Category: Armen Press

  • Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեսակապով շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան…

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեսակապով շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացման կապակցությամբ։
  • Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայ…

    Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը մայիսի 5-ին Երևանից կմեկնի Բաքու:
  • Եվրոպական միությունը ցանկանում է աջակցել Հայաստանին՝ ցույց տալու համար, որ խաղաղ…

    Եվրոպական միությունը ցանկանում է աջակցել Հայաստանին՝ ցույց տալու համար, որ խաղաղությունը բարգավաճում է բերում:
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի պանելային քննարկման ընթացքում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

    «Մենք ցանկանում ենք աջակցել Հայաստանին՝ ցույց տալու համար, որ խաղաղությունը բարգավաճում է բերում, և որ հաղորդակցությունը կարող է կարևոր դեր խաղալ Հարավային Կովկասում. նույնը, ինչ պողպատն ու ածուխը խաղացին խաղաղության և բարգավաճման ամրապնդման գործում՝ Եվրամիության ծննդյան ժամանակ››,-նշել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը՝ X-ի իր էջում հրապարակելով ԵՔՀ-ի պանելային քննարկման ժամանակ ունեցած իր ելույթից:

  • Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժո…

    Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի իր ելույթում շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խիզախ քաղաքական որոշումների համար, որը նա կայացրել է՝ Հայաստանին ավելի մոտեցնելով Եվրամիությանը։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կոշտան որպես փաստ նշել է Հայաստանում անցկացվող գագաթնաժողովը։

    «Վստահ եմ, որ այսօր և հաջորդող գագաթնաժողովներին ԵՔՀ-ն կդառնա գործողությունների հիմնական խթանը. գործողություններ, որոնք միտված կլինեն աջակցելու Ուկրաինային, Մոլդովային և Հայաստանին ու միաժամանակ կապահովեն եվրոպական կոալիցիայի ստեղծումը թմրանյութերի դեմ պայքարի գործում»,-ասել է նա։

    Եվրոպական խորհրդի նախագահը գագաթնաժողովը պատմական է համարել, քանի որ առաջին անգամ ԵՔՀ-ն անցկացվում է Հարավային Կովկասում։

    «Այն պատմական է, քանի որ այսօրվա գագաթնաժողովը հնարավոր է դարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագրի շնորհիվ. այդ համաձայնագիրը խաղաղության պատմություն է Եվրոպայում, որը պետք է նշվի այն աշխարհում, որտեղ, կարծես, գերիշխում են լարվածությունն ու պատերազմը, պատմական է, քանի որ գագաթնաժողովին մասնակցում է նաև ոչ եվրոպացի գործընկեր՝ Կանադայի վարչապետը»,-ասել է նա՝ հավելելով, որ Կանադան կիսում է Եվրոպայի գլոբալ անվտանգության տեսլականն ու ցանկանում է ստեղծել միջազգային կարգ, որը հենված է միջազգային մարդասիրական իրավունքի վրա։

  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողո…

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում պանելային քննարկման ժամանակ բարձր է գնահատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը։

    «Ի դեպ, ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի վերջին տարիների աշխատանքը Հայաստանում շատ տպավորիչ է։ Եկեք անկեղծ լինենք․ ութ տարի առաջ այստեղ ոչ ոք չէր գա։ Եվ այն փաստը, որ այսօր այսքան շատ այցելություններ են կատարվում ձեր երկիր, լավ ազդանշան է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է նա։

    Մակրոնի խոսքով՝ նախկինում մի շարք երկրներ Հայաստանը դիտարկում էին այլ կերպ։

    «Ութ տարի առաջ այս սեղանի շուրջ շատ երկրներ այս երկիրը դիտում էին որպես Ռուսաստանի իրական արբանյակ։ Նիկոլ Փաշինյանը կազմակերպեց թավշյա հեղափոխությունը և որոշեց իր երկիրը պաշտպանել Ռուսաստանից։ Եվ դրա պատճառով նա ենթարկվել է և շարունակում է ենթարկվել ամենօրյա հարձակումների»,-նշել է Ֆրանսիայի նախագահը։

    Նա նաև կարևորել է Հայաստանի եվրոպական ընտրությունը։ «Այն փաստը, որ նա որոշում կայացրեց աշխարհի և Եվրոպայի մասին, շատ ուժեղ ազդանշան է»,-ասել է Մակրոնը։
    Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ Ուկրաինայի դիմադրության պատերազմը, Հայաստանի ռազմավարությունը և Մոլդովայում իրականացվող քայլերը վկայում են եվրոպական երկրների ընդհանուր ուղղության մասին։

    «Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք՝ եվրոպացիներս, որոշել ենք հավաքական ահազանգել և կախված չլինել որևէ մեծ ուժից։ Եվ դա նաև ռազմավարական ինքնավարության կարևոր նախապայմաններից մեկն է»,- ընդգծել է նա։

  • Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում …

    Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում իր ելույթում անդրադարձել է Հայաստանի հետ համագործակցությանը, ընդհանուր արժեքներին և տարածաշրջանային խաղաղության գործընթացին։
    Քարնին ողջունել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացը։
    «Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ձեռք բերված առաջընթացը և ողջունում եմ նախագահ Ալիևի մասնակցությունը (խմբ․՝ հեռավար)»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է նա։
    Կանադայի վարչապետը շեշտել է Կանադայի և Եվրոպայի միջև կապերը՝ ընդգծելով նաև Հայաստանի հետ կապը։
    «Ես կարծում եմ, որ տեղին է, որ Կանադան առաջին ոչ եվրոպական երկիրն է, որը միացել է այս ձևաչափին, քանի որ մենք ոչ եվրոպական երկրներից ամենաեվրոպականն ենք։ Մենք ունենք պատմության, արժեքների և վստահության համընկնում»,-ասել է նա։
    Նրա խոսքով՝ այդ կապերն արտահայտվում են նաև Կանադայում ապրող հայ համայնքի միջոցով։
    Քարնին ընդգծել է Հայաստանի հետ համագործակցությունը նաև միջազգային առաքելությունների շրջանակում։
    «Մենք ունենք դեր որպես Հայաստանում Եվրոպական առաքելության միակ ոչ եվրոպական մասնակից»,-ասել է նա։
    Նրա խոսքով՝ աշխարհը ներկայում բախվում է լուրջ փոփոխությունների։ Կանադայի վարչապետը նշել է, որ աշխարհը ճեղքվածք է ապրում մի քանի հարթություններում՝ տեխնոլոգիաների, էներգետիկայի, առևտրի և աշխարհաքաղաքականության մեջ։
    «Մենք պետք է ընդունենք աշխարհն այնպիսին, ինչպիսին կա, ոչ թե այնպիսին, ինչպիսին կցանկանայինք»,-նշել է նա։
    Քարնին հավելել է, որ նման հանդիպումները ցույց են տալիս առաջ շարժվելու ավելի լավ ուղին։
  • Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացումը Երևանում ցույց է տալիս, թե…

    Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացումը Երևանում ցույց է տալիս, թե որքան կարևոր է Կովկասը հատկապես հիմա, երբ Իրանում պատերազմ է ընթանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ժամանելիս:

    «Հրաշալի է լինել այստեղ՝ Երևանում, Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը: Եվրոպան աշխարհագրության մասին չէ, այն արժեքների և սկզբունքների մասին է, այդ պատճառով մենք շատ ուրախ ենք այստեղ ողջունել Կանադային տարբեր հարցերի քննարկման համար: Բացի այդ, այս գագաթնաժողովի անցկացումը Երևանում ցույց է տալիս, թե որքան կարևոր է Կովկասը հատկապես հիմա, երբ Իրանում պատերազմ է ընթանում: Մենք խոսում ենք կապակցվածության մասին, բայց նաև դիմակայունության մասին՝ ի դեմս մեր առջև ծառացած մարտահրավերների», — ասել է Կալասը:

    ԵՄ դիվանագիտության ղեկավարը նաև անդրադարձել է Միջին Միջանցքի կարևորությանը: Նրա խոսքով՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում իրադարձությունները՝ բոլորը ձգտում են առևտրային ուղիների դիվերսիֆիկացման:

    «Այդ պատճառով կապակցվածությունը և այս ուղիները շատ կարևոր են», — նշել է Կալասը:

    Վրաստանի հետ կապված ԵՄ բարձր ներկայացուցիչը նշել է, որ այդ երկրի կառավարությունը փաստացի քայլեր չի ձեռնարկում՝ չնայած ԵՄ-ին անդամակցելու ձգտման մասին հայտարարություններին։
    Կալասը նաև անդրադարձել է Գերմանիայից ԱՄՆ 5000 զինծառայողի դուրսբերման մասին Պենտագոնի որոշմանը: Կալասի խոսքով՝ Եվրոպայից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին խոսակցությունները նորություն չեն, սակայն Գերմանիայից ամերիկացի զինծառայողների մի մասին հեռացնելու վերաբերյալ Վաշինգտոնի որոշման ժամկետն անակնկալ էր: Նա շեշտել է, որ սա միայն մեծացնում է ՆԱՏՕ-ում եվրոպական բաղադրիչի ուժեղացման կարևորությունը:

  • Այստեղ ենք անդրադառնալու համագործակցության անվտանգային հրամայականներին. Կանադայի…

    Այստեղ ենք անդրադառնալու համագործակցության անվտանգային հրամայականներին. Կանադայի վարչապետ
    https://youtu.be/9sIE3lLnJm4?si=TVXYb2frWDGoIrLX

    Այստեղ ենք անդրադառնալու համագործակցության անվտանգային հրամայականներին. Կանադայի վարչապետ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողո…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի բացման իր ելույթում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը և միջազգային խաղաղության հեռանկարներին։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը նշել է, որ ապագա խաղաղության ճարտարապետությունն է հիմք հանդիսացել Վաշինգտոնում անցկացված խաղաղության գագաթնաժողովի համար, որի ընթացքում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ, ընդունվել է խաղաղության հռչակագիր, իսկ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։
    Փաշինյանի խոսքով՝ այժմ կողմերը շարժվում են TRIPP նախագծի իրականացման ուղղությամբ։
    «Եվ այժմ մենք շարժվում ենք դեպի «Trump Route for International Peace and Prosperity» կարևոր նախագծի իրականացումը, որը կնպաստի խաղաղության հաստատմանը՝ ապաշրջափակելով տարածաշրջանային ուղիները և ստեղծելով նոր միջազգային երթուղիներ արևելքից արևմուտք և հարավից հյուսիս՝ էական ներդրում ունենալով միջազգային մատակարարման շղթաների կայունության մեջ։ Սիրելի բարեկամներ, այժմ մենք խաղաղություն ունենք Ադրբեջանի հետ։ Արդեն երկու տարի է, ինչ Ադրբեջանի հետ փոխհրաձգությունների հետևանքով զոհեր չենք ունեցել, և սրանք աննախադեպ տարիներ են մեր անկախությունից ի վեր։ Այժմ մենք սերտորեն համագործակցում ենք Ադրբեջանի հետ՝ մեր երկու երկրներում խաղաղությունն ամրապնդելու և ինստիտուցիոնալացնելու համար»,- նշել է նա։
    Նա հավելել է, որ սա նաև առաջին դեպքն է, երբ Ադրբեջանի նախագահը մասնակցում է Հայաստանում անցկացվող միջոցառման՝ թեև առցանց ձևաչափով։
    «Հուսով եմ, որ 2028 թվականին հնարավորություն կունենամ այցելել Ադրբեջան՝ Եվրոպական քաղաքական համայնքի 10-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար։ Ի դեպ, Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածություններին՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովների անցկացման համար»,-ասել է Փաշինյանը։
    Փաշինյանն ընդգծել է նաև, որ գագաթնաժողովը կարևոր է միջազգային համատեքստում՝ հաշվի առնելով աշխարհում առկա մարտահրավերները՝ Ուկրաինայից մինչև Մերձավոր Արևելք։
    «Իհարկե, այս գագաթնաժողովը կարևոր է նաև միջազգային համատեքստում, հատկապես այն պայմաններում, երբ աշխարհը բախվում է բազմաթիվ աճող մարտահրավերների՝ Ուկրաինայից մինչև Մերձավոր Արևելք։ Ես համարձակվում եմ հուսալ, որ մեր քննարկումների և որոշումների արդյունքում այս գագաթնաժողովը կարող է դառնալ պատմական նաև միջազգային խաղաղության և կայունության տեսանկյունից։ Եվ ես մեզ մաղթում եմ հաջողություն և հաստատակամություն այդ նպատակին հասնելու համար՝ պարտադիր չէ, որ Երևանում, բայց հուսով եմ՝ մոտ ապագայում»,- ընդգծել է Փաշինյանը։
    Վերջում վարչապետը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի առաջնորդներին մաղթել է արդյունավետ, բովանդակալից և հեռանկարային քննարկումներ։