Category: Infocom

  • Չինաստանի պետական խորհրդի նախագահ Լի Ցյանը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշ…

    🇦🇲 🇨🇳 Չինաստանի պետական խորհրդի նախագահ Լի Ցյանը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով:
    📣 «Պատրաստ եմ Ձեզ հետ միասին ջանքեր գործադրել երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությունն առավել խորացնելու և դրա գործնական բովանդակությունն ամրապնդելու ուղղությամբ՝ Չինաստան-Հայաստան հարաբերությունները մշտապես նոր բովանդակությամբ հարստացնելու նպատակով»,- նշված է Լի Ցյանի հաղորդագրությունում։
    📌 Այս պահի դրությամբ ՀՀ վարչապետին շնորհավորական ուղերձներ են հղել նաև ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Թաիլանդի և Բանգլադեշի բարձրաստիճան պաշտոնյաները։
    [ՀՀ կառավարություն]
    🇦🇲🇷🇺 Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետին Անկախության տոնի առթիվ։ 🗣 « Ընդունե՛ք շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ Մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն և հաջողություններ…

  • Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վ…

    🇦🇲🇷🇺 Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետին Անկախության տոնի առթիվ։
    🗣 « Ընդունե՛ք շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ Մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն և հաջողություններ, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»,- նշված է ուղերձում։
    [ՀՀ կառավարություն]

  • Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորել է Հայաստանի ԱԳՄԱ …

    🇷🇺🇦🇲 Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորել է Հայաստանի ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանին Անկախության օրվա կապակցությամբ։
    📢 «Համոզված եմ, որ ռուս-հայկական համապարփակ համագործակցության պահպանումը, այդ թվում՝ Ռուսաստանի և Հայաստանի արտաքին քաղաքականության նախարարությունների միջև ակտիվ երկխոսություն, համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների փոխադարձ շահերին», – ասվում է Ռուսաստանի ԱԳ նախարարության կայքում հրապարակված հեռագրում։ |shantnews.am|

  • ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ուղերձ է հղել…

    📃 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ուղերձ է հղել։
    📢 «Ցավոք, մեր Անկախության 35-րդ տարեդարձը մենք դիմավորում ենք բարդ իրավիճակում։ Կտրականապես շեղվել ենք տարիներ առաջ բռնած ճանապարհից ու գնալով հեռանում ենք հռչակված ազգային նպատակներից։ Ըստ էության, ապամոնտաժվում են բոլոր այն հենասյուները, որոնց վրա դրել ենք մեր պետականության հիմքը։ [․․․]
    🔹 Այսօր, շնորհավորելով բոլորիս Անկախության հոբելյանի կապակցությամբ, ուզում եմ հույս հայտնել, որ մենք, որպես ժողովուրդ ու որպես հասարակություն, կսթափվենք, կվերագտնենք մեր ճշմարիտ ճանապարհը ու կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը»,- նշել է Քոչարյանը։

  • «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ուղերձ է հրապարակել ՀՀ Անկախության օրվա առթիվ։…

    📃 «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ուղերձ է հրապարակել ՀՀ Անկախության օրվա առթիվ։
    📢 «Մենք հավատում ենք Հայաստանին, որը խաղաղության է ձգտում, բայց խաղաղությունը չի կառուցում զիջումների և սեփական իրավունքներից հրաժարվելու հաշվին։ Հայաստանին, որը բանակցում է, բայց չի հրաժարվում իր ազգային շահերից, իր ինքնությունից։
    🔹 Համագործակցում է բոլորի հետ, բայց իր ապագայի որոշումը պահում է սեփական ձեռքում։
    🔸 Անկախություն նշանակում է՝ ոչ ոք մեր փոխարեն չպետք է որոշի՝ ինչպիսին է լինելու Հայաստանը»,- նշված է ուղերձում։

  • Ռուսաստանում ավարտվել են Պետական դումայի ընտրությունները, որոնք տևեցին երեք օր:…

    🇷🇺🗳 Ռուսաստանում ավարտվել են Պետական դումայի ընտրությունները, որոնք տևեցին երեք օր:
    📌 Քվեաթերթիկների 87.91 տոկոսի մշակումից հետո, նախնական տվյալներով, իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունն առաջատարն է՝ ձայների 57.87 տոկոսով:
    ✅ Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցությունը, նախնական տվյալներով, զբաղեցնում է երկրորդ տեղը՝ 13.84 տոկոս ձայներով, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը ստացել է ձայների 8.86 տոկոսը, իսկ «Նոր ժողովուրդը»՝ 7.94 տոկոսը։ |azatutyun.am|
    🇷🇺🗳 Ռուսաստանում մեկնարկել են Պետդումայի ընտրությունները․ քվեարկությունը կտևի երեք օր: ℹ️ Ընտրություններն անցկացվում են Ուկրաինայի դեմ շարունակվող պատերազմի և ընդդիմության գործունեության նկատմամբ սահմանափակումների պայմաններում։ Քվեարկություն է կազմակերպվել…

  • Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Անկախության …

    🇦🇲 Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Անկախության օրվա առթիվ.
    📢 «Այսօր փոխվում է աշխարհը, փոխվում է մեր տարածաշրջանը, փոխվում են անվտանգության, տնտեսության և զարգացման պայմանները։ Այս իրողություններին դիմագրավելու համար Հայաստանին անհրաժեշտ է լինել ճկուն՝ առանց կորցնելու իր սկզբունքայնությունը, և ամուր՝ առանց կորցնելու փոփոխվելու կարողությունը։
    🔸 Մենք կարող ենք և պետք է փոխենք քաղաքականություններ, բարեփոխենք ինստիտուտներ, գտնենք նոր լուծումներ։ Բայց անկախությունը, ազատությունը, ինքնիշխանությունն ու պետականությունը չեն կարող լինել իրավիճակային արժեքներ։
    🔹 Մեր բոլոր որոշումների չափանիշը պետք է լինի Հայաստանի Հանրապետության պետական ու հանրային շահը»։

  • ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի ա…

    📃 ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ.
    📢 «Թույլ չտա՛նք, որ զանազան մանիպուլյացիաներով արժեզրկեն մեր անցյալի հաղթանակները, խեղաթյուրեն մեր ազգային նկարագիրն ու մտածելակերպը։
    Դաստիարակենք ազգային արժեհամակարգով և իղձերով առաջնորդվող քաղաքացիներ, որոնք կգիտակցեն Անկախության իրական արժեքն ու այն պաշտպանելու պատասխանատվությունը։
    🔹 Եվ միշտ արժանի լինենք այն քաջորդիների հիշատակին, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն անկախ Հայաստանի և Արցախի»,- նշված է ուղերձում։

  • Սեպտեմբերի 20-ին Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին տեղի է ունեցել ճանապարհա…

    🚨 Սեպտեմբերի 20-ին Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։
    🚌 Պարզվել է, որ Mercedes-Benz մակնիշի միկրոավտոբուսը կողաշրջվել է:
    🏥 Վարորդն ու բոլոր ուղևորները մարզային բժշկական կենտրոնում անցել են են անհրաժեշտ հետազոտություններ:
    📢 «Նախնական գնահատականով՝ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար»,- հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնե…

    🇦🇲 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում հանդես կգա ուղերձով։
    🗣 «Հիմա ես աշխատում եմ անկախության օրվան նվիրված իմ ուղերձի տեքստի վրա և այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում հանդես կգամ ուղերձով, իսկ մինչ այդ և դրանից հետո մեծ տոնական միջոցառումներ են տեղի ունենալու Հանրապետության հրապարակում՝ ժամը 20:30-ից լուսային մեծ շոու, որից հետո տեղի է ունենալու համերգ»,- ասել է Փաշինյանը։