Category: Armen Press

  • Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Ֆրանսիայից ժամանած գործարարների հետ,…

    Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Ֆրանսիայից ժամանած գործարարների հետ, որոնք ներկայացնում են տարբեր ընկերություններ:
    Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
    Հյուրերին ներկայացնելով քաղաքի զարգացմանը միտված կարևոր ծրագրերն ու ներդրումային հետաքրքրություն ներկայացնող նախագծերը՝ քաղաքապետ Ավինյանը նշել է, որ Երևանը բաց է նորարար գաղափարների, առաջատար տեխնոլոգիաների ու կայուն ներդրումների համար։
    Մասնավորապես կարևորվել են տրանսպորտային համակարգի արդիականացման ծրագրերը, թվային փոխակերպման նախագծերի իրականացումը՝ GIS աշխարհագրական տեղեկատվական համակարգի ներդրումը, որը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ, թափանցիկ և ավելի ճկուն դարձնել կառավարման համակարգը, Նորագյուղի վերակառուցումը, թափոնների կառավարումն ու մի շարք այլ ծրագրեր:
    Ֆրանսիացի գործարարները քաղաքի զարգացմանը վերաբերող իրենց հարցերն են ուղղել Երևանի քաղաքապետին:
  • ԱՄՆ-ն Ուկրաինայի ճգնաժամի հարցում առաջընթաց է գրանցում ինչպես Ռուսաստանի, այնպես…

    ԱՄՆ-ն Ուկրաինայի ճգնաժամի հարցում առաջընթաց է գրանցում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Կիևի իշխանությունների հետ խաղաղ բանակցություններում, և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լավատեսորեն է տրամադրված հակամարտության ավարտի հեռանկարների նկատմամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
  • Ադրբեջանից Հայաստան է առաքվում նավթամթերքի հերթական խմբաքանակը։«Արմենպրես»-ի հա…

    Ադրբեջանից Հայաստան է առաքվում նավթամթերքի հերթական խմբաքանակը։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է APA-Economics ադրբեջանական լրատվամիջոցը։
    Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների՝ առաքվում է 4 հազար 500 տոննա դիզելային վառելիք։
  • Շրջայց Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանում…

    Շրջայց Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանում

    https://cdn4.telesco.pe/file/1d76d2de9b.mp4?token=AxwrMi92emjYhY954vjA6DVPISgClfVLko17_z1Ow1OgmN71IHPRvsf-muP9xiwV3_uS5Y0P-eKo0wi6VqVhA2suuekoO2kOeL8-zN-L7G8V5ctjHKD1WNRKGT_gd3sr886NFVN4pefeWBr9wUCAUkInBHLIouKZqYlFPr9eQoIMSIaFT6B6ttNWVTnyOkFK7sojHQvkyeYzzw_44tfBEGBYi4p9ilnoaI1Brs92nKzHQBlTsXkvfZMsO8oUrML7cQeE8Pn7sFV678lXG8-mxVGIR6QeCqa9PrJGyNpivQFlT7WyM4nkLGe_-yR07tAEPdlOu0Vv54QG-bojADbOACHevu2Q7NtP3sBQXk5HUOOseSig-JWFGUA61H3PUfoVOoZ0GImm4DTSUnS90OR3okoV27yUNV7fmrj0QQzzuBgaKol0dd1yqe5C6QLGbYFwkknUlpmll9UVJSOED6rrpv1HDftCJUFntf5tcLL0BpZ1FLuqozRvRxyKhKL5qu5YhJS_8S7WyyWWY3Koj-OtTHKb_OkgH30zEbI5P994EQB_hymjvqxaxoS59chlhdzVbBm0z8PMa6Eoc8APTuF20k929n8CufIdI064mU2HYIQT8O1kEsr61c6dryz19hu-rPByvODhp-NQR8EEjdfJHPqN8hXPs9DqNSqbQxB8Y1E

  • Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ճապո…

    Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային։
    Երկու կողմերն էլ ընդգծել են բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, փոխայցելությունների և խորհրդարանական դիվանագիտության զարգացման կարևորությունը։ Բացի այդ, կողմերը փոխանակել են մտքեր տարածաշրջանային խաղաղության և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման վերաբերյալ։
  • Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ավտոսպո…

    Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի (FIA) գլխավոր քարտուղար Վալերիո Իաքիցցիի գլխավորած պատվիրակության հետ:
    Արայիկ Հարությունյանը կարևորել է Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի հետ համագործակցությունը՝ Հայաստանում ավտոմոբիլային սպորտի զարգացմանը նպաստելու գործում: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ ֆեդերացիայի աջակցությամբ մեր երկրում ավտոմոբիլային սպորտի երթուղու կառուցումը նոր ազդակ կհաղորդի այս սպորտաձևի զարգացմանը:
    Վալերիո Իաքիցցին ընդգծել է Հայաստանի ներուժը և կոնկրետ ձեռքբերումները՝ FIA-ի կողմից իրականացվող «Մատչելի քրոսքար» նախագծի շրջանակում քրոսքար մրցարշավային մեքենա ստեղծելու ուղղությամբ: Նախագծի նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ հնարավոր կլինի ավտոսպորտ մուտք գործել առանց մեծ ֆինանսական ներդրումների՝ տեղական արտադրության և նվազագույն ռեսուրսների պայմաններում: Իաքիցցիի խոսքով՝ այն թույլ կտա, որ Հայաստանն ընդունի առաջին քրոսքարի տարածաշրջանային շարքը և ճանապարհ կհարթի հետագայում հեղինակավոր այլ առաջնությունների կազմակերպման ուղղությամբ:
    Հանդիպմանը նշվել է, որ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան, լինելով FIA պաշտոնական անդամ, կաջակցի ծրագրերի իրականացմանը: Զրուցակիցները քննարկել են նաև հետագա համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:
  • Ավարտվել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցը Ժնև, որտեղ նա…

    Ավարտվել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցը Ժնև, որտեղ նա մասնակցել է ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի և Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
    Արարատ Միրզոյանը մեկնել է Վարշավա, որտեղ ՀՀ վարչապետի պատվիրակության կազմում կմասնակցի պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված հանդիպումներին:

    https://cdn4.telesco.pe/file/f2d1265a1d.mp4?token=duB-v_81g76g67PuMNha5A8YvM-5QL6tkoZ3rPkoOYeMD-53nxTZtS4_Q0fmA4Ds4U8_uBUhPhFq9VlxackerGbGrx6EsLDGyRAU1rC97C9DUeqaFo0hrQEC-gW9Js9GL57JiqZf0Ykzj-ru5mt07xh_NRaWAVTyL-V0LTR5NUhjh_ZN1x9KPhbMCuqQjovfSo7EANRsmCdabx-uMcuZLyOrzvxRG1RNRQIM6XYR_YntSP-_A_vsD34gmWcA3xbG86WFaqiAnc-rSZHohfXholwQWKEYp4mGj2Ss6z8hq0TnfINgXwH9A3PdIIdCQFP65cPB9zufR8WPsXs5FluPkQ

  • Ֆրանսիայի կառավարությունը Վերսալի պալատի ղեկավար Քրիստոֆ Լերիբոյին նշանակել է Փա…

    Ֆրանսիայի կառավարությունը Վերսալի պալատի ղեկավար Քրիստոֆ Լերիբոյին նշանակել է Փարիզի աշխարհահռչակ Լուվր թանգարանի տնօրեն այդ պաշտոնից Լորենս դե Կարի հրաժարականից հետո
    Ելիսեյան պալատից հայտնել են, որ 62-ամյա արվեստի պատմաբան Լերիբոյի գլխավոր խնդիրը կլինի ապահովել Լուվրի անվտանգությունը և արդիականացումը և իրագործել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Նոր վերածնունդ» նախագիծը, որը նախատեսում է Լուվրի վերանորոգում։ 2025 թվականին Մակրոնը հայտարարել էր Լուվրի վերանորոգման 800 միլիոն եվրոյի ծրագրի մասին։
    Ըստ լրատվամիջոցի՝ Լերիբոն առաջին հերթին պետք է զբաղվի այն խնդիրներով, որոնց մասին հայտնի է դարձել 2025 թ. հոկտեմբերին Լուվրի հանրահայտ կողոպուտից հետո, որի ընթացքում թանգարանից գողացվել էին 88 միլիոն եվրոյի զարդեր, որոնք դեռ չեն վերադարձվել։
    Այժմ նոր տնօրեն պետք է նշանակվի Վերսալի պալատում, որը Լերիբոն ղեկավարում է 2024 թվականից։
    Միևնույն ժամանակ նոր տնօրեն է նշանակվել նաև Օրսե թանգարանում. այն այժմ կղեկավարի Անիկ Լեմուանը։ Օրսե թանգարանի տնօրեն Սիլվեն Ամիկը մահացել էր 2025 թ. օգոստոսին։
    Լորենս դե Կարը հրաժարական էր տվել Լուվրի թանգարանի տնօրենի պաշտոնից 2025 թ. հոկտեմբերին տեղի ունեցած կողոպուտի, անվտանգության և շենքային պայմանների, ինչպես նաև աշխատակիցների գործադուլների պատճառով։
  • Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 25-ին Թեհրանում հանդիպ…

    Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 25-ին Թեհրանում հանդիպել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Պապիկյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

    «Փետրվարի 25-ին հանդիպել եմ ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ։
    Հանդիպման ընթացքում քննարկել ենք տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև Հայաստան-Իրան երկկողմ համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։
    Կարևորել եմ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը։
    Անդրադարձել ենք նաև Հայաստանի և Իրանի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրին»,- գրել է Պապիկյանը:

    ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով Իրան էր ժամանակ փետրվարի 23-ին։ Այցի շրջանակներում Պապիկյանը մինչ այս հանդիպել էր Իրանի պաշտպանության նախարարի, զինված ուժերի շտաբի պետի և նախագահի հետ։

  • Մեկնարկում է պաշտոնական այցս Լեհաստան…

    Մեկնարկում է պաշտոնական այցս Լեհաստան🇦🇲🇵🇱

    https://cdn4.telesco.pe/file/335e20c946.mp4?token=MrLL14HXaRMfzqSZmEakqDQ1Mf3oqRslRHwBJPA33z0_HX7Nl5TLCctiB1D0M1MZTHdhwWZ6u7X5xMHa2Uc8mcYAnq7LAIx3ZIycuksP6dsXGTAaIFP1ZcS2NxgCE_hd8MqKlFvVS16DG_-Sgi3WA1FhY9kYcTBlBk_ZBZTW2YcDRACaoUTZWgnoNY_I6in9D_agJByVpG6aSXKx78OoDARtJvcZnMBXcfSG_KZxQI2uUd_dvc7WQSea8hvUJJuq8u_3h3KwBbsyES0UYwYkdOYzqgobSx2zi4on3WYYIW9F_P5_ydLl-MSofF-5VPcZcoRDNeQZdw2ucVZ73-cY0g