Category: Armen Press

  • Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականը մեկնել է Կոսովո, որտեղ կմասնակցի փոքր երկ…

    Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականը մեկնել է Կոսովո, որտեղ կմասնակցի փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը:
    Առաջնությունը կկայանա հունիսի 23-28-ը: Խմբային փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներն Անդորրան ու Կոսովոն են:
  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է …

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է պատարագի։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ հրապարակելով նաև տեսանյութ։
    «Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի»,- գրել է Փաշինյանը։

  • Անահիտ Ավանեսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա առթիվ…

    Անահիտ Ավանեսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա առթիվ
  • Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագու…

    Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով, որն ունի նոր ու ինքնատիպ ձևավորում։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի  ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
  • Վրաստանն այս տարվա մայիսին Հայաստանից 218․2 տոննա ծաղիկ է գնել, ինչը ռեկորդային …

    Վրաստանն այս տարվա մայիսին Հայաստանից 218․2 տոննա ծաղիկ է գնել, ինչը ռեկորդային ամսական ցուցանիշ է։
    Վրաստանի վիճակագրության ծառայության տվյալների համաձայն՝ այս տարվա մայիսին Վրաստանի կողմից  Հայաստանից ծաղիկների ներմուծման ծավալներն ավելացել են 2․9 անգամ՝ կազմելով 218․2 տոննա։ 2026 թվականի ապրիլի համեմատ մայիսին Հայաստանից ծաղիկների ներմուծումն աճել է 89 տոկոսով՝ հասնելով ռեկորդային ցուցանիշի։ Նախորդ ռեկորդն արձանագրվել էր այս տարվա մարտին՝ 128․9 տոննա։
    Նշվում է, որ Հայաստանից ներկրված ծաղիկները չեն վերաարտահանվում։ Գերատեսչության տվյալներով՝ անցած ամիս Վրաստանն այդ կատեգորիայի ապրանք չի արտահանել համաշխարհային շուկա։
    Ընդհանուր առմամբ, մայիսին Վրաստանը ներմուծել է 341․7 տոննա ծաղիկ։ Բացի Հայաստանից Վրաստանին ծաղիկներ են մատակարել Էդկվադորը, Նիդեռլանդները, Քենիան, Թուրքիան, Չինաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը և Իտալիան։
  • Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է այս օր…

    Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է այս օրերին Ծաղկաձորում հավաք անցկացնող տղամարդկանց ընտրանուն ու մարզչական շտաբին:
    Ծանրորդներն արդեն սկսել են նախապատրաստվել տարվա վերջին կայանալիք աշխարհի առաջնությանը: Այդ մրցաշարն առաջին վարկանիշային մրցաշարն է, որով ծանրորդները սկսում են հավաքել քվոտային միավորներ:

    https://cdn4.telesco.pe/file/2a8dcc6c65.mp4?token=VKywi87gockClCB9O20vPW4NE80tWTbzrTUj5BMKiSnsok34nZfpHWt4TlGsSiw-WUUcPfqHkjVTXS3RxBM0Uz0Wa4zOyA3CzV5Tt0BimvUyYSM-duqs4hz4xoUeRkNKlHsH7sFRAY4f_qA_mwS5hnXeSWbJ-hBOnOYxAg_BegYPlRR6J8HEPMJJwspNXkjKnPNu4DktPxATdkeFFBdmPobuAbcMh5Mu71DP7u_pneFKg9oMdFyea_ol8Qh-eJylXBtJoEkytjltS9niQcvH_Z6A9X9V0sZ57r44MB9sCBJz8xUaN75EucD8k7ydzTfpBqwxrhm8TQEJKt5WsA95ZA

  • Վարչապետի ելույթը՝ Էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչ…

    Վարչապետի ելույթը՝ Էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության գործարկմանը
    https://youtu.be/xtaXqXxqUYc?si=9BQqgNKDgxOXPNUg

    Վարչապետի ելույթը՝ Էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության գործարկմանը

    #news #armenia #armenpress #pashinyan #government
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, որտեղ ծան…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին։
    Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։
    Վարչապետին ուղեկցել են աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանը և այլ պատասխանատուներ:
  • Հայոց ցեղասպանության հուշահամալիր է այցելել Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ տարածաշրջանի…

    Հայոց ցեղասպանության հուշահամալիր է այցելել Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ տարածաշրջանի և Սյունիքի մարզի քույր քաղաքների համագործակցության շրջանակում Հայաստան ժամանած պատվիրակությունը՝ Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորությամբ։
    Այցի մասին տեղեկությունը տարածել է Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտը։ Կից հրապարակվել են նաև լսուսանկարներ։
    Հյուրերը ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այցելել են թանգարան, որտեղ ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:
    Այցի ավարտին պատվիրակության անդամները գրառումներ են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում, եղել են Հիշողության պուրակում, որտեղ 2019 թ. Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեն տնկել էր եղևնի:
    Պատվիրակությանը դիմավորել է և այցի ողջ ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը։
  • Գյումրիում հունիսի 18-ին ժամը 20:00-ի սահմաններում տեղացած խոշոր կարկուտը զգալի …

    Գյումրիում հունիսի 18-ին ժամը 20:00-ի սահմաններում տեղացած խոշոր կարկուտը զգալի վնասներ է հասցրել քաղաքին։
    Քաղաքի մի շարք թաղամասերում քամու ուղեկցությամբ տեղացած կարկուտն ու հորդառատ անձրևը վնասներ են պատճառել ենթակառուցվածքներին և գույքին։
    Մասնավորապես, Անի և Մուշ թաղամասերում կարկուտի հարվածներից կոտրվել են ավտոմեքենաների ապակիներ, վնասվել են արտաքին լուսավորության ցանցի հենասյուներ, հեղեղվել են բակերն ու փողոցները։
    Առանձին հատվածներում կարկուտի հետևանքով վնասվել են նաև բնակելի տների պատուհանները։ Բնակիչների հավաստմամբ՝ նման ուժգնության կարկտահարություն Գյումրիում նախկինում չի գրանցվել։
    Մինչ ուշ երեկո տեղում աշխատել են փրկարար ծառայության աշխատակիցները։ Կատարվում է կարկտահարության հետևանքով պատճառված վնասների գույքագրում, մասնավորապես՝ ավտոմեքենաների կրած վնասների գնահատում։
    Կարկտահարություն է գրանցվել նաև Շիրակի մարզի մի շարք համայնքներում։