Category: Armen Press

  • Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Նու…

    Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Նուբարաշեն 11-րդ փողոցի 16/18 հողամաս հասցեում գտնվող՝ 0.006 հա մակերեսով հողատարածքի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 413 հազար դրամ:
    Նիկոլ Փաշինյան
  • Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Էկոնոմիկայի նախարա…

    Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Բրյուսելում կայացած «Կապակցվածության օրակարգի հարթակի» բարձրաստիճան միջոցառման շրջանակում հանդիպել են Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոպմանի հետ։ 
    Քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված և համաձայնեցված ծրագրերը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության այս ուղղությանն առնչվող այլ հարցեր:
  • Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նա…

    Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է:
  • 73 տարեկանում մահացել է Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար, ՌԴ նախագահի նախ…

    73 տարեկանում մահացել է Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար, ՌԴ նախագահի նախկին հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը։
  • Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտարարել է, որ Սևաստոպոլի նահանգապետի հետ համատ…

    Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտարարել է, որ Սևաստոպոլի նահանգապետի հետ համատեղ որոշում է կայացվել տարածաշրջանային արտակարգ դրություն հայտարարելու մասին։
    Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։
    Ակսյոնովի խոսքով՝ արտակարգ դրության ռեժիմը թույլ է տալիս առավելագույն օպերատիվ կերպով լուծել խնդիրները՝ «բնակչության կենսապահովման համար կարևոր բոլոր ոլորտների կայուն գործունեությունը կազմակերպելու» նպատակով։
    Ամռան սկզբից Ղրիմը վառելիքի ճգնաժամ է ապրում, որը վերջին օրերին սրվել է, այդ թվում՝ Սևաստոպոլում, ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումներից հետո էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով։
  • Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ ք…

    Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում Պետերբուրգյան միջազգային իրավաբանական 14-րդ համաժողովի շրջանակում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոյի հետ։
    Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արդարադատության նախարարությունը։
    Նախարարը բարձր է գնահատել երկկողմ հանդիպման անցկացումը՝ որպես արդարադատության նախարարությունների միջև համագործակցության արդիական ուղղությունները քննարկելու և փոխգործակցության հետագա զարգացման հեռանկարները նախանշելու կարևոր հնարավորություն։
    Կոնստանտին Չույչենկոն կարևորել է ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցությունը և առաջարկել է ընդլայնել երկկողմ պայմանագրային բազան։
    Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են նաև իրավական օգնության ոլորտում համագործակցության զարգացումը՝ ընդգծելով, որ այն երկկողմ հարաբերությունների ամրապնդման և իրավասու մարմինների միջև արդյունավետ փոխգործակցության ապահովման առանցքային ուղղություններից է։
  • Հայաստանում 2026 թվականին անցկացված հասարակական կարծիքի ամենամյա հարցման արդյուն…

    Հայաստանում 2026 թվականին անցկացված հասարակական կարծիքի ամենամյա հարցման արդյունքների համաձայն՝ երկրում ԵՄ-ի նկատմամբ հանրային վերաբերմունքը մնում է ընդհանուր առմամբ դրական. հարցվածների 72%-ը ԵՄ-Հայաստան հարաբերությունները բնութագրում է որպես լավ, մինչդեռ 56%-ը ԵՄ-ին ավելի շատ է վստահում, քան որեւէ այլ միջազգային դերակատարի։
    Այս մասին հաղորդագրություն է տարածել «EUNEIGHBOURS east» ծրագիրը։
    Հարցումն անցկացվել է 2026 թվականի փետրվար-մարտ ամիսներին 1000 հոգուց բաղկացած ներկայացուցչական ընտրանքի շրջանում՝ դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով։ Ամենամյա հարցումները 2016 թվականից ի վեր անցկացվում են «EUNEIGHBOURS east» ծրագրի կողմից Հայաստանում եւ Արեւելյան գործընկերության մյուս հինգ երկրներում։
    Այս տարվա հարցումը նաեւ ցույց է տվել, որ քաղաքացիների 45%-ը դրական պատկերացում ունի ԵՄ-ի մասին, մինչդեռ 30%-ը չեզոք է, 14%-ը՝ ոչ մի կարծիք չունի, եւ ընդամենը 11%-ն ունի բացասական կարծիք։ Տնտեսական զարգացումն (43%) ու անվտանգությունն (32%) այն հիմնական ոլորտներն են, որոնց աջակցությունը հարցվողներին ավելի դրական կտրամադրի ԵՄ-ի նկատմամբ:
    ԵՄ-ն ճանաչվում է որպես հիմնական ֆինանսական աջակից, քանի որ հարցվածների 75%-ը տեղյակ է ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության մասին, սակայն այդ աջակցության ընկալումը միանշանակ չէ. 61%-ը ԵՄ աջակցությունը գնահատում է բարձր կամ միջին, եւ միայն 17%-ն է ԵՄ-ն նշում որպես խոշորագույն դոնոր։
    Հայաստանցիները կցանկանային, որպեսզի ԵՄ-ն ավելի մեծ դերակատարություն ունենար երկրի պաշտպանության ամրապնդման գործում (25%), կրթության եւ ցկյանս ուսումնառության (23%), ինչպես նաեւ գյուղատնտեսության եւ գյուղական զարգացման (19%) ոլորտներում։
  • Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ կազ…

    Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։
    Միջոցառման ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որում մասնավորապես նշել է.

    «Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործերի հավատարմատար, հարգարժան պարոն Ալեն, Ձերդ Գերազանցություններ, հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
    Կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 250-ամյա հոբելյանի առթիվ։
    Դեռևս 250 տարի առաջ ազատության, անկախության և հավասարության արժեքները հիմք դարձան Ամերիկայի Միացյալ Նահանգներ պետության ստեղծման ու կայուն զարգացման համար։
    Այդ արժեքները մինչև այսօր կարևոր դեր ունեն ԱՄՆ միջազգային հեղինակության և Հայաստանի հետ ամուր բարեկամության խորացման գործում։
    Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների հարուստ օրակարգում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում 2025 և 2026 թվականների մեր երկկողմ հարաբերությունների կարևոր ձեռքբերումները։
    2025 թվականի օգոստոսի 8-ին՝ ԱՄՆ նախագահի վկայությամբ, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի միջև ստորագրված համատեղ հռչակագիրը դարձավ կարևոր հանգրվան՝ նշանակալի ազդեցություն ունենալով ինչպես կողմերի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար։
    Այսօր, ԱՄՆ գործուն ներգրավվածությամբ, Հայաստանը և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան։
    Դրա մասին են վկայում նաև վերջին շրջանում Փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցերը Հայաստան, կնքված համապարփակ գործընկերության մասին կանոնադրությունը, փոխըմբռնման հուշագրերը և ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի ստորագրումը։
    Խաղաղության կարևոր գրավական լինելուց զատ, ԹՐԻՓՓ-ը հանդիսանալու է նաև տարածաշրջանային և գլոբալ տրանսպորտային երթուղիների կարևոր հանգույց։
    Տիկնայք և պարոնայք,
    Առիթն օգտագործելով՝ շնորհավորում եմ նաև ամերիկահայ մեր հայրենակիցներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել ԱՄՆ զարգացման գործում՝ ամրապնդելով նաև հայ-ամերիկյան բարեկամական կապերը։
    Կրկին շնորհավորում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին այս նշանակալի օրվա կապակցությամբ՝ ցանկանում եմ հարատև խաղաղություն, բարգավաճում և բարօրություն։
    Շնորհակալություն»։

  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդի…

    Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Նիդեռլանդների Թագավորության ԱԳ նախարարության քաղաքական հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Յուստ Ֆլամանդի հետ։ 
    Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական սահմանափակումների պայմաններում հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններին ու ուղիներին առնչվող հարցեր։ 
    Նախարարի տեղակալը ներկայացրել է գյուղատնտեսության և ծաղկաբուծության ոլորտներին տրամադրվելիք գործնական աջակցության ծրագրերը։
    Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հայաստան-Նիդեռլանդներ ռազմավարական գործընկերությանը, Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին և այլ հարցերի:
  • Գինեսի ռեկորդների սահմանում, իրականացված ծրագրեր, առաջիկա անելիքներhttps://www.y…

    Գինեսի ռեկորդների սահմանում, իրականացված ծրագրեր, առաջիկա անելիքներ
    https://www.youtube.com/live/3lDJPidIDXk?si=nfnKJS3imU67gqjw

    Գինեսի ռեկորդների սահմանում, իրականացված ծրագրեր, առաջիկա անելիքներ

    ARMENPRESS NEWS AGENCY
    «Հայ-Էմ» հիմնադրամի նախագահ Նշան Աճեմյանի, «Հայ-Էմ» հիմնադրամի «Հայ-Էմ-Դյուցազնատուն» մարզական կենտրոնի տնօրեն, Գինեսի բազմակի ռեկորդակիր Ռոման Սահրադյանի, Գինեսի ռեկորդակիր 10-ամյա Դավիթ Աբրահամյանի ասուլիսը
    Հետևեք մեզ
    Facebook …