Category: Armen Press

  • «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող գրասենյակից…

    «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող գրասենյակից ձերբակալվել են մի խումբ անձինք՝ ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում։
    «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
    «Հաստատում ենք, որ ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են մի խումբ անձինք։
    Անհրաժեշտության դեպքում ավելի ուշ լրացուցիչ տեղեկատվություն կտրվի»,- փոխանցեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
    Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ իրավապահները մտել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող գրասենյակ, բերման ենթարկել մի խումբ անձանց։
  • Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրե…

    Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն, ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը 2026 թվականի մարտի 31-ին ուղարկվել է Հայաստանի Ազգային ժողով և հրապարակվել Դատախազության պաշտոնական կայքէջում:

    Պետությանը վերադարձված 124 անշարժ գույք. դատարան հանձնված քրեական գործերի 23,8%-ով աճ. ՀՀ դատախազը ներկայացրել է 2025 թվականի հաղորդումը

    Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն, ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական…

  • Հայաստանում իտալական «Յուվենթուս» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի երրորդ մարզաբազ…

    Հայաստանում իտալական «Յուվենթուս» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի երրորդ մարզաբազան կլինի Նոր Հաճնում:
    Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Յուվենթուս»-ի հայաստանյան ակադեմիայի տնօրեն Ալբերտ Աբրահամյանը:
    «Սեպտեմբեր ամսից կմեկնարկեն «Յուվենթուս»-ի երրորդ մարզաբազայի շինարարական աշխատանքները Նոր Հաճն քաղաքում: Իսկ այս տարվա օգոստոսին տեղի կունենա երևանյան երկու մարզաբազաների, ՈՒԵՖԱ-ի երկրորդ կատեգորիայի մարզադաշտի բացման արարողությունը: Ակադեմիան նախատեսված է լինելու 1500 սաների համար»,-ասաց Աբրահամյանը:
    Հայաստանում «Յուվենթուս»-ի ակադեմիան բաղկացած է լինելու 3 մարզաբազաներից, որոնցից երկուսը տեղակայված կլինեն Երևանի Ավան վարչական շրջանում և «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքում, իսկ 3-րդը՝ Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում։ Ակադեմիան ունենալու է միջազգային բարձր չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքներ, այդ թվում՝ տարբեր չափերի բաց և փակ, բնական և արհեստական խոտածածկով դաշտեր՝ գիշերային լուսավորությամբ։ Ակադեմիան գործելու է ինչպես վճարովի, այնպես էլ անվճար հիմունքներով՝ կախված երեխաների առաջադիմությունից և գրանցած արդյունքներից։ Յուրաքանչյուր տարի ակադեմիայի լավագույն սաներն ուղևորվելու են Թուրին՝ «Յուվենթուս»-ի գլխավոր ակադեմիա, որտեղ կմասնակցեն մարզումների և ընկերական խաղերի։
  • Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Բաքվում պահվող…

    Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի մասին հարցին։
    «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասուլիսի ժամանակ Ավանեսյանը, անդրադառնալով հարցին, թե տեղեկություններ ունի՞ արդյոք Բաքվում պահվող հայերի առողջական վիճակի մասին, Ավանեսյանը պատասխանել է.

    «Բաքվում պահվող հայերի թե՛ առողջական վիճակի, թե՛ մյուս բոլոր հարցերի հետ կապված Հայաստանի արտաքին գործերի նախարարության համակարգմամբ աշխատանքները մշտապես ընթանում են։ Վստահեցնում եմ, որ թե՛ միջազգային իրավունքի, թե՛ բոլոր հնարավոր հումանիտար խողովակներով այդ հարցերը, մեր արտաքին քաղաքական գերատեսչության համակարգմամբ, ուշադրության կենտրոնում են։ Այս աշխատանքները որևէ վայրկյան չեն հապաղում, չեն դանդաղում, այլ մշտապես մեր կառավարության ուշադրության կենտրոնում են»,- ասել է Ավանեսյանը։

    Ադրբեջանում շարունակում են ապօրինաբար պահել 19 հայ գերիների, որոնց թվում են նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։ Նրանց նկատմամբ կեղծ մեղադրանքներով ազատազրկման դատավճիռներ են կայացվել։

  • ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդել է, որ պատրաստվում է երկրի 250-ամյակի կապակցութ…

    ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդել է, որ պատրաստվում է երկրի 250-ամյակի կապակցությամբ սահմանափակ քանակությամբ հատուկ անձնագրեր թողարկել. փաստաթղթերում առաջին անգամ կտպվի գործող նախագահի պատկերը։ Դոնալդ Թրամփը կդառնա առաջին ամերիկացի ղեկավարը, որի դեմքը կենդանության օրոք կհայտնվի այդ փաստաթղթում։
  • ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ասուլիսըhttps://www.youtube.com/wat…

    ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ասուլիսը
    https://www.youtube.com/watch?v=n-CcuKdNXFI

    Ամբուլատորիաների, հիվանդանոցային օղակի վերազինում, կապիտալ շինարարության աշխատանքներ

    ARMENPRESS NEWS AGENCY
    ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ասուլիսը
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Վերջին երկու տարիներին Հայաստանում էականորեն նվազել է աշխատանք փնտրող և գործազու…

    Վերջին երկու տարիներին Հայաստանում էականորեն նվազել է աշխատանք փնտրող և գործազուրկի կարգավիճակ ունեցող անձանց թիվը։
    «Արմենպրես Podcast» նախագծի շրջանակներում Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Լիաննա Թովմասյանը, ներկայացնելով զբաղվածության ոլորտում արձանագրված վերջին միտումները, մանրամասնեց, որ 2025 թվականի դեկտեմբերի վերջի տվյալներով Հայաստանում հաշվառված է եղել շուրջ 46,5 հազար աշխատանք փնտրող անձ, որից մոտ 32,9 հազարն ունեցել է գործազուրկի կարգավիճակ։ Նրա խոսքով՝ արդեն ընթացիկ տարվա ապրիլի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը նվազել է մինչև 36,9 հազար, իսկ գործազուրկներինը՝ մինչև 27,2 հազար։
    Ըստ Թովմասյանի՝ նվազման միտումը պայմանավորված է աշխատանքի տեղավորման ուղղությամբ իրականացվող ծրագրերով։

    Podcast. Հայաստանում գործազրկության ցուցանիշները շարունակում են նվազել

    Վերջին երկու տարիներին Հայաստանում էականորեն նվազել է աշխատանք փնտրող և գործազուրկի կարգավիճակ ունեցող անձանց թիվը։«Արմենպրես Podcast»…

  • Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխ…

    Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունն այցելել է Երևան։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշվում է, որ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությանը տեղափոխած ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։
  • Մալիում իրադրությունը գտնվում է իշխանությունների վերահսկողության ներքո: Ինչպես «…

    Մալիում իրադրությունը գտնվում է իշխանությունների վերահսկողության ներքո: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Ասիմի Գոիտան ազգին ուղղված ուղերձում։
    Պետության ղեկավարն առաջին անգամ է հրապարակային ելույթ ունեցել ապրիլի 25-ից ի վեր, երբ երկրի մի քանի շրջանում սկսվեցին արմատական ​​խմբավորումների համակարգված հարձակումներ։
  • #500իցմեկը Գավառ համայնքի Բերդկունք բնակավայրի մանկապարտեզը կառուցված է …

    #500իցմեկը Գավառ համայնքի Բերդկունք բնակավայրի մանկապարտեզը կառուցված է ❤️🇦🇲🫶

    https://cdn4.telesco.pe/file/8da77655a7.mp4?token=kNDD_qJYuX2MigbD0M1BV1I7CVJuUwwHb0z1mcSOyRlpHLYj2QN1E4vLNvLHW0Koc5Spn-cw2K3-koEcE2gqciERWyyBOCL7tF5ixHQPD-7MnMskb-GyfPqRFnXeOAndGj4jCrUPoYkRAHTW-V7hFN3XL3BAHMSxkDaxssdnrM6UvE2d5QNecWWo3e9O0p3HkDEzAGwCbUekgbldkOgOgI1cMpNBDDUAiH78nW0vZkMXWiSIxnDLi1jPto44Itxt99LViPgm23MRsrvxTCgL0Ksa7OFTZG8AVkBlACCAVeH8APPqiwWDTC8Ed8qwpqVP5l4LHXo_K0g_qj8GAaPh5KfnQsZXAAfMfKmifA8tDR3t97lusaSfqpDETPn9DlQgXfMLLvYTBXh741hS4RLjBCyERUugNt_2GFFbjRq6FNdG7R_32xKUyDUpLR5bhcnlBV0Id9qMGXb_6BrCuRvlGIPUQpCO518ibloqTrQHsOfFy9ARYoEfBLbo540ITisGid2nIUyzniMtIFnEglfdgDDrSzZCQ-UBfiZInl2fK3ZTWAITCHIfB2gJsqhBbmqhNsE8LIAidueO3b6toHHbF3eYsNUjbjhE4nlL6ifoppUcKY84NtXrQONnBOE9B3C0HxCC6BLSmCHOcrrfSPVgvz1Y5iijxHe1ZlswHBg8io8