Category: Armen Press

  • Արաբագետ, քաղաքական վերլուծաբան Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ պաղեստինաիսրայելական …

    Արաբագետ, քաղաքական վերլուծաբան Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ պաղեստինաիսրայելական կոնֆլիկտի կարգավորման գործընթացը դեկլարատիվ հարթությունից այն կողմ, մեծ հաշվով, չի տեղափոխվել։
    «Արմենպրես»-ի հետ զրույցում արաբագետ, քաղաքական վերլուծաբան Արմեն Պետրոսյանն անդրադարձավ պաղեստինաիսրայելական հակամարտության հանգուցալուծման հեռանկարին և այդ համատեքստում Գազայում ներկա պահին տիրող իրավիճակին։

    «Իսրայելն իր գործողությունները ներկայացնում է որպես ահաբեկչության դեմ պայքար, բայց իրականում փորձում է լուծել իր ռազմավարական խնդիրները։ Եթե կար պայմանավորվածություն, որ աստիճանաբար Իսրայելը պետք է դուրս բերեր իր զորքերը Գազայի հատվածից, այդ պայմանավորվածությունը ևս չի գործում։ Ավելին, Իսրայելն աստիճանաբար խորացնում է իր ներկայությունն այնտեղ և այս պահին վերահսկում է Գազայի տարածքի 64 տոկոսը, իսկ առաջիկա պլաններում, ըստ Նեթանյահուի հայտարարությունների, ծրագրված է վերահսկողություն հաստատել Գազայի հատվածի 74 տոկոսի վրա»,- ասաց Պետրոսյանը։

  • «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանը կալանավորվել է 100-ից ա…

    «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանը կալանավորվել է 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար
  • Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հայտնել է, որ իրավապահները ցան…

    Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հայտնել է, որ իրավապահները ցանկանում են իրեն ձերբակալել։
    Ռուբեն Հակոբյանն այդ մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։
    Քննչական կոմիտեից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ Ռուբեն Հակոբյանը ձերբակալվում է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։
  • Քրոնիկ հեպատիտ Ց-ն վերջին տարիներին բավականին լուրջ խնդիր է ինչպես ամբողջ աշխարհ…

    Քրոնիկ հեպատիտ Ց-ն վերջին տարիներին բավականին լուրջ խնդիր է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Հիվանդության տարածումը կանխարգելելու և բուժելու նպատակով Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնն իրականացնում է լայնամասշտաբ նախագիծ, որի շրջանակում կենտրոնում այսուհետ հեպատիտ Ց-ն բուժվում է ամբողջությամբ անվճար, այդ թվում՝ բժշկի խորհրդատվությունը, անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտությունները և դեղորայքը:
    Նախկինում անվճար տրամադրվում էր միայն դեղորայքը, իսկ նախորդող գործընթացները վճարովի էին:
    «Արմենպրես»-ի հետ զրույցում  ԻՀԱԿ մեծահասակների բաժանմունքի վարիչ, բժիշկ-վարակաբան Ռիմա Այվազյանը նշեց, որ ըստ ԱՀԿ-ի տվյալների՝  մոտ 47-ից 50 միլիոն մարդ ամբողջ աշխարհում ունի քրոնիկ վիրուսային հեպատիտ և տարեկան մոտ 1 միլիոն մարդ մահանում է հենց քրոնիկ վիրուսային հեպատիտով պայմանավորված բարդություններից, ինչպիսիք են հեպատոցիալիլուլյար կարտցինոմը և լյարդի ցիրոզը:

    ԻՀԱԿ-ում հեպատիտ Ց-ի ախտորոշումն այժմ նույնպես իրականացվում է անվճար

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը փակ ճեպ…

    Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը փակ ճեպազրույցի ընթացքում ամերիկացի օրենսդիրներին հայտնել է, որ Իրանը կհրավիրի ՄԱԿ-ի միջուկային վերահսկող մարմնին՝ ստուգումներ իրականացնելու իր միջուկային օբյեկտներում և սկսելու Թեհրանի հարստացված միջուկային նյութերի տեղակայման վայրերի բացահայտման ու նույնականացման աշխատանքները։
    Այս մասին Associated Press-ին հայտնել են զրույցի մանրամասներին ծանոթ երկու աղբյուր։
    Ուիթքոֆը Կոնգրեսի ղեկավարությանը և ազգային անվտանգության հարցերով զբաղվող հանձնաժողովների անդամներին ասել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված փոխըմբռնման հուշագիրը չի պարունակում որևէ գաղտնի կամ լրացուցիչ պայմանավորվածություն։ Սակայն, ըստ նրա, Թեհրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև կազմվել է առանձին ուղեկցող նամակ, որով Իրանը պաշտոնապես հրավիրում է գործակալությանը։
    Ըստ աղբյուրների՝ Ուիթքոֆը ճեպազրույցի ընթացքում բացահայտել է այդ նամակի և հրավերի գոյությունը։
    Նա նաև նշել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսիին հասցեագրված նամակը հնարավորություն կտա գործակալության ղեկավարին Թեհրան բերել նաև ամերիկացի միջուկային տեսուչների։
  • Մունդիալ-2026. Շվեյցարիան վստահ հաղթեց Բոսնիա և ՀերցեգովինայինB խմբի երկրորդ տո…

