Category: Armen Press

  • ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իսրայելի և Լիբանանի դեսպանների հետ միասին հայտարա…

    ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իսրայելի և Լիբանանի դեսպանների հետ միասին հայտարարել է շրջանակային համաձայնագրի ստորագրման մասին, որը բնութագրվել է որպես խաղաղության առաջին քայլ՝ Իրանի կողմից աջակցություն ստացող լիբանանյան «Հըզբոլլահ» զինյալ խմբավորման և Իսրայելի միջև ամիսներ տևած հակամարտությունից հետո։
  • Ուկրաինայում նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը Ուկրաինայում …

    Ուկրաինայում նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
    Ուկրաինայում ավանդույթի համաձայն՝ ամեն տարի հունիսի 27-ին նշվում է Կամիանեց-Պոդոլսկիի Աստվածածնի հայկական սրբապատկերի օրը։
    Սրբապատկերը երկրպագել են Կամիանեց-Պոդոլսկիի բոլոր երեք քրիստոնեական ծեսերի հավատացյալները՝ հայերը, ուկրաինացիները և լեհերը։
  • Կյանքի 84-րդ տարում մահացել է երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը։…

    Կյանքի 84-րդ տարում մահացել է երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը։
  • ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանին՝ ի պատասխան Թեհրանի կողմից Հորմուզ…

    ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանին՝ ի պատասխան Թեհրանի կողմից Հորմուզի նեղուցում Սինգապուրի դրոշի ներքո նավարկող առևտրային նավի վրա հարձակման։ 
    Այս մասին հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):
    Հաղորդագրության համաձայն՝ հարվածներ են հասցվել իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստավորման վայրերին, ինչպես նաև ափամերձ ռադարներին։
    «Իրանական ուժերի չարդարացված ագրեսիան առևտրային նավագնացության դեմ ակնհայտորեն խախտել է հրադադարը: Ավելին, Իրանի վտանգավոր վարքագիծը խաթարել է նավարկության ազատությունը, քանի որ առևտուրն ավելի հաճախակի է իրականացվում այս կենսականորեն կարևոր միջազգային առևտրային միջանցքով», — հայտարարել է ԱՄՆ հրամանատարությունը:

    https://cdn4.telesco.pe/file/0ffb40f884.mp4?token=fpDU3n3lmAlcLGOqZaTngvxUQOGppNPXPCwiL7-oTVRcBuLnulmPz6M2NJcuTopKYx8Fw8Kr5_CUBLBrUFiawq12zfRizmhVDh5_hDcjcAJO8BC6v8DWr4yLX7FKkgD0KTvZHgHDlc9EQAsNs62pKfl79wpqMlLA-322qc28fW06Pi1kVp2JlO1B3cXaA_489eWHDj2i_RWWwYLJIUwVnNqGgoziubHY8VJnVonx2zStgw0g-EJ43AM2-K1UeX5_YHlKRPGNqRvMfOYTPZ4AxmAh9xRxvqp9vh1xwwb2Al5AucrBU5s9IBDrZc5gcXQWVJySgDC2WJN561304gug3n3NkfWnQFXDCEOHb5JacBAOBuvMDhvid5-lc86f0SQMp6nvoKd4nsPeOtGlG4uMZg1HFq5oJYYSawrbynBYN9Sso_zPKrajxE87DNcPJjF0oi8kj0Yg5khZpEomgb0GEFsLevuK6oPMs_jkAx2jh0L0wO9PlqDSF9H4JacK0SVhJfA52qGx83Y3wmfZ_IRebWQs1BL0zVbRGXGqeZ7efEXtIPZt15XsvOFR8q2aHUurxS6mCwk4oy9yzUSjHn5zcH2FaQbdU67m_gN6bmkEA3Kg50P66C5r5mo-FWit6I3qW4Lo7LI1HqvPXppsnULep1s0iHucEUfiP0kqLYj3kOc

  • ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Վրաստանի պետական անվտանգու…

    ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետ Գելա Գելաձեին։
    Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳ նախարարությունից՝ մանրամասնելով, որ հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված բարեկամական ու գործընկերային հարաբերությունները։ 
    Սարգսյանն ու Գելաձեն կարևորել են երկու երկրների իրավապահ և անվտանգության կառույցների միջև ձևավորված բարձր մակարդակի և արդյունավետ համագործակցությունը։ 
    Գերատեսչությունների ղեկավարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, անդրադարձել ընթացիկ ծրագրերին և նախանշել համագործակցության զարգացման հնարավոր ուղղությունները։
  • Մունդիալ-2026 Ֆրանսիան I խմբի վերջին տուրում 4:1 հաշվով հաղթեց Նորվեգիային։ Ու…

