Category: Infocom

  • Ըմբիշ Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի 5-ակի չեմպիոն: Ալբանիայի մայրաքաղաք Տիրանա…

    🇦🇲🥇 Ըմբիշ Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի 5-ակի չեմպիոն:
    📌 Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշայինների եզրափակչում Ամոյանն առավելության է հասել Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Զոիձեի նկատմամբ:

  • Ադրբեջանի իշխանությունները չեն կարողացել ապահովել պատասխանատվության ենթարկումը …

    🇦🇲🇦🇿 Ադրբեջանի իշխանությունները չեն կարողացել ապահովել պատասխանատվության ենթարկումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած մարդկանց պաշտպանությունը, հայտարարել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն իր զեկույցում՝ անդրադառնալով Բաքվում պահվող 23 հայ գերիներին։
    📣 «Ադրբեջանի իշխանություններն անողոքաբար ճնշում են այլախոհության բոլոր ձևերը, հարյուրավոր անձինք բանտարկված են անհիմն և քաղաքական դրդապատճառներով»,- ասված է զեկույցում։
    📌 Փաստաթղթում նշվում է նաեւ, որ բանտարկյալներին սպառնում են սեռական բռնությամբ և համակարգված կերպով զրկում են բժշկական օգնությունից։ |factor.am|

  • Գոռ Սահակյանը արծաթե մեդալ նվաճեց Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում։…

    🏋️‍♂️ Գոռ Սահակյանը արծաթե մեդալ նվաճեց Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում։

  • Amnesty International-ը կրկին քննադատել է Հայաստանի ոստիկանությանը: Կառույցը փա…

    🚔 Amnesty International-ը կրկին քննադատել է Հայաստանի ոստիկանությանը:

    📌 Կառույցը փաստում է, որ ոստիկանության բարեփոխումները չհաջողեցին մեղմել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ցույցերի ժամանակ անհամաչափ ուժի կիրառման և ոստիկանության հաշվետվողականության պակասի վերաբերյալ մտահոգությունները։
    «Սա հատկապես ակնհայտ էր 2024 թվականի մայիս և հունիս ամիսներին տեղի ունեցած հակակառավարական բողոքների ընթացքում արձանագրված մարդու իրավունքների խախտումների դեպքում»,- նշված է Amnesty International-ի հողորդագրությունում։ |azatutyun.am|

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասում և…

    🇦🇲 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնին։
    🔸 Անդրադառնալով տարածաշրջանային փոխկապակցվածության թեմային՝ զրուցակիցներն ընդգծել են, որ նոր իրողությունների պայմաններում Հարավային Կովկասը կարող է փոխկապակցող կամրջի դեր կատարել:
    🔸 Հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության շուրջ։
    [ՀՀ ԱԳՆ]

  • ՀՀ-ում ԵՄ նոր քաղաքացիական առաքելությունը կտեղեկայվի նախնական երկու տարի ժամկետ…

    🇦🇲🇪🇺 ՀՀ-ում ԵՄ նոր քաղաքացիական առաքելությունը կտեղեկայվի նախնական երկու տարի ժամկետով և իր գործունեությամբ կնպաստի վերոնշյալ ուղղություններով ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ու ներկա մարտահրավերներին Հայաստանի հասարակության դիմակայունության ավելացմանը։
    📣 Հայաստանը ողջունում է ՀՀ-ում ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն տեղակայելու մասին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումը, որը նպատակ ունի աջակցել ՀՀ ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը, խառնածին սպառնալիքների հասցեագրմանը, այդ թվում՝ ապատեղեկատվության, կիբերհարձակումների և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարի ուղղությամբ ջանքերին։
    [ՀՀ ԱԳՆ]
    🇦🇲🇪🇺 📑 «Ազատության» տրամադրության տակ է ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատարի առաջարկը՝ Հայաստան ուղարկվելիք ԵՄ առաքելության մանդատի, կառուցվածքի ու ժամկետների վերաբերյալ։ 🔻 Ակնկալվում է, որ ԵՄ նոր խումբը Հայաստանում…

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հր…

    🇺🇸🇮🇷 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը։
    🗣 «Ես չեմ ուզում դա անել։ Մենք այդքան շատ ժամանակ չունենք», — ասել է Թրամփը՝ պատասխանելով հրադադարի երկարաձգման հնարավորության վերաբերյալ հարցին։
    📣 Թրամփը հավելել է, որ Իրանը Պակիստան՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների, պատվիրակներ ուղարկելուն այլընտրանք չունի։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ուժեղ բանակցային դիրքում է, և սա կավարտվի «հիանալի գործարքով»։
    📌 Ավելի վաղ Դոնալդ Թրամփը մեղադրել էր Իրանին հրադադարի ռեժիմը բազմիցս խախտելու մեջ։ Իրանական Tasnim գործակալությունը այսօր հայտնել էր, որ Իրանը «նոր անակնկալներ է պատրաստում» պատերազմի հնարավոր վերսկսման դեպքում՝ նշելով, որ Իրանը լիովին պատրաստ է պատերազմի վերսկսմանը։

  • ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը և պատրաստ է շարունակել համագ…

    📣 ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը և պատրաստ է շարունակել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
    🗣 Այս մասին Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնը։
    📌 Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգային միջավայրի, առկա մարտահրավերների, ինչպես նաև խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերի շուրջ։
    [ՀՀ կառավարություն]

  • Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ապրիլի 22-23-ի ցերեկային ժամերին՝ 4-6, ա…

    🌡 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ապրիլի 22-23-ի ցերեկային ժամերին՝ 4-6, ապրիլի 23-24-ի գիշերային ժամերին՝ 2-4 աստիճանով։
    ☔️ Երևանում ապրիլի 22-ի գիշերը, 23-25-ին կեսօրից հետո, 26-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում են անձրև և ամպրոպ։
    [Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն]

  • ԵՄ ԱԳ նախարարներն այսօր հաստատել են ԵՄ նոր առաքելությունը Հայաստանում։ Այս մասի…

    🇦🇲🇪🇺 ԵՄ ԱԳ նախարարներն այսօր հաստատել են ԵՄ նոր առաքելությունը Հայաստանում։ Այս մասին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական բաժնի խմբագիր Ռիկարդ Յոզվյակը։
    📌 Հայաստանում նոր քաղաքացիական առաքելությունը պետք է օգնի Երևանին պայքարել հիբրիդային սպառնալիքների՝ օտարերկրյա մանիպուլյացիաների, կիբեռհարձակումների և անօրինական քաղաքական ֆինանսավորման դեմ։ Առաքելությունը կսկսի գործել առաջիկա ամիսներին, կունենա երկու տարվա մանդատ և կկոչվի «Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության գործընկերության առաքելություն» (EUPM Armenia)։ |azatutyun.am|
    🇦🇲🇪🇺 📑 «Ազատության» տրամադրության տակ է ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատարի առաջարկը՝ Հայաստան ուղարկվելիք ԵՄ առաքելության մանդատի, կառուցվածքի ու ժամկետների վերաբերյալ։ 🔻 Ակնկալվում է, որ ԵՄ նոր խումբը Հայաստանում…