Category: Armen Press

  • Սոֆիայում տեղի է ունեցել Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախա…

    Սոֆիայում տեղի է ունեցել Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի և Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի (Radyo ve Televizyon Üst Kurulu) նախագահի տեղակալ Դենիզ Գյուլերի հանդիպումը։
    ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հեռարձակման ոլորտում առկա զարգացումները և արդի մարտահրավերները, ինչպես նաև կարգավորող մարմինների գործունեությանն առնչվող մի շարք հարցեր։
    Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Թուրքիայի կարգավորող մարմինների միջև համագործակցության հետագա զարգացման և ընդլայնման հնարավորություններին, այդ թվում՝ փորձի և մասնագիտական գիտելիքների փոխանակմանը, ոլորտային երկխոսության ակտիվացմանը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունների շրջանակում համագործակցությանը, ինչպես նաև ընդգծվել է միջազգային և տարածաշրջանային հարթակներում համագործակցության ընդլայնման կարևորությունը։
    Կողմերը կարևորել են նման հանդիպումների շարունակականությունը՝ ընդգծելով երկխոսության կարևորությունը հեռարձակման ոլորտի արդյունավետ կարգավորման և նոր մարտահրավերներին համատեղ արձագանքելու տեսանկյունից։
    Քննարկվել է Համագործակցության հուշագրի հնարավոր ստորագրումը, որի նախագիծն արդեն մշակման փուլում է։
  • «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը ողջունում է…

    «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը ողջունում է պետական պաշտոնյաների և ծառայողների վարձատրության համակարգը վերանայելու՝ Կառավարության նախաձեռնությունը՝ ակնկալելով, որ այն կնպաստի պետական կառավարման համակարգ բարձրակարգ մասնագետների ներգրավմանը։
    Աղաջանյանն այս մասին ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ հարցին։
    «Պետական կառավարման համակարգը մշտապես ունեցել է բարձրակարգ մասնագետների ներգրավման խնդիր։ Այդ խնդիրն առավել սրված է դարձել հեղափոխությունից հետո, որովհետև համակարգում աշխատանքի տրամաբանությունն արմատապես փոխվել է։ Համակարգային կոռուպցիան արմատախիլ է արվել, և մոտիվացիոն համակարգերն ու շղթաներն ամբողջությամբ փոխվել են։
    Այն աշխատավարձերը, որոնք փաստացի եղել են, պետական կառավարման համակարգը դարձրել են ոչ հետաքրքիր բարձրակարգ մասնագետների համար։ Մենք արդեն ութ տարի կառավարման ղեկին ենք, և կարծում եմ՝ ութ տարի անց այս հարցին անդրադառնալը նույնիսկ փոքր-ինչ ուշացած է։ Ես ողջունում եմ Կառավարության որոշումը և վստահ եմ, որ այն համապատասխան արդյունք կունենա՝ բարձրակարգ կադրերի ներգրավման տեսքով»,- ասաց Աղաջանյանը։
  • Գործող օրենսդրությունը քաղաքական հավակնություններ ունեցող անձանց և խմբերին հնարա…

    Գործող օրենսդրությունը քաղաքական հավակնություններ ունեցող անձանց և խմբերին հնարավորություն է տալիս ընտրություններից տարիներ առաջ՝ առանց կուսակցություն գրանցելու, քաղաքական գործունեություն ծավալել և դուրս մնալ ֆինանսական թափանցիկության պահանջներից։ Այս մասին Ազգային ժողովում ունեցած ելույթում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը՝ արձանագրելով, որ քաղաքական ֆինանսավորման ոլորտում օրենսդրական մեծ բաց կա։
    «Մեր իրավական դաշտում քաղաքական ֆինանսավորման հետ կապված մեծ բաց կա։ Սա անուղղակիորեն է առնչվում ընտրություններին։ Ներկայիս կարգավորումներն այնպիսին են, որ քաղաքական հավակնություններ ունեցող անձինք կարող են առանց կուսակցություն գրանցելու՝ չորս և ավելի տարի մինչև ընտրությունները, շարժման կամ իրավական գրանցում չունեցող այլ ձևաչափով քաղաքական գործունեություն ծավալել և ֆինանսական թափանցիկության պահանջի ներքո չգտնվել։
    Այնուհետև ընտրություններից չորս կամ հինգ ամիս առաջ նրանք կարող են իրավական գրանցում ստանալ և արդեն որպես կուսակցություն շարունակել գործունեությունը։ Այսօր մեր իրավական դաշտն այսպիսին է»,-ասաց Հովակիմյանը։
  • Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար Հայաստանի Հանրա…

    Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը։
    «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանի «Ֆեսյբուք»-ի էջում հրապարակած լուսանկարից և գրառումից։
  • Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայր Հենրիկ Աբրահամյանը ձերբակալվե…

    Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայր Հենրիկ Աբրահամյանը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում։
    Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
    «Ի պատասխան՝ հայտնում ենք, որ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, այդ արարքին օժանդակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հ. Ա.-ի եղբայրը»,- ասված է Հակակոռուպցիոն կոմիտեի պատասխանում։
  • Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ԱՄՆ-ի որոշումը պաղեստինցի…

    Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ԱՄՆ-ի որոշումը պաղեստինցի պաշտոնյաների և Պաղեստինի ազատագրման կազմակերպության (ՊԱԿ) անդամների մուտքի արտոնագրի սահմանափակումների վերաբերյալ։ Այս մասին X միկրոբլոգում գրառման մեջ հայտնել է Պաղեստինի արտաքին գործերի հայազգի նախարար Վարսեն Աղաբեկյան Շահինը։

    «Պաղեստինի Պետությունը կտրականապես մերժում է ԱՄՆ-ի կողմից պաղեստինցի պաշտոնյաների և ՊԱԿ-ի անդամների նկատմամբ վիզային սահմանափակումների ընդլայնումը։ Այդ միջոցառումները խաթարում են խաղաղությունը և «երկու պետության» սկզբունքի վրա հիմնված կարգավորումը», — նշել է նա գրառման մեջ։

    Նախարարը հավելել է, որ Պաղեստինը հավատարիմ է մնում միջազգային իրավունքին և խաղաղ դիվանագիտությանը։

  • Հայաստանի տարբեր տեղեկատվական համակարգեր մայիսի 10-ից պարբերաբար ենթարկվել են կի…

    Հայաստանի տարբեր տեղեկատվական համակարգեր մայիսի 10-ից պարբերաբար ենթարկվել են կիբեռհարձակումների։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համակարգի դեմ հարձակումը չի ազդել ընտրությունների արդյունքների վրա։
    Այս մասին սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն՝ անդրադառնալով ընտրությունների ժամանակ ԿԸՀ-ի համակարգի դեմ իրականացված կիբեռհարձակմանը։
    «Մոտավորապես, մայիսի 10-ից սկսած՝ Հայաստանի տարբեր համակարգեր պարբերաբար կիբեռհարձակման են ենթարկվել։ Ես կիբեռանվտանգության մասնագետ չեմ։ Կա մասնագիտացված կառույց՝ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը։ Մենք չենք ապահովում այդ անվտանգությունը, կա մասնագիտական կառույց, որն ապահովում է այն։ Ինձ՝ որպես ԿԸՀ նախագահի, ուղղակի զեկուցում են արդյունքների մասին»,- ասել է Հովակիմյանը։
    Պատասխանելով հարցին, թե ինչու ԿԸՀ-ն չի դիմել համապատասխան մարմիններին՝ դեպքն ուսումնասիրելու համար, Հովակիմյանը նշել է, որ հանձնաժողովի համակարգի անվտանգությունն ի սկզբանե ապահովել է մասնագիտացված կառույցը։
    «Կիբեռհարձակումը հանցագործության մասին հաղորդում չէ։ Դա ուրիշ գործընթաց է, դրանով զբաղվում են համապատասխան կառույցները։ Այն, ինչ հրապարակել եմ, կարող եմ հրապարակել, իսկ մնացած մանրամասները չգիտեմ։ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը հետագայում որքան և ինչ մասով կհրապարակի, իրենց մասնագիտական որոշումն է»,- նշել է ԿԸՀ նախագահը։
  • Ֆլորիան Էսկյուդիեն որպես դեսպան իր առաքելությունը մեկնարկում է հենց Հայաստանից․ …

    🔴Ֆլորիան Էսկյուդիեն որպես դեսպան իր առաքելությունը մեկնարկում է հենց Հայաստանից․ շաբաթներ առաջ Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն առաջին անգամ ոտք դրեց մեր երկիր՝ ունենալով մեկ հստակ նպատակ՝ երբ առաքելությունն ավարտելուց հետո վերադառնա հայրենիք, հայաստանցիներն իր մասին պետք է հիշեն որպես երկու երկրների միջև առավել հագեցած ու կայուն հարաբերություններ ձևավորած դիվանագետի։
    «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նորանշանակ դեսպանը խոստովանեց՝ Հայաստանն իրեն գրավել է ոչ միայն որպես դիվանագետի, այլ նաև մարդու, որը դեռ մանկուց հետաքրքրված է հայկական մշակույթով, խոհանոցով ու լեռներով։ Նպատակներից մեկն էլ Արագածի 4090 մետր բարձրությունը հաղթահարելն է։
    https://armenpress.am/hy/article/1260755

    Հայաստանն արևմուտքի և արևելքի, հյուսիսի և հարավի հանդիպման կիզակետ է․ ՀՀ-ում Ֆրանսիայի նոր դեսպանի բացառիկ հարցարզույցը

    Ֆլորիան Էսկյուդիեն որպես դեսպան իր առաքելությունը մեկնարկում է հենց Հայաստանից․ շաբաթներ առաջ Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն առաջին անգամ ոտք դրեց մեր երկիր՝ ունենալով…

  • Սեպտեմբերի 18-ին՝ առավոտյան ժամը 8:00-ին, Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկել են Պ…

    Սեպտեմբերի 18-ին՝ առավոտյան ժամը 8:00-ին, Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկել են Պետական ​​դումայի եռօրյա ընտրությունները։ Առաջին ընտրատեղամասերը բացվել են Կամչատկայում և Չուկոտկայում։ Քվեարկությունը կշարունակվի մինչև սեպտեմբերի 20-ը, իսկ տարածաշրջանների ընտրատեղամասերը բաց կմնան մինչև տեղական ժամանակով 20:00-ն։
  • ԱԺ նիստ.18/09/26https://www.youtube.com/live/zrgLFS4PP4U?si=SJa7qcfPFEBkg6DAԱԺ ն…

    ԱԺ նիստ. ՈՒՂԻՂ

    ԱԺ նիստ. ՈՒՂԻՂ
    #news #armenia #armenpress #parliament #live
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/