Category: Infocom

  • Մյասնիկյան պողոտայում ավտոբուսի և ավտոմեքենայի վթարի հեղինակ, 19-ամյա Վարդան Մա…

    🚘 Մյասնիկյան պողոտայում ավտոբուսի և ավտոմեքենայի վթարի հեղինակ, 19-ամյա Վարդան Մարկոսյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվել է վարչական հսկողությամբ՝ համացանցից օգտվելու սահմանափակումով և բացակայելու արգելքով։
    ⚖️ ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկելու է դատարանի որոշումը։ |1lurer.am|
    🚙 Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված 19-ամյա Վարդան Մարկոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը՝ երկու ամիս ժամկետով: [Քննչական կոմիտե] |1lurer.am|

  • Հայաստանով անցնող TRIPP + առևտրային նախագծի ղեկավար կնշանակվի Կոնստանտին Սոկոլո…

    🇺🇸 Հայաստանով անցնող TRIPP + առևտրային նախագծի ղեկավար կնշանակվի Կոնստանտին Սոկոլովը. The Guardian
    📌 Ըստ պարբերականի, ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է այս նշանակումը անցած ուրբաթ. «Ռուսաստանում ծնված, Չիկագոյում մասնավոր կապիտալի ներդրող Սոկոլովը կնախագահի Պետդեպարտամենտի նոր ձեռնարկատիրական հիմնադրամը, որը կվերահսկի Կենտրոնական Ասիայի առևտրային միջանցքի համար նախատեսված ավելի քան 200 միլիոն դոլարը, ներառյալ՝ տրանսպորտային, էներգետիկ ենթակառուցվածքների ու կարևորագույն հանքանյութերի ոլորտներում ներդրումները»,- գրել է հեղինակավոր պարբերականը՝ հավելելով՝ Սոկոլովը նախկինում պետական պաշտոններ չի զբաղեցրել։
    📣 Tripp+ առևտրային հիմնադրամը, որը հիմնել և նախագահելու է Սոկոլովը, ըստ պետդեպի, կառավարելու է 201 միլիոն դոլարանոց բյուջե, և լիազորված է տրամադրել վարկեր, դրամաշնորհներ, ներդրումներ անել Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում ու Կենտրոնական Ասիայում՝ մասնավոր հատվածի ռազմավարական զարգացման համար։ |azatutyun.am|

  • Գագիկ Ծառուկյանը պնդում է՝ իր դեմ հարուցված քրեական գործը որևէ առնչություն չուն…

    ‼️ Գագիկ Ծառուկյանը պնդում է՝ իր դեմ հարուցված քրեական գործը որևէ առնչություն չունի իր հետ կապվող ընկերությունների հետ, և ինքը վաղուց չի մասնակցում դրանց կառավարմանը։
    📣 Այդ մասին նշվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից Ծառուկյանի արած հայտարարության մեջ:
    🔸 «Բոլորին հասկանալի է նաև, որ այդ ձեռնարկությունների ապօրինի կասեցումն արվում է ինձ ցավ պատճառելու համար։ Հույս ունեմ, որ բանականությունն ի վերջո կվերականգնվի, և չեն խոչընդոտի այդ ձեռնարկությունների աշխատանքին»,- հայտարարել է նա:
    🔸 Նրա խոսքով՝ ընկերությունները աշխատանքով ապահովում են հազարավոր մարդկանց, իսկ դրանց հետ համագործակցող տասնյակ հազարավոր քաղաքացիների և այլ բիզնեսների գործունեությունը ևս տուժել է։

  • Գիշերը ԱՄՆ-ի և Իրանի փոխհրաձգությունը կանգ չի առել։ Ռազմական գործողությունների …

    🇮🇷🇺🇸 Գիշերը ԱՄՆ-ի և Իրանի փոխհրաձգությունը կանգ չի առել։ Ռազմական գործողությունների ֆոնին կողմերը պահպանել են նաև կոշտ հռետորաբանությունը։
    🔻 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է հարվածել իրանական ենթակառուցվածքներին, եթե Թեհրանը Վաշինգտոնի հետ չբանակցի. «Էներգետիկ թիրախները կթողնեմ վերջում, բայց ի վերջո կհարվածենք էներգետիկ ենթակառուցվածքներին»: Reuters-ի փոխանցմամբ՝ իրանական ռազմական տասնյակ թիրախների և առափնյա օբյեկտների դեմ կործանիչներ, անօդաչուներ և ռազմանավեր են կիրառվել։
    🔻 Իրանի թիրախում կրկին տարածաշրջանի ԱՄՆ դաշնակիցներն են եղել։ Մասնավորապես՝ իրանական զինուժը հայտարարել է, որ երկրորդ անգամ թիրախավորել է հորդանանյան «Ազրաք» ավիաբազայում տեղակայված ամերիկյան օբյեկտները։ Քուվեյթի բանակն, իր հերթին, հայտարարել է, որ փորձում է հետ մղել իրանական անօդաչուները։ Բահրեյնում ամերիկյան ռազմական օբյեկտները ևս թիրախավորվել են, օդային տագնապ է հայտարարվել։ |azatutyun.am|

