Category: Armen Press

  • «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է զարգացման…

    «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է զարգացման նոր ռազմավարական ուղղությունները
  • Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Սյանշանի 13-րդ համա…

    Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Սյանշանի 13-րդ համաժողովի նախօրեին համաժողովի մասնակիցների համար կազմակերպված բազմակողմ պաշտոնական ընթրիքին։

    https://cdn4.telesco.pe/file/5ed7d988d9.mp4?token=ha4RXEKtgQh7-eRi-nDdcC_5pOygFrCoVP_NsFbbfnSdIB7J3uBEEczy6f6teHgX2jt_-uPtNLjUa2EKydgx8Bk-kleWRJvepPIIUAl1IL1_QvFMeVE474T1YiyfLz4Kbs5AXvudMd5RStDC91rNMFdAno2_XMNdMwjwE30jpdhl3QAa7QzBpkFC3uyKwOuvkONWOsnMcGrSUGgg14Vbt2uMZyL4eRrE_CDuCYi2PMBopYLdEK1JgaXtnzmhwtF1MqjcN7cro-PNCX2cjyA6wplhZ9YGKyeyTUBuOOR-fFOwUGRTCO22bMo8UrqMyGec5gAiWGPKlU0reGSpqLK9Yw

  • Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխա…

    Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացահայտվել են Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գ.Մ.-ի կողմից Վ.Ս.-ին թրաֆիքինգի ենթարկելու դեպքի հանգամանքները:
  • Հայաստանում իրացվելիության պակաս չկա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 15-ի …

    Հայաստանում իրացվելիության պակաս չկա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 15-ի ասուլիսում անդրադառնալով երկրում կապիտալի շուկայի զարգացմանը՝ այս մասին հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

    «Այսինքն, երկրում կա շատ-շատ փող, ու մարդիկ և բիզնեսները, որոնք պատրաստ են ներգրավել ֆինանսական ռեսուրսներ, ունեն հավակնոտ ծրագրեր։ Պետք է հայտ ներկայացնեն, այդ ավելցուկային ռեսուրսները վերցնեն ու իրականացնեն իրենց բիզնես նախագծերը, որովհետև կա փող, կա ենթակառուցվածք ու պետք է դրանից օգտվել։ Պարտադիր չէ բանկային վարկերի միջոցով, կարող են պարտատոմսեր թողարկել, ներդրողներ ներգրավել և այլն»,- նշեց նա։

    ԿԲ նախագահն ընդունելով Հայաստանի արտաքին առևտրական հաշվեկշռի բացասական լինելու հանգամանքը՝ ընդգծեց, որ ամբողջական պատկերը ստանալու համար այնուհանդերձ պետք է մի քանի մակարդակ ներքև իջնել։

  • Եվրոպական խորհրդարանը Ստրասբուրգում կայացած լիագումար նիստի ընթացքում հավանությո…

    Եվրոպական խորհրդարանը Ստրասբուրգում կայացած լիագումար նիստի ընթացքում հավանություն տվեց Եվրոպական հանձնաժողովի առաջարկին՝ «Made in Armenia» արտադրանքի համար առևտրային միջոցառումների համակարգ կիրառելու վերաբերյալ, ինչը նշանակում է Հայաստանից Եվրոպական միություն ներմուծվող ապրանքների լայն շրջանակի համար մաքսատուրքերի ժամանակավոր վերացում կլինի։
    Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովի ներկայացրած առաջարկը ԵԽ լիագումար նիստում ընդունվեց 583 կողմ, 49 դեմ և 39 ձեռնպահ ձայներով։
    Առաջարկի համաձայն՝ Եվրոպական միությունը նախատեսում է երկու տարի ժամկետով վերացնել հայկական մի շարք ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսատուրքերը։
    Միաժամանակ, նախատեսվում է առանց մաքսատուրքի ներմուծման քվոտաներ սահմանել հայկական գյուղատնտեսական ութ տեսակի արտադրանքի համար։ Դրանց թվում են խաղողը, ծիրանը, կեռասը, դեղձը և վարունգը։
    Նախագիծը նախատեսում է նաև պաշտպանական մեխանիզմներ, որոնք անհրաժեշտության դեպքում հնարավորություն կտան Եվրամիությանը միջամտել, եթե Հայաստանից ներմուծման աճը բացասական ազդեցություն ունենա եվրոպացի արտադրողների վրա։
    Այս քայլը պայմանավորված է 2026 թվականի մայիսից Ռուսաստանի կողմից հայկական արտահանման մի շարք կարևոր ապրանքատեսակների նկատմամբ կիրառվող սահմանափակումներով։ Դրանք վերաբերում են, մասնավորապես, ալկոհոլային խմիչքներին, հանքային ջրերին, մրգերին և բանջարեղենին, ինչպես նաև Ռուսաստանի տարածքով դրանց տարանցմանը։
    Ըստ Եվրոպական հանձնաժողովի՝ այդ սահմանափակումները խաթարել են Հայաստանի ավանդական մատակարարման շղթաները և զգալիորեն սահմանափակել երկրի հասանելիությունը ավանդական արտահանման շուկաներին։ Իրավիճակը հատկապես ծանր ազդեցություն է ունեցել փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրողների վրա՝ միաժամանակ մարտահրավերներ ստեղծելով Հայաստանի տնտեսական դիմակայունության համար։
    ԵՄ-ն նախաձեռնությունը դիտարկում է որպես հայկական տնտեսությանն աջակցելու և արտահանողների համար ԵՄ շուկա մուտքի լրացուցիչ հնարավորություններ ստեղծելու ժամանակավոր միջոց։
    Առաջարկի շուրջ հաջորդ քայլը ԵՄ խորհրդի պաշտոնական հաստատումն է։ Կանոնակարգը ուժի մեջ կմտնի Եվրոպական միության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու հաջորդ օրը։
  • Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «ուժգին և ոչ բնականոն» կերպով կարձագա…

    Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «ուժգին և ոչ բնականոն» կերպով կարձագանքի, եթե Ռուսաստանը որոշի բարձրացնել Հայաստան մատակարարվող բնական գազի արժեքը։ Այս մասին սեպտեմբերի 15-ի ասուլիսում հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
    Նա նշեց, որ իր ղեկավարած կառույցի խորհուրդը քննարկումների ընթացքում չի անտեսում գազի գնի փոփոխության հնարավորությունը։ Դա, ըստ բանախոսի, կարող է երկակի էֆեկտ ունենալ։
    «Նախ, կարող է ունենալ առաջնային էֆեկտ, որը վերաբերում է ընդհանուր գնաճի մակարդակի բարձրացմանը։ Եվ երկրորդային էֆեկտ, որովհետև գազի գինը կարող է ներառված լինել նաև այլ ապրանքների, արտադրանքի արժեքում և այլն, ու, բնականաբար, կարող է իր հետ բերել նաև որոշակի Բ տիպի ռիսկ՝ մեր տնտեսության անկման հետ կապված։ Ուստի, այդ սցենարը մտքում ունեցել ենք, բայց մեր տեսանկյունից դա X տիպի սցենար է, որն ավելի ապոկալիպտիկ բան է ենթադրում և որին մեր արձագանքը պետք է լինի ավելի ուժգին, ոչ բնականոն։ Այս պահի դրությամբ շարժվում ենք մեր բնականոն ընթացքով՝ մտքում ունենալով այդ հնարավոր խնդիրների առկայությունը»,- նշեց նա։
    ՀՀ ԿԲ խորհուրդը Հայաստանի համար Բ տիպի ռիսկային սցենար է համարում համաշխարհային տնտեսության աճի դանդաղեցման հեռանկարը, դեպի ՌԴ արտահանման սահմանափակումների հետևանքով գնանկումային ռիսկերի ձևավորումը և ՀՀ ռիսկի հավելավճարի հիմնարար նվազումը, որոնք ենթադրում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի ցածր տոկոսադրույքի սահմանում։
  • ՀՀ ԿԲ նախագահը հիմնավորել է քաղաքականության տոկոսադրույքի բարձրացումը 0.25 տոկոս…

    ՀՀ ԿԲ նախագահը հիմնավորել է քաղաքականության տոկոսադրույքի բարձրացումը 0.25 տոկոսային կետով
  • Հայաստանը Ռուսաստանի Դաշնությունից որևէ դիմում կամ հաղորդում չի ստացել Գյումրիու…

    Հայաստանը Ռուսաստանի Դաշնությունից որևէ դիմում կամ հաղորդում չի ստացել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու մտադրության վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը։
    Լրագրողը հիշեցրեց՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Մոսկվան Հայաստանից ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ դիմում չի ստացել և շարունակում է ռազմաբազան համարել Հայաստանի ու Հարավային Կովկասի անվտանգության կարևոր բաղադրիչ։
    Նրա խոսքով՝ եթե ռուսական կողմը ցանկանում է դուրս բերել ռազմաբազան, այդ հարցը կարելի է քննարկել։
  • Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիա…

    Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզի զարգացման հեռանկարները, հայ-ֆրանսիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև մարզի տնտեսական և ներդրումային ներուժը։
    Մարզպետը դեսպանին ներկայացրել է Շիրակի մարզի առանձնահատկությունները, տնտեսական ներուժը և Գյումրիի պատմամշակութային ժառանգությունը։ Դավիթ Առուշանյանի խոսքով՝ Գյումրին դեսպանի առաջին մարզային այցի համար կարևոր և խորհրդանշական ընտրություն է։ «Կարծում եմ՝ շատ ճիշտ եք արել, որ Ձեր մարզային առաջին այցի համար ընտրել եք հենց Գյումրին։ Գյումրին պատմությամբ, մշակույթով, ճարտարապետությամբ, հումորով ու մարդկանց յուրահատուկ վերաբերմունքով այն քաղաքն է, որը մեկ անգամ այցելելուց հետո իր տեղն է ունենում մարդու սրտում»,-նշել է մարզպետը։
    Ֆլորիան Էսկյուդիեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ Գյումրին առաջին մարզային այցի համար ընտրել է նպատակային։ Դեսպանի խոսքով՝ քաղաքն առանձնանում է իր ինքնությամբ, պատմությամբ և յուրահատուկ ոգով, իսկ Գյումրիում հայ-ֆրանսիական բարեկամության մասին բազմաթիվ վկայություններ կան։
    Կողմերն անդրադարձել են նաև Շիրակի մարզի համար ռազմավարական նշանակություն ունեցող «չոր նավահանգստի» ծրագրին։
    Մարզպետը նշել է, որ մարզն ունի լոգիստիկ զարգացման համար կարևոր ենթակառուցվածքներ՝ «Շիրակ» միջազգային օդանավակայանը, երկաթուղային և ճանապարհային հաղորդակցության համակարգերը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի և Ֆրանսիայի միջև մարզային համագործակցության խորացման հնարավորությունները՝ տնտեսական, մշակութային, կրթական և ներդրումային ուղղություններով։
  • Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստան» համահայ…

    Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին:
    Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և այլք:
    «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արամայիս Ավետիսյանը ներկայացրել է հիմնադրամի զարգացման եռամյա ռազմավարության և ծրագրային հիմնական առաջնահերթությունները։
    Քննարկվել են նաև հիմնադրամի 2025 թ. գործունեության ամփոփ հաշվետվությունը և 2027- 2029 թթ. բյուջեն։