Category: Infocom

  • ԵՄ ԱԳ նախարարներն այսօր հաստատել են ԵՄ նոր առաքելությունը Հայաստանում։ Այս մասի…

    🇦🇲🇪🇺 ԵՄ ԱԳ նախարարներն այսօր հաստատել են ԵՄ նոր առաքելությունը Հայաստանում։ Այս մասին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական բաժնի խմբագիր Ռիկարդ Յոզվյակը։
    📌 Հայաստանում նոր քաղաքացիական առաքելությունը պետք է օգնի Երևանին պայքարել հիբրիդային սպառնալիքների՝ օտարերկրյա մանիպուլյացիաների, կիբեռհարձակումների և անօրինական քաղաքական ֆինանսավորման դեմ։ Առաքելությունը կսկսի գործել առաջիկա ամիսներին, կունենա երկու տարվա մանդատ և կկոչվի «Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության գործընկերության առաքելություն» (EUPM Armenia)։ |azatutyun.am|
    🇦🇲🇪🇺 📑 «Ազատության» տրամադրության տակ է ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատարի առաջարկը՝ Հայաստան ուղարկվելիք ԵՄ առաքելության մանդատի, կառուցվածքի ու ժամկետների վերաբերյալ։ 🔻 Ակնկալվում է, որ ԵՄ նոր խումբը Հայաստանում…

  • Ֆրանսիայի նախագահը պետական այց կկատարի Հայաստան: Նա մայիսի 4-ին Երևանում մասնակ…

    🇦🇲🇫🇷 Ֆրանսիայի նախագահը պետական այց կկատարի Հայաստան:
    📌 Նա մայիսի 4-ին Երևանում մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, իսկ հաջորդ օրը տեղի կունենա Ֆրանսիայի ղեկավարի պետական այցը:

  • Երևանում ավտոբուսի վարորդին դանակահարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վար…

    ⚖️ Երևանում ավտոբուսի վարորդին դանակահարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
    🗣 Այս մասին 1lurer.am-ին հայտնել են ՔԿ-ից:
    Երևանում ուղևորը դանակահարել է վարորդին:

  • Ադրբեջանի ՄԻՊ-ը Ռուբեն Վարդանյանի հետ հանդիպմանը հայտնել է, որ ՀՀ ՄԻՊ Անահիտ Մա…

    🇦🇲🇦🇿 Ադրբեջանի ՄԻՊ-ը Ռուբեն Վարդանյանի հետ հանդիպմանը հայտնել է, որ ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ քննարկել է Բաքու այցելելու հնարավորությունը, և ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել դրա կազմակերպմանը, սակայն «այս նախաձեռնությունը դեռևս չի իրականացվել»։
    📣 Այս մասին հայտարարել է Վարդանյանը ՀՀ ՄԻՊ-ին ուղղված ուղերձում՝ խնդրելով դիտարկել նրա, ինչպես նաև, համապատասխան պայմանների դեպքում, մյուս հայ բանտարկյալների հարազատների՝ Բաքու այցելելու հնարավորությունը։

    🗣 «Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում չափազանց կարևոր է անհապաղ գործարկել մարդասիրական և իրավական բոլոր հնարավոր մեխանիզմները։ Ադրբեջանում անօրինական կերպով կալանավորված ՀՀ քաղաքացիների շահերի անտեսումը ՀՀ կառավարության կողմից անհամատեղելի է սեփական քաղաքացիների նկատմամբ պետության պարտավորությունների հետ»,- ասվում է ուղերձում:
    🔗 Կարդալ ավելին

  • Ավարտվել է Ալեն Սիմոնյանի և Միքայել Մարգարյանի մասնակցությամբ միջադեպի առթիվ հա…

    ⚖️ Ավարտվել է Ալեն Սիմոնյանի և Միքայել Մարգարյանի մասնակցությամբ միջադեպի առթիվ հարուցված քրեական վարույթի նախաքննությունը:
    🔻 «Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Մ.Մ.-ն իրականացրել է խուլիգանական գործողություններ, մասնավորապես՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով, հայհոյանք և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել:
    🔻 Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը»,- հայտնել են ՔԿ-ից:
    Ալեն Սիմոնյանի և քաղաքացի Միքայել Մարգարյանի մասնակցությամբ այսօր միջադեպ է տեղի ունեցել խորհրդարանի մոտակայքում, որի ժամանակ հնչել են փոխադարձ հայհոյանքներ:

  • Երևանում ուղևորը դանակահարել է վարորդին: «Ըստ նախնական տեղեկությունների՝ վեճ է…

    ‼️ Երևանում ուղևորը դանակահարել է վարորդին:
    💬 «Ըստ նախնական տեղեկությունների՝ վեճ է ծագել ուղևորի և վարորդի միջև։ Նախնական տվյալներով՝ ուղևորը եղել է ոչ սթափ վիճակում և դանակով հարված է հասցրել վարորդին։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են Ոստիկանությունից:

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բելգիայի Թագավորության …

    🇦🇲🇧🇪 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բելգիայի Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի, եվրոպական գործերի և զարգացման համագործակցության նախարար Մաքսիմ Պրևոյի հետ:
    🔸 Զրուցակիցները կարևորել են համագործակցության հետագա խորացումը թե՛ երկկողմ մակարդակում, թե՛ ԵՄ շրջանակներում։
    📌 Նախարարները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում ենթակառուցվածքների զարգացման նախագծերի մասին։
    [ՀՀ ԱԳՆ]

  • ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը Ստամբո…

    🇦🇲🇹🇷 ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը Ստամբուլում մասնակցել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նիստի աշխատանքներին:
    📌 Նիստի շրջանակում Առաքելյանը գործընկերների հետ քննարկել է խորհրդարանների աշխատակազմերի փոխգործակցության հնարավորություններն ու համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները:
    [ՀՀ ԱԺ]

  • Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։ Պ…

    🏋🏻‍♂️🥈 Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։
    🔸 Պոկում վարժությունում Գրիգորյանը 4-րդն էր: Հրում վարժության ժամանակ նա բարձրացրեց 115 կգ ու 119 կգ և դարձավ բրոնզե մեդալակիր:
    🔸 Երկամարտի 210 կգ արդյունքով` Ալեքսանդրա Գրիգորյանը կրկին Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է:
    [ՀՀ ծանրամարտի ֆեդերացիա]

  • Սերժ Սարգսյանի և ֆիզիկական անձի միջև 2005 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված առուվ…

    ⚖️📄 Սերժ Սարգսյանի և ֆիզիկական անձի միջև 2005 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված առուվաճառքի պայմանագիրը անվավեր է ճանաչվել։
    📌 Ֆիզիկական անձից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ։
    [ՀՀ գլխավոր դատախազություն]
    ❗️Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի 786 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 297 միլիոն 980 հազար դրամ 📌 Հակակոռուպցիոն դատարանը բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը, որով պահանջվում էր անվավեր ճանաչել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանի և ֆիզիկական անձի…