Category: Infocom

  • 2022թ. սեպտեմբերյան իրադարձությունները ցույց են տվել, որ ռուսական 102-րդ ռազմաբ…

    🇦🇲🇷🇺 2022թ. սեպտեմբերյան իրադարձությունները ցույց են տվել, որ ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանի անվտանգության համար չունի կենսական նշանակություն:
    🗣 Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
    ❓ Հարցին, թե այդ դեպքում ինչ և ինչու են ուզում քննարկել ՌԴ-ի հետ այս հարցով, Փաշինյանը պատասխանեց. «Ռուսաստանը մեզ բարեկամ երկիր է, եթե իրեն անհրաժեշտ է մնալ, մենք պատրաստ ենք քննարկել, որովհետև Ռուսաստանը բարեկամ երկիր է»:
    «Իսկ եթե Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է պահպանել ռազմաբազան, մենք պատրաստ ենք քննարկել»,- հավելել է նա:

  • ՄԱԿ Իրանի հարցով փաստահավաք առաքելությունը հայտարարել է, որ բավարար հիմքեր ունի…

    🇺🇳🇺🇸 ՄԱԿ Իրանի հարցով փաստահավաք առաքելությունը հայտարարել է, որ բավարար հիմքեր ունի ենթադրելու, որ փետրվարին Իրանում դպրոցին և մարզական օբյեկտին հասցված հարվածների հետևում կանգնած է ԱՄՆ-ն, և որ դրանք համարվում են պատերազմական հանցագործություններ:
    🇮🇷 Փաստահավաք խումբը նաև պարզել է, որ Իրանի իշխանությունները մարդկության դեմ հանցագործություններ են կատարել անցած տարվա վերջին հակակառավարական բողոքի ցույցերը ճնշելու ժամանակ, ինչի հետևանքով բազմաթիվ մարդիկ են սպանվել: |azatutyun.am|

  • Հայաստանի կառավարությունը ավելի քան 25 միլիարդ դրամ կծախսի եկող տարի՝ հանրային …

    💰 Հայաստանի կառավարությունը ավելի քան 25 միլիարդ դրամ կծախսի եկող տարի՝ հանրային ծառայողների, բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու համար։
    ✅ Օրենսդրական փաթեթը կառավարությունը հավանության արժանացրեց, և այն առաջիկայում կքննարկի խորհրդարանը։
    📌 Աշխատավարձերի այս բարձրացումը, սակայն, չի ենթադրում, որ պարգևավճարների գործող համակարգը վերանալու է, այն նույնպես շարունակվելու է՝ ըստ կատարողականի գնահատման:
    ⏳ Ակնկալվում է, որ աշխատավարձերի այս նոր համակարգը կգործի 2027-ի հունվարի 1-ից։ |azatutyun.am|

  • ՍԴ դատավորները հավելավճարներ կստանան։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց…

    👨‍⚖️💰 ՍԴ դատավորները հավելավճարներ կստանան։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության նիստի ժամանակ։
    ℹ️ Մասնավորապես, սահմանվել է նրանց աշխատանքային ստաժի համար հավելավճար հետևյալ չափերով՝
    🔸 պաշտոնավարման 2-րդ տարում՝ 20 տոկոսի չափով,
    🔸 3-րդ տարում՝ 35 տոկոսի չափով,
    🔸 4-րդ տարվանից սկած յուրաքանչյուր հաջորդ տարում՝ նախորդ տարվա համար նախատեսված հավելավճարի չափից 10 տոկոս ավել չափով: |arm.sputniknews.ru|

  • Սուրեն Պապիկյանը Պեկինում հանդիպումներ է ունեցել ռազմարդյունաբերական մի շարք խո…

    🇦🇲🇨🇳 Սուրեն Պապիկյանը Պեկինում հանդիպումներ է ունեցել ռազմարդյունաբերական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ:
    🔸 Քննարկվել են համագործակցությանն առնչվող հարցեր:
    [ՀՀ ՊՆ]

  • Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի հետ կապերի մեջ մեղադրվող թալիշ հետազոտողին խիստ…

    🇦🇿 Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի հետ կապերի մեջ մեղադրվող թալիշ հետազոտողին խիստ ռեժիմի բանտ տեղափոխել:
    📣 Իշխանությունները հայտարարել են, որ Աբիլովը, որը 2025-ին մի քանի մեղադրանքով դատապարտվել է 18 տարվա ազատազրկման, բանտախցում կատարել է խախտումներ:
    ℹ️ Բելառուսում բնակվող հետազոտողը ձերբակալվել էր 2024-ի հուլիսին` Ադրբեջանում իր հարազատներին այցելելիս։ Նրա ձերբակալությունից հետո իշխանամետ լրատվամիջոցները հրապարակել են լուրեր, որոնցում պնդում է արվում, որ նա համագործակցել է Հայաստանի հետախուզական ծառայությունների հետ։ Աբիլովին Լենքորանի ծանր հանցագործությունների դատարանը անցած տարի դատապարտել է մի շարք մեղադրանքներով, այդ թվում՝ պետական դավաճանության, պետական հեղաշրջման կոչերի և ատելության խոսքի համար։ |azatutyun.am|

  • Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթք հնչեցրել Հայաստ…

    🇦🇲🇺🇸 Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթք հնչեցրել Հայաստանի ու ԱՄՆ-ի, ինչպես նաև խաղաղության համար:
    📌 Հանդիպմանը մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու տարբեր թեմերի առաջնորդներ, Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիների ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը։
    📌 Քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունները, կրոնական ազատությունները, երկու ժողովուրդների միջև կապերն ու խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերը։
    [ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն]
  • «Արարատ-Արմենիան» 4:1 հաշվով պարտություն կրեց չեխական «Սպարտա»-ի դեմ ֆուտբոլայի…

    ⚽️ «Արարատ-Արմենիան» 4:1 հաշվով պարտություն կրեց չեխական «Սպարտա»-ի դեմ ֆուտբոլային հանդիպմանը։
    📌 Նշենք, որ առաջին անգամ է, որ հայկական ակումբը խաղում է Եվրոպայի լիգայի հիմնական փուլում։

  • 2018-ից շփվում եմ Ռուսաստանի նախագահի հետ և երբեք և ոչ մի անգամ Հայաստանից 102-…

    📣 2018-ից շփվում եմ Ռուսաստանի նախագահի հետ և երբեք և ոչ մի անգամ Հայաստանից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու հարց չեմ բարձրացրել, այսօր խորհրդարանում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
    🗣 «Իսկ եթե Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է պահպանել ռազմաբազան, մենք պատրաստ ենք քննարկել», – հավելել է նա: |azatutyun.am|
    🇦🇲 Եթե ՌԴ-ն որոշի ռազմաբազան դուրս բերել Հայաստանից, մենք չենք առարկի. Փաշինյան 💬 «Էնպես չէ, որ մենք համարում ենք, որ 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանում կենսական անհրաժեշտություն է: Եթե Ռուսաստանը որոշի ռազմաբազան դուրս բերել Հայաստանի Հանրապետությունից…

  • ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմա…

    🇦🇲 ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ։
    📌 Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 9։00-ից տրանսպորտային միջոցների համար փակ կլինի Հանրապետության հրապարակի շատրվանների դիմացի հատվածը։ Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 8։00-ից մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 2։00-ն, տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և դրան հարող մի շարք ճանապարհահատվածներ կսահմանափակվեն։
    Մասնավորապես, դեպի Հանրապետության հրապարակ երթևեկությունը կսահմանափակվի՝
    🔸 Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,
    🔸 Սախարովի հրապարակից,
    🔸 Պապ թագավորի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից,
    🔸 Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից,
    🔸 Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկից։
    [ՆԳՆ ոստիկանություն]