Category: Infocom

  • Ամերիկյան պատվիրակությունը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գլխավորությամբ, մեկնում է Ի…

    🇺🇸🇮🇷 Ամերիկյան պատվիրակությունը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գլխավորությամբ, մեկնում է Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցությունների համար, հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

    🔸 Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնության կարելի է հասնել գուցե արդեն այսօր երեկոյան։
    🔸 Թրամփը նաև նշել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է անձամբ հանդիպել Իրանի ղեկավարության հետ՝ հիշեցնելով, որ Թեհրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ձեռք բերելուց։ |azatutyun.am|

  • Հաշվի առնելով մայիսի 4-ին և 5-ին Հայաստանում նախանշված մեծածավալ միջոցառումները…

    📌 Հաշվի առնելով մայիսի 4-ին և 5-ին Հայաստանում նախանշված մեծածավալ միջոցառումները՝ մայիսի 5-ին Երևանի քաղաքապետարան հասցեագրվող դիմումներն ու գրությունները կընդունվեն միայն առցանց և քաղաքացիների սպասարկման բաժնում ընդունելություն և սպասարկում չի իրականացվի:
    🔸 Նշվածը վերաբերում է միայն քաղաքապետարանի Արգիշտի 1 և Բուզանդի 1/3 հասցեներին, իսկ վարչական շրջանների՝ քաղաքացիներին սպասարկող բաժինները կաշխատեն բնականոն հունով:
    [Երևանի քաղաքապետարան]

  • Գյումրիի քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ: Վարդան Ղուկասյանի շահերի պաշտ…

    ⚖️ Գյումրիի քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ:
    📌 Վարդան Ղուկասյանի շահերի պաշտպանները դատարանին միջնորդություն էին ներկայացրել քննել խափանման միջոցի հարցը և փոխել այն: Դատարանն այսօր մերժեց պաշտպանների միջնորդությունը: |azatutyun.am|
    ❗️ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով։

  • Ապրիլի 22-ից Հովսեփ Էմինի փողոցից ձախ շրջադարձը դեպի Դավթաշենի կամուրջ կարգելվի…

    🚘 Ապրիլի 22-ից Հովսեփ Էմինի փողոցից ձախ շրջադարձը դեպի Դավթաշենի կամուրջ կարգելվի:
    📣 Երևանի քաղաքապետարանը հորդորում է Հ. Էմինի փողոցից դեպի Դավթաշենի կամուրջ երթևեկթությունը շարունակելու համար նշված հատվածում կատարել աջ շրջադարձ դեպի Այգեկցու փողոց, այնուհետև Վաղարշյան փողոցով շարունակել երթևեկությունը դեպի Դավթաշենի կամուրջ:
    🛑 Միաժամանակ Հովսեփ Էմինի փողոցից մինչև Այգեկցու փողոց տանող ճանապարահատվածում կանգառը կարգելվի:
    Քաղաքապետարանը խնդրում է նաև Սարյան փողոցում ժամը 21:00-ից հետո մայթերին հարակից հատվածներում ավտոմեքենաներ չկայանել՝ իրականացվող միջին նորոգման գործընթացը չխոչընդոտելու համար։

  • Բելգիայի և Նիդերլանդների դեսպաններն Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել։ Խիստ բողոք է ներկ…

    🇦🇿🇧🇪🇳🇱 Բելգիայի և Նիդերլանդների դեսպաններն Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել։
    🗣 Խիստ բողոք է ներկայացվել երկրների խորհրդարանների կողմից 2026 թ․ ապրիլի 16-ին ընդունված փաստաթղթերի կապակցությամբ, որոնք Ադրբեջանի ԱԳՆ-ն համարել է «Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև Ադրբեջանի ու Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացի խաթարմանն ուղղված անպատասխանատու փորձեր»։
    📣 «Հանդիպումների ընթացքում վճռականորեն հերքվել են բոլոր անհիմն մեղադրանքները, այդ թվում՝ Ադրբեջանի ինքնիշխան տարածքների վերաբերյալ կեղծ հղումները, Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման մեղադրանքները, ինչպես նաև հայկական ծագում ունեցող անձանց, իբր, անօրինական ձերբակալությանը վերաբերող մեղադրանքները։ Նշվել է, որ փաստաթուղթը հատկապես պարադոքսալ է թվում՝ համընկելով Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ նախագահների՝ վերջերս կայացած հանդիպման հետ»,- ասվում է Ադրբեջանի ԱՆԳ հայտարարության մեջ։
    📌 Հիշեցնենք, որ Բելգիայի Ներկայացուցիչների պալատը բանաձև էր ընդունել, որով աջակցելով Արցախի ժողովրդի անվտանգ վերադարձի իրավունքին։ Կոչ էր արվում լուծում տալ Բաքվում պահվող հայ գերիների և քաղաքացիական անձանց հարցին։ |factor.am|

  • Ադրբեջանը, օգտագործելով իր լոբբին ու ազդեցությունը, խոչընդոտում է հայ-թուրքական…

    📣 Ադրբեջանը, օգտագործելով իր լոբբին ու ազդեցությունը, խոչընդոտում է հայ-թուրքական սահմանի բացումը․ Ալեն Սիմոնյանը՝ Ստամբուլում տեղի հայկական լրատվամիջոցների հետ ասուլիսում
    🗣 Այս մասին հաղորդում է «Ակոս» օրաթերթը։ Սիմոնյանը նշել է նաև․ «Մի կողմից Ադրբեջանը բանակցում է մեզ հետ, մյուս կողմից՝ թույլ չի տալիս, որ Թուրքիան բանակցի մեզ հետ: Սա տարօրինակ իրավիճակ է: Թուրքիան դարձել է այս հարաբերությունների գերին»։
    📌 Ըստ ԱԺ նախագահի՝ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ակնառու խնդիրներ չկան. «Հայաստանը պատրաստ է բացել սահմանը, բայց Թուրքիան նոր քայլ չի ձեռնարկում»: |azatutyun.am|

  • Այսօր Երևան-Աշտարակ ավտոճանապարհին գտնվող տրակտորների խանութ-սրահում առաջին հար…

    🚒 Այսօր Երևան-Աշտարակ ավտոճանապարհին գտնվող տրակտորների խանութ-սրահում առաջին հարկի հատակը փլուզվել է, ինչի հետևանքով տրակտորն ընկել է նկուղային հարկ։
    👩‍⚕️ Երկու քաղաքացի տուժել է, նրանք տեղափոխվել են բժշկական կենտրոն։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Infocom pinned «Հարգելի՛ ընթերցողներ, ինչպես հայտնի է՝ Telegram-ը ունի ալիքներ…

    Infocom pinned «‼️Հարգելի՛ ընթերցողներ, ինչպես հայտնի է՝ Telegram-ը ունի ալիքներում գովազդներ միացնելու հնարավորություն։ Տեղեկացնում ենք, որ Infocom-ի այս ալիքում պարբերաբար հայտնվում են գովազդային հրապարակումներ, որոնցում առկա բովանդակության նկատմամբ մենք չունենք որեւէ…»

  • Հայաստանի գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում՝ պայմանավորված Հայաս…

    🌊 Հայաստանի գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում՝ պայմանավորված Հայաստանում սպասվող ինտենսիվ տեղումներով և ձնհալքով
    📌 Վեդի, Ազատ և Վայոց ձորի մարզի գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր։
    [Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն]

  • Նուբարաշենի աղբավայրի տարածքում ապրիլի 18-ին պայթյուն է տեղի ունեցել, որի հետևա…

    🔥 Նուբարաշենի աղբավայրի տարածքում ապրիլի 18-ին պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 2 անձ հոսպիտալացվել է: Նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ դրական դինամիկայով։
    📌 Պայթյունը տեղի է ունեցել աղբավայրում գտնվող սանհանգույցի կոյուղագծում բիոգազի կուտակման հետևանքով այն բանից հետո, երբ տնօրենը վառել է սանհանգույցի էլեկտրալամպը։ Այս մասին նշվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
    ⚖️ «Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը)»,- 1lurer.am-ին հայտնել են ՔԿ-ից: