Category: Armen Press

  • Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հա…

    Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարան:
    Այս կապակցությամբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել են թանգարանի տարածք, որտեղ շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են գտնվում:
  • Հայաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները քննարկել են առևտրաշրջանառության ակտիվացմանը …

    Հայաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները քննարկել են առևտրաշրջանառության ակտիվացմանը վերաբերող հարցեր
  • Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դատավորներ Արմեն Վարոսյանին, Աննա Արզումանյ…

    Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դատավորներ Արմեն Վարոսյանին, Աննա Արզումանյանին հայտարարվեց նկատողություն, Գագիկ Հարությունյանին՝ խիստ նկատողություն, իսկ դատավոր Գիվի Հովհանիսյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցվեցին

    https://cdn4.telesco.pe/file/e4eb172c05.mp4?token=ZGlxSHX7m7cT9l5zYOcs9qznVS1R3SWHCEfbMpV_MMQZy0m7uVOJczTccWvbcP-Q99fnjPteT-SPVBMztm8gWep9G00CzDHX8OYdzy5tRukFUPn5Ibx02bQSuJ7VOlsMl23hQJhHfvMdBjX0TwiNitCmRnOQmuMEadUfd-GYh8Y8PvImAObV6seZEuacy_30tEGC3CmjV6_0Nhv0IfM1caTZSU_xixp54JaY7EZgx1-zhHCAt9VDVh6fGBCH6w9g3Ia6NJ6lWYX2k8FnF2IRvqkVWrdDH31kluUUTazlwP6SGZLRJEFM7oIuTBdYUmoS-zDqjGGYbbZmwIh3kda465rrpFKIH92cf8pY13dImuv2IBLryAQ5wdDiqhXPANB7NoWn-3jwsIECp5bLVf8hyoAawcXgaXGex-oM4SOjof2szJH3rW-fedDRk0yKndKgmwgr2l4VXPbK1bNqmpTajqCq8ws8Q-JdszOGzcI0tkchajTGeVQ6Vv_O9zVmJGaFzPRfX0gwifX2uWyWRpqh4dDNEudkvKgkXEPL4pylTi5XxtPdtfrtxFIUYH31367bfs25WuC5B04OqgeIAzQda2fj41nGsik2G6TbEukdloQ1Jy-wCpbSVoisFmu03genUSFNygWgRiOpkFTTxtXUVpeBKX07FE4fMI_5IrYM_7c

  • Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հունիսի 25-ին պարգևներ է հանձնել Փրկարար…

    Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հունիսի 25-ին պարգևներ է հանձնել Փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների ջրասուզակների, որոնք հունիսի 15-ից 22-ը ակտիվ ներգրավվածություն են ունեցել Փամբակ գետում իրականացված լայնածավալ որոնողական աշխատանքներին։
    Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
    Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար ջրասուզակ Վահե Մելքոնյանը պարգևատրվել է «Անբասիր ծառայության համար» մեդալով։
    «Անվեհեր փրկարար» մեդալով պարգևատրվել են Հովակիմ Բաբայանը, Հայկ Քոչարյանը, Արմեն Խաչատրյանը, Պարգև Հովսեփյանը և Մխիթար Մեսրոպյանը։
    «Փրկություն, օգնություն» մեդալով պարգևատրվել են Նարեկ Բաբայանը, Արթուր Խաչատրյանը, Խաչատուր Մուրադյանը, Թաթուլ Հովհաննիսյանը, Ռուբեն Հայրապետյանը, Արթուր Խաչատրյանը։
  • Հայաստանի արտաքին գործերի  նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հունիսի 24-ին հեռախ…

