Category: Infocom

  • CTRL Z` Լևոն Քոչարյանի հետ | Episode 24Ctrl Z-ի քսանչորսերորդ թողարկման հյուրն է…

    CTRL Z` Լևոն Քոչարյանի հետ | Episode 24
    Ctrl Z-ի քսանչորսերորդ թողարկման հյուրն է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

    CTRL Z` Լևոն Քոչարյանի հետ | Episode 24

    #infocom #ինֆոքոմ #ctrl_z
    CTRL Z` Լևոն Քոչարյանի հետ | Episode 24
    Ctrl Z-ի քսանչորսերորդ թողարկման հյուրն է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
    ________________
    Website — https://infocom.am/
    Youtube — https://www.youtube.com/c/infocomam…

  • Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 16-ին փակ է լինելու Ջերմո…

    🌉 Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 16-ին փակ է լինելու Ջերմուկի կամուրջը։ Այս մասին հայտնում են Ջերմուկի համայնքապետարանից։
    📣 «Խնդրում ենք հաշվի առնել տվյալ սահմանափակումը և անհրաժեշտության դեպքում երթևեկել այլընտրանքային ճանապարհով»,- նշված է հաղորդագրությունում։

  • Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գ.Մ.-ն կալանավորվել է՝ անձին թրաֆիքինգի ենթարկ…

    ❗️ Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գ.Մ.-ն կալանավորվել է՝ անձին թրաֆիքինգի ենթարկելու համար։
    🔸 Վ.Ս.-ն 2020 թվականից աշխատելով Գ.Մ.-ի մոտ որպես անասնապահ, պետք է վարձատրվեր 150.000-200.000 ՀՀ դրամ, սակայն աշխատավարձ չի ստացել, փոխարենը՝ ամսական մեկ կամ երկու անգամ, երբ գումար է անհրաժեշտ եղել, Գ.Մ.-ն նրան տվել է 50.000-100.000 ՀՀ դրամ:
    🔸 Վ.Ս.-ն իր աշխատանքը սկսել է ամեն օր` առավոտյան 6։00-ից գիշերը 01:00-ը, հիմնականում առանց հանգստյան օրերի: Այդ ընթացքում կենդանու կորստի, քնից ուշ արթնանալու, աշխատանքը թերի կատարելու կամ վատառողջ լինելու պատճառով աշխատանքի գնալուց հրաժարվելու դեպքում, Գ.Մ.-ն վերջինիս ծեծել է, հնչեցրել հայհոյանքներ և սպառնալիքներ՝ ստիպելով շարունակել աշխատել:
    🔸 Վ.Ս.-ն մի քանի անգամ դիմել է փախուստի, մեկնել Երևան, սակայն իմացել է գտնվելու վայրը և կրկին տեղափոխել իր մոտ։ Գ.Մ.-ն Վ.Ս-ի նկատմամբ սահմանել է 24-ժամյա հսկողություն՝ պարտադրելով տեղյակ պահել իր ցանկացած շարժի մասին, արգելել է աշխատանքից հետո որևէ տեղ գնալ:

  • Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է նախագիծը, համաձայն որ…

    ✅ Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է նախագիծը, համաձայն որի՝ Վանաձոր ու Փամբակ համայնքները և Արարատ ու Վեդի համայնքները կմիավորվեն։
    📃 Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է նաև այս նախագիծը։
    📣 Վանաձոր և Փամբակ համայնքային փնջերի միավորման հետևանքով տեղական ինքնակառավարումը խաթարվելու է․ «Անկախ դիտորդ» դաշինք 🔸 «Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ իրականացվել են վերլուծություններ համայնքային փնջերի առաջնահերթությունների վերաբերյալ, մինչդեռ, հանրային…

  • Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց հայկական ապրանքների համար ժամանակավոր մաքսային ար…

    🇪🇺✅ Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց հայկական ապրանքների համար ժամանակավոր մաքսային արտոնություններին։
    📃 Օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսվում է կասեցնել կամ զրոյացնել ԵՄ մուտք գործող մի շարք հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող արժեքային մաքսատուրքերը։
    📣 «Հանձնաժողովի առաջարկը նախատեսում է ՀՀ-ից ԵՄ ներմուծվող ապրանքների համար ժամանակավոր և բացառիկ ինքնավար առևտրային միջոցների տրամադրում՝ երկու տարի ժամկետով։ Եթե Հանձնաժողովը գտնի, որ այդ ժամկետից հետո դրանց երկարաձգումը հիմնավորված է՝ հաշվի առնելով տվյալ պահին ստեղծված իրավիճակը, այն կձգտի համապատասխան առաջարկ ներկայացնել Եվրոպական խորհրդարանին և Խորհրդին՝ ոչ ուշ, քան կանոնակարգի կիրառման ավարտից վեց ամիս առաջ»,- քվեարկությունից առաջ հայտարարել է Եվրահանձնակատար Մագնուս Բրունները։ |factor.am|
    🇪🇺🇦🇲 Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանից Եվրոպական միություն ներմուծվող ապրանքների մոտ 80 տոկոսի համար մաքսատուրքերի ժամանակավոր վերացման հարցով։ 📌 Միաժամանակ նախատեսվում է առանց մաքսատուրքի ներմուծման քվոտաներ սահմանել հայկական գյուղատնտեսական…

  • Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. Վճռաբեկ դատարանը Առուշանյանի պատիժն ազատազրկմա…

    ⚖️ Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. Վճռաբեկ դատարանը Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու Գլխավոր դատախազության բողոքը վարույթ չի ընդունել, Վերաքննիչի որոշումն էլ մնացել է ուժի մեջ։
    📌 Հիշեցնենք, որ Պրոբացիայի ծառայությունը դիմել էր Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով Առուշանյանի նկատմամբ սահմանված պատիժը փոխարինել ազատազրկմամբ, սակայն առաջին ատյանի դատարանը մերժել էր միջնորդությունը։ Դատախազությունը որոշումը բողոքարկել էր Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան, որն անփոփոխ էր թողել դատարանի ակտը: Իսկ Վճռաբեկ դատարանի վերջին որոշմամբ դատական գործընթաց, ըստ էության, ավարտվեց: |azatutyun.am|
    ⚖️ Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը։ 📌 Պրոբացիայի ծառայությունը միջնորդել էր Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ նշանակված՝ ՏԻՄ մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից…

  • Փետրվարի 8-ից «խվատայկաներն» ու կամ նմանատիպ սարքավորումները կհամարվեն շահումով…

    🕹 Փետրվարի 8-ից «խվատայկաներն» ու կամ նմանատիպ սարքավորումները կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
    📌 Հայաստանում շահումով խաղի կազմակերպումը հանդիսանում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ։ ՊԵԿ-ը հորդորում է՝ 2027 թվականի փետրվարի 8-ից նմանատիպ խաղերը կազմակերպել բացառապես համապատասխան լիցենզիայի առկայության և օրենքի պահանջների պահպանմամբ։
    [ՊԵԿ]

  • Հրազդանի ոստիկանների կողմից ենթադրյալ խոշտանգման ենթարկված Խաժակ Թովմասյանի հետ…

    📣 Հրազդանի ոստիկանների կողմից ենթադրյալ խոշտանգման ենթարկված Խաժակ Թովմասյանի հետ տեղի ունեցած դեպքից 4 օր անց դեռևս վարույթ նախաձեռնված չէ, ինչը կարող է հանգեցնել ինչպես ապացույցների կորստի, այնպես էլ գործի վրա հնարավոր ազդեցության ռիսկ ստեղծել։
    🗣 Այս մասին հայտարարում է պաշտպան փաստաբան Սուզաննա Խչեյանը։
    📌 Նա նշել է, որ Թովմասյանը ՔԿ նախագահին ուղղված հանցագործության մասին հաղորդմամբ մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ ապօրինի ձերբակալում, բռնություն և խոշտանգում են իրականացրել։
    Քաղաքացի Խաժակ Թովմասյանը Factor TV-ին ահազանգել է, որ Ոստիկանության աշխատակիցների կողմից դաժան բռնության է ենթարկվել:

  • Արարատ Միրզոյանը համարում է, որ իր ղեկավարած գերատեսչությունն «անհրաժեշտ քայլեր…

    ‼️ Արարատ Միրզոյանը համարում է, որ իր ղեկավարած գերատեսչությունն «անհրաժեշտ քայլերն արել է» Գանձասարում տեղի ունեցածից հետո:
    🗣 «Այդ հարցով ավելի մասնագիտացված մարմիններ կան. մենք լսեցինք և շատ բավարարված ենք Մատենադարանի դիրքորոշմամբ ու պահվածքով: Մենք Մատենադարանի հետ ներգրավվեցինք, այց էր տեղի ունեցել»,- նշել է նա:
    🇦🇿 Ի պատասխան հարցին, թե կառուցողակա՞ն է համարում Բաքվի գործողությունները, նախարարը հղում է արել ԱԺ նախագահի երեկվա մեկնաբանությանը. «ԱԺ նախագահը շատ դիպուկ ասաց՝ այո, իհարկե, ակնհայտ է, որ սա հաստատված խաղաղությունը չի ամրապնդում, հակառակը՝ սնուցում է ինչ-որ բաներ, որ… գուցե հնչում են ոչ այդքան լավատեսական կարծիքներ խաղաղության հետագա ճակատագրի վերաբերյալ»: |azatutyun.am|
    Օտարերկրյա դիվանագետների հետ Գանձասար և Դադիվանք այցելությունների մասին տեսանյութ է տարածել Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, որը ևս հայտարարել է, թե «Գյանջասարը» և «Խուդավենգը» «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասն են:

  • «Ապրելու երկիր»-ը հայտարարում է՝ կմասնակցի առաջիկա ՏԻՄ ընտրություններին։ Կուսակ…

    📣 «Ապրելու երկիր»-ը հայտարարում է՝ կմասնակցի առաջիկա ՏԻՄ ընտրություններին։
    ℹ️ Կուսակցությունը նշում է, որ համայնքներում ներկայացվածությունն ու տեղական խնդիրներով զբաղվելը շարունակում է համարել իր առաջնահերթություններից մեկը և ակնկալում է ամրապնդել նախորդ ընտրությունների արդյունքները։
    📌 Նշենք, որ այս աշնանը Հայաստանում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն 46 համայնքներում։