Category: Infocom

  • «Մուլտի Վելնես» կենտրոնը դատական կարգով վիճարկում է Երևանի քաղաքապետարանի որոշո…

    ⚖️ «Մուլտի Վելնես» կենտրոնը դատական կարգով վիճարկում է Երևանի քաղաքապետարանի որոշումը, որով օրերս ընկերությանը զրկել էին կառուցապատման իրավունքից և տարածքն անցել էր համայնքին:
    🔸 «Մուլտի Վելնեսի» ներկայացուցիչը դատարանից խնդրում է անվավեր ճանաչել հունիսի 8-ին Երևան քաղաքապետի կողմից կատարած գործարքը, որով քաղաքապետարանը միակողմանիորեն դադարեցրել է կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանի հետ կնքած պայմանագիրը:
    🔸 Գագիկ Ծառուկյանի փաստաբանը դատարանից պահանջում է նաև անվավեր ճանաչել Կադաստրի որոշումը, որով այս հուլիսի 14-ին դադարեցվել է «Մուլտի Վելնեսի» կառուցապատման իրավունքը և գույքն ամբողջությամբ գրանցվել է որպես Երևան համայնքի սեփականություն: Կադաստրից չեն մեկնաբանում իրենց որոշումը: |azatutyun.am|
    ‼️ Նախկին «Մուլտի Ուելնես» առողջարանային համալիրն այսօրվանից վերաբացվել է նոր անվան ներքո. Ավինյան 🗣 «Բոլոր փաթեթները շարունակում են գործել: Բոլոր օրերի համար, երբ համալիրը փակված է եղել, կավելացվեն փաթեթներին, և բոլոր ծառայությունները, որոնք գնել եք նախկինում…

  • ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բան…

    🇦🇲🇺🇸 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Թրանս-Կասպյան ձեռնարկությունների հիմնադրամի նախագահ Կոնստանտին Սոկոլովը:
    🔸 Անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ ծրագրի կյանքի կոչման ուղղությամբ տարվող աշխատանքներին. երկուստեք ընդգծվել է ծրագրի՝ գետնի վրա հնարավոր սեղմ ժամկետներում իրականացման հարցում շահագրգռվածությունը:
    [ՀՀ ԱԳՆ]
    🔗 Կարդալ ավելին

  • Կառավարությունը նախատեսում է 150 մլն դոլարի և 80 միլիոն եվրոյի նոր վարկեր ներգր…

    🏦 Կառավարությունը նախատեսում է 150 մլն դոլարի և 80 միլիոն եվրոյի նոր վարկեր ներգրավել։
    📌 Համապատասխան նախագծերն ընդգրկված են կառավարության օգոստոսի 6-ի նիստի օրակարգում։
    ℹ️ Առաջին վարկը կտրամադրվի 15 տարով, կլինի 4.58 լողացող տոկոսադրույքով։ Երկրորդ վարկի ժամկետը 28 տարի է, տարեկան տոկոսադրույթը՝ 3.9 տոկոս։ |azatutyun.am|
    🔗 Կարդալ ավելին

  • Երևանում օգոստոսի 4-ին կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայ…

    🇦🇲🇹🇷 Երևանում օգոստոսի 4-ին կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը։
    🔸 Կողմերն ընդգծել են Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնման մասին 2026թ. մայիսի 4-ին Երևանում ստորագրված արձանագրության կարևորությունը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել ստորագրված արձանագրության շուտափույթ իրականացմանն ուղղված ջանքերը:
    📌 Հայաստանը և Թուրքիան Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում մայիսի 4-ին ստորագրել էին Անիի կամրջի վերականգնման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ Հուշագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Անիի կամրջի վերականգնման հարցով աշխատանքային խմբի առաջին հանդիպման շրջանակներում։ |armenpress.am|

  • Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Ավան» նստավայրից օգոստոսի 3-ին …

    ❗️ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Ավան» նստավայրից օգոստոսի 3-ին փախուստի դիմած կալանավորված անձն առ այս պահը չի հայտնաբերվել։
    ⚖️ ՔԿ-ից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 506-րդ հոդվածի 1-ին մասով (արգելանքի վերցված, ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի փախուստը կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց խուսափելը) և 446-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութությունը)։ |pastinfo.am|

  • Սյունիքի դիրքերից մեկում առկա խնդիրների մասին վարժական հավաքի մասնակցի խոսելուց…

    📣 Սյունիքի դիրքերից մեկում առկա խնդիրների մասին վարժական հավաքի մասնակցի խոսելուց հետո ԳՇ պետն անակնկալ այց է կատարել բանակային այդ դիրք։
    🔸 «ՊՆ-ն կառուցողական է տրամադրված փաստարկված և առողջ քննադատությունների նկատմամբ: ․․․ Բանակային դիրքերում առկա զենքերի քանակի, դրանց տեսակների, զինամթերքի (այդ թվում՝ անձեռնմխելի պաշարի) վերաբերյալ տեղեկությունները դասվում են գաղտնի տեղեկությունների շարքին, և դրանց վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը կարող է առաջացնել պատասխանատվություն:
    🔸 Հորդորում ենք զերծ մնալ նմանօրինակ տեղեկությունների հանրայնացումից՝ առանց ՊՆ հետ քննարկումների»,- հայտնում են ՊՆ-ից։

  • Ուկրաինան ՌԴ-ին մեղադրել է ռազմական հանցագործություն կատարելու համար, երբ տեսան…

    🇺🇦🇷🇺 Ուկրաինան ՌԴ-ին մեղադրել է ռազմական հանցագործություն կատարելու համար, երբ տեսանյութ հրապարակվեց, որում երևում է՝ ինչպես է անօդաչուն Ուկրաինայի Խերսոն քաղաքում հետապնդում և վիրավորում բանջարեղեն վաճառող մի տղամարդու:
    🎞 Ուկրաինայի ոստիկանության հրապարակած կադրերում երևում է, թե ինչպես է անօդաչուն հետապնդում է տղամարդուն, որը գտնվում էր որպես փողոցային կրպակ օգտագործվող միկրոավտոբուսի կողքին։ ԱԹՍ-ն պայթում է, երբ տղամարդը փորձում է պատսպարվել մեքենայի հետևում: Ոստիկանության փոխանցմամբ՝ 50-ն անց տղամարդը ողջ է մնացել, սակայն կոնտուզիա և բեկորային վնասվածքներ է ստացել։ |azatutyun.am|

  • 2026թ․ սեպտեմբերին բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով առկա ուս…

    🎓 2026թ․ սեպտեմբերին բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ ՀՀ պետական և ոչ պետական բուհերում իրենց ուսումնառությունը կսկսեն 10 958 առաջին կուրսեցիներ։
    Մրցույթի հիմնական և լրացուցիչ փուլերում բուհ ընդունված դիմորդները զբաղեցրել են 2026-2027 ուստարվա համար հատկացված ընդհանուր 12 720 տեղերի 86,15%-ը։

    🔗 Կարդալ ավելին

  • Ռուսական զինուժն այս գիշեր զանգվածային հարված է հասցրել Կիևում և Կիևի մարզում գ…

    🇷🇺 Ռուսական զինուժն այս գիշեր զանգվածային հարված է հասցրել Կիևում և Կիևի մարզում գտնվող զինապահեստներին։ Հարվածներ են հասցվել նաև ԱԹՍ-ների արտադրությամբ զբաղվող օբյեկտների։ Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ ռուսական բանակը հարձակվել է Օդեսայից հարավ գտնվող 3 բեռնանավի վրա, որոնք զենք և ռազմական գույք էին տեղափոխում Ուկրաինայի զինված ուժերի համար:
    🇺🇦 ԱԹՍ-ի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Տուլայի մարզի Wildberries-ի պահեստում։ Նահանգապետ Դմիտրի Միլյաևի խոսքով, նախնական տեղեկությունների համաձայն, զոհեր չկան, մեկ մարդ վիրավորվել է և ստանում է անհրաժեշտ բժշկական օգնություն։

  • Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը։[ՀԷՑ] Էներգահամակ…

    📌 Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը։
    [ՀԷՑ]
    💡 Էներգահամակարգի արտադրության և հաղորդման ցանցերում առաջացած վթարային իրավիճակի պատճառով համակարգի օպերատորի կողմից կիրառվել են դիսպետչերական սահմանափակումներ։ 📌 Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի և Արարատի մարզերի մի շարք քաղաքներում և հարակից գյուղական…