    Հայաստանի արտաքին գործերի  նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հունիսի 24-ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ: 
    Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
    Բենժամեն Հադադը շնորհավորել է նախարարի տեղակալին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների՝ ժողովրդավարական բարձր չափանիշներին համապատասխան անցկացվելու և հաղթանակի կապակցությամբ։
    Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հետագա խորացմանն ուղղված համատեղ աշխատանքները՝ ընդգծելով երկու երկրների ղեկավարների կողմից ստորագրված Ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրով նախատեսված առաջնահերթությունների հետևողական իրականացման և ծրագրերի կյանքի կոչման կարևորությունը։ Այս համատեքստում առանձնակի ընդգծվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործարար կապերի խթանման, ներդրումային համագործակցության ընդլայնման և երկկողմ առևտրաշրջանառության ծավալների ավելացման անհրաժեշտությունը։
    Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության օրակարգի շուրջ՝ անդրադառնալով Հայաստանի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնմանն ուղղված քայլերին, ինչպես նաև քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված նախաձեռնություններն ու այդ համատեքստում արձանագրված վերջին զարգացումները։
  • Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2026 թվականի հունվար-մայիս ամիսների…

    Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 0․1 տոկոսով՝ կազմելով 7 մլրդ 864․7 մլն դոլար: Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:
    Մայիսին՝ ապրիլի համեմատ նվազել է 5․6, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ՝ 5․3 տոկոսով: Գարնան վերջին ամսին առևտրաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 502.9 մլն դոլար:
    Արտահանումը հունվար-մայիսին 3․7 տոկոսով պակաս է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 2 մլրդ 864․9 մլն դոլար: Մայիսին՝ ապրիլի համեմատ ծավալը կրճատվել է 4․7, իսկ 2025-ի մայիսի համեմատ՝ 11․5 տոկոսով: Մայիսին Հայաստանից արտահանումը գնահատվել է 522․7 մլն դոլար:
    Ներմուծումը հունվար-մայիսին 2․2 տոկոսով գերազանցել է 2025-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 4 մլրդ 999.8 մլն դոլար: Մայիսին՝ ապրիլի համեմատ նվազել է 6․1, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ՝ 1․6 տոկոսով: Մայիսին ներմուծման ծավալը եղել է 980․2 մլն դոլար:
    ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքը հունվար-մայիսին եղել է 375.53, իսկ մայիսին՝ 368.55 դրամ:
  • TRIPP նախագծի իրականացումը գտնվում է աշխատանքային փուլում. դրա իրականացման ճանապ…

    TRIPP նախագծի իրականացումը գտնվում է աշխատանքային փուլում. դրա իրականացման ճանապարհին քաղաքական կամ ֆինանսական բնույթի խոչընդոտներ չկան։
    Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

    «Կա շարունակական աշխատանքային գործընթաց։ Եթե ոչ ամենօրյա, ապա առնվազն ամենշաբաթյա կտրվածքով քննարկվում են ինժեներական, նախագծային, ֆինանսական և լոգիստիկ հարցեր։ Այսինքն՝ գործընթացը գնում է առաջ, և եթե տեխնիկական խնդիրները չխանգարեն, այս տարի ցանկանում ենք արդեն գետնի վրա տեսնել շինարարական աշխատանքներ»,- նշել է վարչապետը։  

    Անդրադառնալով Հայաստան-ԱՄՆ համագործակցությանը՝ Փաշինյանը հայտնել է, որ առաջիկայում նախատեսվում է վավերացնել երկկողմ կարևոր փաստաթուղթը և անցնել դրա գործնական իրականացման փուլին։

  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ընդդիմադիր քաղաքական ուժերի հայ…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ընդդիմադիր քաղաքական ուժերի հայտարարություններին, թե Հայաստանում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները լեգիտիմ և օրինական չեն։
    ՀՀ վարչապետը թեմային անդրադարձել է Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

    «Ես ուզում եմ, որ մենք չմոռանանք, որ կա լեգիտիմության մեկ աղբյուր, դա ժողովուրդն է։ Ժողովուրդն է գնահատում՝ իր ընտրությունը տեղի՞ է ունեցել, թե՞ տեղի չի ունեցել։ Եթե որևէ մեկը դիտելու գոնե բավարար հմտություն ունի, անզեն աչքով կնկատի, որ ժողովուրդն արձանագրել է, որ իր ընտրությունը տեղի է ունեցել և արձանագրվել է ընտրությունների պաշտոնական արդյունքներով»,- հայտարարել է վարչապետը։

    Հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի այն փաստի առնչությամբ, որ 7 քաղաքական ուժեր ընտրությունների արդյունքները վիճարկել են Սահմանադրական դատարանում, Փաշինյանը նշել է, որ այդ հարցի շուրջ դիրքորոշում չի հայտնելու, որովհետև կոռեկտ չի համարում։

  • ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Գլենդել քաղաքի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետի…

    ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Գլենդել քաղաքի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնելու է հայազգի պաշտոնյա
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է US Armenia հեռուստաընկերությունը՝ նշելով, որ Ռոբերտ Ուիլյամը շուրջ 24 տարի ծառայել է Գլենդելի ոստիկանության համակարգում՝ անցնելով ծառայողական տարբեր աստիճաններով։
    Նա ստանձնել է քաղաքի 21-րդ ոստիկանապետի պաշտոնը։
    Ուիլյամը նշել է, որ իր գլխավոր առաջնահերթությունները քաղաքի անվտանգության ապահովումն ու տարբեր համայնքների հետ սերտ համագործակցությունն են։

    «Հպարտ եմ, որ դարձել եմ Գլենդելի առաջին հայազգի ոստիկանապետը։ Սակայն իմ նպատակը երբեք առաջին հայ ոստիկանապետ դառնալը չի եղել։ Իմ նպատակը եղել է դառնալ այնպիսի ոստիկանապետ, որը կարող է քաղաքն անվտանգ պահել»,-ասել է նա։

    Նրա խոսքով՝ հայկական ինքնությունը մշտապես կարևոր դեր է ունեցել իր կյանքում։

    «Հայկական ազգանուն չունեմ։ Հայրս ասորի և հայ է, մայրս՝ հայ։ Մեր տանը մենք միայն հայերեն ենք խոսել»,-նշել է նորանշանակ ոստիկանապետը։

    Գլենդելի ոստիկանությունը Լոս Անջելեսի շրջանի խոշորագույն իրավապահ կառույցներից է։ Այն ունի ավելի քան 500 աշխատակից, որոնցից շուրջ 270-ը ոստիկաններ են, իսկ տարեկան բյուջեն գերազանցում է 150 միլիոն դոլարը։
    Ռոբերտ Ուիլյամը համոզմունք է հայտնել, որ իր նշանակումը կարող է օրինակ ծառայել երիտասարդների, մասնավորապես՝ հայ երիտասարդների համար։

    «Եթե երիտասարդները տեսնեն, որ այս ճանապարհը բաց է եղել ինձ համար, ապա կհասկանան, որ այն բաց է նաև իրենց համար»,-ասել է նա։

    Նորանշանակ ոստիկանապետը նաև բարձր է գնահատել Հայաստանի ոստիկանության հետ համագործակցությունը և հույս հայտնել, որ այն հետագայում ավելի կընդլայնվի։
    Նորանշանակ ոստիկանապետի պաշտոնավարման առաջին օրն անցել է բազմաթիվ շնորհավորանքների ու բարեմաղթանքների մթնոլորտում, սակայն առջևում սպասվում է պատասխանատու աշխատանք՝ ուղղված քաղաքի անվտանգության պահպանմանն ու ոստիկանության համակարգի զարգացմանը։

  • Սոցիալական կրեդիտից նվիրատվություն անելու հնարավորություն կտրվիhttps://youtu.be/…

    Սոցիալական կրեդիտից նվիրատվություն անելու հնարավորություն կտրվի
    https://youtu.be/G42XZYp_TOk?si=nc0p1mswHqrgSHYk

    Սոցիալական կրեդիտից նվիրատվություն անելու հնարավորություն կտրվի

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/