Category: Infocom

  • Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան դայակն ազատվել է աշխատանքից՝ հաշմանդամությո…

    🔶 Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան դայակն ազատվել է աշխատանքից՝ հաշմանդամություն ունեցող երեխային ծեծի ենթարկելու դեպքից հետո։
    🔹 Աշխատանքի և բարեկեցության նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը հայտնել է, որ դեպքը մանկատան տնօրինությունը նկատել է և անմիջապես հաղորդում ներկայացրել իրավապահներին։
    🗣 «Երեխայի առողջական վիճակը լավ է, երեխան շարունակում է խնամք ստանալ մասնագիտացված մանկատանը»,- նշել է նա։
    📌 Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ որ դայակը հարվածներ է հասցրել երեխային, հետո՝ փայտով հարվածել նրա մարմնի տարբեր հատվածներին։

  • Մոսկվայի մարզի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով երկո…

    🇺🇦🇷🇺 Մոսկվայի մարզի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել, հայտնում է տեղական իշխանությունները:
    🔹 Հարվածի է ենթարկվել Ռուսաստանի մայրաքաղաքում գտնվող նավթավերամշակման գործարանը:
    📌 Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ կանխվել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի խոշորագույն հարձակումները. շաբաթ օրվանից ի վեր Ռուսաստանը խոցել է ավելի քան 1600 անօդաչու սարք, դրանցից 450-ը շարժվում էր Մոսկվայի ուղղությամբ: |azatutyun.am|

  • ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով ՀՀ բանակ…

    🇦🇲 ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով ՀՀ բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների պարապմունքները՝ «Բաստիոն» զրահամեքենաների ներգրավմամբ։

  • Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման և ենթակառուցվածքների հետագա …

    Ⓜ️ Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման և ենթակառուցվածքների հետագա ընդլայնման նախագծում ՀՀ համար լավագույն գործընկերը կարող է լինել Ռուսաստանը: Այս մասին Բուն TV-ի եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    🔹 Վարչապետի պարզաբանմամբ՝ Ռուսաստանի հետ համագործակցությունը պայմանավորված է մետրոպոլիտենի նախագծման և կառուցման տեխնիկական պարամետրերով:
    🗣 «Հիմա, օրինակ, Աջափնյակ մետրոյի կայարանի կառուցման հարցում մենք վերլուծում ենք, որ լավագույն գործընկերը մեր կարող է լինել Ռուսաստանի Դաշնությունը, որովհետև այն պարամետրերով, որ մենք նախագծում ենք և կառուցել ենք նախկինում… մետրոպոլիտենը, հիմա մեզ անհրաժեշտ է Ռուսաստանի աջակցությունը, որպեսզի մենք «Աջափնյակ» կայարանը կառուցենք և հետագա շարունակությունն ապահովենք»,-ասել է նա։ |1lurer.am|

  • Սեպտեմբերի 21-24-ը Հայաստան կայցելի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովր…

    🇨🇳🇦🇲 Սեպտեմբերի 21-24-ը Հայաստան կայցելի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լոու Ցինծյանի գլխավորած պատվիրակությունը։
    📃 Պատվիրակության ընդունելությունը կազմակերպելու մասին ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանին հանձնարարվել է ընդունել չինական պատվիրակությանը։
    [ՀՀ ազգային ժողով]

  • «Այն փաստի պատճառով, որ Հայաստանի երկաթուղին գտնվում է Ռուսաստանի կառավարման նե…

    🇦🇲🇷🇺 «Այն փաստի պատճառով, որ Հայաստանի երկաթուղին գտնվում է Ռուսաստանի կառավարման ներքո և ՌԴ ու արևմուտքի հարաբերությունները շատ լարված են, մյուս կողմից ամբողջ աշխարհը շատ ոգևորված է TRIPP նախագծով և տարածաշրջանային կապուղիների վերաբացման հեռանկարներով, բայց ՀՀ երկաթուղին ՌԴ կոնցեսիայի ներքո լինելու բերումով պրոցեսներ են գնում, որ այս անգամ էլ փաստացի Հայաստանը շրջանցեն»,- Բուն TV-ի «Երրորդ ժամկետ» հաղորդաշարի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    🗣 «Այսինքն՝ երկաթուղին Նռնաձորի կողմից մտնի ՀՀ, Ագարակի կողմով դուրս գա, և միջազգային հիմնական հոսքերը ոչ թե գան ՀՀ-ով, հետո մտնեն Թուրքիա, այլ Նախիջևանով Թուրքիա։ Արևմուտք-ՌԴ հարաբերությունների լարվածության պատճառով ՀՀ-ն կարող է իր իսկ նախաձեռնած ծրագրից դուրս մնալ»,-նշել է նա։ |tert.am|

  • «Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են, դա կապված չ…

    📌 «Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են, դա կապված չէ որևէ անձի կամ քաղաքական ուժի հետ։ Ով էլ լինի, ՀՀ-ՌԴ հարաբերությունները չեն լինի նախկինի պես»,- Բուն TV-ի «Երրորդ ժամկետ» հաղորդաշարի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։
    🗣 «Քանի դեռ Հայաստանում խաղաղության միջավայր է, Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները չեն կարող նույնը լինել, որովհետև ուրիշ բան է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները հակամարտության պայմաններում, ուրիշ բան է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները խաղաղության պայմաններում»,-նշել է նա։ |tert.am|

  • Հայաստանի տղամարդկանց հավաքականը տարավ չորրորդ անընդմեջ հաղթանակը շախմատի համաշ…

    🇦🇲 Հայաստանի տղամարդկանց հավաքականը տարավ չորրորդ անընդմեջ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում:
    ♟Օլիմպիադայի 4-րդ խաղափուլում Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբ:
    📌 Թիմին հաղթական միավոր է բերել գրոսմայստեր Շանթ Սարգսյանը՝ հաղթելով գրոսմայստեր Սանդրո Մարեկոյին: Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի և Գաբրիել Սարգսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
    [Հայաստանի շախմատի ֆեդերացիա]

  • Երևանում սեպտեմբերի 20-ին՝ կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպր…

    🔶 Երևանում սեպտեմբերի 20-ին՝ կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում։ Սեպտեմբերի 21-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
    🔹 Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 20-ին ժամանակ առ ժամանակ, 21-24-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
    🌧Սեպտեմբերի 20-ին Շիրակի, Լոռիի, Տավուշի և Գեղարքունիքի առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
    🍂 Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, սեպտեմբերի 21-23-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։
    [Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն]

  • Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանն արձագանքել է Արցախի նախկին պետնախարար, Բ…

    🇦🇿 Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանն արձագանքել է Արցախի նախկին պետնախարար, Բաքվում 20 տարվա ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի դիմումին:
    📌 Ադրբեջանի ՄԻՊ-ը հայտարարել է, որ հայազգի դատապարտյալների իրավունքներն ապահովվում են առանց խտրականության, հայտնում է ադրբեջանական APA-ն՝ հղում անելով օմբուդսմենի գրասենյակի մամուլի ծառայությանը։
    🔹Վարդանյանը նախօրեին դիմել էր Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանին, թվարկել է մի շարք խախտումներ, որոնք վերաբերում են հայ բանտարկյալների իրավունքներին։ |azatutyun.am|
    ‼️ Ռուբեն Վարդանյանը հրապարակային ուղերձ է հղել Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային՝ բարձրաձայնելով Ումբակի քրեակատարողական համալիրում պահվող հայ բանտարկյալների իրավունքներին վերաբերող մի շարք խնդիրներ: