Category: Armen Press

  • Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, Սպիտակ տ…

    Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, Սպիտակ տան Հավատքի գրասենյակի հետ համագործակցությամբ, նախաձեռնել է հանդիպում, որի շրջանակում ԱՄՆ-ում հայ հոգևոր առաջնորդները և ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Սպիտակ տան Հավատքի գրասենյակի ղեկավար, ԱՄՆ նախագահի երկարամյա հոգևոր հովիվ Փոլա Ուայթ-Քեյնի և Սպիտակ տան Հավատքի գրասենյակի տնօրեն Ջենիֆեր Ս. Քորնի հետ։
    Հանդիպմանը մասնակցել են Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան և Արևելյան թեմերի առաջնորդներ Գերշ. Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Գերշ. Տ. Մեսրոպ եպս. Պարսամյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ԱՄՆ Արևելյան և Արևմտյան թեմերի առաջնորդներ Գերշ. Տ. Անուշավան արք. Դանիելյանը և Գերշ. Տ. Միքայել եպս. Մուրադյանը, Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական Միության ավագ հովիվ վերապատվելի Հենրիկ Շահնազարյանը։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ և ԱՄՆ միջև հարաբերությունների, երկու ժողովուրդների միջև քրիստոնեական-քաղաքակրթական կապերի, կրոնական ազատությունների, ինչպես նաև խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերի շուրջ։
    Կարևորվել է խաղաղության հաստատման և ժողովուրդների միջև փոխըմբռնման ամրապնդման անհրաժեշտությունը՝ ընդգծելով հավատքի և հոգևոր արժեքների նշանակությունն այս գործընթացում։
    Հայ հոգևոր առաջնորդները հնչեցրել են հավաքական աղոթք և Աստծո օրհնությունն են հայցել Հայաստանի և Միացյալ Նահանգների ժողովուրդների բարօրության և ապագայի, երկու երկրների միջև բարեկամության համար։
    Հոգևոր առաջնորդներն իրենց աղոթքում անդրադարձել են նաև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին՝ ընդգծելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներդրումը ՀՀ–ում հաստատված խաղաղության գործընթացում։
  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Քյարքի անվան գործածմամբ չեզո…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել է հնարավոր էսկալացիայի վերջին կետը։
    Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում Փաշինյանն այս մասին ասել է՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի հարցին։
    Վարդևանյանը հետաքրքրվել է, թե ինչու է Հայաստանի վարչապետը Տիգրանաշենի առնչությամբ գործածում Քյարքի անվանումը, մինչդեռ ադրբեջանական կողմից Արծվաշենի վերաբերյալ համարժեք հայտարարություններ չեն հնչում։
    Վարչապետի խոսքով՝ այս քայլի նպատակը հնարավոր էսկալացիայի առիթի չեզոքացումն է եղել։
    «Ես էլի եմ ասում՝ Քյարքի ասելով՝ Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրուն։ Քյարքի ասելով՝ ես չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը, որը Հայաստանի ներսում և դրսում գտնվող ուժերն ակնհայտորեն սկսելու էին օգտագործել։
    Հիմա չկա դա։ Շատ լավ, ես կգամ, տասնյակ հարցերի կպատասխանեմ այստեղ՝ ինչո՞ւ Քյարքի, ինչո՞ւ ասացիր և այլն։ Նորմալ է, կպատասխանեմ։ Հազար անգամ հարցրեք, սուր հարցրեք, ամոթանք տալով հարցրեք, բայց ես իմ խնդիրը լուծել եմ։ Ո՞րն է այդ խնդիրը․ էսկալացիայի վերջին հնարավորությունը չեզոքացված է»,- ասել է Փաշինյանը։
  • ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը ներկա է գտնվել Երևանում կայացած …

    ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը ներկա է գտնվել Երևանում կայացած «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով WDN (Կանանց ժողովրդավարական ցանցի) Եվրոպա-Եվրասիա երկօրյա տարածաշրջանային գագաթնաժողովի փակման արարողությանը։
    Լիլիթ Մակունցը հանդես է եկել ելույթով և շնորհակալություն  հայտնել միջազգային հանրապետական ինստիտուտին և կանանց ժողովրդավարության ցանցին Երևանում քաղաքական գործիչների, պետական կառավարման, քաղաքացիական հասարակության և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներին համախմբելու համար։ 
    «Խաղաղությունը մեկ կառույցի պատասխանատվությունը չէ։ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգը ևս չի կարող լինել մեկ գերատեսչության առանձին հանձնառությունը։ Կայուն խաղաղություն հնարավոր չէ կառուցել միայն դիվանագիտության կամ միայն անվտանգային կառույցների միջոցով։ Այն ձևավորվում է ամբողջ պետական համակարգի աշխատանքով, արտաքին քաղաքականության, արդարադատության, անվտանգության, տնտեսական և սոցիալական քաղաքականությունների, ինչպես նաև պետական ինստիտուտների և քաղաքացիների միջև փոխգործակցության միջոցով», — նշել է Լիլիթ Մակունցը։
    Վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ Հայաստանի համար այդ օրակարգը սերտորեն կապված է խաղաղության, ժողովրդավարական կառավարման և պետական ինստիտուտների զարգացման Կառավարության առաջնահերթությունների հետ.

