Category: Armen Press

  • Մունդիալ-2026 | 1/16 եզրափակիչ (Round of 32) Եգիպտոսը հետխաղյա 11-մետրանոց հարվ…

    ⚽️🌍 Մունդիալ-2026 | 1/16 եզրափակիչ (Round of 32)
    🇪🇬 Եգիպտոսը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթեց 🇦🇺 Ավստրալիային՝ 4:2 հաշվով և նվաճեց 1/8 եզրափակչի (Round of 16) ուղեգիր։ Հիմնական և լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին 1:1 հաշվով։ Եգիպտոսը բացեց հաշիվը առաջին խաղակեսում, իսկ Ավստրալիան 55-րդ րոպեին հավասարեցրեց այն՝ ստիպելով մրցակցին գրավել սեփական դարպասը։ Հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին եգիպտացիները։
    🇦🇷 Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան միայն լրացուցիչ ժամանակում կարողացավ կոտրել 🇨🇻 Կաբո Վերդեի դիմադրությունը՝ հաղթելով 3:2 հաշվով և դուրս գալով 1/8 եզրափակիչ (Round of 16)։ Լիոնել Մեսսին բացեց հաշիվը, Դերոյ Դուարտեն հավասարեցրեց այն, իսկ լրացուցիչ ժամանակում Լիսանդրո Մարտինեսը կրկին առաջ մղեց արգենտինացիներին։ Սիդնի Լոպես Կաբրալը նորից վերականգնեց հավասարակշռությունը, սակայն 111-րդ րոպեին Դինեյ Բորգեսի ինքնագոլը հաղթանակ պարգևեց Արգենտինային։
  • Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել և զրուց…

    Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել և զրուցել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ։

  • Դիվանագիտության ներկայիս վերափոխումը վերաիմաստավորվում է նաև ներկայացվածության և…

    Դիվանագիտության ներկայիս վերափոխումը վերաիմաստավորվում է նաև ներկայացվածության և առաջնորդության մասին ընդհանուր պատկերացումները և որքան բազմազան են արտաքին քաղաքականության ձևավորման գործընթացներում ներգրավված ձայներն ու փորձառությունը, այնքան ամբողջական և արդյունավետ են կայացվող որոշումները, հանրային վստահությունը և միջազգային համագործակցության արդյունքները։
    Այդ կարծիքը Կանանց դիվանագիտության միջազգային օրվա առթիվ կազմակերպված և «Դիվանագիտությունը բոլորի համար՝ ընդլայնելով սահմանները, ներկայացվածությունն ու ազդեցությունը» խորագիրը կրող միջոցառման ժամանակ հայտնեց ՀՀ ԱԳ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը։

    «Կանանց լիարժեք մասնակցությունը դիվանագիտությանն ու հանրային կառավարմանը վաղուց արդեն միայն հավասարության խնդիր չէ։ Այն  դարձել է որակյալ որոշումների կայացման, կենսունակ ինստիտուտների և արդյունավետ դիվանագիտության կարևոր նախապայման։ Վերջին տարիներին ՀՀ-ն հետևողականորեն առաջընթաց է գրանցում այս ուղղությամբ։ Աճել է կանանց ներգրավվածությունը ԱԺ-ում, պետական կառավարման համակարգում, դիվանագիտական ծառայությունում։ Ավելի ու ավելի շատ կանայք են ղեկավարում պետական կառույցներ, մասնակցում միջազգային բանակցություններին, ներկայացնում ՀՀ-ն միջազգային կազմակերպություններում՝ նշանակալի ներդրում ունենալով մեր երկրի արտաքին քաղաքականության ձևավորման և իրականացման գործում»,- ասաց Աբիսողոմոնյանը։

    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

  • Եվրոպական միության ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը հայտարարել է, …

    Եվրոպական միության ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը հայտարարել է, որ Երևանում, Բաքվում և Անկարայում անցկացված բարձր մակարդակի բանակցությունները տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման շուրջ համագործակցությունը նոր փուլ են բարձրացրել։
    Այս մասին Մարթա Կոսը նշել է X-ի իր միկրոբլոգում գրառման մեջ:

    «Ես հենց նոր եմ վերադարձել Թուրքիայից, Ադրբեջանից և Հայաստանից, որտեղ մենք փոխկապակցվածության զարգացման ուղղությամբ մեր աշխատանքը տեղափոխեցինք հաջորդ փուլ։ Սա կարող է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը՝ միաժամանակ դիվերսիֆիկացնելով Եվրոպայի և Ասիայի միջև առևտրային և էներգետիկ երթուղիները»,-իր գրառման մեջ նշել է Մարթա Կոսը։

  • Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա…

    Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում:
    Այս մասին ասված է ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում։

    «Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը մաղթում է ձեզ հիանալի հանգստյան օրեր: Մենք շարունակում ենք շուրջօրյա պարեկություն իրականացնել սահմանամերձ շրջաններում»,-ասված է գրառման մեջ:

  • Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսո…

    Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը։
    Այս մասին հաղորդագրություն է տարածել Պաշտպանության նախարարությունը:
    Սուրեն Պապիկյանն, իր հերթին, գրել է. «Լավագույն պայմաններ՝ մեր զինծառայողների համար»:
  • Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի Իրանի գերագույն առաջնոր…

    Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար:
  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն Անկախության օրվա առթիվ …

    Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Բելառուսի ժողովրդին:
    Համապատասխան շնորհավորական ուղերձը ԱԳ նախարարությունը տարածել է X-ի իր միկրոբլոգում։

    «Հայաստանը ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներն է հղում Բելառուսի բարեկամ ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ»,-ասված է գրառման մեջ:

  • Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել…

    Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Ընտրական օրենսգրքում և «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը։
  • Իրանի հոգևոր առաջնորդի հրաժեշտի պաշտոնական արարողությունը․ ներկա է վարչապետ Փաշի…

    Իրանի հոգևոր առաջնորդի հրաժեշտի պաշտոնական արարողությունը․ ներկա է վարչապետ Փաշինյանը
    https://youtu.be/fKkCEHIGBYE?si=N60iL1td_XMQ6Zl8

    Իրանի հոգևոր առաջնորդի հրաժեշտի պաշտոնական արարողությունը․ ներկա է վարչապետ Փաշինյանը

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/