    ⚽️🌍 Մունդիալ-2026
    🇫🇷 Ֆրանսիան I խմբի վերջին տուրում 4:1 հաշվով հաղթեց 🇳🇴 Նորվեգիային։ Ուսման Դեմբելեն 1954 թվականից ի վեր աշխարհի առաջնությունների պատմության ամենաարագ հեթ-տրիկներից մեկը ձևակերպեց՝ գոլեր խփելով 7-րդ, 20-րդ և 32-րդ րոպեներին։ Ֆրանսիայի չորրորդ գոլը խփեց Դեզիրե Դուեն, իսկ Նորվեգիայի միակ գոլի հեղինակը Տելո Ասգարդն էր։
    🇸🇳 Սենեգալը խմբային փուլի ամենագոլառատ հանդիպումներից մեկում 5:0 հաշվով ջախջախեց 🇮🇶 Իրաքին։ Գոլերով աչքի ընկան Հաբիբ Դիարան, Իսմայիլ Սարը, Պապե Գույեն (դուբլ) և Իլիման Նդիայեն։
    🇨🇻 Կաբո Վերդեն 🇸🇦 Սաուդյան Արաբիայի հետ խաղաց 0:0 և պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ՝ խմբում զբաղեցնելով երկրորդ տեղը։
    🇪🇸 Իսպանիան H խմբի վերջին տուրում նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթեց 🇺🇾 Ուրուգվային։ Հաղթական գոլը խփեց Ալեքս Բաենան։ Եվրոպայի գործող չեմպիոնը խմբում զբաղեցրեց առաջին տեղը՝ վաստակելով 7 միավոր։
    🇮🇷 Իրանը աշխարհի առաջնությունում գրանցեց իր երրորդ անընդմեջ ոչ-ոքին՝ 🇪🇬 Եգիպտոսի հետ խաղալով 1:1։ Իրանցիներից գոլի հեղինակ դարձավ Ռամին Ռեզաեյանը, իսկ եգիպտացիներից՝ Մահմուդ Սաբերը։ Խմբային փուլի ավարտին Եգիպտոսը երկրորդն է, Իրանը՝ երրորդը։
    🇧🇪 Բելգիան 5:1 հաշվով հաղթեց 🇳🇿 Նոր Զելանդիային և առաջին տեղով ավարտեց G խմբի պայքարը։ Դուբլ ձևակերպեց Լեանդրո Տրոսարդը, մեկական գոլ խփեցին Քևին դե Բրույնեն, Ռոմելու Լուկակուն և Ալեքսիս Սալեմակերսը։ Նոր Զելանդիայի միակ գոլը խփեց Էլայջա Զաստը։
  • Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում։Նիկոլ Փաշինյան…

    Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում։
    Նիկոլ Փաշինյան

    https://cdn4.telesco.pe/file/006052959d.mp4?token=lizzK_BPVd_HQb9KIHUuLw_1bWbzMNdfuYxnjpcB9nNpdH6MTjahApP2XNJ9wzVyppW3BD0h06mCfIBlCnXWyvE5I7bWJkraSOfaiTJvPnAnfug2D0iCRJrohe9V42lvBRUXUpmSB5kVRGHkloyMLE30ENFcWxjqbCQkdgBGW_nBTNHVnteDecRHslvwZsTLg3HR7q-EBRyOkp5eMlrabZGlx4AZcGVZ_k9TlLHBiEB9__s4P8E5HhN2Vku-cqvmRderA5v_89h_HZTJJwi5YSgmdytEbMPGo1m9cla7wGzjw1eRCUW2VxWd4nJcuxwVsEyxMP1IDVjkMbaKBIAAkA

  • Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլ…

    Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է:
    «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հ.Վ.-ն ձերբակալվել է՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար»,- «Արմենպրես»-ին տեղեկացրին ՔԿ-ից:
  • «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետախուզվող պատգամավորի 4 թեկնածուներից մեկը՝ Արթուր Աբ…

    «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետախուզվող պատգամավորի 4 թեկնածուներից մեկը՝ Արթուր Աբրահամյանը հայտնաբերվել և կալանավորվել է։
  • Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը։Ինչպես հաղորդու…

    Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը։
    Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՊԱ գործակալությունը, հունիսի 26-ին Բալաջարի կայարանից դեպի Բյույուք-Քեսիք կայարան ուղարկվել է ԱԻ-92 մակնիշի ավտոբենզինով 18 երկաթուղային վագոն՝ ընդհանուր 971 տոննա քաշով, ինչպես նաև դիզելային վառելիքով 8 վագոն՝ ընդհանուր 467 տոննա քաշով։