Category: Hetq

  • 7 քաղաքական ուժ վիճարկում է ԿԸՀ որոշումը․ ՍԴ-ն քննում է ԱԺ ընտրությունների արդյ…

    🗳️ 7 քաղաքական ուժ վիճարկում է ԿԸՀ որոշումը․ ՍԴ-ն քննում է ԱԺ ընտրությունների արդյունքներին վերաբերող գործը
    Սահմանադրական դատարանում այսօր՝ 2026թ. հունիսի 26-ին, ժամը 11-ին նշանակվել է յոթ քաղաքական ուժերի դիմումների հիման վրա գործի քննությունը։ Այն վերաբերում է 2026թ. հունիսի 7-ի Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիվ 259-Ա որոշմանը։ Նշված գործերը միավորվել են և քննվում են դատարանի նույն նիստում, քանի որ վերաբերում են նույն հարցին:
    2026թ. հունիսի 14-ի նիստում ԿԸՀ-ն, ամփոփելով ընտրությունների վերջնական արդյունքները, որոշեց, որ խորհրդարան է անցել երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (64 մանդատ), «Ուժեղ Հայաստան» (29 մանդատ) և «Հայաստան» (12 մանդատ) կուսակցությունների դաշինքները։ 
  • Անհետ կորած եղբոր հետքերով. Արցախյան վերջին մարտերՌոման Միրզաբեկյանի եղբայրը՝ Ար…

    Անհետ կորած եղբոր հետքերով. Արցախյան վերջին մարտեր
    Ռոման Միրզաբեկյանի եղբայրը՝ Արշակը, անհետ կորել է արցախյան վերջին մարտերի ընթացքում։ Հարձակման ժամանակ եղել է Չարեքտար գյուղի մոտակա 553 դիրքում։ Վերջին անգամ Ռոմանը եղբոր հետ խոսել է 2023 թ․ սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12:50-ին: Զանգից րոպեներ հետո լսվել են հրետակոծության ձայներ. Ադրբեջանը սկսել է լայնամասշտաբ հարձակում Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով։ Չարեքտարի 553-րդ դիրքի անձնակազմից երկուսը՝ Նվեր Օհանյանը և Ստեփան Առաքելյանը, զոհվել են, վիրավորում ստացած Արշակ Միրզաբեկյանի ճակատագիրը մինչ օրս մնում է անհայտ։ Դեպքի մասին պատմում է անհետ կորածի եղբայր Ռոման Միրզաբեկյանը։

    Անհետ կորած եղբոր հետքերով. Արցախյան վերջին մարտեր. Չարեքտարի 553 դիրքը

    📌 Միացե՛ք մեր Patreon-ին
    Patreon — https://patreon.com/HETQ
    📌 Միացե՛ք մեր Boosty-ին
    Boosty — https://boosty.to/hetqtv/
    📌 Աջակցե՛ք Donation Alerts-ի միջոցով
    Donation Alerts — https://www.donationalerts.com/r/hetqtv
    Անհետ կորած եղբոր հետքերով. Արցախյան վերջին…

  • Դատավորների ընդհանուր ժողովից առաջ Արթուր Մկրտչյանը հետ է վերցրել թեկնածություն…

    🤎 Դատավորների ընդհանուր ժողովից առաջ Արթուր Մկրտչյանը հետ է վերցրել թեկնածությունը
    2026թ. հուլիսի 3-ին հրավիրվել է դատավորների ընդհանուր ժողով՝ էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի ընտրության օրակարգով։ Թեկնածուների թվում էր նաև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Արթուր Մկրտչյանը։ ❗️Սակայն, «Հետքի» տեղեկություններով, նա դիմում է ներկայացրել թեկնածությունը հանելու վերաբերյալ։
    📌 Դատական դեպարտամենտը 2026թ. մայիսի 22-ին հայտարարել էր մրցույթ՝ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուներ առաջադրելու նպատակով։

    Դատավորների ընդհանուր ժողովից առաջ Արթուր Մկրտչյանը հետ է վերցրել թեկնածությունը

    «Մենք քննարկումների արդյունքում որոշել էինք կազմակերպության անունից առաջադրել, հետագայում քննարկումների արդյունքում նաև հանգել ենք…

  • Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով«Ուժեղ Հայաստան» քաղաքական թ…

    Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով
    «Ուժեղ Հայաստան» քաղաքական թիմի անդամ Արթուր Ավանեսյանի (Կանդազ) «կալանք» խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով: Այդ որոշումը Հակակոռուպցիոն դատարանը (դատավոր՝ Սարգիս Դադոյան) կայացրել է այսօր՝ 2026թ. հունիսի 25-ի դատական նիստի ժամանակ: Արթուր Ավանեսյանը ձերբակալվել էր 2026թ. ապրիլի 27-ին, իսկ հաջորդ օրը՝ հունիսի 28-ին՝ կալանավորվել:
    📌 Արթուր Ավանեսյանը մեղադրվում է երկու դեպքով ընտրակաշառք տալու համար: Մասնավորապես, ըստ մեղադրանքի՝ Ա. Ավանեսյանը, հանդիսանալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային թիմի ղեկավար, 2026թ. հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությանը մասնակցելու և «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով թիվ 8 ընտրատեղամասում ընտրողների ցուցակում ընդգրկված քաղաքացուն խոստացել է Զինված ուժերում պաշտոն տալ: 
    🔻Բացի այդ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, 2026թ. մարտի 18-ին, թիվ 27 ընտրատեղամասում ընտրողների ցուցակում ընդգրկված քաղաքացու հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, վերջինիս խոստացել է ապահովել աշխատանքով, տրամադրել հողամաս և տուն:
  • Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցով դատախազությունը դ…

    Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցով դատախազությունը դիմել է ԿԸՀ
    Դատախազը միջնորդություն է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ։ Այդ մասին հայտնեցին Դատախազության լրատվության բաժնից։
    📌 ԿԸՀ-ն պետք է արտահերթ նիստ հրավիրի և քննության առնի դատախազի միջնորդությունը։ Ծառուկյանը պատգամավորի թեկնածու է, այդ պատճառով ԿԸՀ-ից քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն դտանալը պարտադիր է։
  • Դեղատան փողոցի մայթի սեփականաշնորհման դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվելԵրևան…

    📌 Դեղատան փողոցի մայթի սեփականաշնորհման դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
    Երևանի կենտրոնում՝ Մհեր Մկրտչյան և Դեղատան փողոցների խաչմերուկում, մայթը հայտնվել է ցանկապատի ներսում։ «Հետքի» ուսումնասիրության համաձայն՝ կասկածելի հանգամանքներում սեփականաշնորհվել է փողոցների խաչմերուկի հարևանությամբ գտնվող, համայնքին պատկանող հողատարածքը՝ կից մայթի հետ միասին։ 
    Հողատարածքի սեփականատերը Սուրեն Արծվունին է: Նա հողամասը գնել է 2003 թվականին՝ Համազասպ Գրիգորյանից։ Վերջինս էլ հողամասը ձեռք է բերել դատարանի վճռով՝ գնման նախապատվության իրավունք ձեռք բերելով։ Սակայն հողամասի գնման նախապատվության իրավունքի ճանաչումից հետո Երևան համայնքի հետ չի կնքվել հողամասի առքուվաճառքի պայմանագիր։
    Միաժամանակ, Կադաստրի էլեկտրոնային քարտեզի համաձայն՝ մայթի տարածքն ընդգրկող հողամասը 85 քմ է, մինչդեռ սեփականատիրոջը Կադաստրի կոմիտեից տրված վկայականում հողամասի մակերեսը նշված է 110 քմ (0.011հա)։ 
    «Հետքի» հրապարակումից հետո Գլխավոր դատախազությունը ուսումնասիրել է հողատարածքի սեփականաշնորհման պատմությունը։
    📌 Դատախազությունը «Հետքի» հարցմանն ի պատասխան նշել է․ 

    «Մհեր Մկրտչյան և Դեղատան փողոցներով պարփակված հողամասի նկատմամբ 2003 թվականի դեկտեմբերի 19-ին Համազասպ Գրիգորյանի սեփականության իրավունքը գրանցվել է առանց հողամասի օտարման պայմանագրի։ Որպես գրանցման հիմք՝ ծառայել են 2003 թվականի դատարանի վճիռն ու հարկադիր կատարողի որոշումը, որոնք, սակայն, իրականում չեն պարտավորեցրել գրանցել սեփականության իրավունքը։
    Նշված փաստաթղթերը հաստատել են միայն իրավաբանական նշանակություն ունեցող փաստ, այն է՝ հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունքը, ինչը չէր կարող հիմք հանդիսանալ սեփականության իրավունքի պետական գրանցման համար»։

  • «Հայաստան» դաշինքի համակիրների կողմից ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ …

    ❗️«Հայաստան» դաշինքի համակիրների կողմից ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Գյումրի քաղաքում խուզարկություններ են իրականացվում։ Այս մասին ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
    📌 Այսօր՝ 2026թ. հունիսի 25-ի առավոտյան, Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները խուզարկել են նաև Գյումրի համայնքի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի բնակարանը։ Թե ինչ են փնտրում կամ ինչ են առգրավել՝ հայտնի չէ։
    Դաշինքի համակիր այլ անձանց տներում ևս խուզարկություններ են կատարվում։
  • Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարանՀասարակական-…

    Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
    Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը գտնվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում, որտեղ քննվելու է նրան կալանավորելու քննիչի միջնորդությունը։ Ավետիք Չալաբյանի  փաստաբան Վարազդան Հարությունյանի փոխանցմամբ՝ Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն «ծայրից ծայր» սուտ:

    «Գործի «փաստական հանգամանքներին» չենք կարող անդրադառնալ` նկատի ունենալով նախաքննական գաղտնիքի ռեժիմը, սակայն ապագայում առիթ կունենանք անդրադառնալու դրանց զավեշտալի ու հորինված բնույթին»

    ,-նշում է փաստաբանը։

  • Ո՞վ մնաց տանը հունիսի 7-ին․ ընտրողների ակտիվության պատկերը2026թ. հունիսի 7-ի Ազ…

    🗳 Ո՞վ մնաց տանը հունիսի 7-ին․ ընտրողների ակտիվության պատկերը
    2026թ. հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 58.97%-ը։ Ամենաակտիվ ընտրողները եղել են 50-65 տարեկանները՝ 62% մասնակցությամբ։ Բայց երիտասարդների մասնակցության ցուցանիշները ևս հերքում են նրանց «անտարբեր» լինելու մասին պատկերացումը։ Համեմատաբար պասիվ են եղել 35-50 տարեկանները՝ 56% մասնակցությամբ: Գրեթե նույն պատկերն է եղել նաև 2021թ. Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին: Այդ ժամանակ նույնպես ընտրությանն ամենաակտիվը մասնակցել են 50-65 տարեկան ընտրողները՝ 55%, իսկ պասիվ են եղել 30-50 տարեկանները՝ 45%:
    📌 «Հետքն» ուսումնասիրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տրամադրած տեղեկատվությունը, որը վերաբերում է 2021 և 2026 թվականների Ազգային ժողովի ընտրողների մասնակցության ցուցանիշներին՝ ըստ սեռի, տարիքի, մարզի:
  • Ազգային ժողովի անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանն ու Գլխավոր դատախազությունը հաշտո…

    Ազգային ժողովի անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանն ու Գլխավոր դատախազությունը հաշտություն են կնքել։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման դատական գործին զուգահեռ դատախազությունն ու պաշտոնյան, այդ թվում՝ նրա ընտանիքի անդամները, հաշտություն են կնքել։
    Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում ընթացող դատավարության ժամանակ գործը քննող դատավոր Լիլի Դրմեյանը դատական նիստի ժամանակ հայտարարեց, որ հաշտության մասին դատարանը գրություն է ստացել։ Այն ներկայացրել է գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը։
    📌 Դատախազությունը պատգամավորին և նրա ընտանիքի անդամներին ֆինանսական և գույքային պահանջ էր ներկայացրել 2024 թ․-ին, որից հետո պահանջը ներկայացվել է դատարան։ ❗️Երկու տարի տևած դատավարության ընթացքում երկրորդ փորձից կողմերը հաշտության եզրեր գտան։ Հաշտությանը նախորդեց դատախազության պահանջի փոփոխությունը, որի ամբողջ մանրամասները երկու կողմն էլ առայժմ չեն հանրայնացնում։

    Իշխան Զաքարյանի առանձնատունը չի բռնագանձվի․ դատախազությունն ու Զաքարյանը հաշտություն են կնքել

    Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման դատական գործին զուգահեռ դատախազությունն ու պաշտոնյան, այդ թվում՝ նրա ընտանիքի անդամները,…