Category: Infocom

  • Պայթյունի ահազանգ Վանաձոր քաղաքի գազալցակայաններից մեկում Հուլիսի 3-ին՝ ժամը 17…

    ‼️ Պայթյունի ահազանգ Վանաձոր քաղաքի գազալցակայաններից մեկում
    🔸 Հուլիսի 3-ին՝ ժամը 17:07-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում գտնվող գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն։
    📌 Նախնական տվյալներով պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի պահեստային մասում. կա մեկ տուժած:
    🚒 Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ:
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Փաշինյանը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը։ Վարչապետն…

    ▪️ Փաշինյանը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը։
    📣 Վարչապետն իր ցավակցություններն է փոխանցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին, նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆին, ինչպես նաև Ալի Խամենեիի ընտանիքի անդամներին:
    🇦🇲🇮🇷 Վաղը մեկնելու եմ Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հուղարկավորությանը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։ 🗣 «Նախատեսված են շփումներ Իրանի ղեկավարության հետ»,- հավելել է նա։

  • Մեռելոց օրերը աշխատանքային կմնան․ ԱԺ-ն ընդունել է նաեւ կառավարության առաջարկը։ …

    ❗️ Մեռելոց օրերը աշխատանքային կմնան․ ԱԺ-ն ընդունել է նաեւ կառավարության առաջարկը։
    📌 ՀՀ կառավարությունն առաջարկում նշել է, որ մեռելոց-հիշատակի օրերը կարող են պահպանվել որպես հիշատակի օրեր՝ առանց համընդհանուր ոչ աշխատանքային կարգավիճակի։ Նշվում է, որ սա թույլ կտա պահպանել մշակութային և հասարակական նշանակությունը՝ առանց տարեկան արդյունավետ աշխատաժամանակի կրճատման։
    🔸 ՀՀ ԱՍՀ նախարարությունից «Ինֆոքոմին» հայտնել են, որ խորհրդարանը նախագիծն ընդունել է նաեւ այս առաջարկը հաշվի առնելով։
    {Փոխոխված} Մեռելոց օրերը աշխատանքային կմնան։ ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը նախագիծ էր հեղինակել Մեռելոց օրերը ոչ աշխատանքային սահմանելու վերաբերյալ։ ՀՀ Կառավարությունը առաջարկել է մեռելոց-հիշատակի օրերը պահպանել որպես հիշատակի օրեր՝ առանց համընդհանուր ոչ…

  • Մեռելոց օրերը կրկին կսահմանվեն ոչ աշխատանքային. ԱԺ-ն ընդունել է օրենսդրական նախ…

    📅 Մեռելոց օրերը կրկին կսահմանվեն ոչ աշխատանքային. ԱԺ-ն ընդունել է օրենսդրական նախաձեռնությունը:
    📌 Մեռելոց օրերը հաջորդում են Սուրբ Ծննդյան, Սուրբ Հարության, Պայծառակերպության կամ Վարդավառի, Սուրբ Աստվածածնի վերափոխման կամ Խաղողօրհնեքի, ինչպես նաև Խաչվերացի տոներին։
    📃 Նոր կարգավորումներով ամրագրվում է նաև, որ Կառավարությունն այլևս չի կարողանա տոների կամ հիշատակի օրերի հետ կապված ոչ աշխատանքային օրեր սահմանել հաջորդող կամ նախորդող հանգստյան օրերի հաշվին։ |armenpress.am|

  • Ընտրակաշառքի համար նախատեսված պատիժը խստացվեց. նախագիծն ամբողջությամբ ընդունվե…

    ⚖️ 💰 Ընտրակաշառքի համար նախատեսված պատիժը խստացվեց. նախագիծն ամբողջությամբ ընդունվեց խորհրդարանում:
    ‼️ Այսպիսով՝ ընտրակաշառք տալու, ստանալու, միջնորդելու, բարեգործության արգելքը խախտելու պարագայում անձը առավելագույնը 3 կամ առավելագույնը 4 տարով կզրկվի պետական քաղաքական, համայնքային քաղաքական և ինքնավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից:

  • Երվանդ Բոզոյանի հարցաքննությունն ավարտվել է. նա վկայի կարգավիճակ ունի՝ «Սպուտնի…

    ❗️ Երվանդ Բոզոյանի հարցաքննությունն ավարտվել է. նա վկայի կարգավիճակ ունի՝ «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է փաստաբան Սվետլանա Մկրտչյանը։
    🗣 «Գործի վերաբերյալ մանրամասներ չեմ կարող հայտել՝ նախաքննական գաղտնիքի ռեժիմով պայմանավորված»,- նշել է Մկրտչյանը՝ հավելելով, որ քննիչներն առգրավել են Երվանդ Բոզոյանի հեռախոսը։
    Խուզարկություն է ընթանում քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման և նույնանուն կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանի բնակարանում:

  • Ռուբեն Ռուբինյանն այլևս չի լինի Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաս…

    🇦🇲🇹🇷 Ռուբեն Ռուբինյանն այլևս չի լինի Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, եթե ԱԺ նախագահ ընտրվի:
    🗣 Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուբինյանը ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ։

  • Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը ՀՀ ողջ տարածքում. ամենատաք գոտիներ…

    ☀️🔥 Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը ՀՀ ողջ տարածքում. ամենատաք գոտիները կլինեն Արարատյան դաշտը և Երևանը, որտեղ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 34-36 աստիճանի։
    🗣 «Հուլիսի 4-6-ը ՀՀ ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով՝ այսօրվա համեմատ։
    🌧 Այսօր ուշ երեկոյան Հայաստանի առանձին շրջաններում, իսկ հուլիսի 4-8-ը՝ գիշերը և հետկեսօրյա ժամերին, շրջանների զգալի մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում դրանք կլինեն հորդառատ, ցավոք, կտեղա նաև կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 18-23 մետր վայրկյան արագությամբ»,- նշել է Սուրենյանը։ |armenpress.am|

  • Փաստական տվյալներ են ստացվել, որ «Ուժեղ Հայաստանի»՝ Գավառի գրասենյակի պատասխանա…

    💰 Փաստական տվյալներ են ստացվել, որ «Ուժեղ Հայաստանի»՝ Գավառի գրասենյակի պատասխանատուն նույն կուսակցության համակիրների հետ խմբի կազմում ԱԺ ընտրություններին հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների տվել են տարբեր չափերի ընտրակաշառք։
    ⚖️ Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք:
    [ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե]

  • Խուզարկություն է ընթանում քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման և նույնանուն կուսա…

    🔍 Խուզարկություն է ընթանում քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման և նույնանուն կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանի բնակարանում:
    🗣 Տեղեկությունը 1lurer.am-ին հայտնել են Քննչական կոմիտեից՝ չմանրամասնելով, թե ինչ քրեական գործի շրջանակում են իրականացվում քննչական գործողությունները: