Category: Armen Press

  • Հայկական խոհանոցն՝ ավանդականից մինչև ժամանակակից հեղինակային լուծումներhttps://y…

    Հայկական խոհանոցն՝ ավանդականից մինչև ժամանակակից հեղինակային լուծումներ
    https://youtu.be/tgMC8iuV4x8?si=aDl6j2T-AodYP-z-

    Հայկական խոհանոցը՝ ավանդույթից մինչև ժամանակակից հեղինակային լուծումներ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Հայաստանի Հարապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գեր…

    Հայաստանի Հարապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

    https://cdn4.telesco.pe/file/8876db80f2.mp4?token=OQYpZJX4fJ6B5ZK2SnIDSVXOk-_OZSCZyIFahyHesB1Kg1vCDU6z4MXEihQisz4jwblSyQJTfc2p5G0DziBhEiH7ZHBSfzHOTrN68G6GK3dRQhs2cdmQ0bpeARUlSXcvDq8KXvCs5f8B8uipw7N9zqyGvnNMhzG1UYGVAZRDz32P38d_MTal_ak4M0A6ceRcpIRJ7U3AV18Pu6qU54QBP7C9hbh2MD2SvxzmqbVDObxCJGT_lh2_sMy6l7snxv829XQmBw-o8YYRGXrzsaShfHYOY8VcurFrCkPHRW2CNKNJhF6n-Yxsf6sR_wfSsrOpaRm_juzyNqlpct77TdfL6g

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Բրազիլի արտակարգ և լիազոր դեսպան…

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Բրազիլի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վաս Պիտալուգային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։
    Վարչապետը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական սերտ երկխոսությունը։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին համագործակցության համար և հույս հայտնել, որ առաջիկայում երկկողմ փոխգործակցությունը կշարունակի ընդլայնվել և ամրապնդվել։
    Վարչապետը դեսպանին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության ընթացքում։
  • Սեպտեմբերի 17-ին ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զ…

    Սեպտեմբերի 17-ին ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է ԱՄՆ պատերազմի քարտուղարի փոխտեղակալ Էնդրյու Լումիսի հետ:
    Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ 
    Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր: Երկուստեք բարձր է գնահատվել փոխգործակցության ներկայիս մակարդակը։
    Մասնավորապես, կարևորվել է խաղաղապահության, արհեստավարժ սերժանտական կազմի, հրահանգիչների և կրտսեր հրամանատարների պատրաստության, ռազմական կրթության, նաև համատեղ զորավարժությունների ու վարժանքների անցկացման և այլ ուղղություններով համագործակցության զարգացումը։
    Էնդրյու Լումիսը նշել է, որ ԱՄՆ-ն կշարունակի համագործակցությունն ընթացիկ ծրագրերի շրջանակում և պատրաստ է քննարկելու նոր ուղղություններով փոխգործակցության խորացման հնարավորությունները։
  • Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 17-ին…

    Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 17-ին Պեկինում հանդիպել է ռազմարդյունաբերական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ:

    https://cdn4.telesco.pe/file/13ee9876ab.mp4?token=VVVY59MXLbCF-P_8t8bqLPdg55wksiUJu9cy5AqYZcd8l-dKaI7kJfejrfXQMciaFyhfz-kFgxJM1AONdOEnP18gJMYYZq4vKVjPbhvLyBp3DjAHWXHcsET2NmazRQnPlIuOM4m2MZrhePisiQVqw_d1whHpG2KNOUh8Gr797ohVJt8raXmFDMBv-94IyJxr2VXYFgFvlxpq4BSU5tHGweXGEi-Rpp7MX20rTJy_Mnfl7ipSLHuQ6mbQBVIt_Fzs9ZJIevBwwE72DZyK8Ev_COQyq3KYXgRDv3ppd5wVHt65xWz2hr-0vTVEp2epbassgaT0eYw0_pVrokpoTLb3Ug

  • Չափավոր կոալիցիոն կուսակցության առաջնորդ Ուլֆ Քրիստերսոնը հայտարարել է, որ հեռան…

    Չափավոր կոալիցիոն կուսակցության առաջնորդ Ուլֆ Քրիստերսոնը հայտարարել է, որ հեռանում է Շվեդիայի վարչապետի պաշտոնից։
  • Հայաստանը գտնվում է արագ զարգացող քաղաքական և անվտանգային միջավայրում, ինչը և՛ հ…

    Հայաստանը գտնվում է արագ զարգացող քաղաքական և անվտանգային միջավայրում, ինչը և՛ հնարավորություն է, և՛ ռիսկ Հայաստանի համար։
    Այդ միտքը «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով երևանյան միջազգային համաժողովում շեշտեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլը։
    «Անվտանգությունը միշտ արդիական խնդիր է։ Մեր ներկայիս անվտանգության միջավայրում սպառնալիքները վերաբերում են պետության և հասարակության բոլոր ոլորտներին։ Ավանդական ռազմական սպառնալիքները մնում են իրականություն, բայց պետություններն ու նրանց քաղաքացիներն այժմ ստիպված են դիմակայել կիբեռհարձակումներին, ապատեղեկատվական արշավներին, տնտեսական հարկադրանքին, կարևորագույն ենթակառուցվածքների վրա հարձակումներին և մատակարարման շղթայի խափանումներին»,- ասաց դեսպանը։
    Այս համատեքստում ազգային անվտանգությունն, ըստ նրա, այլևս չի կարող դիտարկվել բացառապես որպես պաշտպանական կառույցների, հետախուզական ծառայությունների ու իրավապահ մարմինների պատասխանատվություն և այլևս չի հանդիսանում բացառապես պետության պատասխանատվության ոլորտ։ Այս մարտահրավերները, դիվանագետի համոզմամբ, պահանջում են ազգային գիտակցում և ազգային մոտեցում՝ ուղղված անվտանգությանը, պաշտպանությանն ու դիմակայունությանը։ Դեսպանի կարծիքով՝ առկա անվտանգային սպառնալիքների պայմաններում քաղաքացիներն ու հաստատությունները չպետք է դիտարկվեն որպես պասիվ դերակատարներ կամ պարզապես զոհեր։
    «Հայաստանի հասարակության և հաստատությունների ներուժի արդյունավետ օգտագործումը վճռորոշ նշանակություն կունենա անվտանգության և դիմակայունության ապահովման համապարփակ մոտեցման իրականացման գործընթացում։ Այս համաժողովը դրա վառ օրինակն է. այն համախմբում է տարբեր նախարարությունների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի փորձագետների, ինչպես նաև միջազգային գործընկերների։ Մենք կքննարկենք մարտահրավերներն ու հնարավորությունները։
    Անվտանգությունն ու ժողովրդավարական արժեքները փոխադարձաբար ամրապնդվում են: Հայաստանը մնում է դրական, բայց անկայուն դիրքում՝ առաջընթաց գրանցելով երկարատև խաղաղության ուղղությամբ, միաժամանակ բախվելով արտաքին ճնշման: Այս համատեքստում հաշվետվողականության, հանրային վստահության և ինստիտուցիոնալ որակի ապահովումը դառնում է ազգային անվտանգության առաջնահերթություն»,- ասաց Քոուլը:
  • Երևանում մեկնարկել է «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով մի…

    Երևանում մեկնարկել է «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովը, որը կազմակերպվել է «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» կենտրոնի կողմից։  
    «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» կենտրոնի նախագահ Արմինե Մարգարյանն իր ելույթում նշեց, որ համաժողովն ունի ընդամենը երեք տարվա, բայց գաղափարական և բովանդակային  առումով՝ արդեն իսկ ձևավորված հարուստ պատմություն։
  • ԱԺ նիստ — 17/09/26https://www.youtube.com/live/PFaaMYsutVw?si=5nIbG4usB4qGatn4ԱԺ…

    ԱԺ նիստ. ՈՒՂԻՂ

    ԱԺ նիստ. ՈՒՂԻՂ
    #news #armenia #armenpress #parliament #live
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • ՀՀ 35-րդ տարեդարձի կապակցությամբ Նիագարայի ջրվեժը կլուսավորվի Հայաստանի Հանրապետ…

    ՀՀ 35-րդ տարեդարձի կապակցությամբ Նիագարայի ջրվեժը կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով