Category: Infocom

  • Գարեգին Բ-ի պաշտպան Արա Զոհրաբյանը միջնորդեց կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապն…

    📣 Գարեգին Բ-ի պաշտպան Արա Զոհրաբյանը միջնորդեց կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել կամ դիմել ՍԴ։
    🗣 Ըստ Արա Զոհրաբյանի՝ կաթողիկոսի մեղադրանքի հիմքում Գևորգ Սարոյանին կարգալույծ անելու հոգևոր խորհրդի որոշումն է, իսկ այս որոշումը կամ եկեղեցական տերմինով՝ հայրապետական տնօրինությունը, չի կարող դատական ակտի կատարումը խոչընդոտելուն միտված լինել:

    📌 Նշենք, որ այսօր Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում վերսկսվել է Ամենայն Հայոց կաթողիկոսի և 6 բարձրաստիճան հոգևորականների դատավարությունը:
    |factor.am|
    ⚖️ Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստի օրը հայտնի է. կրկին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանին մակագրված քննությունը նշանակվել է սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին։ |factor.am|

  • ՔԿՀ տեղափոխվելուց 16 օր անց 71-ամյա Գագիկ Խաչատրյանը դեռևս չի ստացել իր առողջակ…

    📣 ՔԿՀ տեղափոխվելուց 16 օր անց 71-ամյա Գագիկ Խաչատրյանը դեռևս չի ստացել իր առողջական վիճակին համապատասխան բժշկական օգնություն` չնայած պաշտպանական կողմի բազմաթիվ միջնորդություններին․ պաշտպանական թիմ
    🔸 «Նրան չի այցելել բուժող կամ համապատասխան մասնագիտացում ունեցող բժիշկ, նա չի տեղափոխվել մասնագիտացված բուժհաստատություն, և չեն իրականացվել անհրաժեշտ հետազոտությունները։ Տրամադրվել են միայն առանձին ցավազրկող միջոցներ։
    🔸 Խաչատրյան ընտանիքի նախաձեռնությամբ Հայաստան է ժամանել նրա վիրահատությունն իրականացրած գերմանացի բժիշկ։ Փաստաբանները միջնորդել են, որ թույլատրվի ՔԿՀ-ում տեսակցել և զննել, սակայն տեսակցությունը չի թույլատրվել։ Ստեղծված իրավիճակը պարունակում է խոշտանգման լրջագույն հատկանիշներ», — ասվում է հայտարարության մեջ։
    ⚖️ Այս պահին ՀՀ հակակոռուպցիոն դատարանի թիվ 2 դատական դահլիճում ընթանում է Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը։ 🗣 Խաչատրյանի պաշտպանական թիմից հայտնում են՝ «նիստին շտապօգնության բժիշկների և ՔԿԾ աշխատակիցների ուղեկցությամբ բերվել է նաև 71-ամյա Գագիկ Խաչատրյանը…

  • ՌԴ ԱԽ-ից պնդում են՝ Հայաստանի իշխանությունները ցանկանում են արժեզրկել ռուսաստան…

    🇷🇺 ՌԴ ԱԽ-ից պնդում են՝ Հայաստանի իշխանությունները ցանկանում են արժեզրկել ռուսաստանյան ակտիվները՝ ստիպելու համար սեփականատերերին ազատվել դրանցից։
    🗣 ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը նշում է՝ ֆիքսում են նախանշաններ, որ հաջորդ թիրախները կարող են դառնալ Հայաստանում ռուսաստանյան արդյունաբերական և ենթակառուցվածքային ձեռնարկությունները:
    📣 Նրա խոսքով՝ շրջանառվում են թեզեր դրանց անբավարար ֆինանսավորման, ներդրումային մթնոլորտի վրա բացասական ազդեցության, դրանց գործունեության բնապահպանական վնասի, աշխատակիցների ցածր աշխատավարձի մասին․ «Դա արվում է արժեզրկելու համար ռուսաստանյան ակտիվները և սեփականատերերին ստիպելու ազատվել դրանցից», — պնդել է ռուս պաշտոնյան: |azatutyun.am|