    🇨🇭🇧🇦 Մունդիալ-2026. Շվեյցարիան վստահ հաղթեց Բոսնիա և Հերցեգովինային
    B խմբի երկրորդ տուրի խաղում Շվեյցարիայի հավաքականը 4:1 հաշվով առավելության հասավ Բոսնիա և Հերցեգովինայի նկատմամբ։
    Շվեյցարացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Յոհան Մանզաբին, մեկական գոլ խփեցին Ռուբեն Վարգասն ու Գրանիտ Ջական։ Բոսնիա և Հերցեգովինայի միակ գոլը խփեց Էրմին Մահմիչը։
    Երկու տուրից հետո Շվեյցարիան և Կանադան ունեն 4-ական միավոր։ Կատարն ու Բոսնիա և Հերցեգովինան վաստակել են 1-ական միավոր։
    🇨🇦🇶🇦 Մունդիալ-2026. Կանադան ջախջախեց Կատարին
    B խմբի երկրորդ տուրի խաղում Կանադայի հավաքականը 6:0 հաշվով հաղթեց Կատարին։
    Կանադացիների կազմում հեթ-տրիկ ձևակերպեց Ջոնաթան Դեյվիդը։ Մեկական անգամ աչքի ընկան Նաթան Սալիբան և Քայլ Լարինը։ Կատարի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Մոհամեդ Ալ-Մանայը։
    🇲🇽🇰🇷 Մունդիալ-2026. Մեքսիկան առաջինը դուրս եկավ 1/32 եզրափակիչ
    A խմբի երկրորդ տուրի խաղում Մեքսիկայի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Կորեային և դարձավ աշխարհի առաջնության 1/32 եզրափակիչի առաջին մասնակիցը։
    Հանդիպման միակ գոլը խփեց Լուիս Ռոմոն։
    Առաջին երկու տուրերում տարած հաղթանակների շնորհիվ Մեքսիկան 6 միավորով գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը։ Կորեան ունի 3 միավոր, իսկ Չեխիան և Հարավաֆրիկյան Հանրապետությունը՝ 1-ական միավոր։
  • Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը հեռացել է զբաղեցրած …

    Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից:
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մերիդիան» էքսպո կենտրոն՝ ծանոթացել Հայաստանո…

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մերիդիան» էքսպո կենտրոն՝ ծանոթացել Հայաստանում այս տարվա հոկտեմբերին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքների ընթացքին:
    Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը վարչապետին է ներկայացրել կենտրոնում իրականացվող շինարարարական աշխատանքները, ստեղծվող պայմաններն ու տեխնիկական հնարավորությունները:
    Նիկոլ Փաշինյանին զեկուցվել են ենթակառուցվածքների և ծառայությունների մատչելիությունն ու համապատասխանությունն ապահովելու, ինչպես նաև համաժողովի անցկացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորման աշխատանքները։
    Վարչապետն ընդգծել է COP17-ը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու կարևորությունը և որոշ հարցերի հետ կապված տվել համապատասխան հանձնարարականներ։
  • Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմի  անդամ Դավիթ Չալոյանը առնվազն բրոնզե մեդա…

    Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմի  անդամ Դավիթ Չալոյանը առնվազն բրոնզե մեդալ է ապահովել Չեխիայում ընթացող Եվրոպայի գավաթի գրան պրիում:
    Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը 1/4 եզրափակիչում վստահ հաղթանակ է տոնել գերմանացի Դելիլ Յազգանի նկատմամբ: Չալոյանը բոլոր ռաունդներում ուներ նկատելի առավելություն ու հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ:
    Չալոյանը կիսաեզրափակիչում է ու եզրափակչի ուղեգրի համար կմրցի անգլիացի Աչուշին Քլինթոնի հետ, որը 1/4 եզրափակիչում հաղթել էր Փարիզի Օլիմպիական խաղերի մրցանակակիր Աբոուդո Ջամիլին: