Category: Armen Press

  • Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը …

    Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը չի իրականացնում և իրավասու չէ իրականացնել որևէ քաղաքական ուժի նկատմամբ քարոզչական, հակաքարոզչական կամ նախընտրական գործընթացներին առնչվող գործողություններ։  

    «Դավիթ Գասպարյան» անվամբ տելեգրամյան փակ օգտահաշվով հրապարակված «փաստաթղթում» ներկայացված պնդումները դուրս են վարչության գործառույթներից և լիազորությունների շրջանակից և որևէ առնչություն չունեն վարչության գործունեության հետ։

    Վարչությունն իր գործունեությունն իրականացնում է սահմանված իրավասությունների շրջանակում՝ պահպանելով քաղաքական չեզոքության, օրինականության և ինստիտուցիոնալ պատասխանատվության սկզբունքները։

    Միաժամանակ հավելենք, որ Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում Դավիթ Գասպարյան անուն ազգանունով աշխատակից չկա», — «Արմենպրես»-ի հարցման ի պատասխան` հայտնեցին վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

  • Հայաստանում իրական երկրի իրական կառուցումը սկսվել է, և «երկիրը երկիր չի» արտահայ…

    Հայաստանում իրական երկրի իրական կառուցումը սկսվել է, և «երկիրը երկիր չի» արտահայտությունն արդեն անցյալում է մնացել
    Թումանյան համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    Փաշինյանը նշել է, որ վերջին տարիներին հաճախակի է շրջել Հայաստանի տարբեր բնակավայրերով, սակայն ընթացիկ նախընտրական քարոզարշավը առանձնահատուկ հնարավորություն է տվել ավելի խորությամբ տեսնելու երկրում տեղի ունեցող փոփոխությունները։

    «Ազգային ժողովի նախագահի հետ ավտոբուսի մեջ նստած էինք, ասում եմ՝ տպավորություններս հենց կուտակվում է, ի վերջո արտահայտվում է։ Եվ ասում եմ՝ այնուամենայնիվ, մեզ հաջողվեց սկսել իրական երկրի իրական կառուցումը։ Ես դա եմ տեսնում, ժողովուրդ»,- ասել է նա։

    Փաշինյանի խոսքով՝ «երկիրը երկիր չի» արտահայտությունն արդեն ուղարկված է պատմություն։

    «Մեզ ձեզ հետ միասին հաջողվել է ստեղծել երկիր, ստեղծել պետություն, դնել բարեկեցության հիմքերը։ Այն արտահայտությունը, որ լավ է լինելու, երևի լավ կլինի, արդեն անցյալում է, որովհետև ոչ թե լավ է լինելու, այլ լավ է այսօր, լավ է հիմա, լավ է այստեղ»,- նշել է նա։

    Փաշինյանը հիշեցրել է նաև 2021 թվականի ընտրությունների ժամանակ հնչեցրած «Ապագա կա» կարգախոսը՝ ընդգծելով, որ այդ ապագան, իր գնահատմամբ, արդեն իրականություն է դարձել։

    «2021 թվականին մենք եկանք և ձեզ ասացինք, որ ապագա կա, դուք հավատացիք և վստահեցիք, և այսօր ես հպարտ եմ ձեզ ասելու, որ ապագան այսօր է, ապագան այստեղ է, ապագան հիմա է, և դուք հիմա կանգնած եք ապագայի մեջ, ապրում եք ապագայի մեջ»,- ասել է Փաշինյանը։

  • Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հա…

    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրին կառավարությունից։
    Նիստի ընթացքում քննարկվել են շուրջ երկու տասնյակ հարցեր, որոնք հիմնականում վերաբերում էին ԵԱՏՄ շրջանակներում մաքսային կարգավորումներին և ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերին:
  • Նիդեռլանդներն անցյալ տարի Ուկրաինային մատակարարել է ավելի քան 5 միլիարդ եվրոյի ս…

    Նիդեռլանդներն անցյալ տարի Ուկրաինային մատակարարել է ավելի քան 5 միլիարդ եվրոյի սպառազինություն և ռազմական տեխնիկա։
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրամադրվող ԵՄ վիզաների թիվը 2019 թվականից…

    Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրամադրվող ԵՄ վիզաների թիվը 2019 թվականից ի վեր  էականորեն աճել է:
    Այս մասին ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման առաջին առաջընթացի զեկույցի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում Հայաստանի գլխավոր բանակցող, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
    Նախարարն ընդգծեց, որ աճել է ոչ միայն վիզաների տրամադրման ընդհանուր թիվը, այլև բազմակի մուտքի երկարաժամկետ վիզաների քանակը։ 2019 թվականին ՀՀ քաղաքացիներին տրամադրվել է 51 հազար շենգենյան վիզա, որոնցից 34.8%-ը՝ բազմակի մուտքի։ 2024 թվականին այդ թիվը հասել է 86 հազար 300-ի, որոնցից 43.5%-ը եղել են բազմակի մուտքի վիզաներ։ Միաժամանակ մերժումների մակարդակը մնացել է համեմատաբար կայուն՝ 13.2% 2019-ին և 12.4%՝ 2024-ին։
    Սարգսյանի խոսքով՝ դեռ կան խնդիրներ՝ կապված փաստաթղթերի լրացման, հերթերի և քաղաքացիների իրազեկվածության հետ, սակայն գործընկեր երկրները փորձում են բարելավել դեսպանատների աշխատանքը։ Նա վստահեցրեց, որ եթե գործընթացը շարունակվի նույն տեմպով, մոտ ապագայում ՀՀ քաղաքացիները կազատվեն վիզայի համար դիմելու բարդ ընթացակարգերից։
    Նախարարը, անդրադառնալով ԵՄ  վիզաների ազատականացման ժամկետներին, ասաց, որ այնքան էլ ճիշտ չէ ժամկետներ նշելը, որովհետև որքան էլ Հայաստանի Հանրապետությունն ամբողջ գործընթացն ապահովի, այդուհանդերձ, որոշման կայացումը եվրոպական կողմի տիրույթում է գտնվում, որը  տրամաբանական է և ստանդարտ է:
    ՀՀ քաղաքացիների կողմից ԵՄ-ում ապաստան հայցելու դեպքերը զգալի նվազել են. ՆԳ նախարար https://armenpress.am/hy/video/1250735
  • Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառք տալու, ստանալու, բար…

    Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու և անձի ընտրական իրավունքի ազատ իրականացումը խոչընդոտելու դեպքերի վերաբերյալ նոր փաստական տվյալներ է ներկայացրել։
    Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է․

    «Ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու և անձի ընտրական իրավունքի ազատ իրականացումը խոչընդոտելու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել նաև նախկին, այդ թվում՝ վիրավորում ստացած զինվորականների՝ 2026 թվականի ապրիլին Երևան քաղաքում տեղի ունեցած հավաքին մասնակցելու նպատակով վերջիններիս նյութապես շահագրգռելու, ինչպես նաև զինվորականի սպանություն կատարելու առերևույթ հանցանքների վերաբերյալ»։

    Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն շարունակելու է հետևողական միջոցներ ձեռնարկել նմանօրինակ դրսևորումները բացահայտելու, կանխելու և ենթադրյալ հանցանք կատարած անձանց օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
    Հաղորդագրությանը կից հրապարակվել է տեսանյութ։

    Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը

    Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.

  • Հայաստանը 2027 թվականին կդառնա Կաննի 80-րդ կինոփառատոնի շրջանակում իրականացվող «…

    Հայաստանը 2027 թվականին կդառնա Կաննի 80-րդ կինոփառատոնի շրջանակում իրականացվող «Քննադատների շաբաթ» (La Semaine de la Critique) ծրագրի «Հաջորդ քայլը» (Next Step Studio) նախաձեռնության պատվո երկիր՝ ստեղծելով կարևոր հնարավորություն հայկական կինոյի միջազգային ներկայացման և երիտասարդ կինոգործիչների առաջխաղացման համար։

    «Ծրագրի շրջանակում 4 հայ և 4 արտասահմանցի ռեժիսորներ Հայաստանում կհամագործակցեն՝ ստեղծելով 4 կարճամետրաժ ֆիլմ, որոնք կներկայացվեն Կաննում։ Հայ մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնելու նաև իրենց ապագա լիամետրաժ նախագծերը միջազգային կինոարդյունաբերության ներկայացուցիչներին։ Սա կարևոր քայլ է Հայաստանի կինոյի միջազգային տեսանելիության, համագործակցությունների զարգացման և մշակութային դիվանագիտության ամրապնդման ուղղությամբ»,– Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ այս մասին հայտարարվել է Կաննի կինոփառատոնում։ 

    Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

  • Հայկական առաջատար ընկերությունների, հետազոտական կենտրոնների և ինժեներական թիմերի…

    Հայկական առաջատար ընկերությունների, հետազոտական կենտրոնների և ինժեներական թիմերի տեխնոլոգիական արտադրանքները, պաշտպանական համակարգերն ու նորարարական լուծումները կներկայացվեն մեկ հարթակում։
    Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հունիսի 3-ին և 4-ին կանցկացվի RISE Powered by Silicon Mountains 2026 երկօրյա բարձր տեխնոլոգիական ցուցահանդես և ֆորում։
    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ցուցահանդեսին ընդառաջ լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ  ցուցահանդեսում ներկայացվելու են հայկական ինժեներական մտքի գաղափարները, որոնք  մշակվել և արտադրվել են որպես վերջնական պրոդուկտներ։
    Նրա խոսքով՝ միջոցառման անցկացման համար Հայաստանի կառավարությունը Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությանը  60 միլիոն դրամի չափով աջակցություն  է ցուցաբերել՝ դրամաշնորհի տեսքով։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն անդր…

    Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայկական արտադրության զենքերի արտահանման մասին իր հայտարարությանը՝ նշելով, որ առայժմ չի հրապարակի ընկերությունների անունները, ընդհանուր արժեքն ու արտահանման երկրները, քանի որ նման տվյալներ հրապարակելու համար կողմերի միջև դեռ վերջնական համաձայնություն չկա։
    Լրագրողների հետ հանդիպմանը նախարարը նշեց, որ իրադարձությունը աննախադեպ էր մեր պետության համար, քանի որ  առաջին անգամ Հայաստանում արտադրված ռազմական արտադրանք է արտահանվել։

    «Սա սկիզբ է մի երկար ճանապարհի, քանի որ ապագայում նոր գործարքներ ևս լինելու են։ Այս պահի դրությամբ ավելի շատ ընկերություններ արդեն իսկ ունեն ավելի շատ քանակի երկրներ արտահանելու թույլտվություն ՀՀ կառավարության կողմից կամ դրանք առնվազն գործընթացի փուլում են»,-ասաց նա։