Category: Armen Press

  • ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի գլխավորությամբ տե…

    ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրը անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։
    Այս մասին հաղորդագրություն է տարածել Ազգային անվտանգության ծառայությունը։
    Հանձնաժողովի նախագահ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը բացման խոսքում ներկայացրել է նախորդ նիստի ընթացքում արձանագրված հիմնական խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ իրականացված հանձնարարականների կատարման ընթացքը։
    Անդրադարձ է կատարվել 2026 թվականի մայիսի 1-ից ուժի մեջ մտած «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումներին՝ ընդգծելով դրանց կարևորությունը անհայտ կորած անձանց հարցերի համակարգային կարգավորման տեսանկյունից, ինչպես նաև օրենքի կիրարկմանն ուղղված կազմակերպչական միջոցառումներին։
    Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել տարբեր պետական մարմինների և շահագրգիռ կառույցների միջև աշխատանքների համակարգման հետ կապված հարցերին: Քննարկումների արդյունքում տրվել են համապատասխան հանձնարարականներ, սահմանվել են հետագա աշխատանքների կազմակերպման հիմնական ուղղությունները։
  • Հայաստանի պատվիրակությունը Փարիզում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութա…

    Հայաստանի պատվիրակությունը Փարիզում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի Գլխավոր ասամբլեայի 11-րդ նստաշրջանին և հանդես եկել ելույթներով։
  • Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հրաման է ստորագրել ՕՆԻՐԱ ՔԼԱԲ  ՍՊԸ-…

    Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հրաման է ստորագրել ՕՆԻՐԱ ՔԼԱԲ  ՍՊԸ-ի («Շանգրի լա» խաղատուն) կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին։
    Այդ մասին Գևորգ Պապոյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
    Նախարարի հրամանում նշվում  է, որ ՕՆԻՐԱ ՔԼԱԲ ՍՊԸ-ի կողմից 2026 թվականի մարտ ամսվա համար վերահսկող մարմին ներկայացված ֆինանսական հոսքերի մասին հաշվետվության մեջ ներառված տվյալների և ստուգման շրջանակում ձեռք բերված խաղային ապարատների հաշվիչների ցուցմունքների միջև առկա անհամապատասխանությունները որակվել են որպես խեղաթյուրված և կեղծ տվյալներ։
    Հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ ուժի մտնելուց հետո երկամսյա ժամկետում կամ ՀՀ վարչական դատարանում՝ օրենսդրությամբ նախատեսված կարգով։
    Հիշեցնենք, որ «Շանգրի լա» խաղատունը պատկանում է գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին։
  • Հայ-ֆրանսիական ամուր կապերն առավել ամրապնդելու նպատակով Քաջարանում ֆրանկոֆոն կեն…

    Հայ-ֆրանսիական ամուր կապերն առավել ամրապնդելու նպատակով Քաջարանում ֆրանկոֆոն կենտրոն է բացվել, որը նախատեսվում է դարձնել ֆրանսերեն լեզվի ուսուցման, մշակութային նախաձեռնությունների և հայ-ֆրանսիական համագործակցության կարևոր հարթակ։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քաջարանի համայնքապետարանը հայտնում է, որ նախաձեռնությունը կյանքի է կոչվել Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի միջև ձևավորված գործընկերության շրջանակում և արդեն իսկ մեծ հետաքրքրություն է առաջացրել տեղի երիտասարդների շրջանում։ 
    Բացման արարողությանը մասնակցել են Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Վիեն քաղաքի քաղաքապետ և «Օվերն-Ռոն-Ալպեր-Սյունիք» համագործակցության ցանցի նախագահ Թիերի Կովակսը, Սեն Շամոնի պատվիրակության ներկայացուցիչները, Գորիսում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոս Կարմեն Ափունցը, Սյունիքի մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև բազմաթիվ հյուրեր և գործընկերներ։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնն արդեն 9-րդ անգամ համախմբում է…

    Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնն արդեն 9-րդ անգամ համախմբում է կինոսերներին, ոլորտի մասնագետներին, բոլոր շահագրգիռ կողմերին։ Այս տարի այն անցկացվելու է հունիսի 25-29-ը։ Ավանդույթի համաձայն՝ այն Երևանից բացի, ընդգրկում է նաև հանրապետության քաղաքներից որևէ մեկը՝ նպատակ ունենալով մարզերում մշակութային կյանքը ևս ակտիվացնել։  Այս անգամ ծրագրում ընդգրկվել է Գյումրին։
    «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի տնօրեն Գուժ Թադևոսյանը նշեց, որ փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 25-ին, ժամը 19։00-ին՝ Կինոյի տան մեծ դահլիճում։ Փառատոնի բացման ֆիլմն է «Մշուշը վերացել է»՝ ներկայացված Իրանից, ռեժիսոր Սեյեդ Ալի Ղասեմի:
    «Երևանի Կինոյի տանը հունիսի 26-ին, 27-ին կշարունակվի փառատոնային ծրագիրը։  Փառատոնի միջոցառումները հունիսի 28-ին և 29-ին կշարունակվեն Գյումրիում, Փառատոնի բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։ Պետք է նշեմ՝ փառատոնը դեպի մարզեր ուղղորդելը կարևոր նշանակություն ունի ոչ միայն մշակութային կյանքն ակտիվացնելու տեսանկյունից։ Դրանից բացի, մեր մասնակիցները հնարավորություն են ունենում ծանոթանալ հայաստանյան կինոլոկացիաներին։ Հանդիսատեսն էլ հնարավորություն է ունենալու դիտել միջազգային հեղինակավոր կինոփառատոների մրցանակակիր կարճամետրաժ ֆիլմերը»,-ասաց Գուժ Թադևոսյանը։

