Category: Hetq

  • Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակի պատճառով փակվել էԷջմիածին քաղաքի Զվարթնոց թաղ…

    ❌ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակի պատճառով փակվել է
    Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասից դեպի Ոսկեհատ և Մարգարա տանող հատվածում գտնվող Ոսկեհատի կամուրջը երեկվանից՝ սեպտեմբերի 24-ից, երկկողմանի փակ է երթևեկության համար։
    Կամուրջը վթարային է։ Դրա ողջ երկայնքով ասֆալտը քայքայված է, բազմաթիվ փոսեր են առաջացել, բացվել են կարերը։ Քայքայվել են ոչ միայն ճանապարհի ասֆալտածածկույթը, այլև կամուրջի կոնստրուկցիաները։ Որոշ հատվածներում արդեն երևում են մետաղական մասերը։
    Գրեթե ամբողջությամբ վնասված են նաև կամուրջի արգելապատնեշները։ Դրանք այլևս պատշաճ կերպով չեն ապահովում ճանապարհի եզրային հատվածների անվտանգությունը։
    Խնդիրը նոր չէ։ Դեռևս գարնանից ճանապարհի վնասված հատվածներից մեկում շրջանցման նշան էր տեղադրված։ Չնայած դրան՝ ճանապարհը շարունակել է շահագործվել, իսկ վարորդները պարբերաբար բարձրաձայնել են դրա վատ վիճակի մասին։
  • Խնամքի կենտրոնում գտնվող տղամարդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց«Հետքի» խ…

    Խնամքի կենտրոնում գտնվող տղամարդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
    «Հետքի» խմբագրություն դիմած Աննա Գևորգյանի ընտանիքը «Անորա» խնամքի կենտրոնին մեղադրում է իր հոր անհրաժեշտ խնամքը չապահովելու և նրա առողջությանը վնաս հասցնելու համար։ Ուղեղի կաթված ստացած 66-ամյա Գագիկ Մխիթարյանը կենտրոնում գտնվելու ընթացքում մնացել է առանց հսկողության, ստացել մարմնական վնասվածքներ և շտապօգնության մեքենայով տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։
    Աննա Գևորգյանն ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, իսկ ծնողները՝ Հայաստանում։ Նրա մայրը պետք է մեկներ ԱՄՆ՝ դստերն այցելության, և քանի որ տանը ոչ ոք չէր կարող Գագիկ Մխիթարյանի համար 24-ժամյա խնամք ապահովել, ընտանիքը որոշել էր նրան ժամանակավորապես տեղափոխել խնամքի կենտրոն։ Հուլիսի 11-ից նա գտնվել է «Անորա» խնամքի կենտրոնում։ Օգոստոսի 23-ին շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
    📌 Ընտանիքը խնամքի կենտրոնի մասին տեղեկացել էր «Ֆեյսբուք»-ի գովազդների միջոցով։ Կողմերի միջև կնքվել էր ծառայությունների մատուցման պայմանագիր, և կենտրոնին վճարվել էր 250 000 դրամ։
    Գագիկ Մխիթարյանը մշտական հսկողության կարիք ունի․ ինքնուրույն չի կարող նստել կամ կանգնել, եթե շարժվի, կարող է ընկնել։ Խնամքի կենտրոնի աշխատակիցներին ընտանիքն այդ մասին նախապես զգուշացրել էր։
    🔗Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

    Խնամքի կենտրոնում գտնվող տղամարդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

    «Հետքի» խմբագրություն դիմած Աննա Գևորգյանի ընտանիքը «Անորա» խնամքի կենտրոնին մեղադրում է իր հոր անհրաժեշտ խնամքը չապահովելու և նրա…

  • Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր2…

    ⚡️⚡️Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր
    2006 թվականին «Ծաղկաձոր գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ–ի գույքը 50 տարով վարձակալության տրվեց ամերիկահայ գործարար Ալբերտ Բոյաջյանին պատկանող «Նյու հորիզոն գրուպ ինկ» ընկերությանը։ Վարձակալված անշարժ գույքի մի մասը 2010 թվականին Կառավարության որոշմամբ, ուղղակի վաճառքով օտարվեց «Նյու հորիզոն գրուպ ինկ» ընկերությանը։ 2022 թվականին «Նյու հորիզոն գրուպ ինկ»-ը հիմնադրեց «Ծաղկաձորի սպորտային համալիր» ՍՊԸ-ն, որը ձեռք բերեց «Ծաղկաձոր գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ -ի հողերի ու շենք-շինությունների մնացած մասը։ ❗️Իսկ ավելի քան 37 հա հողամասը վարձակալության հանձնվեց այդ նորաստեղծ ընկերությանը մինչև 2056 թվականը։ Այս գործարքների արդյունքում Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը դարձավ ԱԺ նախկին պատգամավոր Իշխան Զաքարյանի ընտանիքի սեփականությունը։
    🔗Մանրամասները՝ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ
  • Ադրբեջանը ներում է շնորհել Ֆրանսիայի քաղաքացուն ԵՄ պատժամիջոցների ցուցակից ռուս…

    🇦🇿🇫🇷 Ադրբեջանը ներում է շնորհել Ֆրանսիայի քաղաքացուն ԵՄ պատժամիջոցների ցուցակից ռուսաստանցի միլիարդատերեր Ուսմանովի և Ֆրիդմանի անունները հանելուց հետո
    Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներհում է շնորհել Ֆրանսիայի օգտին լրտեսության համար դատապարված Մարտեն Ռայանին։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին։
    Մարտեն Ռայանը և Ֆրանսիայի մեկ այլ քաղաքացի Ռուսաստանի հետ կապ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ ԵՄ պատժամիջոցների բանակցությունների գլխավոր թեման էին դարձել։
    Ադրբեջանը, օգտագործելով Ֆրանսիայի կալանավորված քաղաքացիներին, ճնշում էր գործադրել Ֆրանսիայի վրա, ինչի արդյունքում պաշտոնական Փարիզն անսպասելիորեն փոխել էր իր դիրքորոշումը և պահանջել հանել Ուսմանովի անունը ԵՄ պատժամիջոցների ցանկից։
    📌 Երեկ երեկոյան ԵՄ-ն որոշում էր կայացրել Ուսմանովի և Ֆրիդմանի անունները ցանկից հանելու վերաբերյալ, և այսօր Ադրբեջանը ներհում շնորհեց Մարտին Ռայանին։ Չնայած սրան, Ադրբեջանը մինչ այս պահը հերքում է Ֆրանսիայի հետ գաղտնի պայմանավորվածության հանգամանքը։

    Ադրբեջանը ներում է շնորհել Ֆրանսիայի քաղաքացուն ԵՄ պատժամիջոցների ցուցակից ռուսաստանցի միլիարդատերեր Ուսմանովի և Ֆրիդմանի անունները…

    Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներհում է շնորհել Ֆրանսիայի օգտին լրտեսության համար դատապարված Մարտեն Ռայանին։ Այս մասին…

  • ԵՄ-ն պատժամիջոցների ցուցակից հանեց ռուսաստանցի միլիարդատերեր Ալիշեր Ուսմանովին …

    🇪🇺🇷🇺 ԵՄ-ն պատժամիջոցների ցուցակից հանեց ռուսաստանցի միլիարդատերեր Ալիշեր Ուսմանովին և Միխայիլ Ֆրիդմանին
    Մեկ շաբաթ լարված բանակցություններից հետո ԵՄ երկրները, վերջիվերջո, եկան համաձայնության Ռուսաստանի հետ կապ ունեցող մոտ 3000 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ ԵՄ պատժամիջոցների հարցում՝ երկարաձգելով դրանք երեք տարով։
    Սակայն պատժամիջոցների ցանկից հանվեցին ռուսաստանցի միլիարդատերեր Ալիշեր Ուսմանովն ու Միխայիլ Ֆրիդմանը։
    📌 Ալիշեր Ուսմանովի անունը ցուցակից հանվեց Ֆրանսիայի պահանջով։ Իսկ Միխայիլ Ֆրիդմանինը՝ Սլովակիայի և Լյուքսեմբուրգի։
    Բրյուսելի դիվանագիտական շրջանակներում այս զարգացումները մեծ աղմուկ և շոկային իրավիճակ են առաջացրել։ Շատերը պնդում են, որ վտանգավոր միջադեպ է ստեղծվել, և այսուհետ Ռուսաստանի հետ կապ ունեցող տարբեր խոշոր գործարարներ կարող են ճնշում գործադրել ԵՄ անդամների վրա։
    🔗Ավելին՝ ԱՅՍՏԵՂ
    Ի՞նչ կապ ունեն Ալիշեր Ուսմանովն ու Ադրբեջանում կալանավորված երկու ֆրանսիացին ԵՄ պատժամիջոցների բանակցությունների հետ ԵՄ դեսպանները արդեն մեկ շաբաթ է, ինչ չեն կարողանում համաձայնության գալ Ռուսաստանի հետ կապ ունեցող մոտ 3,000 ֆիզիկական և իրավաբանական անձանց…
  • 8-րդ հարկ․ շինարարության զոհերըԱմեն տարի Հայաստանի շինհրապարակներում ավելի քան ե…

    8-րդ հարկ․ շինարարության զոհերը
    Ամեն տարի Հայաստանի շինհրապարակներում ավելի քան երկու տասնյակ մարդ է մահանում։
    Պատճառն անվտանգության կանոններին չհետևելն է։ 2023 թ.-ից մինչև այս տարվա հունիս ամիսը շինարարության ժամանակ մահացել է 80 մարդ։ Բացի այդ, ամեն տարի մարմնական վնասվածք ստանալու հարյուրավոր դեպքեր են գրանցվում։
    📌 «8-րդ հարկ» փոդքասթի այս թողարկումը շինարարության ժամանակ մահվան, մարմնական վնասվածք ստանալու դեպքերի, դրանց պատճառների և պատասխանատուների մասին է։ «Հետքի» լրագրող Արմեն Ղազարյանն ամփոփել է վերջին տարիներին գրանցված դեպքերը, խոսել պատասխանատվության թույլ միջոցներից, քրեական վարույթների դանդաղ ընթացքից և մեղմ դատավճիռներից։ 

    Շինարարության զոհերը․ 8-րդ հարկ

    📌 Միացե՛ք մեր Patreon-ին
    Patreon — https://patreon.com/HETQ
    📌 Միացե՛ք մեր Boosty-ին
    Boosty — https://boosty.to/hetqtv/
    📌 Աջակցե՛ք Donation Alerts-ի միջոցով
    Donation Alerts — https://www.donationalerts.com/r/hetqtv
    Շինարարության զոհերը․ 8-րդ հարկ
    Ամեն…

  • 21 դիմում, զրո արդյունք2 տարի է՝ Արարատի մարզի Մասիս համայնքի Գետափնյա բնակավայր…

    21 դիմում, զրո արդյունք
    2 տարի է՝ Արարատի մարզի Մասիս համայնքի Գետափնյա բնակավայրի 14/1 հասցեի Վահե Վարդանյանի տան բակում վթարված կոյուղատարից անարգել հոսում է երևանյան կեղտաջուրը՝ վայրկյանում մոտ 250-300 լիտր։ Այս տարիների ընթացքում արտահոսած կեղտաջրի ծավալը կազմել է Երևանյան լճի ծավալի մոտ չորսապատիկը։ Տարածքում տիրող անտանելի գարշահոտության պատճառով տան բնակիչները չեն կարողանում սեփական բակում երկար մնալ։
    🗣Վահե Վարդանյանը պատմում է, որ 2024-ի մարտին գարշահոտություն են զգացել։ Փորձելով գտնել աղբյուրը և ենթադրելով, թե պատճառը տարածքում կուտակված փայտերն են՝ որոշել են մաքրել բակի այդ հատվածը։ Մաքրման ընթացքում հողաշերտը փլուզվել է, և պարզվել է գարշահոտության բուն պատճառը խողովակից դուրս թափվող կեղտաջուրն է։
    📌 Ինչպես հետագայում պարզվել է, վթարված կոյուղատարի տրամաչափը 1800 մմ է (1,8 մ)։ Ըստ «Վեոլիա Ջուր» ընկերության տվյալների՝ այդ հատվածից վայրկյանում դուրս է հոսում 250-300 լիտր կեղտաջուր։
    ❓Ո՞ւր է գնում այդ հսկայական ծավալի ջուրը․ Շրջակա միջավայրի նախարարության մասնագետները տեղում ուսումնասիրություն են կատարել և ենթադրել, որ այն հնարավոր է միախառնվում է գրունտային ջրերին, սակայն այդ վարկածը դեռևս ապացուցված չէ։

    21 դիմում, զրո արդյունք

    2 տարի է՝ Արարատի մարզի Մասիս համայնքի Գետափնյա բնակավայրի 14/1 հասցեի Վահե Վարդանյանի տան բակում վթարված կոյուղատարից անարգել հոսում է…

  • Ամերիկյան լրատվամիջոցները սկսել են բոյկոտել Դոնալդ ԹրամփինՄԱԿ-ի Գլխավոր ասամբլե…

    🇺🇸 Ամերիկյան լրատվամիջոցները սկսել են բոյկոտել Դոնալդ Թրամփին
    ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթից առաջ Դոնալդ Թրամփը մնացել է առանց նախագահական փուլի (pool) նկարահանող խմբի։ Նախագահական փուլը լրատվամիջոցների համատեղ աշխատանքի համակարգ է, որի շրջանակում սահմանափակ թվով լրագրողներ և նկարահանող խմբեր լուսաբանում են ԱՄՆ նախագահի մասնակցությամբ միջոցառումները, մուտք ունեն Սպիտակ տուն և ստացված նյութերը փոխանցում են մյուս լրատվամիջոցներին։
    Ռոտացիայի համաձայն՝ այս շաբաթ նախագահի մասնակցությամբ միջոցառումների տեսանկարահանումը պետք է ապահովեր CNN-ը, սակայն հեռուստաընկերությունը հրաժարվել է։ Փուլի կազմում ընդգրկված մյուս չորս խոշոր հեռուստաընկերությունները՝ Fox News-ը, ABC-ն, NBC-ն և CBS-ը, հրաժարվել են փոխարինել CNN-ին։
    📌Այս աննախադեպ բոյկոտին նախորդել էր Դոնալդ Թրամփի` սեպտեմբերի 18-ի որոշումը, որով CNN-ին, Politico-ին և MS NOW-ին արգելվել էր աշխատել Սպիտակ տանը։ Թրամփն այդ որոշումը պատճառաբանել էր իր գործունեության վերաբերյալ այս լրատվամիջոցների բացասական լուսաբանմամբ։
  • Ի՞նչ կապ ունեն Ալիշեր Ուսմանովն ու Ադրբեջանում կալանավորված երկու ֆրանսիացին ԵՄ …

    Ի՞նչ կապ ունեն Ալիշեր Ուսմանովն ու Ադրբեջանում կալանավորված երկու ֆրանսիացին ԵՄ պատժամիջոցների բանակցությունների հետ
    ԵՄ դեսպանները արդեն մեկ շաբաթ է, ինչ չեն կարողանում համաձայնության գալ Ռուսաստանի հետ կապ ունեցող մոտ 3,000 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ ԵՄ պատժամիջոցների ժամկետները երկարաձգելու շուրջ։
    Ֆրանսիան և Սլովակիան պահանջում են, որպեսզի պատժամիջոցների ցանկից դուրս բերվի ազգությամբ ուզբեկ, ռուսաստանցի միլիարդատեր Ալիշեր Ուսմանովը։
    Ֆրանսիայի դիրքորոշումը կապված է Ադրբեջանում կալանավորված Ֆրանսիայի երկու քաղաքացիների հետ, որոնցից մեկին Ադրբեջանը դատապարտել է 10 տարվա ազատազրկման լրտեսության մեղադրանքով։
    📌 Ըստ միջազգային մամուլում հրապարակված տեղեկությունների, Ֆրանսիան և Ադրբեջանը գաղտնի բանակցությունների մեջ են եղել, որը ազդել է Ֆրանսիայի դիրքորոշման վրա։
    🔗 Մանրամասները` ԱՅՍՏԵՂ

    Ի՞նչ կապ ունեն Ալիշեր Ուսմանովն ու Ադրբեջանում կալանավորված երկու ֆրանսիացին ԵՄ պատժամիջոցների բանակցությունների հետ

    ԵՄ դեսպանները արդեն մեկ շաբաթ է, ինչ չեն կարողանում համաձայնության գալ Ռուսաստանի հետ կապ ունեցող մոտ 3,000 ֆիզիկական և իրավաբանական…

  • Անձրեւաջուրը լցվում է բնակչի տուն․ համայնքապետարանն առաջարկում է սպասել հաջորդ տ…

    Անձրեւաջուրը լցվում է բնակչի տուն․ համայնքապետարանն առաջարկում է սպասել հաջորդ տարվան
    Եղվարդ քաղաքի Չարենցի 84 տան բնակիչ Արփիկ Գևորգյանի բակն ու այգին անձրևի ժամանակ ջրով են լցվում, վերջին տարիներին ջուրը հասնում է նաև տուն ու ավտոտնակ։ Նրա տունը փողոցի վերջին հատվածում է, փողոցը թեքություն ունի։ Անձրևների ժամանակ փողոցից հոսող ջուրը լցվում է բակ, ապա՝ այգի և տուն։
    Տարիներ շարունակ անձրևից հետո ինքն ու քույրը բակում կուտակված անձրևաջրերը դույլերով հավաքում, թափում էին, այս տարի արդեն փրկարարների օգնության կարիքն է եղել։ Մայիսին ու հունիսին տեղացած անձրևների ժամանակ Արփիկ Գևորգյանը դիմել է ՆԳՆ Փրկարար ծառայություն։ Փրկարարները պոմպով ջուրը հեռացրել են բակից։

    Անձրեւաջուրը լցվում է բնակչի տուն․ համայնքապետարանն առաջարկում է սպասել հաջորդ տարվան

    📌 Միացե՛ք մեր Patreon-ին
    Patreon — https://patreon.com/HETQ
    📌 Միացե՛ք մեր Boosty-ին
    Boosty — https://boosty.to/hetqtv/
    📌 Աջակցե՛ք Donation Alerts-ի միջոցով
    Donation Alerts — https://www.donationalerts.com/r/hetqtv
    #Անձրեւաջուրը լցվում է բնակչի #տուն․ …