  • #ԱԱ_2026 Իսպանիան 2-0 հաշվով հաղթեց Ֆրանսիային և 2010թ. հետո առաջին անգամ կխաղա…

    🇪🇸🇫🇷 #ԱԱ_2026 Իսպանիան 2-0 հաշվով հաղթեց Ֆրանսիային և 2010թ. հետո առաջին անգամ կխաղա եզրափակիչ փուլում։
    ⚽️ Հաղթական գոլերը հեղինակեցին Օյարզաբալը և Պեդրո Պոռոն։

  • #ԱԱ_2026 Իսպանիա-Ֆրանսիա կիսաեզրափակիչ հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց. իսպա…

    🇪🇸🇫🇷 #ԱԱ_2026 Իսպանիա-Ֆրանսիա կիսաեզրափակիչ հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց. իսպանացիները հաղթում են 1-0 հաշվով։
    ⚽️ Լամին Յամալի վաստակած 11-մետրանոցը 22-րդ րոպեին անվրեպ իրացրեց Օյարզաբալը։

  • Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը Բաքվի վերաքննիչ դատարանում հայտարարել է, ո…

    📢 Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը Բաքվի վերաքննիչ դատարանում հայտարարել է, որ չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
    🔸 Սահակյանը ներկայացրել է իր փաստարկները և խնդրել բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը:
    🔸 Այնուհետև ելույթ են ունեցել պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի պաշտպանները: Նրանք դատարանին խնդրել են Մանուկյանի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ։
    📌 Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 17-ին: |arm.sputniknews.ru|

  • ԿԸՀ մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը ազատվել է աշխատանքից։ Այս մասին նա հայտնե…

    🗳 ԿԸՀ մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը ազատվել է աշխատանքից։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
    🗣 «Տեղեկացնում եմ, որ հուլիսի 15-ից չեմ կատարելու ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղարի, իսկ իրականում ԿԸՀ-ի, ԸԸՀ-ների մամուլի քարտուղարի, ԿԸՀ սոցիալական հարթակների պատասխանատուի, քաղաքացիների նամակներին պատասխանողի, լուսանկարչի և մի շարք այլ գործառույթներ։
    🔸 Կանխազգալով հնարավոր շահարկումները հայտնում եմ, որ որոշումս կայացրել եմ ԱԺ ընտրություններից ամիսներ առաջ, սակայն որոշել եմ աշխատանքից ազատման դիմում գրել ընտրությունների ավարտից հետո, որովհետև ինչպես կասեր Փոքրիկ Իշխանը, մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք»,- նշել է նա։

  • Ուկրաինայի խորհրդարանը քվեների ճնշող մեծամասնությամբ կողմ է արտահայտվել վարչապե…

    🇺🇦 Ուկրաինայի խորհրդարանը քվեների ճնշող մեծամասնությամբ կողմ է արտահայտվել վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի և նրա կառավարության հրաժարականի օգտին։
    📌 Ուկրաինական աղբյուրների փոխանցմամբ՝ նախարարների կաբինետի հրաժարականի օգտին քվեարկել է Ռադայի պատգամավորներից 258-ը, դեմ՝ մեկը։ |azatutyun.am|
    🇺🇦 Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Telegram-ի իր ալիքում հայտարարել է վարչապետ Յուլյա Սվիրիդենկոյի հրաժարականի մասին։ 📌 Պետության ղեկավարի խոսքով՝ Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարությունը։ 🗣 «Մենք քննարկել ենք մանրամասները Ուկրաինայի վարչապետ…

  • Եվրախորհրդարանում ընթանում է «Հայ քաղբանտարկյալները Ադրբեջանում և ԵՄ ներգրավված…

    🇪🇺🇦🇲 Եվրախորհրդարանում ընթանում է «Հայ քաղբանտարկյալները Ադրբեջանում և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով, որի նպատակն է՝ ներկայացնել Ադրբեջանում հայ պատանդների իրավիճակի թարմացված գնահատականը։ Այս մասին հայտնում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը։
    ⚖️ Կքննարկվեն քաղաքականացված հետապնդումների, կամայական կալանքի և խիստ դատավճիռների հետ կապված մտահոգությունները, դրանց հետևանքները Եվրոպայի մարդու իրավունքների քաղաքականության և ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վրա։
    🔸 Համաժողովին մասնակցում է նաև Բաքվում շինծու գործերով ապօրինի դատապարտված ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի որդին՝ Արմեն Իշխանյանը։
    📌 Միջոցառումը համատեղ կազմակերպել են Եվրախորհրդարանի անդամներ Կոստաս Մավրիդեսը (Սոցիալ-դեմոկրատներ, Կիպրոս), Միրիամ Լեքսմանը (ԵԺԿ, Սլովակիա) և Հայ դատի Եվրոպայի գրասենյակը (EAFJD)։ |factor.am|