Category: Infocom

  • Պարեկային 2 ծառայող վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն. նրանց կյանքին …

    ‼️ Պարեկային 2 ծառայող վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն. նրանց կյանքին վտանգ չի սպառնում. ՆԳՆ
    🔻 Այս գիշեր Կոտայքի մարզում պարեկները հայտնաբերել են իրավախախտ վարորդի, որը, վարելով «Հյունդայի» մեքենան, չի ենթարկվել պարեկների «կանգառ» ազդանշանին, ապա մեքենայից հրազենով կրակոցներ են արձակվել, ինչի հետևանքով պարեկային 2 ծառայող վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
    🔻 Հայտնաբերվել են հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող 2 անձ և նշված «Հյունդայի» մեքենան: Ըստ նախնական տվյալների՝ վարորդն ու ուղևորը եղել են ոչ սթափ վիճակում: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
    🏥 Ծառայողներից մեկը, ստանալով բուժօգնություն, դուրս է գրվել բժշկական կենտրոնից։

  • Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ …

    ‼️ Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Փոլա Ուայթ-Քեյնին։
    🔸 Երևանում կայացած Աղոթքի երկրորդ նախաճաշին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ամերիկացի պաշտոնյայի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են կրոնի ու հոգևոր արժեքների դերը ժողովուրդների խաղաղ համակեցության գործում և կարևորվել հոգևոր առաջնորդների համատեղ ջանքերն աշխարհում խաղաղության հաստատման ուղղությամբ։
    🔸 Զրուցակիցներն ընդգծել են կրոնի և հոգևոր արժեքների դերը ժողովուրդների ապահով, բարօր ու առաջընթաց կյանքի կերտման գործում։ Կարևորվել են հոգևոր առաջնորդների համատեղ ջանքերը՝ ի նպաստ աշխարհում խաղաղության հաստատման և ժողովուրդների լուսավոր գալիքի։
    [Մայր Աթոռ]

  • Հոկտեմբերի 2-ին Իրկուտսկի մարզում, նախնական տվյալներով, ժանտախտից մահացել է 28-ա…

    🦠Հոկտեմբերի 2-ին Իրկուտսկի մարզում, նախնական տվյալներով, ժանտախտից մահացել է 28-ամյա կին։

    😷 Մահացածի հետ շփում ունեցած ընդհանուր առմամբ 197 մարդ է նույնականացվել։ Նրանցից 189-ը հոսպիտալացվել են։ Նշվում է, որ վերջիններիս մոտ դեռեւս հիվանդության նշաններ չկան։
    🇷🇺 Իշխանությունները նախ նշել են «ժանտախտ» բառը, սակայն հետո խմբագրել են հայտարարությունը՝ նշելով միայն, որ դա կասկածելի «հատկապես վտանգավոր վարակ» է։ |meduza.io|

  • Պատգամավոր Լիլիթ Գալստյանը հրատապ մարդասիրական դիմում-նամակով դիմել է ԵԱՀԿ ԽՎ-ի…

    🇦🇲🇦🇿 Պատգամավոր Լիլիթ Գալստյանը հրատապ մարդասիրական դիմում-նամակով դիմել է ԵԱՀԿ ԽՎ-ին՝ մարդասիրական այց կազմակերպել Բաքու՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց վիճակն ու իրավունքները գնահատելու համար։
    🗣️ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում (ԽՎ) ՀՀ պատվիրակության անդամ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Ադրբեջան։
    🔗 Կարդալ ավելին

  • Հայաստանին սպառնացող «ամենասարսափելի» զարգացումը «նոր Ուկրաինայի» վերածվելն է. …

    🇦🇲🇷🇺 Հայաստանին սպառնացող «ամենասարսափելի» զարգացումը «նոր Ուկրաինայի» վերածվելն է. ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդև
    🇪🇺 Նա պնդել է, թե Արևմուտքն այժմ «ամրությունն է փորձում» Մոսկվայի և Երևանի հարաբերությունների։
    🗣️«Հայաստանի գործող ղեկավարությունը ճիշտ համարեց փոխել իր զարգացման վեկտորը: Վստահ եմ, որ դա նույնպես որևէ լավ բանի չի հանգեցնի: Ամենասարսափելի բանը, որ կարող է պատահել Հայաստանի հետ, նոր Ուկրաինայի վերածվելն է», – Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է նա: |civilnet.am|

  • Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով: «Այս օր…

    🇦🇲 Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով:
    🗣 «Այս օրը կարևոր խորհրդանշական նշանակություն ունի ՀՀ-ի համար։ Այն ևս մեկ առիթ է ընդգծելու, որ մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է, որն ամրագրված է մեր ընդհանուր քաղաքացիությամբ։
    🔸 ՀՀ-ն հանձնառու է ապահովելու յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, այդ թվում՝ ազգային ինքնության, մայրենի լեզվի, մշակույթի, ավանդույթների և կրոնական առանձնահատկությունների պահպանման ու զարգացման իրավունքը։
    🔸 Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության և նրանց լիարժեք մասնակցության ապահովման ուղղությամբ հետևողական աշխատանքը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է»,- նշված է ՀՀ վարչապետի ուղերձում։

  • Կառավարությունը քննարկում է եկեղեցին հարկելու և վճարված հարկերը եկեղեցուն վերադ…

    ⛪️ Կառավարությունը քննարկում է եկեղեցին հարկելու և վճարված հարկերը եկեղեցուն վերադարձնելու մոտեցումը՝ նրա ծրագրերն ու միջոցառումները ֆինանսավորելու համար․ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան

    🗣 Նախարարի խոսքով՝ հարցը քննարկվում է Ազգային ժողովի գործընկերների հետ, սակայն կարգավորման մանրամասները դեռ պետք է հստակեցվեն։ «Եկեղեցին պետք է հարկեր վճարի այնպես, ինչպես բոլորը»,- ասել է Հովհաննիսյանը BOON TV-ի հետ հարցազրույցում։  
    🔸Նրա խոսքով՝ նպատակը եկեղեցու հարկման միջոցով բյուջեի եկամուտներն ավելացնելը չէ։ Վճարված գումարները նախատեսվում է վերադարձնել եկեղեցուն՝ նրա միջոցառումներն ու ծրագրերն իրականացնելու համար։
    🕰 Հովհաննիսյանը փոփոխությունների ուժի մեջ մտնելու կոնկրետ ժամկետ չի նշել։ |civilnet.am|

  • Կառավարության անդամներն այսօր երդվել են Նախագահական նստավայրում։ Խորհրդարանը ե…

    ‼️ Կառավարության անդամներն այսօր երդվել են Նախագահական նստավայրում։
    ✅ Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է նախագիծը, համաձայն որի՝ Վանաձոր ու Փամբակ համայնքները և Արարատ ու Վեդի համայնքները կմիավորվեն։ 📃 Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել…

  • ՌԴ-ն Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործով։ Լ…

    🇷🇺🇮🇳 ՌԴ-ն Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործով։
    🛥 Լցանավը ձերբակալվել է Հնդկաստանի ափերի մոտ մայիսին առևտրային վեճի պատճառով․ նավի սեփականատերը պարտք էր վառելիքի տեղի մատակարարին։ Անձնակազմում, բացի 20 ռուսաստանցիներից, կան նաև Եգիպտոսի երկու քաղաքացիներ և Ղազախստանի մեկ քաղաքացի։
    🤝 Ռուս դիվանագետները համագործակցում են հնդկական իշխանությունների և նավահանգստային ծառայությունների հետ՝ անձնակազմի և նրա փոխարինման հարցի լուծմանը հասնելու համար։ |news.am|

  • Հայաստանի 5 բնակավայրերի դպրոցականները կրթությունը կշարունակեն այլ բնակավայրերի…

    🚍 Հայաստանի 5 բնակավայրերի դպրոցականները կրթությունը կշարունակեն այլ բնակավայրերի դպրոցներում, իսկ նրանց ամենօրյա տեղափոխումը կիրականացվի նոր դպրոցական ավտոբուսներով։
    ‼️ Ծրագիրը վերաբերում է Արագածոտնի մարզի Գետափ, Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ, Տավուշի մարզի Աճարկուտ և Ակնաղբյուր, ինչպես նաև Արարատի մարզի Տիգրանաշեն բնակավայրերին։
    🔗 Կարդալ ավելին