Category: Armen Press

  • Պիտանելիության ժամկետը լրացած, չգրանցված, կեղծ, օգտագործման համար ոչ պիտանի, անո…

    Պիտանելիության ժամկետը լրացած, չգրանցված, կեղծ, օգտագործման համար ոչ պիտանի, անորակ կամ օրենքի խախտմամբ շրջանառության մեջ հայտնված դեղերի ոչնչացման գործընթացի նկատմամբ վերահսկողությունը կխստացվի։
    Այս մասին Ազգային ժողովում նախագիծը ներկայացնելիս՝ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։
  • Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վ…

    Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում ավարտվել է ընկերության նախկին տնօրենի կողմից հանքարդյունահանման աշխատանքների իրականացման արդյունքում թույլատրված տարածքներից դուրս արդյունահանման ժամանակ հողը փչացնելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

    «Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն` հանքարդյունահանման աշխատանքների իրականացման արդյունքում թույլատրված տարածքներից դուրս հանքարդյունաբերական աշխատանքների ժամանակ արդյունահանված օգտակար հանածոյի հանված հողերի վերին շերտը մակաբացման ապարների հետ խառնված վիճակում ընկերության կողմից տեղադրվել է գյուղատնտեսական և անտառային նշանակության հողամասերում, ինչի հետևանքով դեգրադիացիայի են ենթարկվել 9989 քմ մակերեսով գյուղատնտեսական նշանակության և 5534.41 քմ մակերեսով անտառային նշանակության հողեր»,– հայտնում են Քննչական կոմիտեից՝ նշելով, որ դրա հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն 117 հզր 648 ՀՀ դրամի գույքային վնաս:

    Գ.Շ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասով (հողը փչացնելը):
    Վերջինս այլ հանցանքի կատարման համար պատիժ է կրում ազատազրման վայրում:
    Պատճառված վնասը վերականգնելու նպատակով արգելանք է դրվել Գ.Շ.-ին պատկանող մի շարք անշարժ գույքերի վրա` ընդհանուր 95 մլն 646 հզր 725 դրամ շուկայականին մոտարկված արժեքով:
    Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

  • Հունիսի 17-ին շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրն է, լրան…

    Հունիսի 17-ին շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրն է, լրանում է մեծ շախմատիստի 97-ամյակը:
  • Փարիզում անցկացվող Eurosatory 2026 պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահա…

    Փարիզում անցկացվող Eurosatory 2026 պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակում Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոն այցելել է ՀՀ միասնական տաղավար։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ հրապարակելով նաև լուսանկարներ։ 
    Լիազոր նախարար Ռուֆոն ծանոթացել է հայկական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացրած արտադրանքին, ինչպես նաև ՀՀ արտադրական և գիտահետազոտական ներուժին։
  • ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ․ ՈՒՂԻՂhttps://www…

    ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ․ ՈՒՂԻՂ
    https://www.youtube.com/live/ZgDSqDh_iD0?si=jFhi55BCC8coSYmx

    ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ․ ՈՒՂԻՂ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Ազգային ժողովում քննարկվող օրենքի նախագծի ընդունմեն դեպքում պրակտիկանտները կկարո…

    Ազգային ժողովում քննարկվող օրենքի նախագծի ընդունմեն դեպքում պրակտիկանտները կկարողանան վարձատրվել, իսկ նրանց ստաժը կհաշվարկվի ոչ միայն քաղաքացիական ծառայության, այլև հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում։  
    Ազգային ժողովը քննարկում է «Քաղաքացիական ծառայության մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
    Նախագիծը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը։  
    Նրա խոսքով՝ նախաձեռնության հիմնական նպատակն է բարձրացնել հանրային ծառայության գրավչությունը և կյանքի կոչել Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությամբ որդեգրված տաղանդների կառավարման մոտեցումը։

    «Փոփոխություններով նախատեսվում է, որ պրակտիկանտները կարող են նաև վարձատրվել։ Մինչ այսօր գործող օրենսդրությամբ կար իմպերատիվ պահանջ, որ նրանք չեն վարձատրվում»,- ասաց Քալաշյանը։  

