Category: Armen Press

  • Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ կազ…

    Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։
    Միջոցառման ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որում մասնավորապես նշել է.

    «Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործերի հավատարմատար, հարգարժան պարոն Ալեն, Ձերդ Գերազանցություններ, հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
    Կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 250-ամյա հոբելյանի առթիվ։
    Դեռևս 250 տարի առաջ ազատության, անկախության և հավասարության արժեքները հիմք դարձան Ամերիկայի Միացյալ Նահանգներ պետության ստեղծման ու կայուն զարգացման համար։
    Այդ արժեքները մինչև այսօր կարևոր դեր ունեն ԱՄՆ միջազգային հեղինակության և Հայաստանի հետ ամուր բարեկամության խորացման գործում։
    Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների հարուստ օրակարգում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում 2025 և 2026 թվականների մեր երկկողմ հարաբերությունների կարևոր ձեռքբերումները։
    2025 թվականի օգոստոսի 8-ին՝ ԱՄՆ նախագահի վկայությամբ, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի միջև ստորագրված համատեղ հռչակագիրը դարձավ կարևոր հանգրվան՝ նշանակալի ազդեցություն ունենալով ինչպես կողմերի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար։
    Այսօր, ԱՄՆ գործուն ներգրավվածությամբ, Հայաստանը և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան։
    Դրա մասին են վկայում նաև վերջին շրջանում Փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցերը Հայաստան, կնքված համապարփակ գործընկերության մասին կանոնադրությունը, փոխըմբռնման հուշագրերը և ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի ստորագրումը։
    Խաղաղության կարևոր գրավական լինելուց զատ, ԹՐԻՓՓ-ը հանդիսանալու է նաև տարածաշրջանային և գլոբալ տրանսպորտային երթուղիների կարևոր հանգույց։
    Տիկնայք և պարոնայք,
    Առիթն օգտագործելով՝ շնորհավորում եմ նաև ամերիկահայ մեր հայրենակիցներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել ԱՄՆ զարգացման գործում՝ ամրապնդելով նաև հայ-ամերիկյան բարեկամական կապերը։
    Կրկին շնորհավորում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին այս նշանակալի օրվա կապակցությամբ՝ ցանկանում եմ հարատև խաղաղություն, բարգավաճում և բարօրություն։
    Շնորհակալություն»։

  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդի…

    Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Նիդեռլանդների Թագավորության ԱԳ նախարարության քաղաքական հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Յուստ Ֆլամանդի հետ։ 
    Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական սահմանափակումների պայմաններում հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններին ու ուղիներին առնչվող հարցեր։ 
    Նախարարի տեղակալը ներկայացրել է գյուղատնտեսության և ծաղկաբուծության ոլորտներին տրամադրվելիք գործնական աջակցության ծրագրերը։
    Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հայաստան-Նիդեռլանդներ ռազմավարական գործընկերությանը, Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին և այլ հարցերի:
  • Գինեսի ռեկորդների սահմանում, իրականացված ծրագրեր, առաջիկա անելիքներhttps://www.y…

    Գինեսի ռեկորդների սահմանում, իրականացված ծրագրեր, առաջիկա անելիքներ
    https://www.youtube.com/live/3lDJPidIDXk?si=nfnKJS3imU67gqjw

    Գինեսի ռեկորդների սահմանում, իրականացված ծրագրեր, առաջիկա անելիքներ

    ARMENPRESS NEWS AGENCY
    «Հայ-Էմ» հիմնադրամի նախագահ Նշան Աճեմյանի, «Հայ-Էմ» հիմնադրամի «Հայ-Էմ-Դյուցազնատուն» մարզական կենտրոնի տնօրեն, Գինեսի բազմակի ռեկորդակիր Ռոման Սահրադյանի, Գինեսի ռեկորդակիր 10-ամյա Դավիթ Աբրահամյանի ասուլիսը
    Հետևեք մեզ
    Facebook …

  • FlyOne Armenia ավիաընկերությունը հուլիսի 26-ից մեկնարկելու է Երևան — Տաշքենդ — Ե…

    FlyOne Armenia ավիաընկերությունը հուլիսի 26-ից մեկնարկելու է Երևան — Տաշքենդ — Երևան երթուղով չվերթները:
    Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի օրերին։
  • Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ուղերձ է հղել Խոշտանգումն…

    Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ուղերձ է հղել Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա կապակցությամբ։
  • Սահմանադրական դատարանում մեկնարկել է 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Ազգային ժ…

    Սահմանադրական դատարանում մեկնարկել է 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման հետ կապված վեճի քննությունը։
  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես տեղեկացրել է Կոնգրեսին Թուրքիայի…

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես տեղեկացրել է Կոնգրեսին Թուրքիային ավելի քան 700 միլիոն դոլար արժողությամբ տասնյակ ռեակտիվ շարժիչներ վաճառելու իր մտադրության մասին։
    Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Կոնգրեսին ուղղված համապատասխան ծանուցումը։
  • Սև ծովի տարածաշրջանից դեպի Հայաստան ներթափանցող հերթական ցիկլոնի ազդեցությամբ հո…

    Սև ծովի տարածաշրջանից դեպի Հայաստան ներթափանցող հերթական ցիկլոնի ազդեցությամբ հունիսի 27-ին հանրապետությունում սպասվում է եղանակային պայմանների փոփոխություն
    Ցիկլոնի ազդեցությունը կսկսվի հունիսի 26-ի ուշ երեկոյան ժամերից և կպահպանվի ամբողջ հաջորդ օրվա ընթացքում։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
    Նրա խոսքով՝ հունիսի 27-ին հանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։
    Առանձին հատվածներում տեղումները կլինեն հորդառատ, իսկ առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
    Ցիկլոնի ազդեցությամբ օդի ջերմաստիճանը հունիսի 27-ի ցերեկային ժամերին, նախորդ օրվա համեմատ, հանրապետության ամբողջ տարածքում կնվազի 4–5 աստիճանով։
    Սակայն եղանակային այս փոփոխությունը կարճատև կլինի։
    Հունիսի 28-ից սկսած՝ առաջիկա հինգ օրերի ընթացքում հանրապետության ամբողջ տարածքում տեղումներ չեն սպասվում։
    Միաժամանակ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա՝ վերադառնալով ցիկլոնի ներթափանցումից առաջ գրանցված ցուցանիշներին։

    https://cdn4.telesco.pe/file/e12e6b6980.mp4?token=D5EdyKcpMQibTpdmyZsSSmtWVpy_O2Ps_U4v2ZJ-hhDdPlgDbKqYE96OtBHyk2-RhjfAqXP6_TUOpx7JIkEj0QEgfguHqadpTIVJcBuvEZC531Iq-68tNY7f-i8sYJ5p2nhNG1NA2lADmRSlorzu8xQXG0UerDPEJuGldfqqaQWCMsL25bJPFfzw4PA6WqTqrZ1M4gS0eQpz9oulMAaJ9WBfy7AaEWT-4tGwZD0uPfbkn4k_SW4-ZxTnQTPO_YbRzeT_jCF3X98XGyrq3SJxBbteyz3dzJJAPljoiQjtKeKi-10P0ENDpcczwBZKKgPb7OKrDaB6yeYTaU5c3exkzZFxjvzF36rrgxngOSB4HLaKMMpBpEFnh2-rLHLsAUHopYBslMYx9XXKaG-Y-HrqZ6AS0uJotUOgQOS1NQuNnc2r7vcp9eNP5sSv4Mun4GT8V_hoXQIUg47uk66vcMxdorDOGsvC0PPqKcDQfo8Jk8G9eFntI7H3IP3C6HeKtZ4SkdtrzGBbNdYorD6tlOHE343nsVdGMe9c2oYxODVRkJSQy71zM4RsLYx6PW1LyfuEQEcZEmSiSKrNVlJ-faK-QxOJL_8ICqXpmmI0Ktp4pA4mxjAN2Xenqx0-ZN0qNfSwMnOowaugxla_3APb9ov-yUtkUA8ySu-QO0OGTYkQShU

  • Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարhttps://www.yo…

    Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքար
    https://www.youtube.com/live/Q8elFQhnow0?si=_0qglgCU6WynU0g9

    Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքար. ՈՒՂԻՂ

    ARMENPRESS NEWS AGENCY
    ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության քրեաբանական վերլուծության և իրավապահ համագործակցության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաչե Հովսեփյանի, ՀՀ ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրենի բուժական գծով տեղակալ…

  • Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը Դոնալդ Թրամփի ան…

    Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը Դոնալդ Թրամփի անվան ԱՄՆ Խաղաղության ինստիտուտում ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգի հետ ստորագրել է Արհեստական բանականության հնարավորությունների շուրջ համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություն. այն ստորագրվել է Pax Silica գագաթնաժողովի շրջանակում։