  • Մագդալենա Գրոնոն Բաքվում բարձրացրել է հայ պատանդների հարցը՝ Factor-ի հարցմանն ի…

    🇪🇺🇦🇿 Մագդալենա Գրոնոն Բաքվում բարձրացրել է հայ պատանդների հարցը՝ Factor-ի հարցմանն ի պատասխան՝ գրավոր հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Քրիստիան Վիգանդը։
    🗣️ «Մենք հույս ունենք, որ այս հարցը կքննարկվի Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև՝ ավելի լայն հաշտեցման նրանց ջանքերի համատեքստում»,- ասել է Վիգանդը՝ փակագծեր չբացելով։

  • Ռուբեն Վարդանյանը հրապարակային ուղերձ է հղել Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշ…

    ‼️ Ռուբեն Վարդանյանը հրապարակային ուղերձ է հղել Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային՝ բարձրաձայնելով Ումբակի քրեակատարողական համալիրում պահվող հայ բանտարկյալների իրավունքներին վերաբերող մի շարք խնդիրներ:

  • Ամենայն Հայոց Կաթողիկոսը և բարձրաստիճան հոգևորականները նիստին չեն ներկայանա։ Նր…

    ‼️ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և բարձրաստիճան հոգևորականները նիստին չեն ներկայանա։ Նրանց շահերը կներկայացնեն պաշտպանները:
    🔸 Նախնական դատալսումների նիստը նշանակվել է այսօր՝ ժամը 15։00-ին, Էջմիածին քաղաքի նստավայրում։
    [Մայր Աթոռ]

  • Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը: «Պաշտոնատար անձի կ…

    ‼️ Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը:
    📣 «Պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, այդ արարքին օժանդակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հ. Ա.-ի եղբայրը»,- news.am-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

  • Ռուսաստանում մեկնարկել են Պետդումայի ընտրությունները․ քվեարկությունը կտևի երեք …

    🇷🇺🗳 Ռուսաստանում մեկնարկել են Պետդումայի ընտրությունները․ քվեարկությունը կտևի երեք օր:
    ℹ️ Ընտրություններն անցկացվում են Ուկրաինայի դեմ շարունակվող պատերազմի և ընդդիմության գործունեության նկատմամբ սահմանափակումների պայմաններում։ Քվեարկություն է կազմակերպվել նաև Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական տարածքներում։
    🔸 450-տեղանոց Պետդումայի ընտրություններին մասնակցում է 10 կուսակցություն։ Դրանց թվում են իշխող «Եդինայա Ռոսիան», Կոմունիստական կուսակցությունը, ԼԴՊՌ-ը, «Նովիե լյուդին» և «Սպրավեդլիվայա Ռոսիան»։ «Եդինայա Ռոսիա»-ի համամասնական ցուցակը գլխավորում է արտգործնախարար Սերգեյ Լավրովը, առաջին հնգյակում են նաև Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը և Միջազգային քրեական դատարանի կողմից հետախուզվող երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան։ |azatutyun.am|
    Ռուսաստանի Գերագույն դատարանը մերժել է «Յաբլոկո»-ի հայցը՝ ուժի մեջ թողնելով Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի որոշումը, որով ընդդիմադիր կուսակցությունը զրկվում է սեպտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա։ Այցի շրջանակում …

    🇦🇲🇩🇪 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա։
    ‼️ Այցի շրջանակում Վիսբադենում՝ Հեսսենի երկրամասային խորհրդարանում, Փաշինյանին կհանձնվի Հեսսենի Խաղաղության մրցանակը՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար։

  • Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է 2 ամսով։ «Ուժեղ Հայաստան» կուս…

    ‼️ Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է 2 ամսով։
    ❗️⚖️ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքը 2 ամսով երկարաձգվել է։