Category: Infocom

  • Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթք հնչեցրել Հայաստ…

    🇦🇲🇺🇸 Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթք հնչեցրել Հայաստանի ու ԱՄՆ-ի, ինչպես նաև խաղաղության համար:
    📌 Հանդիպմանը մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու տարբեր թեմերի առաջնորդներ, Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիների ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը։
    📌 Քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունները, կրոնական ազատությունները, երկու ժողովուրդների միջև կապերն ու խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերը։
    [ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն]
  • «Արարատ-Արմենիան» 4:1 հաշվով պարտություն կրեց չեխական «Սպարտա»-ի դեմ ֆուտբոլայի…

    ⚽️ «Արարատ-Արմենիան» 4:1 հաշվով պարտություն կրեց չեխական «Սպարտա»-ի դեմ ֆուտբոլային հանդիպմանը։
    📌 Նշենք, որ առաջին անգամ է, որ հայկական ակումբը խաղում է Եվրոպայի լիգայի հիմնական փուլում։

  • 2018-ից շփվում եմ Ռուսաստանի նախագահի հետ և երբեք և ոչ մի անգամ Հայաստանից 102-…

    📣 2018-ից շփվում եմ Ռուսաստանի նախագահի հետ և երբեք և ոչ մի անգամ Հայաստանից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու հարց չեմ բարձրացրել, այսօր խորհրդարանում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
    🗣 «Իսկ եթե Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է պահպանել ռազմաբազան, մենք պատրաստ ենք քննարկել», – հավելել է նա: |azatutyun.am|
    🇦🇲 Եթե ՌԴ-ն որոշի ռազմաբազան դուրս բերել Հայաստանից, մենք չենք առարկի. Փաշինյան 💬 «Էնպես չէ, որ մենք համարում ենք, որ 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանում կենսական անհրաժեշտություն է: Եթե Ռուսաստանը որոշի ռազմաբազան դուրս բերել Հայաստանի Հանրապետությունից…

  • ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմա…

    🇦🇲 ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ։
    📌 Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 9։00-ից տրանսպորտային միջոցների համար փակ կլինի Հանրապետության հրապարակի շատրվանների դիմացի հատվածը։ Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 8։00-ից մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 2։00-ն, տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և դրան հարող մի շարք ճանապարհահատվածներ կսահմանափակվեն։
    Մասնավորապես, դեպի Հանրապետության հրապարակ երթևեկությունը կսահմանափակվի՝
    🔸 Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,
    🔸 Սախարովի հրապարակից,
    🔸 Պապ թագավորի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից,
    🔸 Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից,
    🔸 Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկից։
    [ՆԳՆ ոստիկանություն]

  • Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանք…

    ⚖️ Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը:
    🔸 «ՀՀ քննչական կոմիտեի առաջ քաշած վարկածը, թե քաղաքացի Վ. Ս.-ն ենթարկվել է թրաֆիքինգի և բռնության, հերքվում է ինչպես վերջինիս կողմից ուղարկված անձնական հաղորդագրությունների բովանդակությամբ, այնպես էլ պաշտպանության կողմից փաստաբանական հարցման ենթարկված անձանց հայտնած փաստական տվյալներով, որոնք սահմանված կարգով ներկայացվել են դատարանին խափանման միջոց կիրառելու միջնորդության քննության ժամանակ։
    🔸 Տեղի ունեցած դատավարական գործողությունների ժամանակագրությունը պաշտպանության կողմի մոտ հիմնավոր կասկածներ է հարուցում առ այն, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից Գոռ Մինասյանի ձերբակալումն իրականացվել է այնպես, որ խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդությունը մակագրվի կոնկրետ դատավորի՝ երաշխավորելով դրա բավարարումը», — ասված է փաստաբանական թիմի հայտարարության մեջ։
    ❗️ Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գ.Մ.-ն կալանավորվել է՝ անձին թրաֆիքինգի ենթարկելու համար։ 🔸 Վ.Ս.-ն 2020 թվականից աշխատելով Գ.Մ.-ի մոտ որպես անասնապահ, պետք է վարձատրվեր 150.000-200.000 ՀՀ դրամ, սակայն աշխատավարձ չի ստացել, փոխարենը՝ ամսական մեկ կամ երկու…

  • «Հայաստանն արձագանքել է Մատենադարանի տնօրենի միջոցով». Փաշինյանը՝ Գանձասարի հայ…

    📣 «Հայաստանն արձագանքել է Մատենադարանի տնօրենի միջոցով». Փաշինյանը՝ Գանձասարի հայկական լինելու մասին հարցին պատասխանելով
    🗣 «Ես անիմաստ եմ համարում այդ թեմայով խոսակցությունը և անիմաստ եմ համարում նպատակադրումը, որ դա պետք է ապացուցենք Ադրբեջանին: Դա անիմաստ և անիրագործելի խնդիր է», — ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետը:
    🗣 Գանձասարի դեպքի վերաբերյալ Հաջիեւի հետ խոսել եմ. Ալեն Սիմոնյան ❓ Հարցին՝ Հաջիևի հայտարարությունից հետո՞ է ինքը կապ հաստատել վերջինիս հետ, ԱԽ քարտուղարը ասաց. «Մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքը ունի իմ հեռախոսահամարը, ես ունեմ իրենը, մենք, կարելի է ասել…

  • ԵՄ-ն ծրագրում է մինչև 12 միլիարդ եվրոյի պետական և մասնավոր ներդրումներ ներգրավե…

    🇪🇺 ԵՄ-ն ծրագրում է մինչև 12 միլիարդ եվրոյի պետական և մասնավոր ներդրումներ ներգրավել Միջին միջանցքի զարգացման գործում, որը պետք է ուղղակիորեն կապի Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան եվրոպական շուկային:
    🗣 Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ այսօր ելույթ ունենալով Եվրախորհրդարանում:
    📌 Նրա խոսքով՝ այդ նախագծում պետական և մասնավոր ներդրումներ ներգրավելու նպատակով Եվրամիությունը գործարկելու է Global Gateway նախաձեռնությունը:
    📣 «Մեր նպատակն է դիվերսիֆիկացնել երթուղիները, եռապատկել առևտրային հոսքերը և էականորեն կրճատել տարանցման ժամկետները մինչև 2030 թվականը», — հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը: |azatutyun.am|

  • Դպրոցի ճամփան. օրական 2000 դրամ՝ աշակերտների տրանսպորտային փոխհատուցման համար Ե…

    Դպրոցի ճամփան. օրական 2000 դրամ՝ աշակերտների տրանսպորտային փոխհատուցման համար
    🏫 🚌 Եթե ձեր բնակավայրում դպրոց չկա, և այնտեղ հասնելու համար դուք պետք է գնաք մոտակա քաղաք կամ գյուղ, ապա կարող եք օրական 2000 դրամ ստանալ այնտեղ հասնելու  համար։
    📌 Կառավարությունը տրանսպորտային փոխհատուցման մասին որոշում է ընդունել։
    🔍 💰 «Ինֆոքոմն» ուսումնասիրել է՝ ովքեր են ներառված փոխհատուցում ստանալու ցանկում, ինչ պայմաններով կտրամադրվի այն, և արդյոք գումարի չափը բավարար է բոլոր աշակերտների համար։
    🔗 Կարդալ ավելին

  • ՍԴ-ն որոշել է՝ ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին: Այդ մասին …

    ‼️ ՍԴ-ն որոշել է՝ ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին:
    🗣 Այդ մասին Factor TV-ին հայտնել են Սահմանադրական դատարանի արտաքին կապերի բաժնից։
    📌 Երեկ սկսված դատաքննությունը Սահմանադրական դատարանում տևել է մի քանի ժամ և ավարտվել, ամբողջական որոշումը կհրապարակվի եռօրյա ժամկետում։
    Եթե ՍԴ-ն միջազգային պայմանագրի պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչի, այն կուղարկվի Ազգային ժողով՝ վավերացման:

  • Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 14-ից աշխատանքային այցով Չինաստանում է։ Պեկինում նա…

    🇦🇲🇨🇳 Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 14-ից աշխատանքային այցով Չինաստանում է։ Պեկինում նա հանդիպել է Չինաստանի պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի հետ։
    🔸 Նախարարները քննարկել են պաշտպանական համագործակցությունն ու դրա զարգացման հեռանկարները, անդրադարձել նաև նոր ուղղություններով և երկարաժամկետ ծրագրերով համագործակցելու հնարավորություններին։
    🔸 Պապիկյանը Պեկինում նաև մասնակցել է Սյանշանի անվտանգության 13-րդ համաժողովի բացման արարողությանը։ Համաժողովին մասնակցել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։