անդամ Իսպանիան հայտարարել էր, որ իր տարածքի ռազմաբազաները չեն կարող օգտագործվել Իրանի դեմ պատերազմի համար։ Ռյուտեի խոսքով ՆԱՏՕ-ի այլ երկրները, օրինակ՝ Չեռնոգորիան, Խորվաթիան, Ռումինիան, Պորտուգալիան, Հունաստանը, Իտալիան, Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, իրականացնում են ռազմաբազաների օգտագործման դիմումները և այլ լոգիստիկ աջակցություն են ցուցաբերում։
    «Ավելի ու ավելի շատ եվրոպական երկրներ են ռազմական գործողությունների թատերաբեմի մերձակայքում նախապես տեղակայում անհրաժեշտ լոգիստիկ և այլ օժանդակություն, օրինակ՝ ականորս նավեր, հաջորդ փուլին պատրաստ լինելու համար», — ասել է նա լրագրողներին։
    ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ ԱՄՆ-ն վերջին շրջանում դժգոհություն է հայտնել իր դաշնակիցներից, բայց Եվրոպայի երկրները «հասկացել են ԱՄՆ նախագահի ուղերձը» և այժմ աշխատում են, որ ԱՄՆ-ի կողմից եվրոպական ռազմաբազաների օգտագործման վերաբերյալ համաձայնագրերն իրագործվեն։
    «Հիմա նրանք այնպես են անում, որ իրականացվեն (ԱՄՆ-ի հետ) երկկողմ համաձայնագրերը՝ կապված ռազմաբազաներում տեղակայման հետ», — ասել է նա։
    Ռյուտեն նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը Գերմանիայից 5000 ամերիկացի զինվորականի դուրսբերման մասին պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ-ն հիասթափված է իր եվրոպացի դաշնակիցներից։
  • Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետ Անդրեյ …

    Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը երկու երկրների միջև ռազմավարական երկխոսության համաձայնագիր են ստորագրել: