Category: Hetq

  • Տիգրան Պետրոսյան փողոցում միջին նորոգման գործընթացը չխոչընդոտելու համար խնդրում…

    Տիգրան Պետրոսյան փողոցում միջին նորոգման գործընթացը չխոչընդոտելու համար խնդրում ենք հուլիսի 17-ին՝ ժամը 21:00-ից նշված հատվածում ավտոմեքենաներ չկայանել:
    Երևանի քաղաքապետարան
  • ՄՕԿ-ը տեղյակ է ՀԱՕԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակից. ի՞նչ պատժամիջոցներ են նախատեսվա…

    ՄՕԿ-ը տեղյակ է ՀԱՕԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակից. ի՞նչ պատժամիջոցներ են նախատեսված օլիմպիական խարտիայով
    Միջազգային օլիմպիական կոմիտեից (ՄՕԿ) «Հետքին» հայտնել են, որ կառույցը տեղեկացվել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) շուրջ ստեղծված իրավիճակի մասին եւ կապի մեջ է եղել ՀԱՕԿ-ի հետ՝ ուշադիր ուսումնասիրելու բոլոր վերաբերելի տարրերը եւ փնտրելու համապատասխան լուծումներ՝ ՀԱՕԿ-ը, որպես ինստիտուտ, պաշտպանելու եւ Հայաստանում օլիմպիական շարժման ու մարզիկների շահերը ապահովելու համար:
    📌Հիշեցնենք, որ գործարար, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող քրեական հետապնդման շրջանակներում իրավապահները կապարակնքել են ոչ միայն նրան պատկանող ձեռնարկությունների դռները, այլեւ փակել են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի դռները, ինչով ՀԱՕԿ-ի գործունեությունը փաստացի դադարեցվել է: Նույնը վերաբերում է «Օլիմպավան» մարզական համալիրին, որը պատկանում է Ծառուկյանին:
    🔻Բացի դրանից՝ ապրիլի 9-ին Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան, որի նախագահը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է, ՀԱՕԿ-ի դեմ հայց է ներկայացրել Երեւանի քաղաքացիական դատարան՝ պահանջելով 2025 թ. սեպտեմբերի 9-ից դադարած ճանաչել ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանի եւ ՀԱՕԿ վերստուգիչ հանձնաժողովի անդամների լիազորությունները եւ որպես դրա հետեւանք անվավեր ճանաչել 2025 թ. սեպտեմբերի 9-ից հետո վերստուգիչ հանձնաժողովի կողմից կայացված բոլոր որոշումները եւ գործողությունները։ Ապրիլի 10-ին դատավոր Անուշավան Մուշեղյանը հայցը վարույթ է ընդունել:
    🔗Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

    ՄՕԿ-ը տեղյակ է ՀԱՕԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակից. ի՞նչ պատժամիջոցներ են նախատեսված օլիմպիական խարտիայով

    Միջազգային օլիմպիական կոմիտեից (ՄՕԿ) «Հետքին» հայտնել են, որ կառույցը տեղեկացվել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) շուրջ…

  • Անգլիա — 1Արգենտինա — 2 Արգենտինայի հավաքականը ԱԱ եզրափակչում է։…

    🏴󠁧󠁢󠁥󠁮󠁧󠁿Անգլիա — 1
    🇦🇷Արգենտինա — 2
    ❗️ Արգենտինայի հավաքականը ԱԱ եզրափակչում է։
  • Ե՞րբ կգործեն ԵՄ առևտրային արտոնությունները Հայաստանի գյուղմթերք արտահանողների հ…

    🇦🇲🇪🇺 Ե՞րբ կգործեն ԵՄ առևտրային արտոնությունները Հայաստանի գյուղմթերք արտահանողների համար. իրատեսական ժամկետներ և ընթացակարգեր
    Հայաստան իր վերջին այցի ժամանակ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնեց, որ ռուսական պատժամիջոցները մեղմելու և Հայաստանին աջակցելու համար ԵՄ-ն կկիրառի ինքնավար առևտրային միջոցներ (autonomous trade measures -ATMs) և ԵՄ երկրներ Հայաստանի արտահանումների շուրջ 80%-ը կազատի մաքսատուրքերից։

    «[Եվրոպական- խմբ.] շուկան բաց կլինի մասնավորապես հայկական թարմ գյուղմթերքի 99 տոկոսի համար, որոնք մինչ այդ արտահանվում էին Ռուսաստան։ Դուռ է բացվելու նաև ավելի քան 90 տոկոս հայկական ըմպելիքների և ոգելից խմիչքների համար»

    ,- ասաց ԵՀ նախագահը։
    Իրատեսական ժամկետների մասին պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես են ԵՄ-ում սովորաբար ընդունվում նման օրենքներն ու որոշումները։
    Եվրոպական Միության պաշտոնական փաստաթղթերի EUR-Lex հարթակում տեսնում ենք, որ Եվրոպական հանձնաժողովը օրենսդրական նախաձեռնությունը ներկայացրել է հուլիսի 2-ին։ Այս առաջարկը պետք է անցնի ԵՄ սովորական օրենսդրական ընթացակարգով (Ordinary Legislative Procedure — OLP)։
    💡Որպեսզի այս նախաձեռնությունը դառնա պաշտոնական օրենք, պետք է քննարկվի, անցնի բանավեճերի փուլ և հաստատվի երկու առանձին մարմինների կողմից՝ Եվրոպական խորհրդարանի (European Parliament), որը ներկայացնում է ԵՄ քաղաքացիներին և Եվրոպական խորհրդի (European Council), որը պատասխանատու է ԵՄ որոշումների կատարման և օրենսդրական առաջարկների համար։
    Օրենսդրական առաջարկը արդեն փոխանցվել է Եվրոպական խորհրդարանի Միջազգային առևտրի հանձնաժողովին (INTA), որը երեկ՝ հուլիսի 14-ին առաջին անգամ քննարկեց այն։ Ի դեպ, քննարկմանը մասնակցում էր նաև ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը։
    Սովորաբար, այս հանձնաժողովը ամիսներ շարունակ քննարկում է առաջարկված նախաձեռնության տեքստը, դրա անդամները առաջարկում են լրամշակումներ, ինչից հետո օրենսդրական նախաձեռնությունն ուղարկվում է Եվրախորհրդարան՝ լիագումար նիստում վերջնական քվեարկության։
    ❗️ԵՄ ստանդարտ օրենքի ընդունումը կարող է տևել մեկ տարի և ավելի։
    ❗️Եթե արագացված ընթացակարգով հարցի քննարկումը հարթ անցնի՝ առանց քաղաքական խոչընդոտների, Հայաստանի հանդեպ ինքնավար առևտրային միջոցների կիրառումը կարող է ուժի մեջ մտնել ամենաշուտը 2026-ի աշնանը։
    🔗Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

  • Ֆրանսիա — 0Իսպանիա — 2 Իսպանիայի հավաքականը ԱԱ եզրափակչում է։…

    🇫🇷 Ֆրանսիա — 0
    🇪🇸Իսպանիա — 2
    ❗️ Իսպանիայի հավաքականը ԱԱ եզրափակչում է։
  • «Հետք»-ի տաղավարում այսօր հատուկ հյուր ունեինք: Hayk Makiyan-ի հյուրը շեփորահա…

    🎺 «Հետք»-ի տաղավարում այսօր հատուկ հյուր ունեինք: Hayk Makiyan-ի հյուրը շեփորահար Իբրահիմ Մաալուֆն էր:
    🎺 Նրա հետ զրուցել ենք իր արմատների, երաժշտության միջոցով խաղաղություն հաստատելու, վերջին ալբոմի ու երևանյան առաջիկա համերգի մասին:
    Վիդեոհարցազրույցը՝ շուտով, Hetq TV յութուբյան ալիքում:
  • 8-րդ հարկ․ ինչպես և երբ հայկական հողերը դարձան անկլավներ«Հետքը» հունիս ամսին հոդ…

    8-րդ հարկ․ ինչպես և երբ հայկական հողերը դարձան անկլավներ
    «Հետքը» հունիս ամսին հոդվածաշարով անդրադարձել էր անկլավների թեմային՝ ներկայացնելով երկու երկրների տարածքներում անկլավների ի հայտ գալու ժամանակագրությունը։ «8-րդ հարկ» փոդքասթի շրջանակում «Հետքի» լրագրող Վահե Սարուխանյանը ներկայացնում է անկլավների ի հայտ գալու պատմությունը՝ հիմնվելով նաև խորհրդային տարիների քարտեզներում առկա նշումների վրա։ 

    Ինչպես և երբ հայկական հողերը դարձան անկլավներ․ 8-րդ հարկ

    📌 Միացե՛ք մեր Patreon-ին
    Patreon — https://patreon.com/HETQ
    📌 Միացե՛ք մեր Boosty-ին
    Boosty — https://boosty.to/hetqtv/
    📌 Աջակցե՛ք Donation Alerts-ի միջոցով
    Donation Alerts — https://www.donationalerts.com/r/hetqtv
    Ինչպես և երբ հայկական հողերը դարձան անկլավներ․…

  • Ուկրաինայի թեման չի կարող լինել Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ. Պ…

    Ուկրաինայի թեման չի կարող լինել Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ. Պեսկով
    Ռուսաստանն ու Ադրբեջանն իսկապես տարբեր կերպ են վերաբերում Ուկրաինայում առկա իրավիճակին, սակայն Մոսկվայում պրագմատիկ մոտեցում են ցուցաբերում և անհրաժեշտ չեն համարում նման գնահատականների հետ կապել երկկողմ հարաբերությունների հարցերը: TACC գործակալության փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

