Category: Armen Press

  • Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի կարծիքով՝ հունիսի 7-ին Հայաստ…

    Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի կարծիքով՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններում ՀՀ քաղաքացիները վերահաստատել են իրենց աջակցությունը երկրի եվրոպամետ կառավարությանը՝ ազդարարելով ռուսական ազդեցությունն ու հարկադրանքը նվազեցնելու և Եվրոպայի հետ կապերը խորացնելու շարունակական ցանկությունը։
    Այս մասին Գերմանիայի ԱԳ նախարարը նշել է Instagram-ի իր էջում Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ տարածած տեսանյութին կից գրառման մեջ։

    «Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին աջակցությունը իրենց երկրի եվրոպամետ կառավարությանը՝ ազդարարելով ռուսական ազդեցությունն ու հարկադրանքը նվազեցնելու և Եվրոպայի հետ կապերը խորացնելու շարունակական ցանկությունը», — իր գրառման մեջ նշել է Գերմանիայի ԱԳ նախարարը՝ անդրադառնալով հունիսի 7-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, որոնց համաձայն՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կպահպանի մեծամասնությունն Ազգային ժողովում ու կկարողանա միանձնյա կառավարություն ձևավորել։

    Նրա խոսքով՝ ինչպես աշխարհի շատ այլ երկրներ, այնպես էլ Հայաստանը, Մոլդովան, Ուկրաինան, Հունգարիան լուրջ թիրախ են դարձել ռուսական քարոզչական արշավների, որոնք ուղղված են նրանց հասարակությունները պառակտելուն և ժողովրդավարական ինստիտուտները խաթարելուն։

    «Այնուամենայնիվ, նրանցից յուրաքանչյուրը վերջերս յուրովի է հակադարձել Ռուսաստանի ազդեցության արշավներին՝ ավելի ուժեղ դարձնելով ոչ միայն իրենց, այլև ամբողջ Եվրոպան», — գրել է Յոհան Վադեֆուլը։

    Նա նաև հայտնել է, որ վերջերս Եվրամիությունը բացել է անդամակցության բանակցությունների առաջին կլաստերը Մոլդովայի և Ուկրաինայի հետ։
    Գերմանիայի ԱԳ նախարարի խոսքով՝ չնայած սա չի նշանակում, որ երկրներից որևէ մեկը մեկ գիշերվա ընթացքում կդառնա ԵՄ անդամ, սակայն այն վերահաստատում է կողմերի նվիրվածությունը այդ նպատակին և ապահովում է հստակ ճանապարհային քարտեզ այն բարեփոխումների համար, որոնք, ի վերջո, կամրապնդեն ամբողջ Եվրոպան։
    Իր գրառման մեջ Գերմանիայի ԱԳ նախարարը անդրադարձել է նաև Հունգարիային, որտեղ ևս ամիսներ առաջ տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքներով երկրում փոխվել է իշխանությունը։

    «Հունգարիան ընտրել է նոր կառավարություն՝ վերջ դնելով տարիներ տևած քաղաքական փակուղուն, որը խոչընդոտել էր եվրոպական կարևոր որոշումների կայացմանը։ Իր նոր կառավարությամբ Հունգարիան բացում է դուռը դեպի ավելի սերտ եվրոպական համագործակցություն՝ այդպիսով մեզ բոլորիս ավելի ուժեղ դարձնելով», — գրել է նա։

    Նրա բնորոշմամբ՝ սոցիալական ցանցերում հաճախ կարող է թվալ, թե ռուսական ազդեցությունն ամենուր է, սակայն իրական աշխարհը պատմում է այլ պատմություն։

    «Մարդիկ անընդհատ տեսնում են Կրեմլի՝ բաժանելու և տիրելու փորձերը և փոխարենը ընտրում են համագործակցության, ազատության և ժողովրդավարության վրա կառուցված ապագա։ Եվրոպան շարունակում է ամրապնդվել՝ մոտիկ և հեռու գործընկերների հետ», — ընդգծել է Յոհան Վադեֆուլը։

    Վերջինս շեշտել է, որ ԵՄ-ի շրջանակներում Գերմանիան և Էստոնիան միասին են՝ ամրապնդելով Եվրոպայի դիմադրողականությունը արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտության դեմ, որովհետև փաստերի, ժողովրդավարության և ընդհանուր արժեքների պաշտպանությունը եվրոպական ընդհանուր պատասխանատվություն է։

    https://cdn4.telesco.pe/file/5a6ac90aad.mp4?token=lx_Zrm27-Cjt6prk2umpyOaGWKhnn-5D_H2fS0CUsLGh3b9A3WW0ydA5WiwLV_5sbvgHy0nfxPrQ5_Mosgcibt_FXcQTeI6kqIr1JRJOTUQZS_PR7xNWuhukHP3rSmCnQBpc970x_SLnFq5IugWw19J2q031xtMYUQdboiOvWwE1lgViTEtchUXXpnYrYR-BTBD849tOhojgd63ZPxryZfyqyCkjwwwAXvtTTrF9V0zLBtrQvRjbnDpra83_SwXlqgEHqThjDc35w9psHPswbn5N2hscdoKdB7mjq-LTp7eWHq-jld-qr8UeztFuZ5jE3WgV4uqv_JSxaOAO6iCzzQ

  • Հայաստանի Հանրապետության Արմավիր քաղաքի քաղաքապետ Վարշամ Սարգսյանը, Գերմանիայի Ն…

    Հայաստանի Հանրապետության Արմավիր քաղաքի քաղաքապետ Վարշամ Սարգսյանը, Գերմանիայի Նաումբուրգի քաղաքապետ Արմին Մյուլլերը և Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը Նաումուրգի «Բալի փառատոնի» շրջանակներում մասնակցել են Նաումբուրգում Արմավիր քաղաքի անվամբ ծառուղու անվանակոչման հանդիսավոր արարողությանը։
  • Մունդիալ-2026 | 1/16 եզրափակիչ Կանադայի հավաքականը դարձավ 1/16 եզրափակչի առաջին…