    «Մեր տարածաշրջանը, ցավոք, անցել է հակամարտությունների և անորոշության միջով։ Եվ այդ փորձը մեզ հիշեցնում է, որ խաղաղությունը չի կարող լինել կամ մնալ միայն քաղաքական նպատակ կամ պարզապես պետությունների միջև համաձայնեցված փաստաթուղթ։ Խաղաղությունը պետք է զգալի լինի մարդկանց առօրյա կյանքում՝ ավելի մեծ անվտանգությամբ, տնտեսական հնարավորություններով և վստահությամբ, որ վաղվա օրն էլ ավելի լավն է լինելու և ավելի կայուն։ Եվ այդ ապագայի ձևավորման գործում կանայք, իհարկե, պետք է ունենան իրական և բովանդակային դեր»։

    Լիլիթ Մակունցն ընդգծել է՝ Հայաստանը կարևոր առաջընթաց է արձանագրել պետական և քաղաքական որոշումների կայացման գործընթացում կանանց ներկայացվածության առումով։ Մասնավորապես՝ վերջին խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների ավելի քան 35%-ը կանայք են։
    Անդրադառնալով տնտեսական անվտանգության և կայուն խաղաղության միջև կապին՝ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ խաղաղությունն ավելի ամուր է, երբ մարդիկ դրա պահպանման մեջ ունեն իրական շահ. 
    «Կանանց համար աշխատանքի, ձեռնարկատիրության, ֆինանսական ռեսուրսների, կրթության և մասնագիտական զարգացման հասանելիությունը՝ խաղաղության և անվտանգության  օրակարգից առանձին հարցեր չեն։ Տնտեսական ինքնուրույնությունը բարձրացնում է անձի դիմակայունությունը, ամրապնդում համայնքը, ընտանիքը և ընդլայնում հասարակական կյանքին մասնակցելու հնարավորությունները»։
    Լիլիթ Մակունցի դիտարկմամբ՝ վերջին տարիներին աշխարհում և մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները ևս ցույց են տվել կանանց առանցքային դերը ոչ  միայն խաղաղության կերտման, այլ նաև ճգնաժամային իրավիճակներում պետական կառավարման և հասարակության դիմակայունության ապահովման գործում։
    «Եվ կարևոր է հիշել, որ խաղաղության կերտման աշխատանքը, իհարկե, չի ավարտվում համաձայնագրերով։ Դրան հաջորդում են իրականացման, հաշտեցման, համագործակցության, տնտեսական կապերի և հասարակությունների միջև վերականգնման երկար փուլերը»,-
    շեշտել է Վարչապետի աշխատակազմի ղեկավարը։
    Ամփոփելով ելույթը՝ Լիլիթ Մակունցն  ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության համար կանանց մասնակցության և առաջնորդության ամրապնդումը շարունակելու է մնալ խաղաղ, ժողովրդավարական և դիմակայուն պետության կառուցման կարևոր մաս։
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդունելի և անհասկանալի է համարում Գանձասարի վերաբ…

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդունելի և անհասկանալի է համարում Գանձասարի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի վերջին հայտարարությունները՝ ընդգծելով, որ նման խոսույթը չի համապատասխանում խաղաղության նկատմամբ անհրաժեշտ խնամքով վերաբերմունքի տրամաբանությանը։
    Փաշինյանն այս մասին հայտարարել է Ազգային ժողովում՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանի հարցին։
    Պատգամավորը, անդրադառնալով սեպտեմբերի 12-ին Գանձասարում Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների այցի ընթացքում Հիքմեթ Հաջիևի հնչեցրած պնդումներին, վարչապետին առաջարկել է ամբիոնից հայտարարել, որ Գանձասարը հայկական է։
    Փաշինյանը պատասխանել է, որ Գանձասարի ծագման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումն արդեն ներկայացվել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենի միջոցով։

    «Եթե մեզ հետաքրքրում է որևէ մատյանի կամ մատյանում առավել ևս հիշատակված վանական համալիրի ծագումնաբանությունը, մենք պետք է դիմենք այդ մատյանին և բնագրերին։ Եվ Հայաստանի Հանրապետությունն այս հարցին տիրապետող ամենակոմպետենտ պաշտոնյայի՝ Մատենադարանի տնօրենի միջոցով արձագանքել է և արձանագրել է Գանձասարի հայկական ծագումը, և ես ընդհանրապես անիմաստ եմ համարում այդ թեմայով խոսակցությունը»,- ասել է Փաշինյանը։

    Վարչապետը միաժամանակ նշել է, որ անիրագործելի է համարում խնդիր դնել Գանձասարի հայկական ծագումն Ադրբեջանի համար ապացուցելու ուղղությամբ։

    «Բայց նաև անիմաստ եմ համարում նպատակադրումը, եթե մենք մեր առաջ խնդիր դնենք, որ դա պետք է ապացուցենք, օրինակ, Ադրբեջանին, որովհետև դա անիմաստ և անիրագործելի խնդիր է։ Դա մենք պետք է արձանագրենք, որ անիրագործելի խնդիր է, բայց դա մեզ համար որևէ բան չի փոխում, չի փոխել և չի փոխելու։ Եվ էլի եմ ասում՝ մենք պետք է հարցերը հստակ տարանջատենք»,- նշել է նա։

    Փաշինյանն անդրադարձել է նաև Հաջիևի հայտարարությունների ազդեցությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վրա։

    «Ինչ վերաբերում է ձեր հարցի առաջին մասին, մենք ասել ենք և ասում ենք, որ հաստատված խաղաղությունն արժեք է թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի համար, և թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում անհրաժեշտ է խնամքով վերաբերվել խաղաղությանը»,- ասել է վարչապետը։

    Նա ընդգծել է, որ Ադրբեջանում պաշտոնյայի կողմից Գանձասարի վերաբերյալ արված հայտարարություններն այս համատեքստում անընդունելի են։

    «Այն, ինչ մենք տեսանք Ադրբեջանում՝ Ադրբեջանի պաշտոնյայի կողմից, իհարկե, առավել ևս այս տեսակետից անընդունելի է և անհասկանալի»,- հայտարարել է Փաշինյանը։

    Միաժամանակ վարչապետը շեշտել է, որ, չնայած նման դրսևորումներին, Հայաստանը պետք է շարունակի խնամքով վերաբերվել խաղաղության գործընթացին։

    «Մյուս կողմից, սակայն, ես ուզում եմ արձանագրել, որ մենք պետք է շարունակենք խնամք տանել խաղաղության նկատմամբ։ Ընդ որում՝ սա նոր չէ, որ մենք ասում ենք։ Ես դրա մասին ասել եմ 2025 թվականի օգոստոսի 8-ին»,- ասել է Փաշինյանը։

  • Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանhttps://www.youtube.com/live/fV3Bps…

    Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխան
    https://www.youtube.com/live/fV3BpseFwDc?si=60oW7f-t7vzSQj9Z

    Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխան․ ՈՒՂԻՂ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Հայաստանը տնտեսական և անվտանգային բոլոր հնարավոր ուղղություններով շարունակելու է…

    Հայաստանը տնտեսական և անվտանգային բոլոր հնարավոր ուղղություններով շարունակելու է այլընտրանքների որոնման մարտավարությունը։
    Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով Ռուսաստանից մատակարարվող գազի գնի հնարավոր բարձրացման վերաբերյալ վերջին քննարկումներին։
    Լրագրողը հետաքրքրվել է՝ արդյոք ռուսական գազի հնարավոր թանկացման հարցը ներկայում Հայաստան-Ռուսաստան օրակարգում է և ինչ այլընտրանքներ ունի Հայաստանը ռուսական գազին։
    «Բոլոր հնարավոր տնտեսական, անվտանգային հարցերում Հայաստանը ընտրել է, ընտրելու է այլընտրանքներ, բալանսներ, և այդ մարտավարությունը շարունակվելու է։ Բոլոր հնարավոր երկրներից»,- ասել է Սիմոնյանը։
    Հարցին՝ գազի գնի հնարավոր փոփոխությունը Հայաստանի և Ռուսաստանի պաշտոնական օրակարգո՞ւմ է, ԱԽ քարտուղարը պատասխանել է․
    «Օրակարգում այնքանով կա, որքանով հրապարակային արձագանքները և մեջբերումները լսում եք»։
    http://youtube.com/watch?v=0mxTVIyhqkM
  • Հայաստանին Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 16…

    Հայաստանին Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Շարվաշիձեին։
    ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր։
    Կողմերը կարևորել են փոխգործակցության բարձր մակարդակը և դրա զարգացման ներկայիս ընթացքը՝ ընդգծելով հետագա խորացման անհրաժեշտությունը։
  • Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ Գանձասարո…

    Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ Գանձասարում տեղի ունեցած իրադարձություններից հետո խոսել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։
    Լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ իրենք մշտական կապի մեջ են և գրեթե երկու օրը մեկ զրուցում են։
    Պատասխանելով հարցին, թե պատրաստվո՞ւմ է հրապարակային արձագանքել Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարություններին՝ Սիմոնյանը նշել է, որ միշտ չէ, որ բոլոր հայտարարությունները պետք է հրապարակային պատասխան ստանան։

    «Կարծում եմ՝ ամեն ինչ ասված է, և միշտ չէ, որ բոլոր ասածները պետք է արձագանք ստանան։ Պետք է գիտակցենք՝ դա ինչ-որ բան փոխելո՞ւ է, թե՞ ոչ։ Ես կարող եմ հիմա մի հատ սուր բան ասել, ինչ-որ ձևով արձագանքեմ, մենք բոլորս 15 րոպե մեզ լավ զգանք, բայց բանակցություններին դրանով վնաս տամ»,- ասել է Սիմոնյանը։

    Նա ընդգծեց՝ խաղաղության գործընթացը պահանջում է զգուշավոր մոտեցում։

    «Մենք 100 անգամ ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ այդ խնամքը պետք է ի ցույց դնել»,- նշել է ԱԽ քարտուղարը։

    Սիմոնյանը միաժամանակ հաստատել է, որ Գանձասարում տեղի ունեցածից հետո հարցը քննարկել է Հիքմեթ Հաջիևի հետ։

    « Այո, խոսել եմ ես դրանից հետո, եկեք մանրամասները չպատմեմ։ Մենք մշտապես կոնտակտի մեջ ենք։ Ինքն ունի իմ հեռախոսահամարը, ես ունեմ նրա հեռախոսահամարը։ Կարելի է ասել՝ երկու օրը մեկ իրար հետ զրուցում ենք»,- ասել է նա։

    Նրա խոսքով՝ այդ շփումների ընթացքում բարձրաձայնվել են նաև մտահոգություններ, որպեսզի նման դեպքերը չվնասեն հայ-ադրբեջանական գործընթացին։

    «Ես ուրիշ մտահոգություններ էի նաև արտահայտում, որ պետք է ամեն ինչ արվի, որ պրոցեսին հանկարծակի նման դեպքերը չխանգարեն, և հիմա էլ եմ կարծում, որ նման իրադարձությունները չպետք է խանգարեն»,- ասել է Սիմոնյանը։

    Լրագրողի հարցին, թե ինչու ադրբեջանական կողմը նույն զգուշավորությունը չի ցուցաբերում, Սիմոնյանը պատասխանել է, որ ինքը պատասխանատվություն է կրում հայկական կողմի դիրքորոշման համար։

    «Ես իրենց համար պատասխանատու չեմ և չեմ էլ ուզում իրենց համար պատասխանատու լինել։ Մենք ոչ իրենց աչքն ունենք՝ տեսնելու, թե իրենք ոնց են տեսնում իրավիճակը, ոչ էլ իրենք մեր աչքն ունեն»,- ասել է նա։

    Հարցին՝ ադրբեջանական կողմն ընդունո՞ւմ է իր սխալը, Սիմոնյանն ասել է, որ երկու կողմերն ունեն իրենց տեսակետները։

    «Կա իրենց տեսակետը և կա մեր տեսակետը։ Իմ աշխատանքի իմաստն այն է, որ այդ տեսակետները նախ չբերենք, չբախենք մեկը մյուսին։ Մեր ինքնությունը, խաղաղությունը և այն պրոցեսները, որոնք տեղի են ունենում, դնել իրար հետ կոնֆլիկտի մեջ՝ ճիշտ չէ»,- նշել է նա։

    Սիմոնյանը կրկին հավելել է, որ հրապարակային կոշտ արձագանքը կարող է ներքին լսարանի համար գոհացուցիչ լինել, սակայն չօգնել խաղաղության գործընթացին։

    «Կարող եմ հիմա այնպես պատասխանել, որ բոլորդ ասեք՝ ո՜ւխ, բայց դա այսքան բաղձալի խաղաղությանը օգուտ չի բերի»,- եզրափակել է ԱԽ քարտուղարը։

  • Ալեն Սիմոնյանի ճեպազրույցըhttps://www.youtube.com/live/0mxTVIyhqkM?si=DK8gjk1Ce9…

    Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը
    https://www.youtube.com/live/0mxTVIyhqkM?si=DK8gjk1Ce9_F5srL

    Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/