Category: Infocom

  • ՊԵԿ-ը բացահայտել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու …

    📱 ՊԵԿ-ը բացահայտել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 190 մլն դրամ:
    🗣 «Նույն խմբում գործող շուրջ 8-10 անձինք, տարբեր անձանց անվամբ հաշվառված ընկերությունների միջոցով, 2026 թ․-ի ընթացքում ԱՄԷ-ից Հայաստան են ներմուծել մեծաքանակ բջջային հեռախոսներ, նոթբուքեր և այլ համակարգչային տեխնիկա։
    🔸 Ներմուծման առանձնահատկություններից օգտվելով` ապրանքները ներմուծվել են առանց այդ պահին համապատասխան հարկային վճարումները կատարելու, իսկ հետագայում` կարճ ժամանակահատվածում, իրացվել են առանց համապատասխան հարկային հաշիվների»,- նշված է ՊԵԿ հաղորդագրությունում։

  • Հայաստանի հավաքականները կրկին հաղթանակներ տարան շախմատի համաշխարհային 46-րդ օլի…

    ♟🇦🇲 Հայաստանի հավաքականները կրկին հաղթանակներ տարան շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում:
    📌 Օլիմպիադայի 3-րդ խաղափուլում կանանց հավաքականը 4:0 հաշվով առավելության է հասել Խորվաթիայի հավաքականի նկատմամբ: Տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Շվեդիայի հավաքականի նկատմամբ:
    [Հայաստանի շախմատի ֆեդերացիա]

  • Մեծամորի ավագանին հանրապետության մասնակցության ամենացածր ցուցանիշն ունի Մեծամո…

    Մեծամորի ավագանին հանրապետության մասնակցության ամենացածր ցուցանիշն ունի
    📌 Մեծամորի ավագանու անդամների մասնակցության ցուցանիշը նիստերին Հայաստանի խոշորացված համայնքների շարքում ամենացածրն է՝ 54%։ Սա նշանակում է, որ ավագանու կազմի ընդհանուր բացակայությունները եղել են 46%: 
    🔸 Այս «անոմալիայի» պատճառը ավագանու 6 անդամների քրոնիկ բացակայություններն են։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Նունե Մելքոնյանը, Արմեն Սաֆարյանը, Լիլիթ Աֆրիկյանը, Տոնիկ Մացակյանը և «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցությունից՝ Արմեն Շմավոնյանը և Տիգրան Հայրապետյանն ունեն բացակայության ամենաբարձր գործակիցները` 47-74%:
    🔸 «Ինֆոքոմի» նախորդ ուսումնասիրությունը, որն անդրադառնում էր Հայաստանի համայնքներում ավագանու անդամների բացակայությունների պատկերին, բացահայտել էր, որ 50% բացակայության շեմը գերազանցելու համար պատասխանատվության հարցը հաճախ դառնում է ընտրովի՝ պայմանավորված քաղաքական մեծամասնության կամքով։

  • Ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիս…

    🏠🌊 Ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը։
    📌 Սևանի ափամերձ տարածքում՝ «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի ապօրինի տիրապետության ներքո գտնվող բնակելի տների ու շենք-շինությունների վերաբերյալ պետշահերի հայցը գտնվում է դատարանի վարույթում:
    [Գլխավոր դատախազություն]

  • ՆԳՆ-ն անդրադարձել է Հրազդանում ոստիկանի կողմից քաղաքացու նկատմամբ առերևույթ խոշ…

    👮‍♂️ ՆԳՆ-ն անդրադարձել է Հրազդանում ոստիկանի կողմից քաղաքացու նկատմամբ առերևույթ խոշտանգման դեպքին։
    📣 «Հրապարակումից անմիջապես հետո նշանակվել է ծառայողական քննություն, ինչի մասին հանրությանը տեղեկացրել ենք։ Այնուհետև Քննչական կոմիտեում նախաձեռնվել է նաև քրեական վարույթ։
    🗣 Նման դեպքերում որևէ դրսևորում չի կարող անտեսվել կամ մնալ անհետևանք։ Վերջնական գնահատականը կտրվի իրականացվող քննությունների արդյունքներով», — նշել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
    📌 Հիշեցնենք, որ քաղաքացի Խաժակ Թովմասյանը Factor TV-ին ահազանգել էր, որ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել։ Ըստ Թովմասյանի՝ սեպտեմբերի 11-ին Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ Աղավնաձոր գյուղի մոտակայքում, 7-8 մեքենայով մոտ 10-15 ոստիկաններ կտրել են իր ավտոմեքենայի ճանապարհը, իջեցրել մեքենայից, գցել գետնին և ծեծի ենթարկել։

  • Գարեգին Բ-ի պաշտպան Արա Զոհրաբյանը միջնորդեց կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապն…

    📣 Գարեգին Բ-ի պաշտպան Արա Զոհրաբյանը միջնորդեց կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել կամ դիմել ՍԴ։
    🗣 Ըստ Արա Զոհրաբյանի՝ կաթողիկոսի մեղադրանքի հիմքում Գևորգ Սարոյանին կարգալույծ անելու հոգևոր խորհրդի որոշումն է, իսկ այս որոշումը կամ եկեղեցական տերմինով՝ հայրապետական տնօրինությունը, չի կարող դատական ակտի կատարումը խոչընդոտելուն միտված լինել:

    📌 Նշենք, որ այսօր Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում վերսկսվել է Ամենայն Հայոց կաթողիկոսի և 6 բարձրաստիճան հոգևորականների դատավարությունը:
    |factor.am|
    ⚖️ Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստի օրը հայտնի է. կրկին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանին մակագրված քննությունը նշանակվել է սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին։ |factor.am|

  • ՔԿՀ տեղափոխվելուց 16 օր անց 71-ամյա Գագիկ Խաչատրյանը դեռևս չի ստացել իր առողջակ…

    📣 ՔԿՀ տեղափոխվելուց 16 օր անց 71-ամյա Գագիկ Խաչատրյանը դեռևս չի ստացել իր առողջական վիճակին համապատասխան բժշկական օգնություն` չնայած պաշտպանական կողմի բազմաթիվ միջնորդություններին․ պաշտպանական թիմ
    🔸 «Նրան չի այցելել բուժող կամ համապատասխան մասնագիտացում ունեցող բժիշկ, նա չի տեղափոխվել մասնագիտացված բուժհաստատություն, և չեն իրականացվել անհրաժեշտ հետազոտությունները։ Տրամադրվել են միայն առանձին ցավազրկող միջոցներ։
    🔸 Խաչատրյան ընտանիքի նախաձեռնությամբ Հայաստան է ժամանել նրա վիրահատությունն իրականացրած գերմանացի բժիշկ։ Փաստաբանները միջնորդել են, որ թույլատրվի ՔԿՀ-ում տեսակցել և զննել, սակայն տեսակցությունը չի թույլատրվել։ Ստեղծված իրավիճակը պարունակում է խոշտանգման լրջագույն հատկանիշներ», — ասվում է հայտարարության մեջ։
    ⚖️ Այս պահին ՀՀ հակակոռուպցիոն դատարանի թիվ 2 դատական դահլիճում ընթանում է Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը։ 🗣 Խաչատրյանի պաշտպանական թիմից հայտնում են՝ «նիստին շտապօգնության բժիշկների և ՔԿԾ աշխատակիցների ուղեկցությամբ բերվել է նաև 71-ամյա Գագիկ Խաչատրյանը…

  • ՌԴ ԱԽ-ից պնդում են՝ Հայաստանի իշխանությունները ցանկանում են արժեզրկել ռուսաստան…

    🇷🇺 ՌԴ ԱԽ-ից պնդում են՝ Հայաստանի իշխանությունները ցանկանում են արժեզրկել ռուսաստանյան ակտիվները՝ ստիպելու համար սեփականատերերին ազատվել դրանցից։
    🗣 ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը նշում է՝ ֆիքսում են նախանշաններ, որ հաջորդ թիրախները կարող են դառնալ Հայաստանում ռուսաստանյան արդյունաբերական և ենթակառուցվածքային ձեռնարկությունները:
    📣 Նրա խոսքով՝ շրջանառվում են թեզեր դրանց անբավարար ֆինանսավորման, ներդրումային մթնոլորտի վրա բացասական ազդեցության, դրանց գործունեության բնապահպանական վնասի, աշխատակիցների ցածր աշխատավարձի մասին․ «Դա արվում է արժեզրկելու համար ռուսաստանյան ակտիվները և սեփականատերերին ստիպելու ազատվել դրանցից», — պնդել է ռուս պաշտոնյան: |azatutyun.am|

  • Մագդալենա Գրոնոն Բաքվում բարձրացրել է հայ պատանդների հարցը՝ Factor-ի հարցմանն ի…

    🇪🇺🇦🇿 Մագդալենա Գրոնոն Բաքվում բարձրացրել է հայ պատանդների հարցը՝ Factor-ի հարցմանն ի պատասխան՝ գրավոր հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Քրիստիան Վիգանդը։
    🗣️ «Մենք հույս ունենք, որ այս հարցը կքննարկվի Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև՝ ավելի լայն հաշտեցման նրանց ջանքերի համատեքստում»,- ասել է Վիգանդը՝ փակագծեր չբացելով։

  • Ռուբեն Վարդանյանը հրապարակային ուղերձ է հղել Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշ…

    ‼️ Ռուբեն Վարդանյանը հրապարակային ուղերձ է հղել Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային՝ բարձրաձայնելով Ումբակի քրեակատարողական համալիրում պահվող հայ բանտարկյալների իրավունքներին վերաբերող մի շարք խնդիրներ: