Category: Armen Press

  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՀՀ պետական այցի շրջանակում, մայիսի 5-ին Գյու…

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՀՀ պետական այցի շրջանակում, մայիսի 5-ին Գյումրիում ներկա կլինենք «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգին 🫶❤️🇦🇲🇫🇷🫶

  • Ռուսաստանի Դաշնությունից Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել բեռների հերթակ…

    Ռուսաստանի Դաշնությունից Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել բեռների հերթական խմբաքանակ։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
    Նշվում է, որ Ադրբեջանի Բիլաջարի կայարանից Բոյուք-Քեսիկի ուղղությամբ մեկնել է հացահատիկի չորս վագոն՝ ընդհանուր առմամբ 279 տոննա, և պարարտանյութի երեք վագոն՝ ընդհանուր առմամբ 203 տոննա ծավալով։
    Հաղորդվում է, որ մինչ օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի միջոցով տարանցիկ ճանապարհով տեղափոխվել է ավելի քան 25,000 տոննա հացահատիկ, ավելի քան 1,600 տոննա պարարտանյութ և 68 տոննա հնդկացորեն։
  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովն ընդունել է Ազգային անվտա…

    ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովն ընդունել է Ազգային անվտանգության, Պետդեպարտամենտի և հարակից ծրագրերի հատկացումների օրինագիծ 2027 թվականի ֆինանսական տարվա համար: Օրինագիծը նախատեսում է ընդլայնված աջակցություն Հարավային Կովկասի երկրների, այդ թվում և Հայաստանի համար։
    Փաստաթղթում մասնավորապես ասվում է.

    «Հանձնաժողովը միջոցներ է հատկացնում Հարավային Կովկասի երկրներին՝ Միացյալ Նահանգների ռազմավարական շահերը առաջ մղելու համար՝ տարածաշրջանային խաղաղության, կայունության, ինտեգրման և փոխկապակցվածության ընդլայնման ջանքերի միջոցով, ինչպես նաև երկկողմ ռազմավարական գործընկերության կանոնադրություններին ակտիվ աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Այս գումարի շրջանակում Հանձնաժողովը նախորդ տարվա համեմատ ավելացնում է Հայաստանի համար նախատեսված աջակցությունը՝ Միջազգային ռազմական կրթության և վերապատրաստման (IMET) և Արտաքին ռազմական ֆինանսավորման (FMF) ծրագրերով»։

    «Հանձնաժողովը վճռականորեն աջակցում է Միացյալ Նահանգների ջանքերին՝ Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն առաջ մղելու, ինչպես նաև տարածաշրջանի երկրների անվտանգությունն ու բարգավաճումն ամրապնդելու ուղղությամբ»,- ասվում է փաստաթղթում՝ անդրադարձ կատարելով «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի իրականացմանը։
    Մասնավորապես, նշվում է, որ պետքարտուղարը օրենքի ընդունումից հետո 90 օրվա ընթացքում պետք է Կոնգրեսին ներկայացնի մանրամասն զեկույց՝ ԹՐԻՓՓ-ի շրջանակում միջոցների բաշխման և ձեռնարկված գործողությունների վերաբերյալ:
    Նշվում է, որ այդ հաշվետվությունը պետք է նշի իրականացնող գործընկերներին, այդ թվում՝ ներդրումային ֆինանսավորում տրամադրողներին, և նկարագրի համապատասխան դաշնային այլ գործակալությունների՝ Զարգացման միջազգային ֆինանսական կորպորացիայի (DFC) և Առևտրի ու զարգացման գործակալության դերը՝ աջակցելու ԹՐԻՓՓ-ի կառուցմանը, զարգացմանը և դրա հաջող շահագործման ապահովմանը։

  • Հայաստանում անասնաբույժի օրվա կապակցությամբ տեղի ունեցավ «Անասնաբույժը՝ առողջ հա…

    Հայաստանում անասնաբույժի օրվա կապակցությամբ տեղի ունեցավ «Անասնաբույժը՝ առողջ հասարակության պահապան» խորագրով համաժողովը։
    Արդեն 7-րդ տարին է, ինչ Հայաստանում պաշտոնապես նշվում է Անասնաբույժի օրը, որին նվիրված միջոցառումն այս տարի կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից` «Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագրի աջակցությամբ: 
    Համաժողովի պաշտոնական բացմանը Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կարևորեց անասնաբույժների կատարած աշխատանքը, որը, նրա բնութագրմամբ, միտված է պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանն ու վերջնարդյունքում նաև հանրային առողջության պաշտպանությանը։
  • Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում քվեարկվեց Հայաստանի վերաբերյալ բանաձև, …

