Category: Armen Press

  • Վենեսուելայում հունիսի 24-ի երեկոյան միմյանց հաջորդած 7,2 և 7,5 մագնիտուդով երկր…

    Վենեսուելայում հունիսի 24-ի երեկոյան միմյանց հաջորդած 7,2 և 7,5 մագնիտուդով երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի, 4300 մարդ վիրավորվել է։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
    Նշվում է, որ մայրաքաղաք Կարակասում և մոտակա Լա Գուայրա ծովափնյա քաղաքում շենքերի փլատակներում մնացած մարդիկ օգնության են կանչում։
    Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
    Վենեսուելայի Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսը հայտարարել է, որ վնասվել կամ փլուզվել է 250 շենք, որոնց մեծ մասը՝ Լա Գուայրայում։
    Կարակասի մոտ գտնվող երկրի գլխավոր միջազգային օդանավակայանը փակ է մնում լուրջ վնասների պատճառով։
    ԱՄՆ-ն խոստացել է 150 միլիոն դոլարի օգնություն տրամադրել Վենեսուելային։
    ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը հայտնել է, որ ուղարկում է ռազմական նավեր և տրանսպորտային ինքնաթիռներ՝ օգնելու որոնողափրկարարական թիմերին և փրկարարական գործողություններին։
    Ըստ Մեքսիկայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների համատեղ հայտարարության՝ երկիրը Վենեսուելա է ուղարկում 261 զինծառայողի, այդ թվում՝ բժիշկների և որոնողափրկարարական գործողությունների մասնագետների, 4,4 տոննա սարքավորումներ և գործիքներ, ինչպես նաև 2,7 տոննա բժշկական պարագաներ։
    ՅՈՒՆԻՍԵՖ-ը նույնպես հայտնել է 48 տոննա հումանիտար օգնություն ուղարկելու մասին, որը Վենեսուելա կհասնի հունիսի 29-ին։
    Օգնությունը ներառում է անվասայլակներ, վրաններ և առաջին բուժօգնության պարագաներ։

    https://cdn4.telesco.pe/file/7f00d89ca8.mp4?token=HSw1l8UQK5qzKSAOprQictQjHpVdFCdp9XFED_CbrqJCMV7Z7jVo5wFjFJqt8rCgeC1YhOKlsVxT1P6TqZYfWKBBOVv4EqSejZX7GAteMyJkIW48VIN_hPNFz1jGVuk_Ab2ibsiNUQbCiPivqTWU0yHxMfyEs0oZ0n9guKw3Vn4c-vfPFrhffjVz9sRYCbFsTlKDdQt2_UNEJnrQzA-TDCAAH3dYcqDqugw-WY3SDZG7GQHJbcs2VX_24cmGbKXgxhmVi1U3FKaYl1P5d4gwyp8LfzwA5wiRCHw55dxjASmt-cpPMV7JUvRCF2OoOxVBmKc5ZI8YUcIl4wyqWszSoQ

  • Մունդիալ-2026 Կոտ դ’Իվուարը E խմբի վերջին տուրում 2:0 հաշվով հաղթեց Կյուրասաու…

    ⚽️🌍 Մունդիալ-2026
    🇨🇮 Կոտ դ’Իվուարը E խմբի վերջին տուրում 2:0 հաշվով հաղթեց 🇨🇼 Կյուրասաուին և նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր։ Դուբլի հեղինակ դարձավ Նիկոլաս Պելեն։ Կոտ դ’Իվուարը խմբում զբաղեցրեց երկրորդ տեղը՝ 6 միավորով, իսկ Կյուրասաուն ավարտեց ելույթները՝ վաստակելով ընդամենը 1 միավոր։
    🇪🇨 Էկվադորը 2:1 հաշվով անակնկալ հաղթեց 🇩🇪 Գերմանիային։ Լերոյ Սանեի արագ գոլին պատասխանեցին Նիլսոն Անգուլոն և Գոնսալո Պլատան։ Չնայած պարտությանը՝ Գերմանիան պահպանեց առաջին տեղը, իսկ հաջորդ փուլ դուրս եկան Գերմանիան, Կոտ դ’Իվուարը և Էկվադորը։
    🇯🇵 Ճապոնիան և 🇸🇪 Շվեդիան F խմբի վճռորոշ խաղում ոչ-ոքի խաղացին՝ 1:1։ Դայզեն Մաեդայի գոլին շվեդները պատասխանեցին Անտոնի Էլանգայի դիպուկ հարվածով։ Երկու հավաքականներն էլ շարունակում են պայքարը։
    🇳🇱 Նիդեռլանդները 3:1 հաշվով հաղթեցին 🇹🇳 Թունիսին։ Գոլերով աչքի ընկան Բրայան Բրոբին և Յան Պաուլ վան Հեկեն, ևս մեկ գոլ գրանցվեց Էլիես Սխիրիի ինքնագոլից։ Թունիսի միակ գոլը խփեց Հազեն Մաստուրին։
    🇹🇷 Թուրքիան 3:2 հաշվով հաղթեց 🇺🇸 ԱՄՆ-ին, սակայն չկարողացավ դուրս գալ հաջորդ փուլ։ ԱՄՆ-ը, չնայած պարտությանը, D խմբում առաջին տեղը զբաղեցրեց 6 միավորով։
    🇵🇾 Պարագվայն ու 🇦🇺 Ավստրալիան ավարտեցին հանդիպումը 0:0 հաշվով։ Ոչ-ոքին բավարար չէր Պարագվայի համար, որը դուրս մնաց պայքարից, իսկ Ավստրալիան ԱՄՆ-ի հետ միասին շարունակեց ելույթները աշխարհի առաջնության 1/32 եզրափակչում։
  • Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը երկրի կառավարությանը կներկայացնի Հ…

    Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը երկրի կառավարությանը կներկայացնի Հայոց ցեղասպանությունն Իսրայելի կողմից պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ բանաձև։ 
    Իսրայելի արտաքին գործերի նախարարն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։ 

    «Ես Իսրայելի կառավարությանը հաջորդ նիստում կներկայացնեմ Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման վերաբերյալ բանաձև։ Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչումը և՛ բարոյական, և՛ պատմական պարտականություն է։ Մենք պետք է նաև վճռականորեն դատապարտենք պատմական ճշմարտության ցանկացած ժխտում, նվազեցում կամ աղավաղում։ Բանաձևը հետագայում կներկայացվի Քնեսեթ՝ քվեարկության»,- գրել է Սաարը։

  • Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադ…

    Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ՔՊ վարչության նիստում քվեարկության արդյունքում ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու հանգամանքին:
    Ռուբինյանը շեշտել է, որ ՔՊ կուսակցության վարչության ընթացակարգերը տարբեր պաշտոններում թեկնածու ընտրելիս կամ տարբեր որոշումներ կայացնելիս միշտ նման են։

    «Թեկնածուները ելույթներ են ունենում, հնչում են հարցեր, հետո լինում են եզրափակիչ ելույթներ ու քվեարկություն։ Կոնկրետ այս դեպքում բոլոր թեկնածուները ներկայացրել են իրենց տեսլականը, փորձել են ընդգծել իրենց առավելությունները և գրանցվել է հայտնի արդյունքը։ Չեմ կարող ասել՝ դա սպասելի էր, թե ոչ, սակայն արդյունքից շոյված եմ։ Վստահությունը ինձ համար շատ պարտավորեցնող է, բայց չեմ կարող ասել, որ ինչ-որ բան պետք է ավելի լավ անեմ, քան նախորդ նախագահը։ Ալեն Սիմոնյանը շատ լավ ԱԺ նախագահ է եղել և առաջինն է, ով նախագահել է մինչև ժամկետի ավարտը։ Հայկ Կոնջորյանը եղել է խմբակցության շատ լավ ղեկավար։ Մենք նախորդ հինգ տարիների ընթացքում իրականացրել ենք շատ մեծ և պատասխանատու աշխատանք՝ անցնելով մեծ փորձությունների միջով»,- ասաց Ռուբինյանը։

    Նա հավելեց, որ իրենց թիմի մասնակցությամբ և աջակցությամբ է տեղի ունեցել խաղաղության հաստատումը Հայաստանի և Ադրբեջանի միջև, ուստի նպատակաուղղված են միասին շարունակել աշխատել։

  • ՀՀ գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել« Կենտրոնական ընտրական հա…

    ՀՀ գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել« Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն ստանալու համար:
  • Ռուբեն Ռուբինյանը ընտրվել է ԱԺ նախագահի թեկնածու:—Նիկոլ Փաշինյան…

    Ռուբեն Ռուբինյանը ընտրվել է ԱԺ նախագահի թեկնածու:
    —Նիկոլ Փաշինյան
  • ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է …

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Կոտայքի մարզի Գառնիի Ատոմի անվան թիվ 2 ավագ դպրոց, որը նորոգվել է ՀՀ Կառավարության «300 դպրոց» ծրագրի շրջանակում։ Հունվարից 230 աշակերտ դպրոց է հաճախում նոր պայմաններում:
  • ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն այցելել է Սյունիք՝ ծանոթանալու…

    ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն այցելել է Սյունիք՝ ծանոթանալու հայ-ամերիկյան գործընկերությամբ իրականացվող ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին։

  • Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հա…

    Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարան:
    Այս կապակցությամբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել են թանգարանի տարածք, որտեղ շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են գտնվում:
  • Հայաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները քննարկել են առևտրաշրջանառության ակտիվացմանը …

    Հայաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները քննարկել են առևտրաշրջանառության ակտիվացմանը վերաբերող հարցեր