Category: Infocom

  • Գիշերը շարունակվել են Իսրայելի հարվածները Լիբանանին. ռմբակոծության են ենթարկվել…

    🇮🇱 Գիշերը շարունակվել են Իսրայելի հարվածները Լիբանանին. ռմբակոծության են ենթարկվել Բեյրութի հարավային արվարձանները: Հարված է հասցվել նաև Իրանի մայրաքաղաք Թեհրանին, մասնավորապես՝ Իրանի պետական հեռուստատեսության մասնաճյուղերից մեկին:

    🇮🇷 Իրանը շարունակել է հարձակումները տարածաշրջանում ԱՄՆ բազաների վրա՝ նշելով, որ գործողություն է իրականացրել Բահրեյնի և ԱՄԷ-ի բազաների ուղղությամբ, իսկ լիբանանյան «Հեզբոլլահ»-ը հայտնել է, որ հարված է հասցրել Իսրայելի հյուսիսում գտնվող ավիաբազային:
    🇺🇸 ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ իր ուժերը ոչնչացրել են ԻՀՊԿ հրամանատարական և վերահսկողական օբյեկտներ, ՀՕՊն կայաններ, ինչպես նաև հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակման վայրեր և օդանավակայաններ։

  • Գիշերը ԱԹՍ-ների հարվածների է ենթարկվել Էր Ռիադում ԱՄՆ դեսպանությունը: Այդ մասին…

    🇸🇦 Գիշերը ԱԹՍ-ների հարվածների է ենթարկվել Էր Ռիադում ԱՄՆ դեսպանությունը: Այդ մասին հայտնել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը: Ավելի վաղ ԱՄՆ դեսպանությունը երկրում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ էր արել մնալու ապաստարաններում:
    📌 Արդեն վաղ, ըստ Reuters-ի աղբյուրների, առավոտյան երկու ԱԹՍ ընկել Էր Ռիադի դիվանագիտական թաղամասի վրա, որտեղ օտարերկրյա առաքելություններն են։
    🇺🇸 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ասել է, որ Միացյալ Նահանգները կպատասխանի և՛ այս հարձակմանը, և՛ ԱՄՆ զինվորականների սպանությանը: |reuters.com|

  • Իսրայելի և ԱՄՆ հարվածների ժամանակ հարձակման է ենթարկվել իրանական ինը հիվանդանոց…

    🇮🇷🇮🇱🇺🇸 Իսրայելի և ԱՄՆ հարվածների ժամանակ հարձակման է ենթարկվել իրանական ինը հիվանդանոց, որոնցից հինգը՝ Թեհրանում, չորսը՝ այլ քաղաքներում: Այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի պատգամավոր, առողջապահության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի անդամ Ֆաթեմե Մոհամմադ Բեյղին։
    🗣 Բեյղին տեղեկացրել է, որ Թեհրանում գտնվող Գանդիի անվան հիվանդանոցն ամբողջությամբ տարհանվել է։ |azatutyun.am|

  • Մերձավոր Արևելքի երկրներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոս…

    Մերձավոր Արևելքի երկրներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները շարունակում են աշխատել շուրջօրյա արտակարգ ռեժիմով՝ ցուցաբերելով անհրաժեշտ օժանդակություն։
    ✈️ Քննարկումներ են իրականացվում համապատասխան ավիաընկերությունների հետ՝ հնարավոր թռիչքների տարբերակներ և դրանց կազմակերպմանը հնարավոր աջակցություն դիտարկելու նպատակով:
    🔸 ԱՄԷ-ում դեսպանությունը շարունակում է օպերատիվ կապի մեջ մնալ ԱՄԷ-ում կրթություն ստացող 92 հայ ուսանողների խմբի և համալսարանների ղեկավարության հետ՝ տրամադրելով անհրաժեշտ ցուցումներ ու խորհրդատվություն:
    [ՀՀ ԱԳՆ]

  • ՆԱՏՕ-ի ուժերը չեն ներգրավվի Իրանի դեմ գործողություններում. Ռյուտե ՆԱՏՕ-ի գլխավոր…

    ՆԱՏՕ-ի ուժերը չեն ներգրավվի Իրանի դեմ գործողություններում. Ռյուտե
    🔸 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, ի պատասխան BBC-ի հարցի՝ ՆԱՏՕ-ի ուժերը կներգրավվե՞ն Իրանի դեմ գործողություններում, ասել է.
    🗣 «Ոչ, սա ակնհայտորեն ամերիկացիների և իսրայելցիների ղեկավարած գործողություն է»։

  • Նեթանյահուի գրասենյակը հերքել է ԻՀՊԿ-ի պնդումը, թե Իսրայելի վարչապետի «ճակատագի…

    🇮🇱🇮🇷 Նեթանյահուի գրասենյակը հերքել է ԻՀՊԿ-ի պնդումը, թե Իսրայելի վարչապետի «ճակատագիրը անհայտ է» Երուսաղեմին հասցված հրթիռային հարձակումից հետո։ Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։
    📣 Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Երուսաղեմում հրթիռային հարվածների մասին որևէ հաղորդում չի եղել, բացի մի քանի ժամ առաջ եղած հարձակումից, որի ընթացքում միացել են տագնապի ազդանշանները․ «Համաձայն եղած բոլոր տեղեկությունների՝ Նեթանյահուի գրասենյակն անվնաս է», — նշել են գրասենյակից:
    🇮🇷🇮🇱 Ըստ ԻՀՊԿ-ի՝ այսօր առավոտյան Իրանի կողմից հարձակման է ենթարկվել այն վայրը, որտեղ գտնվել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատարը։ 📌 Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ նշվում է, որ…

  • Իրան-Հայաստան ցամաքային սահմանը 24 փակ մնալուց հետո բացվել է, առավոտյան 9:30 խն…

    🇦🇲🇮🇷 Իրան-Հայաստան ցամաքային սահմանը 24 փակ մնալուց հետո բացվել է, առավոտյան 9:30 խնդիրը լուծվեց, և այժմ երկու կողմից երթևեկությունը առանց խնդրի տեղի է ունենում. Հայաստանում Իրանի դեսպան
    🗣 Շիրղոլամին նշել է, որ խնդիրն առաջացել է սահմանին գործող համակարգերի խնդիրներով պայմանավորված Իրանի սահմաններից երկուսում՝ այդ թվում Հայաստանի։
    📣 Դեսպանի փոխանցմամբ՝ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը սահմանին է, որտեղից վստահեցրել է, որ այժմ կուտակումներ չկան:
    📌 «Ինձ նաև հաղորդվեց, որ սպասման մեջ էին 30-40 քաղաքացիներ, նրանք բոլորն ունեին միջազգային տոմսեր, և նրանց թռիչքը պետք է տեղի ունենար Երևանից: Եվ կա այս գործընթացի հակառակ տարբերակը, այսինքն՝ մեր քաղաքացիներից շատերը Իրան վերադառնալու ճանապարհին ընտրում են ավիաչվերթով դեպի Երևան ժամանել, այստեղից ցամաքային ճանապարհով հասնել Թեհրան»: |azatutyun.am|

  • Լիբանանի վարչապետը հայտարարել է՝ արգելում են «Հեզբոլլահի» ռազմական գործունեությ…

    🇱🇧🇮🇱 Լիբանանի վարչապետը հայտարարել է՝ արգելում են «Հեզբոլլահի» ռազմական գործունեությունը և սահմանափակում դրա դերը քաղաքական ոլորտով։
    📣 Այս մասին հայտարարել է Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը՝ «Հեզբոլլահ»-ի ռազմական գործունեությունը որակելով «անօրինական»։
    🇮🇱🇱🇧 Իսրայելը հարվածների շարք է սկսել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի վրա այն բանից հետո, ինչ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հրթռներ է արձակել իսրայելական սահմանի ուղղությամբ։ 🔸 «Հեզբոլլահ»-ից հայտնել են, որ հարձակումներն արվել են ի պատասխան Իրանի հոգևոր առաջնորդ…

  • Փետրվարի 26-ին հայտնաբերված զինծառայողի մահվան դեպքի առթիվ 1 անձի նկատմամբ սպան…

    ⚖️ Փետրվարի 26-ին հայտնաբերված զինծառայողի մահվան դեպքի առթիվ 1 անձի նկատմամբ սպանության հոդվածով հանրային քրեական հետապնդում է հարուցվել։
    ❗️ Անձը կալանավորվել է:
    [ՀՀ քննչական կոմիտե]
    Փետրվարի 26-ին հայտնաբերված զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: 🚔 Նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է։ [Քննչական կոմիտե] |azatutyun.am|

  • Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Իրանի ղեկ…

    📣 Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Իրանի ղեկավարության և քաղաքացիների շրջանում գրանցված զոհերի կապակցությամբ:
    🗣 «Մեծ անհանգստությամբ ենք հետևում Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։[…] Մշտապես կհիշենք Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի անձնական դերը Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման գործում։
    📌 Այս դժվարին պահին հույս ենք փայփայում Մերձավոր Արևելքում խաղաղության ու կայունության շուտափույթ հաստատման համար», — ասված է ուղերձում: