Անջրպետ պետության և բիզնեսի միջև․ անարդյունավետ ծրագրեր ու հեռանկարներ Հայ արտահանողների համար ռուսական շուկային այլընտրանք գտնելը հեշտ չէ։ Կառավարությանը բազմիցս զգուշացրել են սպասվող խնդիրների և դրանց լուծումների մասին, սակայն փաստացի Ռուսաստանը փակել է այն հայկական ապրանքների մուտքը, որոնց համար ռուսական շուկան ապահովում էր արտահանման 80-90%-ը (խմիչք, գյուղմթերք, ձուկ և այլն)։ 📌 Դրանից տուժում են ոչ միայն գործարարները, այլև բազմաթիվ մարդիկ՝ գործարանների ու ջերմոցների աշխատողներ, մատակարարներ և այլք. մի ամբողջ համակարգ ցնցումների մեջ է։ 🗣 Այս մասին «Հետք»-ի տաղավարում ասել է «Made by Armenians» և «Էքսպորտ Արմենիա» ՀԿ-ների համահիմնադիր Արա Մարությանը։
❗️Վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում։ Խուզարկում են նաև կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ 📌 «Հետքի» տեղեկություններով՝ քննչական գործողություններն իրականացվում են փողերի լվացման քրեական վարույթով։ 🗣 Քննչական կոմիտեից մանրամասներ չեն հայտնում։ Մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանի փոխանցմամբ՝ քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, և ավելի ուշ հանդես կգան պաշտոնակյան հաղորդագրությամբ։
🇷🇺Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։
📌 Փաշինյանը Եկատերինբուրգում կմասնակցի «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։
Նախատեսված է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ։
Մահացել է լրագրող Լարիսա Փարեմուզյանը Հիվանդության պատճառով կյանքից հեռացել է «Հետքի» բազմամյա թղթակից Լարիսա Փարեմուզյանը։ Լարիսա Փարեմուզյանը Լոռու մարզի ձայնն էր, ապրելով եւ գործելով Ալավերդի քաղաքում՝ «Հետքում» պատմում էր Լոռու մարզի բնակիչների, նրանց առօրյայի, նրանց հուզող խնդիրների մասին։ Խստապահանջ էր իր անձի եւ աշխատանքի հանդեպ, չափազանց պարտաճանաչ եւ պատասխանատու։ Լոռու մարզի բոլոր կառույցներին՝ տեղական եւ տարածքային կառավարման, իրավապահ համակարգ՝ հաշվետու էր պահում հասարակության առաջ։ Սիրում էր լրագրությունը եւ նվիրված էր իր մասնագիտությանը։ «Հետքի» խմբագրակազմը իր վշտակցությունը եւ խորին ցավակցությունն է հայտնում Լարիսա Փարեմուզյանի հարազատներին։
🎶Աշխարհի բեմերից՝ Կապան․ մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026»-ը Կապանում մեկնարկել է 4-րդ միջազգային երաժշտական փառատոնը՝ «Կապան Ֆեստ 2026»-ը։ Տասը օր շարունակ Սյունիքի մարզկենտրոնը հյուրընկալում է 16 երկրներից ժամանած աշխարհահռչակ երաժիշտների, երիտասարդ կատարողների և դասական երաժշտության սիրահարների։ 🎺 Փառատոնի ընթացքում անցկացվում են համերգներ, վարպետության դասեր, ակադեմիական ծրագրեր և բացառիկ երաժշտական գործիքների ցուցադրություն։ «Կապան Ֆեստի» նպատակը ոչ միայն բարձրակարգ երաժշտություն ներկայացնելն է, այլև Հայաստանը՝ հատկապես մարզերը, դարձնել միջազգային մշակութային համագործակցության կարևոր հարթակ։
❕🗳️ ՍԴ-ն մերժեց 7 քաղաքական ուժերի դիմումները՝ ուժի մեջ թողնելով ԿԸՀ որոշումը Սահմանադրական դատարանը (ՍԴ) որոշեց Ազգային ժողովի 2026թ. հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) թիվ 259-Ա որոշումը թողնել ուժի մեջ։ Որոշումը հրապարակվեց այսօր՝ հուլիսի 4-ին։ ❗️ՍԴ-ն փաստացի մերժեց «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» կուսակցությունների դաշինքների, «Միասնության թևեր», «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն», «Բարգավաճ Հայաստան», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունների դիմումները, որոնք վիճարկում էին ընտրությունների վերջնական արդյունքները։ ՍԴ որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։ 💡Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանում 2026թ. հունիսի 26-ին մեկնարկել էր յոթ քաղաքական ուժերի դիմումների հիման վրա գործի քննությունը։
❓Որտեղի՞ց հայտնվեց «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեզը, եւ ի՞նչ են ցույց տալիս պաշտոնական թվերը Վերջին ամիսներին մեր քաղաքական եւ մեդիա դաշտում դժվար է մտաբերել մեկ այլ թեմա, որը նույնքան արագ տարածվի, որքան «300.000 ադրբեջանցիների» թեզը։ Թեման դարձավ նախընտրական գլխավոր խոսույթներից մեկը, ու թեեւ ընտրություններն ավարտվել են, քննարկվում է մինչ օրս։ Ճիշտ է արդյոք այդ թիվը, եւ ի՞նչ է ցույց տալիս պաշտոնական վիճակագրությունը։ ❓Որտեղի՞ց է ծագել «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեզը ❓Որքա՞ն ադրբեջանցի է ապրել Խորհրդային Հայաստանում ❓Իսկ որքա՞ն հայ է բնակվել Խորհրդային Ադրբեջանում 🔗 Կարդացեք ԱՅՍՏԵՂ
❓Ինչպես են կեղծվում Երևանում վաճառվող կոսմետիկայի ժամկետները Գրեթե ամեն օր օգտագործում ենք դեմքի խոնավեցնող քսուքներ, դիմակներ, շիճուկներ և կոսմետիկ այլ միջոցներ՝ վստահ լինելով, որ այդպիսով խնամում ենք մեր մաշկը: Բայց դրանք վատ ազդեցություն կամ հետեւանք կարող են ունենալ, եթե պիտանիության ժամկետի մեջ չլինեն։ Երևանի մի շարք խանութներում վաճառվում է ժամկետանց, կեղծված ժամկետով կամ առանց ժամկետի գործարանային մակնշման կոսմետիկա։ ❕«Հետքն» այս բացահայտումներն արել է՝ այցելելով եւ գնումներ կատարելով «Օրիգինալ բուտիկ» (Original boutique), «Մարի» եւ «Էվա կոսմետիկս» խանութներում:
📌 Միացե՛ք մեր Patreon-ին Patreon — https://patreon.com/HETQ 📌 Միացե՛ք մեր Boosty-ին Boosty — https://boosty.to/hetqtv/ 📌 Աջակցե՛ք Donation Alerts-ի միջոցով Donation Alerts — https://www.donationalerts.com/r/hetqtv Ինչպես են կեղծվում Երևանում վաճառվող կոսմետիկայի…
Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը՝ Հովհաննավանքից կարգալույծ քահանային չվտարելու հարցում Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հայցադիմումը, որով ոչ իրավաչափ է ճանաչվել Ոստիկանության անգործությունը՝ Հովաննավանքի կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանին (Տեր Արամ) վտարելու գործողությունները չկատարելու հարցում: Վճիռը կայացվել է երեկ՝ 2026թ. հուլիսի 1-ին, դատավոր Վարազդատ Միքայելյանի նախագահությամբ: Եկեղեցին 2026թ. հունվարի 21-ին հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Ներքին գործերի նախարարության ոստիկանության։ ❕Պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանության անգործությունը՝ կապված այն հանգամանքի հետ, որ ոստիկանությունը չի իրականացրել անհրաժեշտ գործողություններ՝ Ստեփան Ասատրյանին եկեղեցու տարածքից վտարելու համար։ 📌 Մասնավորապես՝ ոստիկանությանը 2025թ. հոկտեմբերի 23-ին ներկայացված դիմումի և դրա լրացումների, ինչպես նաև հոկտեմբերի 28-ին ոստիկանության Աշտարակի բաժին ներկայացված դիմումի հիման վրա պետք է իրականացվեին կարգալույծ քահանայի վտարման գործողություններ, ինչը չի արվել: 🔗Մանրամասները` ԱՅՍՏԵՂ
🇪🇺 Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ժամանել է Հայաստան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Այս մասին հաղորդում է Կառավարությունը։ 📌 Կառավարությունում տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հանդիպումը, որից հետո վարչապետը և Եվրոպական հանձնաժողովի նախագահը հանդիպումից հետո հանդես կգան հայտարարություններով և կպատասխանեն ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։