Category: Infocom

  • Ուկրաինան համաձայնել է ընդունել անհապաղ 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը …

    🇷🇺🇺🇦 Ուկրաինան համաձայնել է ընդունել անհապաղ 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը և քայլեր ձեռնարկել Ռուսաստանի ներխուժումից հետո կայուն խաղաղության վերականգնման ուղղությամբ, ասվում է ԱՄՆ-ի և Ուկրաինայի համատեղ հայտարարության մեջ: |azatutyun.am|

  • Ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս․ …

    ❗️Ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս․ 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ, 8 անձ դուրս է եկել, իսկ 1-ն անհետ կորել է։ 📌 Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը…

  • Նիկոլ Փաշինյանը սոցիալական իր էջերում հայտնել է, որ հարցազրույց է տվել թուրքակա…

    📌 Նիկոլ Փաշինյանը սոցիալական իր էջերում հայտնել է, որ հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին։

  • Հնդկաստանից ձեռք բերված սարքավորումները երրորդ երկրի դեմ օգտագործելու նպատակ չկ…

    🇦🇲🇮🇳 Հնդկաստանից ձեռք բերված սարքավորումները երրորդ երկրի դեմ օգտագործելու նպատակ չկա: Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ հնդկական WION լրատվամիջոցին տված հարցազրույցում։
    🗣 «Հնդկաստանում արտադրված սարքավորումները հետաքրքրում են Հայաստանին:
    🔸 Հայաստանն ունի խաղաղության օրակարգ: Մենք ներգրավված ենք խաղաղության բանակցություններում մեր արևելյան հարևանի հետ: Ընդհանուր առմամբ մենք կենտրոնացած ենք խաղաղություն և կայունություն հաստատելու և մեր հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու վրա: Այսպիսով, մենք գտնվում ենք մեր պաշտպանական ոլորտի, մեր բանակի բարեփոխման, արդիականացման գործընթացում»,- ասել է Միրզոյանը: |civilnet.am|

  • ՖԱՖ-ը ՀՖՖ-ին մեղադրում է Հայաստան-Վրաստան առաջիկա ֆուտբոլային հանդիպման՝ ֆան շա…

    ‼️ ՖԱՖ-ը ՀՖՖ-ին մեղադրում է Հայաստան-Վրաստան առաջիկա ֆուտբոլային հանդիպման՝ ֆան շարժումներին հասանելիք տոմսերը «առևտրի կամ սակարկման առարկա դարձնելու» մեջ։ 🔸 «Ֆան շարժումների տոմսերը չտրամադրելով՝ ՀՖՖ-ն կանցնի հնարավոր բոլոր կարմիր գծերը՝ զոհաբերելով հավաքականը…

  • Եվրոպական խորհրդարանը վաղը կքննարկի Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցը: Քնն…

    📣🇪🇺 Եվրոպական խորհրդարանը վաղը կքննարկի Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցը:
    📌 Քննարկումն այսպես է վերնագրված՝ «Ադրբեջանի կողմից հայերի ապօրինի կալանավորումներն ու այդ թվում՝ բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների կեղծ դատավարությունները», իսկ հրատապ համարված բանաձևի քվեարկությունը նախատեսված է հինգշաբթի՝ մարտի 13-ին։ |azatutyun.am|

  • Անվտանգությունից ելնելով կոչ ենք անում խուսափել լեռներ այցելություններից․ Շրջակ…

    ❗️ Անվտանգությունից ելնելով կոչ ենք անում խուսափել լեռներ այցելություններից․ Շրջակա միջավայրի նախարարություն
    📣 «Հանրապետությունում դիտվող բարձր ջերմաստիճանի պայմաններում, արևի ճառագայթների ազդեցությամբ ձյան զանգվածները լեռնային շրջաններում սկսում են ակտիվորեն հալչել, դրանց ջրապարունակությունը և զանգվածը մեծանում է, ինչը հանգեցնում է ձնահյուսերի վտանգի հավանականության բարձրացման:
    🌡 Մարտի 11-18-ը հանրապետությունում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի բարձրացում 6-10 աստիճանով, ինչով պայմանավորված հանրապետության լեռնային և բարձրալեռնային շրջաններում (2500 մետրից ավել բարձրություններում) մեծ թեքություն ունեցող լեռնալանջերում մեծանալու է ձնահյուսերի առաջացման հավանականությունը»։

  • Լեհաստանում ձերբակալվել է «սև շուկայում» 56 երիկամ վաճառած ուկրաինացի կին. ինչպ…

    ⚖️ Լեհաստանում ձերբակալվել է «սև շուկայում» 56 երիկամ վաճառած ուկրաինացի կին. ինչպես հայտնում է Reuters-ը, տուժողներ եղել են նաև Հայաստանից։
    📌 Կինն անդամակցել է միջազգային կազմակերպված հանցավոր խմբավորմանը, որը 2017-2019 թվականներին ապօրինի կերպով մարդկանց հյուսվածքներ և օրգաններ է հավաքել և դրանք վաճառել «սև շուկայում»: Կինը Ղազախստանում դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման։ Սակայն հայտնի չէ, թե ինչու նա Ղազախստանում բանտ չի նստել:
    🌍 Տուժողներ եղել են նաև Ղազախստանից, Ադրբեջանից, Ուկրաինայից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից և Թաիլանդից։|tert.am|

  • Բաքվում ընթանում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու գո…

    ❗️Բաքվում ընթանում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու գործով դատական հերթական նիստը։
    🗣 Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այսօրվա նիստում լսել են վկաներից մեկի ցուցմունքը։ 
    Ռուբեն Վարդանյանը փետրվարի 19-ից հացադուլ է սկսել՝ ի նշան կեղծ դատավարության դեմ բողոքի։
    📸 Լուսանկարը՝ ադրբեջանական լրատվամիջոցների

  • Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերս…

    🇦🇲🇪🇺 Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ:
    🔸 Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵԽ գործընկերությանը, կազմակերպության աջակցությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր:
    🔸 Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը և տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցերի։