Category: Infocom

  • Ակադեմիական քաղաքի շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2027-ին. գործադիրը հաստատ…

    Ակադեմիական քաղաքի շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2027-ին. գործադիրը հաստատեց ծրագրի զարգացման նոր հայեցակարգը
    📝 Ինչ փուլերով են իրականացվելու Ակադեմիական քաղաքի կառուցման աշխատանքները՝
    🔻 2025-2030թթ. — տարածքի նախապատրաստման կարևորագույն իրավական, տեխնիկական, ենթակառուցվածքային և բնապահպանական աշխատանքների, բուհական համակարգում բարեփոխումների օրակարգին համահունչ աշխատանքներըի իրականացում և այլն.
    🔻 2027-2030թթ. — Տեխնոլոգիական կլաստերի, ուսանողական կացարանների, միջազգային մեկ բուհի կառուցում.
    🔻 2030-2034թթ. — Կրթական, Արվեստների և Սպայական կլաստերների, միջազգային բուհերի համար նախատեսված տարածքների, աշխատակիցների կացարանային ֆոնդի, ազգային ստադիոնի կառուցում և այլն.
    🔻 2034-ից հետո — տարածքի գլխավոր հատակագծի ամբողջական ծավալով կառուցապատում՝ Դասական և Բժշկական կլաստերների ավելացում, երկաթուղային կայարանի կառուցում
    💰 Ծրագրի ֆինանսավորման վերաբերյալ ուսումնասիրությունը կավարտվի մարտ ամսվա ընթացքում:

  • Մինչև 1 միլիոն դրամ անձնական փոխանցումները այլևս հայտարարագրման ենթակա չեն լինի…

    ‼️ Մինչև 1 միլիոն դրամ անձնական փոխանցումները այլևս հայտարարագրման ենթակա չեն լինի:
    Համապատասխան որոշման նախագիծը հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստին:
    📌 Հայտարարագրման ենթակա չեն լինի նաև՝
    🔸 վարկերի գումարները՝ առանց գումարային սահմանափակման,
    🔸 ընտանիքի անդամներից ստացվող գումարները,
    🔸 ժառանգության, նվիրատվության կարգով ընտանիքի անդամ չհամարվող անձից մինչև 1 մլն դրամը ներառյալ արժեքով ստացվող գույքը, դրամական միջոցները, և այլն:
    🔗 Կարդալ ավելին

  • #գիտարբուք Արամ Վարտիկյանի հետ․ Միասին միայնակ․ օտարումն ու սոցիալական համերաշխո…

    #գիտարբուք Արամ Վարտիկյանի հետ․ Միասին միայնակ․ օտարումն ու սոցիալական համերաշխությունը Հայաստանում
    Սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Արամ Վարտիկյանի հետ քննարկել ենք․
    — ինչ է օտարումը, ինչպես է դրսևորվում այն,
    — օտարում հասկացության դրսևորումներն ըստ Սիմանի,
    — հասարակական գործընթացները և որտեղ տեղի են ունենում օտարման չափումները,
    — անարխիզմն ու համախմբվածությունը, և երբ է օտարումը դառնում ընտրություն,
    — աշխատանքից իսպառ հոգնածությունն ու Սիզիփոսը,
    — սոցիալական համերաշխությունն ու դրա հեռանկարները,
    — օտարվում է արդյոք մարդն իր առողջությունից, և օրենքներին, որոշումներին համերաշխ չլինելը,
    — ում է ձեռնտու օտարումը։

    #գիտարբուք Արամ Վարտիկյանի հետ․ Միասին միայնակ․ օտարումն ու սոցիալական համերաշխությունը Հայաստանում

    #infocom #ինֆոքոմ #գիտարբուք
    Բոլոր գիտարբուքները՝ https://www.youtube.com/playlist?list=PL-NLgL5vbSyeoJs147cRUZFtxwFzYyJtt
    ________________
    #գիտարբուք սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Արամ Վարտիկյանի հետ։
    2:24 Ինչ է օտարումը, ինչպես է դրսևորվում այն…

  • ԱԳ նախարարի տեղակալը ԿԽՄԿ փոխնախագահի հետ խոսել է Բաքվում պահվող հայ անձանց խնդ…

    📌 ԱԳ նախարարի տեղակալը ԿԽՄԿ փոխնախագահի հետ խոսել է Բաքվում պահվող հայ անձանց խնդրի հասցեագրման, ինչպես նաև անհետ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման և բռնի անհետացումների դեպքերի բացահայտման անհրաժեշտության մասին:
    📌 ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ԿԽՄԿ փոխնախագահ Ժիլ Կարբոնիեի հետ հանդիպել է երեկ Ժնևում:
    [ՀՀ ԱԳՆ]

  • «Հայրենիք» կուսակցության քարտուղար Խաչիկ Գալստյանի խափանման միջոց կալանավորումը…

    👨‍⚖️ «Հայրենիք» կուսակցության քարտուղար Խաչիկ Գալստյանի խափանման միջոց կալանավորումը փոխվել է տնային կալանքի:
    🗣 Այդ մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը:
    📌 Գալստյանը կալանավորվել էր Վաղարշապատում ավագանու ընտրություններին «Հայրենիք» կուսակցության պատասխանատու անձանց կողմից իրենց օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք տալու և նույն համայնքի բնակիչների կողմից ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։
    Դատարանը 2 ամսով կալանավորեց «Հայրենիք» կուսակցության քարտուղար Խաչիկ Գալստյանին։ 🔸 Այս մասին լրագրողներին հայտնել է նրա պաշտպան Սոս Հակոբյանը՝ դատարանի որոշումը համարելով անարդար եւ ապօրինի։ 📌 Հակոբյանը ասել է, որ որոշումը սահմանված ժամկետում բողոքարկվելու…

  • Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխությ…

    ‼️ Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի։ Այս մասին հայտարարել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
    🗣️ «Խնդիրը գնահատվել է նաև կառավարության կողմից, կազմակերպվել է խորհրդակցություն և որոշվել է կասեցնել ժամանակացույցի գործողությունը։
    💧 Խնդիր է ձևակերպվել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Ջրային կոմիտեի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից իրականացնելու լրացուցիչ ուսումնասիրություններ, որից հետո կհրապարակվի 2024–2025 թթ. բարելավված ջրամատակարարման ժամանակացույց»,- գրել է նախարարը։
    💧 «Վեոլիա ջուր»-ը պարզաբանում է՝ տարվա ընթացքում, հատկապես ամռան ամիսներին, ջրամատակարարման ժամանակացույցը կարող է փոփոխվել՝ պայմանավորված տասնյակ հազարավոր նոր սպառողների ավելացումով, եղանակային գործոններով, ջրաղբյուրների ջրատվության շուրջ 24% նվազմամբ և…

  • ՀՀ ԱԳՆ-ն չի հերքում, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի կողմից փետրվարի 13-ի…

    🇪🇺🇦🇲 ՀՀ ԱԳՆ-ն չի հերքում, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի կողմից փետրվարի 13-ին Բրյուսել նամակ է հասցեագրվել, որով Արարատ Միրզոյանը խնդրել է «արագ արձագանքման խումբ» ուղարկել Երևան։
    🗣️ Նախարարի մամլո խոսնակ Անի Բադալյանը հիշեցրեց նախորդ տարվա դեկտեմբերի 15-ի իր մեկնաբանությունը այդ թվում ընտրական գործընթացներում հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու վերաբերյալ՝ նշելով, որ այն լիովին վերաբերելի է նաև այս պահին:
    📌 Դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Անի Բադալյանը հայտարարել էր, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև տարբեր ուղղություններով, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու ոլորտում համագործակցությունը շարունակական է և նոր չի սկսվել։ |pastinfo.am|
    🇦🇲🇪🇺 «Ազատություն» ՌԿ-ի տրամադրության տակ է Հայաստանի ԱԳ նախարարի՝ Բրյուսել հասցեագրված նամակը, որով Արարատ Միրզոյանը փետրվարի 13-ին խնդրել է արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան։ 🔸 ԵՄ-ն նմանատիպ մոտ 20 հոգանոց խումբ էր ուղարկել Քիշնև Մոլդովայի խորհրդարանական…

  • Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի համոզմամբ՝ թոշակի բարձրացումը «ընտրկաշառք» ո…

    📣 Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի համոզմամբ՝ թոշակի բարձրացումը «ընտրկաշառք» որակելը սխալ է:
    🗣 «Սխալ մեկնաբանություն է, էն պարզ պատճառով, որովհետև պատճառը մեկն է՝ տնտեսական աճը շատ բարձր է, եթե լինի եկող տարի էլ էլի բարձր, էլի ենք ավելացնելու», — ասել է Պապոյանը «Ազատությանը» տված հարցազրույցում։
    💵 Պապոյանը հայտնել է, որ նախնական, իր գնահատականով, տարեկան մոտավորապես լրացուցիչ 75 միլիարդ դրամ է պետք կենսաթոշակները բարձրացնելու համար։
    📌 Նախարարը, պատասխանելով հարցին, թե որտեղից է վերցվելու այդ գումարը, նշել է․ «Ունենք պահուստային միջոցներ և ունենք ավելի բարձր տնտեսական աճ, քան պլանավորված է, այսինքն` մեր բարձր տնտեսական աճը մեզ թույլ է տալիս դա անել, այսինքն մենք էդ տնտեսական աճը ամբողջությամբ վերադարձնում ենք ժողովրդին, կարելի է այսպես պայմանական ասած։ Ինչքան բարձր լինի տնտեսական աճը, այնքան կենսաթոշակները ավելի արագ կաճեն»։
    ❗️ Փաշինյանը հայտարարում է կենսաթոշակների բարձրացման մասին: 🗣 «Ապրիլի 1-ից համեմատաբար ցածր կենսաթոշակները կբարձրանան 10 հազար դրամով, համեմատաբար բարձր կենսաթոշակները՝ ավելի քիչ։ Այս հաշվարկների մեջ չկա հետվճարը»,- ասել է վարչապետը ֆեյսբուքյան էջում հրապարակված…

  • ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը ապօրինի զենք պահելու վերաբերյալ քրեակ…

    ⚖️ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը ապօրինի զենք պահելու վերաբերյալ քրեական գործով դատապարտվել է 1 տարվա ազատազրկման․ պատիժը պայմանականորեն չի կիրառվի։
    ⌛️ Դատարանի որոշման համաձայն՝ կսահմանվի փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով: Փորձաշրջանի ընթացքում մեղադրյալ Մկրտիչ Արշակի Մկրտչյանի վարքի նկատմամբ վերահսկողությունը հանձնարարվել է Պրոբացիայի ծառայության տարածքային մարմնին։
    📌 ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը՝ Մկրտիչ Մկրտչյանին մեղադրանք է ներկայացվել, նա տնային կալանքի տակ է: Այս մասին Factor TV-ին ասաց Մկրտչյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը: Քննչական կոմիտեից հայտնում են, որ Մկրտիչ Մկրտչյանին առնչվող դեպքի առթիվ նախաձեռնված…

  • «Մարտի 1»-ի գործով ձերբակալվել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավո…

    ⚖️ «Մարտի 1»-ի գործով ձերբակալվել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հովհաննես Թամանյանը:
    📣 Քննչականից հայտնում են, որ նա առանց որևէ հիմնավորման, 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ՀՀ ոստիկանության ծառայողներին հանձնարարել է ծեծի ենթարկել Երևանի Ազատության հրապարակում իրականացվող հանրահավաքի մասնակից Է․Ա․-ին և տեղափոխել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։