Category: Armen Press

  • FlyOne Armenia ավիաընկերությունը շարունակում է ամրապնդել իր առաջատար դիրքը Հայաս…

    FlyOne Armenia ավիաընկերությունը շարունակում է ամրապնդել իր առաջատար դիրքը Հայաստանի ավիացիոն շուկայում՝ ընդլայնելով ավիապարկը, զարգացնելով տեխնիկական սպասարկման կարողությունները և նպաստելով Հայաստանի ավիացիոն ոլորտի երկարաժամկետ զարգացմանը։
    Սույն թվականի հունիսի 18-ին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել պաշտոնական միջոցառում, որի շրջանակում կայացել է FlyOne Armenia ավիաընկերության օդանավերի շքերթը թռիչքուղում։
    Միջոցառման ընթացքում ներկայացվել են ավիապարկը համալրած Airbus A320 և Airbus A321 օդանավերը, իսկ Airbus A321 օդանավն իրականացրել է ցուցադրական թռիչք, որն ուղեկցվել է ջրային կամարի հանդիսավոր արարողությամբ։
    Միջոցառման շրջանակում պաշտոնապես նշվել է նաև «Սիլ Տեխնիքս» ընկերության բացումը։ Ընկերությունը հիմնադրվել է եվրոպական ավիացիոն անվտանգության ստանդարտներին համապատասխան և հանդիսանում է Հայաստանում իր տեսակի մեջ եզակի տեխնիկական սպասարկման կենտրոն։
    Այն հնարավորություն կստեղծի սպասարկել ինչպես FlyOne Armenia-ի, այնպես էլ այլ ավիաընկերությունների օդանավերը՝ տեղական և եվրոպական ինժեներական ներուժի ներգրավմամբ և եվրոպական ավիացիոն անվտանգության չափանիշներին համապատասխան։
    Միջոցառմանը ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ տնօրեն Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանը, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը և նախագահի տեղակալ Ստեփան Փայասլյանը, «SIL Capital» ընկերության հիմնադիր Էդուարդ Սուքիասյանը, ինչպես նաև պետական կառույցների, ավիացիոն ոլորտի և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։
    Միջոցառումը կարևոր նշանակություն ունի Հայաստանի ավիացիոն ոլորտի զարգացման, ավիապարկի ընդլայնման, տեխնիկական սպասարկման կարողությունների հզորացման և երկրի ավիացիոն անկախության ամրապնդման տեսանկյունից։
    Ընկերության ներդրումային ծրագրերի ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 300 մլն ԱՄՆ դոլար։
    Ներդրումներն ուղղված են ավիապարկի ընդլայնմանը, ավիացիոն ենթակառուցվածքների զարգացմանը, սպասարկման որակի բարձրացմանը, ինչպես նաև Հայաստանի ավիացիոն անկախության ամրապնդմանը։
    FlyOne Armenia-ի նոր օդանավերը կնպաստեն նաև Հայաստանի տնտեսական աճին, զբոսաշրջության զարգացմանը և շուրջ 300 նոր աշխատատեղերի ստեղծմանը։
  • Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրո՝ մասնավոր հատվածի վ…

    Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրո՝ մասնավոր հատվածի վրա Ռուսաստանի կողմից առևտրի սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով։  
    Այս մասին հաղորդագրություն է տարածել Եվրամիության պաշտոնական կայքը։
  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդու…

    Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավար, դեսպան Կոսմին Ջորջ Դինեսկուին։
    Վահան Կոստանյանը ողջունել է ՀՀ-ում ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն տեղակայելու մասին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումը՝ կարևորելով առաքելության դերը կիբեռհարձակումների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցության ամրապնդման գործում։
    Զրուցակիցները քննարկել են առաքելության կարողությունների լիարժեք կայացմանն ուղղված անհրաժեշտ քայլերը։
    Ընդգծվել է առաքելության մանդատից բխող միջոցառումների իրականացման հարցում հայաստանյան գործընկերների հետ արդյունավետ փոխգործակցության կարևորությունը։
    ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հաջողություն է մաղթել Կոսմին Ջորջ Դինեսկուին առաքելության նպատակների արդյունավետ իրականացման գործում՝ վերահաստատելով հայկական կողմի պատրաստակամությունը սատարելու առաքելության կայացմանը։
  • Ռուբեն Հակոբյանը կատարել է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն …

    Ռուբեն Հակոբյանը կատարել է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելու ու քարոզելու վերաբերյալ հայտարարություններ․ ՔԿ
    Հայաստանի քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, կատարել է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելու ու քարոզելու վերաբերյալ հայտարարություններ, ինչը հաստատվել է ստացված փորձաքննության եզրակացությամբ։
    Քննչական կոմիտեից հայտնում են, որ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագ)։
    ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է, և նրա նկատմամբ վարչական հսկողությունը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։
    Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։
  • Վարչապետը հանդես է եկել ելույթով Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահ…

    Վարչապետը հանդես է եկել ելույթով Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացմանը
    https://youtu.be/XwOzzID8Y_Q?si=kK-52cCTrY7PXGt1

    Վարչապետը հանդես է եկել ելույթով Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացմանը

    Վարչապետը հանդես է եկել ելույթով Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացմանը:
    #news #armenia #armenpress #pashinyan
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress

  • Սահմանադրական դատարանը Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյու…

    Սահմանադրական դատարանը Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու կամ երկրորդ փուլ նշանակելու վերաբերյալ «Ուժեղ Հայաստան» դաշինքի դիմումը կքննի և որոշում կընդունի դիմումի ընդունման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո։  
    Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ սահմանադրական դատարանը։
  • Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի Հանրապետության բարձ…

    Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդես է եկել ամփոփիչ ելույթով՝ «Պաշտպանական արդյունաբերական համագործակցություն. մատակարարման շղթաներ, տաղանդներ և փոքր պետությունների դերը» խորագրի ներքո։
  • «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը կարծում է, որ …

    «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը կարծում է, որ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ բոլոր իրավական գործընթացների ավարտից հետո ընտրությունների լեգիտիմությունը կընդունվի։
    Ղազարյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ՝ պատասխանելով լրագրողի հարցին։
    Լրագրողը հիշեցրեց Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հայտարարությունները, որոնցում վերջինս կասկածի տակ է դրել Հայաստանում կայացած ընտրությունների լեգիտիմությունը։
    Ալխաս Ղազարյանի խոսքով՝ պետք չէ չափազանց մեծ ուշադրություն դարձնել, թե որ երկրներից են հնչում նման հայտարարությունները։ Նա ընդգծեց, որ շատ երկրներից Հայաստանն արդեն ստացել է շնորհավորանքներ։

    «Մենք գիտենք, թե ինչքան մեծ խումբ երկրներից արդեն ստացել ենք շնորհավորանքներ՝ նույնիսկ առաջին իսկ օրերից սկսած, և բոլորն էլ ճանաչել են ընտրությունների լեգիտիմությունը»,-ասաց Ղազարյանը։

    Պատգամավորը նշեց, որ ընդդիմադիր դաշտն ունի իր գնահատականները ընտրությունների վերաբերյալ և պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան։ Նրա խոսքով՝ պետք է սպասել, թե ինչ հայցեր կներկայացվեն և ինչ որոշումներ կկայացվեն։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

  • «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը կարծում է,…

    «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը կարծում է, որ ընդդիմադիր ուժերը փողոցային պայքար սկսելու քաղաքական ներուժ չունեն։
    Հովհաննիսյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ ընդդիմադիր ուժերի համախմբման և փողոցային պայքար սկսելու մասին հայտարարություններին։
    Լրագրողը հիշեցրեց Կարապետյանի հայտարարությունը, ըստ որի՝ ընդդիմադիր ուժերը միասին հանրահավաք կհրավիրեն, իսկ հանրահավաքները պետք է ավարտվեն արդյունքով։
    Արթուր Հովհաննիսյանն, արձագանքելով հարցին, քննադատեց Կարապետյանի ձևակերպումները և նշեց, որ քաղաքացիներին «գլուխներ» անվանելը խոսում է նրանց նկատմամբ վերաբերմունքի մասին։
    «Եթե մարդիկ գնացել են, փող են բաժանել, այդ եղանակով են մեծամասամբ իրենց քվեները ստացել, էլ ինչպե՞ս պետք է խոսի ինքն իր ընտրողների մասին»,-ասաց Հովհաննիսյանը։
    ՔՊ խմբակցության քարտուղարի պնդմամբ՝ ընդդիմադիր ուժերի օրակարգը Հայաստանի քաղաքացիներին չի կարող համախմբել փողոցային պայքարի շուրջ։
  • «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հունի…

    «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հունիսի 19-ին Սահմանադրական դատարանում մուտքագրել է Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումը։
    «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի մամուլի խոսնակ, պատգամավորի թեկնածու Մարիաննա Ղահրամանյանը։
    Նա հայտնել է, որ դաշինքը պահանջում է անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ» թիվ 258-Ա որոշումը և անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։