    ⚡️ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում քվեարկվեց Հայաստանի վերաբերյալ բանաձև, որով վերահաստատվում է ԵՄ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, խաղաղության գործընթացին և եվրոպական ինտեգրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին։
    Ինչպես հաղորդում է Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակիցը, բանաձևին կողմ է քվեարկել 476, դեմ՝ 47, ձեռնպահ՝ 48 պատգամավոր։
  • Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանձնարարել է կապ հաստատել ԱՄՆ նախագահ Դո…

    Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանձնարարել է կապ հաստատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի հետ և քննարկել Մայիսի 9-ին ռուսական կողմից առաջարկված կարճաժամկետ հրադադարի մանրամասները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին գրել է Telegram-ի իր էջում՝ անդրադառնալով ՌԴ նախագահի համապատասխան առաջարկին:
  • Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ իրենց դեմ փետրվարի 28…

    Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ իրենց դեմ փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի նախաձեռնած պատերազմից հետո նոր էջ է բացվել Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական լրատվամիջոցները, Խամենեին Պարսից ծոցի ազգային օրվա առթիվ ապրիլի 30-ին հայտարարություն է տարածել։
  • Հայաստանի կառավարությունը ապրիլի 30-ի նիստում ընդունել է գերակա ոլորտում իրականա…

    Հայաստանի կառավարությունը ապրիլի 30-ի նիստում ընդունել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատելու թույլտվություն տրամադրելու վերաբերյալ որոշումներ։
    «Ֆայրբըրդ ԷյԱյ» ՓԲԸ-ի ներկայացրած ներդրումային ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում հիմնել տարածաշրջանի ամենահզոր սուպերհամակարգչային և տվյալների մշակման կենտրոնը (Data Center), որը մասնագիտացված կլինի Արհեստական Բանականության (ԱԲ) լուծումների և բարձր արտադրողականությամբ հաշվարկների (HPC) ոլորտում: Գործունեության հիմնական տեսակն է՝ տվյալների մշակում, սերվերային տիրույթի տրամադրում և ամպային ենթակառուցվածքների սպասարկում:
    Ծրագիրն իրականացվելու է Կոտայքի մարզում՝ իրականացնելով ընդհանուր շուրջ 170 մլրդ դրամի ներդրում, որից 5․7 մլրդ դրամը՝ շինարարական աշխատանքների իրականացման, 139․8 մլրդ դրամը՝ հիմնական միջոցների ձեռքբերման, 24․5 մլրդ դրամը հումքի ձեռքբերման համար։
    Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2030 թվականը նախատեսվում է ստեղծել 40 նոր աշխատատեղ՝ 400 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 26․9 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2․6 մլրդ դրամ։
  • «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ապրիլի 30-ին Ազգա…

    «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ապրիլի 30-ին Ազգային ժողովում հանդիպել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամի հետ:
    Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները կարեւորել են տարածաշրջանում երկարաժամկետ եւ կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը:
  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանը պետք է իր չափով ֆինան…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանը պետք է իր չափով ֆինանսական ներդրում ունենա Խաղաղության խորհրդի աշխատանքներում, որի հիմնադիր անդամ է։
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասել է Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
    Վարչապետը վստահեցրել է, որ Խաղաղության խորհրդում Հայաստանը ֆինանսական ոչ մի պարտավորություն չունի, կա կամավորության սկզբունք։

    «Ֆինանսական ոչ մի պարտավորություն չկա կա կամավորություն, և ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է դուրս գա «աղքատ ազգականի» կարգավիճակից, որ գնում է բոլոր տեղերում և վիզը ծուռ անկյունում կանգնած է։ Մենք պետք է մեր չափով ներդրում ունենանք։ Ոչ մի պարտավորություն Հայաստանը չունի, բայց ես կարծում եմ, որ մենք պետք է մասնակցություն ունենանք և մենք կունենանք մասնակցություն»,- ասել է վարչապետը։