Category: Armen Press

  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է ստեղծել փոքր ու միջին ձեռնարկութ…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է ստեղծել փոքր ու միջին ձեռնարկությունների շահերի պաշտպանության կազմակերպություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետը նշել է «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա»-ի անդամների և փոքր ու միջին ձեռնարկատերերի հետ հանդիպման ընթացքում:
    «Ձևավորվում է մի օղակ, որի պարտականությունն է կառավարության հետ աշխատելը, հարցերը հավաքել, բերելը, որը կլինի պրոֆեսիոնալ և պետական պաշտոն չի լինի»,- նշել է վարչապետը:
    Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ կառավարությունը պատրաստ է ֆինանսավորել այդ կազմակերպությունը, բայց պայմանով, որ ՓՄՁ-ն ևս կմասնակցի ֆինանսավորմանը:

  • Ֆրանսիայի Անտոնի քաղաքում անցկացվել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիր…

    Ֆրանսիայի Անտոնի քաղաքում անցկացվել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողություն։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։
    Նշվում է, որ միջոցառմանը մասնակցել է նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը։
  • Արժույթի միջազգային հիմնադրամը և Հայաստանը համաձայնության են եկել եռամյա «Պահուս…

    Արժույթի միջազգային հիմնադրամը և Հայաստանը համաձայնության են եկել եռամյա «Պահուստային համաձայնագրի» առաջին ստուգման արդյունքների շուրջ, որը Հայաստանը շարունակում է դիտարկել որպես կանխարգելիչ գործիք՝ միտված մակրոտնտեսական կայունության պահպանմանը և կայուն տնտեսական աճի ապահովմանը։
    Այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական բանկից, նշելով, որ ԱՄՀ-ն առաջնահերթ է համարում Հայաստանում մակրոտնտեսական կայունության պահպանումը՝ խելամիտ հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների համադրության միջոցով։
    Միաժամանակ ԱՄՀ-ն ընդգծում է ֆինանսական հատվածի զգոն վերահսկողության, կարգավորման և վերահսկողության շրջանակների շարունակական ամրապնդման, ինչպես նաև արտաքին անորոշություններից բխող փոփոխվող ռիսկերին արձագանքելու պատրաստվածության կարևորությունը։ Այս ջանքերը նպատակ ունեն աջակցել կայուն տնտեսական աճին՝ միաժամանակ ամրապնդելով դիմակայունությունը՝ գնաճային ճնշումների, համաշխարհային ֆինանսական պայմանների խստացման և տարածաշրջանային աշխարհաքաղաքական ցնցումների նկատմամբ։
    Համաձայնությունը ենթակա է ԱՄՀ Գործադիր խորհրդի հաստատմանը, որի արդյունքում Հայաստանին հասանելի կդառնա լրացուցիչ շուրջ 25.3 մլն ԱՄՆ դոլար։
    Ծրագրի շրջանակում կշարունակվեն բարեփոխումները՝ միտված տնտեսական կայունության ամրապնդմանը և երկարաժամկետ աճի խթանմանը։
  • Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Պոլսո Հայոց պատրիարքար…

    Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Պոլսո Հայոց պատրիարքարան, հանդիպում ունեցել պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ։
  • Վերջին շրջանում որոշակի վերահսկողական փոփոխություններից հետո հանրային տրանսպորտո…

    Վերջին շրջանում որոշակի վերահսկողական փոփոխություններից հետո հանրային տրանսպորտում օրական միջինում հավաքագրվող 37 միլիոն դրամը, որն ուղղվում է տրանսպորտի սպասարկմանը, նոր տրանսպորտի ձեռքբերմանը և համապատասխան այլ խնդիրների լուծմանը, դարձել է մոտ 65 միլիոն դրամ։
    «Արմենպրես»-ի՝ հանրային տրանսպորտում ուղեվարձերի չվճարման խնդրի ու դրա վերահսկողության վերաբերյալ հարցին ի պատասխան, այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

    «Իրականում, վերջին շրջանում որոշակի վերահսկողական փոփոխություններից հետո մենք արձանագրում ենք, որ հանրային տրանսպորտում օրական միջինում հավաքագրվող 37 միլիոն դրամը, որն ուղղվում է մեր հանրային տրանսպորտի սպասարկմանը, նոր տրանսպորտի ձեռքբերմանը և տրանսպորտի հետ կապված այլ խնդիրների լուծմանը, դարձել է մոտ 65 միլիոն դրամ։ Սա նշանակում է, որ մենք որոշակի խնդիր ունեինք այդտեղ, որի մասին գիտեինք և որոշակի հանդուրժողականություն ցուցաբերում էինք, քանի որ համակարգը նոր էր ներդրված։ Դեռևս ունենք տեխնիկական խնդիրներ և հարցեր, բայց գալու էր այն օրը, որ վերահսկողական մեխանիզմների և խստացման միջոցով մենք այդ հավաքագրումն իրականացնելու ենք, և հիմա տեսնում ենք հենց այդ պրոցեսը»,-ասաց Ավինյանը՝ շնորհակալություն հայտնելով իրենց պայմանագրային պարտականությունները իրականացնող բոլոր աշխատակիցներին, վարորդներին, ինչպես նաև նրանց աջակցող ուղևորներին։

    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

    Օրական 65 մլն դրամ. Ավինյանը խոսել է տրանսպորտում հավաքագրված ուղեվարձի աճի մասին

    Օրական 65 մլն դրամ. Ավինյանը խոսել է տրանսպորտում հավաքագրված ուղեվարձի աճի մասին:
    #news #armenia #municipal #armenia #bus
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական…

  • Գրաֆիկական քարտեր և պրոցեսորներ նախագծող ամերիկյան NVIDIA ընկերության փոխնախագահ…

    Գրաֆիկական քարտեր և պրոցեսորներ նախագծող ամերիկյան NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանը կարծում է, որ Հայաստանն արհեստական բանականության ոլորտում առաջընթաց ունենալու մեծ ներուժ ունի։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում Ռև Լեբարեդյանն ընդգծեց՝ ըստ էության, այս պահին ոչ ոք դեռ չգիտի, թե ինչպես է պետք օգտագործել արհեստական բանականությունը և ինչպես համընթաց քայլել դրա զարգացման հետ։
    «Քանի որ այն նոր է ու զարգանում է շատ արագ, ամբողջ աշխարհն այս առումով շատ հավասար է դարձել։ Յուրաքանչյուր մարդ և յուրաքանչյուր երկիր հիմա անտեղյակ է։ Սա հնարավորություն է յուրաքանչյուրի համար։ Յուրաքանչյուր ոք Հայաստանում, ով ուզում է զբաղվել արհեստական բանականությամբ և հմտանալ այդ հարցում, հավասար հնարավորություն ունի Միացյալ Նահանգներում և աշխարհի ցանկացած վայրում գտնվողների հետ։ Միայն դուք եք որոշում՝ անե՞լ դա, թե՞ ոչ»,- ասել է Լեբարեդյանը։
    Արհեստական բանականությանը հասանելիության առումով նա կարևորել է համապատասխան ենթակառուցվածքների առկայությունը։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • 2026 թվականի ապրիլի 18-ին շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Սպոր…

    2026 թվականի ապրիլի 18-ին շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Սպորտ. XXV Ձմեռային Օլիմպիական խաղեր» թեմային:
    Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայփոստի տարածած հաղորդագրությունից, 380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է դահուկային ակնոց, Օլիմպիական օղակներ և ձյունածածկ լեռներ:
    Նամականիշի վրա առկա է նաև «XXV ՁՄԵՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
    Թողարկման օրը` 18 ապրիլի 2026թ.
    Դիզայնը՝ Վահագն Մկրտչյանի
    Տպարանը` bpost Philately & Stamps Printing, Բելգիա
    Չափսերը` 40,0 x 30,0 մմ
    Մեկ թերթի վրա՝ 10 հ.
    Տպաքանակը՝ 10 000 հ.
  • Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գործունեության 100 օր․ ՈՒՂԻՂ…

    Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գործունեության 100 օր․ ՈՒՂԻՂ
    https://www.youtube.com/watch?v=6paABcT75WA

    Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գործունեության 100 օր․ ՈՒՂԻՂ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Ավինյանը պարգևատրեց «Ակտիվ քաղաքացի» հարթակի մի խումբ մասնակիցներիhttps://www.yo…

    Ավինյանը պարգևատրեց «Ակտիվ քաղաքացի» հարթակի մի խումբ մասնակիցների
    https://www.youtube.com/watch?v=Scgn6pqKcAU

    Ավինյանը պարգևատրեց «Ակտիվ քաղաքացի» հարթակի մի խումբ մասնակիցների

    Ավինյանը պարգևատրեց «Ակտիվ քաղաքացի» հարթակի մի խումբ մասնակիցների:
    #news #armenia #armenpress #municipal
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք -…

  • Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում այս փուլի աշխատանքներն ավարտված են…

    Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում այս փուլի աշխատանքներն ավարտված են

    https://cdn4.telesco.pe/file/48de5fc793.mp4?token=HxJROYB_G0oknFQYdiic_L5rPn4GOILDBADpU3mCnzZr9HjPsAkJntFNhDbOZia-t3HojR7wZeewd9JhpoD1M7aBKcZW8ZNJAv4SrqG0S8_Ceg_Z3N-6EeYcy6shQCV7nWrxJMp_5nK9xxYJJAltnaqylgpqbsTvuQp_TojzPevlEJsn3ahGt2N6zPoiGAY_s5bPT7j2N-LkrjVAgVVnRm6VHQbiTRjtM16t_Phm7ZSVol1aIOrdcCwUapKP0EPJ8OZoLF5tumx5MzezUabqSACp3LwyOx6dgS9VlaKA7wRBLNQWWbCpIfcbAnJQKnPNHXLLEK7pE0udgZjEjsSrvVWqYxVPtLLnpRXJLzlw7fRKt0uGOFwZxlGKmKl7Em_zNQStLW0isOURFh8TRsdR8YkdjBxVX2i6WYT2qGW0MzBLdj_Wr69eltvyi-MUNDVVSUa0_Lx4H9-_0-NN-Tih4ukeSZPEllDL2FZm6XYplWQCzVqK8YPcpwYuaC7jY6-OzlIqF3kKlVX0RhknbcHL—lpPIPT9A49Lb-PmTmvmZBdxjrKPR950823dCJEVLy7JIyuryBT49np1b16i0qbgycUzA2AzXfWGgabO7Li6S90gOdLrH8iw_edGznY5C-x0f1d06L7oEDEGLqw5UzNDMC5d7NNP_pifHaVPbhqZS8