    Նախագծով նախատեսվում է նաև, որ պրակտիկանտների ստաժը կհաշվարկվի ոչ միայն քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու, այլև հանրային ծառայության որևէ պաշտոն զբաղեցնելու դեպքում։

  • Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառք տալու, …

    Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառք տալու, ստանալու հերթական դեպքերը։
    Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կոմիտեի տարածած հաղորդագրությունից, ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու և աջակիցներ հավաքագրելու պայմանով Լոռու մարզի Սպիտակ համայնքի Գոգարան բնակավայրի և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք։
    Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են վարութային գործողություններ։

    https://cdn4.telesco.pe/file/b200b82eb0.mp4?token=fxCjuW9bdBAWmQKLbel0Fa-DGfTCoHKwJ0lesx-yvXtGWc9DcvFHu1-pvOKn4R5yNAp8h8VQ-0hx0lEbgPoKw4o_y2c1ergkifL3YE5iU4R8E6a660EWIR7o8sCAUig9mxLQ9j1fUyosog0NfE-PAwQuldeiocKVQ44w9MxWMhsnxxxHEv7UhFly1pTjDXy1ms7HJbwlhKi2Hvu4wTo4nHZrhMjKdQgYX2eS1WUs9DO_vL542y56tj54Wj4FicHxiM9j-2QYrCn5QUjjOVeAAEkuK9cSRUpKOtVb_WGyM3A-8hCACRV7z2p50udS3IbKL34ibvSPcIYz3VyJvLEauw

  • Մեծ յոթնյակի երկրները վերահաստատել են իրենց հանձնառությունը Հյուսիսային Կորեայի …

    Մեծ յոթնյակի երկրները վերահաստատել են իրենց հանձնառությունը Հյուսիսային Կորեայի լիակատար ապամիջուկայնացմանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին համապատասխան։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի Էվիան-լե-Բեն քաղաքում անցկացվող գագաթնաժողովի մասնակիցների տարածած համատեղ հայտարարության մեջ։

    «Մենք խորը մտահոգություն ենք հայտնում Հյուսիսային Կորեայի միջուկային և բալիստիկ հրթիռների ծրագրերի վերաբերյալ և վերահաստատում ենք մեր հանձնառությունը Հյուսիսային Կորեայի լիակատար ապամիջուկայնացմանը՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի», — նշվում է համատեղ հայտարարության մեջ:

  • Եվրոպական հանձնաժողովը Ռուսաստանի կողմից Հայաստանից ներմուծումների նկատմամբ սահմ…

    Եվրոպական հանձնաժողովը Ռուսաստանի կողմից Հայաստանից ներմուծումների նկատմամբ սահմանափակումների ֆոնին արագացված կերպով նախապատրաստում է միջոցառումների փաթեթ՝ բարելավելու Հայաստանի հետ առևտրային հարաբերությունները։
    Այս մասին գրել է Financial Times-ը՝ հղում անելով 4 աղբյուրների:
    Նշվում է, որ Բրյուսելը մշակում է առևտրային միջոցառումներ, որոնք կնվազեցնեն հայկական սննդամթերքի և գյուղատնտեսական արտադրանքի արտահանման մաքսատուրքերը:
    Եվրահանձնաժողովի խոսնակ Օլոֆ Գիլը Financial Times-ին ասել է, որ Եվրոպական հանձնաժողովը կառաջարկի առևտրային միջոցառումներ, որպեսզի Եվրամիության շուկայում հայկական բիզնեսների համար ավելի շատ հնարավորություններ լինեն, ինչպես նաև աջակցել տնտեսության այն ոլորտներին, որոնք ամենաշատն են տուժել ՌԴ սահմանափակումների պատճառով։
  • Իսրայելը Միացյալ Նահանգներից պարզաբանումներ է խնդրել Վաշինգտոնի և Թեհրանի միջև փ…

    Իսրայելը Միացյալ Նահանգներից պարզաբանումներ է խնդրել Վաշինգտոնի և Թեհրանի միջև փոխըմբռնման հուշագրի դրույթների վերաբերյալ, սակայն մերժում է ստացել։
    Այս մասին հաղորդում է իսրայելական Channel 12-ը՝ հղում անելով Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնց անունները չեն նշվում։