    «Կան մի շարք պետություններ, որոնց հետ մեզ կապում են սերտ հարաբերությունները և որոնք կիսում են այնպիսի դիրքորոշում, կրկնում եմ դիրքորոշում, որի հետ մենք կտրականապես համաձայն չենք։ Այո՛, դա մեր տարաձայնությունների առարկան է։ Միևնույն ժամանակ, մենք կարծում ենք, որ սա առիթ չէ, որպեսզի այդ հարցն ինչ-որ ստվեր գցի մեր երկկողմ հարաբերությունների վրա։ Այստեղ մենք պրագմատիկ մոտեցում ենք ցուցաբերում»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։

    Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը պետք է զարգացնի իր հարաբերությունները «այն էլ այնպիսի երկրի հետ, ինչպիսին Ադրբեջանն է»։
    📌Նրա կարծիքով՝ Ուկրաինայի խնդրի վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիրքորոշումը «խիստ սխալ է»։ Նա ընդգծել է, որ Մոսկվան շարունակելու է հետևողականորեն և փաստարկված պարզաբանել խնդրի վերաբերյալ իր տեսակետը։

  • Ալիևը հայտարարել է Ֆրանսիայի հետ միջպետական հարաբերությունների նոր շրջանի մասինԱ…

    Ալիևը հայտարարել է Ֆրանսիայի հետ միջպետական հարաբերությունների նոր շրջանի մասին
    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել այդ երկրի նախագահ Էմանուել Մակրոնին։ Ուղերձում Ադրբեջանի նախագահը հայտարարել է Ֆրանսիայի հետ միջպետական հարաբերությունների նոր շրջանի մեկնարկի մասին։

    «Վերջին շրջանում ձեզ հետ տեղի ունեցած հեռախոսազրույցների և անցյալ տարի Կոպենհագենում կայացած մեր հանդիպման ընթացքում ադրբեջանա-ֆրանսիական օրակարգում առկա հարցերի, երկկողմ կապերի ներկա վիճակի և հեռանկարների արդյունավետ քննարկումները հիմք են տալիս ասելու միջպետական հարաբերությունների պատմության մեջ նոր շրջանի մեկնարկի մասին»

    ,- ասված է Ալիևի ուղերձում։
    📌 Ադրբեջանի նախագահը վստահություն է հայտնել, որ Բաքուն և Փարիզը գործընկերության ոգով կշարունակեն փոխգործակցությունը տնտեսական, մշակութային, կրթական և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:

  • Բիզնես, քաղաքականություն և անձնական թշնամանք. Փաշինյան-Ծառուկյան հակամարտության …

    Բիզնես, քաղաքականություն և անձնական թշնամանք. Փաշինյան-Ծառուկյան հակամարտության նոր փուլը
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանի  հարաբերությունները վաղուց դուրս են եկել սովորական քաղաքական բանավեճի շրջանակներից՝ վերածվելով անձնական ու  քաղաքական գոյատևման պայքարի։ 
    2026թ. հուլիսի 6-ին ձերբակալվեց գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Ձերբակալությանը նախորդել էին ժամեր տևած խուզարկությունները Ծառուկյանի առանձնատանն ու նրա հետ փոխկապակցված 70-ից ավելի հասցեներում։
    Հաջորդ օրը՝ հուլիսի 7-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը Ծառուկյանին 2 ամսով կալանավորելու որոշում կայացրեց։ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախության և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ:
    Ըստ Քննչական կոմիտեի, Գագիկ Ծառուկյանը և մի քանի իրանցի գործարարներ համատեղ հիմնել են ընկերություններ՝ իրավաբանական անձինք։ Ապա Իրանից Հայաստան են ներկրել 52 միավոր տրանսպորտային միջոց, տեխնիկա, վառելիք և տարբեր տեսակի ապրանքներ։

    «Ներկրումները քողարկելով տնտեսական գործունեություն ծավալելու ձևական դրսևորումներով, կեղծել են ներմուծման մաքսային հայտարարագրերը և պաշտոնական այլ փաստաթղթեր, նախապես առաջացած դիտավորությամբ հափշտակել են ընդհանուր 21 մլն 72 հզր 827 ԱՄՆ դոլարին համարժեք շուրջ 8 մլրդ 126 մլն 946 հզր 460 ՀՀ դրամ արժողության գույքերը»

    ,- ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։
    Գլխավոր դատախազությունը կասկածելի է համարում Գագիկ Ծառուկյանին պատկանող մի շարք գույքերի ձեռք բերման օրինականությունը։ 2023 թվականինց Ծառուկյանի ու ընտանիքի անդամների՝ կնոջ, ծնողների, որդիների, հարսի գույքն ուսումնասիրվում է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում:
    📌ԲՀԿ առաջնորդի նկատմամբ քրեական վարույթի նախաձեռնումը և կալանավորումը նրա թիմակիցները և ընդդիմադիր մի շարք ուժեր համարում են քաղաքական հետապնդում ու ընդդիմախոսներին ճնշելու հերթական փորձ։
    🔗Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

    Բիզնես, քաղաքականություն և անձնական թշնամանք. Փաշինյան-Ծառուկյան հակամարտության նոր փուլը

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները վաղուց դուրս են եկել սովորական քաղաքական բանավեճի…