    Մեկնարկում է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնը

    Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնն արդեն 9-րդ անգամ համախմբում է կինոսերներին, ոլորտի մասնագետներին, բոլոր շահագրգիռ կողմերին։ Այս տարի այն…

  • Գյումրիից Մոսկվա ուղևորվող «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռի հարկադիր վայրէջքի…

    ‼️ Գյումրիից Մոսկվա ուղևորվող «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը ապահերմետիզացման սենսորի սխալ գործարկումն է եղել։
    Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն։
    Ծառայության հաղորդմամբ՝ միջադեպի հետևանքով որևէ տուժած չկա։ 
    Դեպքի առթիվ Ռուսաստանի Քննչական կոմիտեի Արևմտյան միջտարածաշրջանային տրանսպորտային քննչական վարչության Մախաչկալայի տրանսպորտային քննչական բաժինը նախաձեռնել է նախաքննական ստուգում։
    Նշվում է, որ ինքնաթիռում 186 մարդ է եղել։ Նրանք Մոսկվա կուղևորվեն այլ ինքնաթիռով, իսկ արտահերթ վայրէջք կատարած ինքնաթիռը տեխնիկական ստուգում է անցնում։
  • Պակիստանը կարող է պատերազմ հայտարարել Հնդկաստանին ջրային ռեսուրսների հետ կապված …

    Պակիստանը կարող է պատերազմ հայտարարել Հնդկաստանին ջրային ռեսուրսների հետ կապված ազգային անվտանգությանը սպառնալիքի դեպքում՝ Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործման պայմանագրի կատարումից Նյու Դելիի հրաժարվելու պատճառով: Այս մասին հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Մուհամադ Ասիֆը։

    «Հենց մեզ համար ազգային անվտանգության սպառնալիք առաջանա, իսկ ջրային պաշարները դրա մի մասն են, մենք պատերազմ կսկսենք Հնդկաստանի դեմ: Անկասկած», — ասել է Ասիֆը ARY News հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

    Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ Իսլամաբադը կդիտարկի ռազմական գործողությունների հնարավորությունը, եթե հայտնվեն կոնկրետ ապացույցներ, որ Հնդկաստանը «տագնապալի արագությամբ ընթանում է դեպի Պակիստանի ջրամատակարարման խախտում՝ ջուրն օգտագործելով որպես զենք»։
    Իր հերթին, ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Հնդկաստանի ջրային պաշարների նախարար Չանդրա Փրաքաշ Փաթիլը հայտարարել էր, որ Ինդոս գետի ջրերի հասանելությունը Պակիստանի համար կարող է մինչև 2028 թ․ հունիս լիովին դադարեցվել, եթե այդ երկիրը չդադարեցնի անդրսահմանային ահաբեկչությունը։

  • Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին մնացել է Շվեյցարիայում՝ գլխավ…

    Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին մնացել է Շվեյցարիայում՝ գլխավորելու փորձագիտական մակարդակով ԱՄՆ-ի հետ  խորհրդակցություններում իրանցի բանակցողների խումբը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ISNA գործակալությունը:
  • Վարդավառը Երևանում նշվելու է նոր ձևաչափովhttps://youtu.be/P7PxlZ5eoQI?si=BgyujyE…

    Վարդավառը Երևանում նշվելու է նոր ձևաչափով
    https://youtu.be/P7PxlZ5eoQI?si=BgyujyEzPPKFD7Oa

    Վարդավառը Երևանում նշվելու է նոր ձևաչափով

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Գյումրիից Մոսկվա չվերթ իրականացնող ուղևորատար ինքնաթիռը թռիչքից ավելի քան 1 ժամ…

    ‼️ Գյումրիից Մոսկվա չվերթ իրականացնող ուղևորատար ինքնաթիռը թռիչքից ավելի քան 1 ժամ անց աղետի ազդանշան է տվել և անցել վայրէջքի։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը։
    Նշվում է, որ Boeing ինքնաթիռը Գյումրիից թռիչքը սկսել է Մոսկվայի ժամանակով ժամը 11։24։ Ավելի քան մեկ ժամ անց՝ Դաղստանի երկնքում, ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել և իջել է մինչև 3000 մետր բարձրության վրա։  
    Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ինքնաթիռը վայրէջք է կատարելու Մախաչկալայի օդանավակայանում։
    ՏԱՍՍ-ը, հղում անելով Flightradar-ի տվյալներին, գրում է, որ ինքնաթիռն ուղղորդվել է դեպի Մախաչկալայի օդանավակայան։
    Նշվում է, որ ինքնաթիռը պետք է Մոսկվա հասներ տեղական ժամանակով ժամը 14։05-ին։
    Ինքնաթիռը պատկանում է ռուսական «Պոբեդա» ավիաընկերությանը, այն պետք է վայրէջք  կատարեր Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում։
    «Վնուկովո» օդանավակայանի պաշտոնական կայքի տվյալներով՝ ինքնաթիռը վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանում։
    Ակնկալվում է, որ ինքնաթիռը Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան կհասնի Մոսկվայի ժամանակով ժամը 16։45-ին։