    ⚽️🌍 Մունդիալ-2026 | 1/16 եզրափակիչ
    🇨🇦 Կանադայի հավաքականը դարձավ 1/16 եզրափակչի առաջին հաղթողը՝ նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթելով 🇿🇦 Հարավաֆրիկյան Հանրապետությանը։
    Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին, թեև Կանադան ավելի վտանգավոր էր գործում հարձակման գծում և մի քանի իրական գոլային պահ ստեղծեց։ Երկրորդ կեսում խաղի տեմպն աճեց, երկու թիմերն էլ ակտիվացրին հարձակողական գործողությունները, սակայն վճռորոշ պահերին չկարողացան իրացնել իրենց հնարավորությունները։
    Հանդիպման միակ և հաղթական գոլը լրացուցիչ ժամանակում խփեց Ստեֆան Յուշտակիոն՝ Կանադային պարգևելով հաջորդ փուլի ուղեգիր։
  • Իսրայելի կառավարությունը կիրակի օրը կայացած նիստում քվեարկեց Հայոց ցեղասպանությա…

    Իսրայելի կառավարությունը կիրակի օրը կայացած նիստում քվեարկեց Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման օգտին։
  • Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը Լոս Անջելեսում անցկացրած ընկերականհանդիպ…

    Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը Լոս Անջելեսում անցկացրած ընկերականհանդիպման շրջանակում 74:59 հաշվով առավելության հասավ Իռլանդիայի հավաքականինկատմամբ։
  • Մունդիալ-2026 Անգլիան խմբային փուլի վերջին տուրում 2:0 հաշվով հաղթեց Պանամային…

    ⚽️🌍 Մունդիալ-2026
    🏴󠁧󠁢󠁥󠁮󠁧󠁿 Անգլիան խմբային փուլի վերջին տուրում 2:0 հաշվով հաղթեց 🇵🇦 Պանամային։ Գոլերի հեղինակ դարձան Ջուդ Բելինգեմն ու Հարի Քեյնը։ Անգլիան 7 միավորով զբաղեցրեց առաջին տեղը L խմբում, իսկ Պանաման ավարտեց ելույթները վերջին տեղում։
    🇭🇷 Խորվաթիան 2:1 հաշվով հաղթեց 🇬🇭 Գանային և 6 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը խմբում։ Գոլերով աչքի ընկան Պետեր Սուչիչն ու Նիկոլա Վլաշիչը, իսկ Գանայի միակ գոլը խփեց Դերիկ Լուկասենը։ Չնայած պարտությանը՝ Գանան նույնպես դուրս եկավ փլեյ-օֆֆ։
    🇨🇴 Կոլումբիան և 🇵🇹 Պորտուգալիան ավարտեցին հանդիպումը 0:0 հաշվով։ Երկու հաղթանակ և մեկ ոչ-ոքի գրանցած Կոլումբիան զբաղեցրեց առաջին տեղը K խմբում, իսկ Պորտուգալիան դուրս եկավ փլեյ-օֆֆ՝ երկրորդ տեղից։
    🇨🇩 Կոնգոյի ԴՀ-ն 3:1 հաշվով հաղթեց 🇺🇿 Ուզբեկստանին և ապահովեց իր տեղը փլեյ-օֆֆում։ Աշխարհի առաջնության հիմնական փուլում առաջին անգամ հանդես եկող Ուզբեկստանը մրցաշարն ավարտեց առանց հաղթանակի։
    🇦🇷 Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան խմբային փուլն ավարտեց երեք հաղթանակով՝ 3:1 հաշվով առավելության հասնելով 🇯🇴 Հորդանանի նկատմամբ։ Գոլերը խփեցին Ջովանի Լո Չելսոն, Լաուտարո Մարտինեսը և Լիոնել Մեսին, իսկ Հորդանանի միակ գոլը հեղինակեց Մուսա Ալթամարին։
    🇩🇿 Ալժիրն ու 🇦🇹 Ավստրիան գոլառատ խաղում գրանցեցին 3:3 հաշիվը։ Խմբային փուլի ավարտին Ավստրիան զբաղեցրեց երկրորդ, Ալժիրը՝ երրորդ տեղը, և երկու հավաքականներն էլ դուրս եկան փլեյ-օֆֆ։
  • Վարչապետը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:…

    Վարչապետը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:
  • ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իսրայելի և Լիբանանի դեսպանների հետ միասին հայտարա…

    ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իսրայելի և Լիբանանի դեսպանների հետ միասին հայտարարել է շրջանակային համաձայնագրի ստորագրման մասին, որը բնութագրվել է որպես խաղաղության առաջին քայլ՝ Իրանի կողմից աջակցություն ստացող լիբանանյան «Հըզբոլլահ» զինյալ խմբավորման և Իսրայելի միջև ամիսներ տևած հակամարտությունից հետո։
  • Ուկրաինայում նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը Ուկրաինայում …

    Ուկրաինայում նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
    Ուկրաինայում ավանդույթի համաձայն՝ ամեն տարի հունիսի 27-ին նշվում է Կամիանեց-Պոդոլսկիի Աստվածածնի հայկական սրբապատկերի օրը։
    Սրբապատկերը երկրպագել են Կամիանեց-Պոդոլսկիի բոլոր երեք քրիստոնեական ծեսերի հավատացյալները՝ հայերը, ուկրաինացիները և լեհերը։
  • Կյանքի 84-րդ տարում մահացել է երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը։…

    Կյանքի 84-րդ տարում մահացել է երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը։