Category: Infocom

  • Եվրոպական միության ծովային Aspides առաքելության պաշտոնյան հայտնել է, որ նավերը …

    ‼️ Եվրոպական միության ծովային Aspides առաքելության պաշտոնյան հայտնել է, որ նավերը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից ռադիոկապով ստանում են հաղորդումներ, որոնցում ասվում է՝ «ոչ մի նավի թույլատրված չէ անցնել Հորմուզի նեղուցով», հաղորդում է Reuters-ը։
    📌 Հորմուզի նեղուցը աշխարհի ամենակարևոր նավթային արտահանման ուղին է, որը Ծոցի խոշոր նավթարտահանող երկրներին՝ Սաուդյան Արաբիային, Իրանին, Իրաքին և Արաբական Միացյալ Էմիրություններին, կապում է Օմանի ծոցի և Արաբական ծովի հետ։

  • Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին NBC-ի եթերում հայտարարել է, որ Իրանի գերագույ…

    🗣 Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին NBC-ի եթերում հայտարարել է, որ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին ողջ է՝ «որքանով իրեն հայտնի է»։
    🔸 Նա նշել է, որ իրանցի երկու հրամանատարներ սպանվել են, բայց բարձրաստիճան պաշտոնյաները ողջ են։
    📌 Ավելի ուշ Reuters-ը և Al-Jazeera-ն, հղում անելով իրանական հեռուստաընկերությանը, հայտնել են, որ շուտով Խամենեին հանդես կգա ուղերձով։

  • ԱՄՆ ռազմաբազաների վրա մեր հարվածները պաշտպանական գործողություն են. Իրանի արտգոր…

    ԱՄՆ ռազմաբազաների վրա մեր հարվածները պաշտպանական գործողություն են. Իրանի արտգործնախարար
    🗣 Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին NBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կապի մեջ է եղել Ծոցի երկրների իր գործընկերների հետ և պարզաբանել, որ Իրանը նրանց վրա հարձակվելու մտադրություն չունի, որ
    և որ տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաների դեմ իրականացվող հարվածները պաշտպանական գործողություն են։
    🔸 «Մենք չէինք կարող պարզապես նստել և դիտել տեղի ունեցողը»,- ասել է նա, փոխանցում է Irna-ն։

  • Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի գործընկեր Հաք…

    🇮🇷🇹🇷 Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի գործընկեր Հաքան Ֆիդանի հետ:
    🔸 Արաղչին ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն ուղղված են ոչ միայն Իրանի ժողովրդի, այլև տարածաշրջանի բոլոր երկրների և մուսուլմանների դեմ, ուստի բոլոր մուսուլմանական երկրները «պետք է կատարեն իրենց պատմական պատասխանատվությունը»՝ չեզոքացնելու տարածաշրջանն ապակայունացնելու ծրագիրը: |1lurer.am|

  • Սիրիայի Սուեյդա քաղաքում իրանական հրթիռային հարվածի հետևանքով 4 մարդ զոհվել է, …

    🇸🇾 Սիրիայի Սուեյդա քաղաքում իրանական հրթիռային հարվածի հետևանքով 4 մարդ զոհվել է, մի քանիսը վիրավորվել են, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով սիրիական պետական SANA գործակալությունը։
    📌 Վկայակոչելով ականատեսներին և բնակիչների տարածած տեսանյութերը՝ գործակալությունը գրում է, որ հրթիռի այլ բեկորներ ընկել են Սիրիայի հարավային Դարաա նահանգի Կունեյտրա քաղաքում և Յարմուկի ավազանում։

  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակ…

    🇫🇷 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ գումարել:
    🗣 Մակրոնի խոսքով՝ Թեհրանը պետք է գիտակցի, որ իրեն որևէ այլընտրանք չի մնում, քան «բարեխիղճ բանակցություններ» սկսել և հրաժարվել իր միջուկային զենքի և միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների ծրագրերից:

  • Իրանում տեղի ունեցող իրադարձությունները լուրջ մտահոգության առարկա են։ Այս մասին…

    🇪🇺 Իրանում տեղի ունեցող իրադարձությունները լուրջ մտահոգության առարկա են։ Այս մասին ասված է ԵՄ ինստիտուտների ղեկավարների՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի համատեղ հայտարարության մեջ։
    🔸 «Մենք վերահաստատում ենք տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն ուղղված մեր անսասան հանձնառությունը։ Կարևորագույն նշանակություն ունեն միջուկային անվտանգության ապահովումը և ցանկացած գործողության կանխումը, որը կարող է էլ ավելի սրել լարվածությունը կամ խաթարել համաշխարհային չտարածման ռեժիմը։
    📌 ԵՄ անդամ պետությունների հետ սերտ համագործակցությամբ մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի տարածաշրջանում գտնվող ԵՄ քաղաքացիները կարողանան հույսը դնել մեր լիակատար աջակցության վրա։
    🗣 Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, պաշտպանել քաղաքացիական բնակչությանը և լիովին հարգել միջազգային իրավունքը»։

  • Իրանի բենզալցակայաններում երկար հերթեր են գոյացել, բազմաթիվ իրանցիներ սկսել են …

    🇮🇷 Իրանի բենզալցակայաններում երկար հերթեր են գոյացել, բազմաթիվ իրանցիներ սկսել են դուրս գալ քաղաքներից՝ անվտանգ վայր փնտրելու համար, գրում է Reuters-ը՝ հավելելով, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումը վախ և խուճապ է տարածել ամբողջ երկրում։
    🗣 Ականատեսների խոսքով՝ անվտանգության ուժերը փակել են ճանապարհները Թեհրանի այն հատվածներում, որտեղ տեղակայված են Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի, նախագահ Մասուդ Փեզեշքիանի գրասենյակները և խորհրդարանը։

  • Հարգելի ընթերցողներ, մեզանից չկախված հանգամանքներով պայմանավորված՝ երկուշաբթի օ…

    ❗️ Հարգելի ընթերցողներ, մեզանից չկախված հանգամանքներով պայմանավորված՝ երկուշաբթի օրը նախատեսված «Գիտարբուք»-ը հետաձգվում է։
    📌 Բանախոսության նոր օրվա մասին կտեղեկացնենք լրացուցիչ։
    Շնորհակալ ենք ձեր ըմբռնման համար։
    #Գիտարբուք՝ «Արցախի հելլենիստական և վաղ քրիտոնեական մշակույթը հնագիտական պեղումների լույսի ներքո» թեմայով Պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանի հետ կքննարկենք հետևյալ թեմաները՝ — Արցախի Տիգրանակերտի պեղումներն ու ստացված արդյունքները, — պետումներն…

  • ՀՀ ԱԳՆ-ն հետևում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին։ Իրանում և Իսրայելու…

    🇦🇲 ՀՀ ԱԳՆ-ն հետևում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին։
    🇮🇷 🇮🇱 Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և հետևել պաշտոնական ցուցումներին։
    ❗️ Նախարարությունը շարունակելու է իրավիճակի մշտադիտարկումը և, ըստ անհրաժեշտության, հանդես կգա տեղեկատվության թարմացմամբ։
    Թեժ գծեր⤵️
    🔸Իրանում ՀՀ դեսպանության թեժ գիծ. +98 902 0059927: Վերջինի անհասանելի լինելու դեպքում՝ ԱԳՆ թեժ գիծ. +37455620111 (նաև WhatsApp),
    🔸Իսրայելում ՀՀ դեսպանության թեժ գիծ. +972 58 607-0313 (նաև Whatsapp), +972585811144։
    [ՀՀ ԱԳՆ]