Category: Infocom

  • Փետրվարի 8-ից «խվատայկաներն» ու կամ նմանատիպ սարքավորումները կհամարվեն շահումով…

    🕹 Փետրվարի 8-ից «խվատայկաներն» ու կամ նմանատիպ սարքավորումները կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
    📌 Հայաստանում շահումով խաղի կազմակերպումը հանդիսանում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ։ ՊԵԿ-ը հորդորում է՝ 2027 թվականի փետրվարի 8-ից նմանատիպ խաղերը կազմակերպել բացառապես համապատասխան լիցենզիայի առկայության և օրենքի պահանջների պահպանմամբ։
    [ՊԵԿ]

  • Հրազդանի ոստիկանների կողմից ենթադրյալ խոշտանգման ենթարկված Խաժակ Թովմասյանի հետ…

    📣 Հրազդանի ոստիկանների կողմից ենթադրյալ խոշտանգման ենթարկված Խաժակ Թովմասյանի հետ տեղի ունեցած դեպքից 4 օր անց դեռևս վարույթ նախաձեռնված չէ, ինչը կարող է հանգեցնել ինչպես ապացույցների կորստի, այնպես էլ գործի վրա հնարավոր ազդեցության ռիսկ ստեղծել։
    🗣 Այս մասին հայտարարում է պաշտպան փաստաբան Սուզաննա Խչեյանը։
    📌 Նա նշել է, որ Թովմասյանը ՔԿ նախագահին ուղղված հանցագործության մասին հաղորդմամբ մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ ապօրինի ձերբակալում, բռնություն և խոշտանգում են իրականացրել։
    Քաղաքացի Խաժակ Թովմասյանը Factor TV-ին ահազանգել է, որ Ոստիկանության աշխատակիցների կողմից դաժան բռնության է ենթարկվել:

  • Արարատ Միրզոյանը համարում է, որ իր ղեկավարած գերատեսչությունն «անհրաժեշտ քայլեր…

    ‼️ Արարատ Միրզոյանը համարում է, որ իր ղեկավարած գերատեսչությունն «անհրաժեշտ քայլերն արել է» Գանձասարում տեղի ունեցածից հետո:
    🗣 «Այդ հարցով ավելի մասնագիտացված մարմիններ կան. մենք լսեցինք և շատ բավարարված ենք Մատենադարանի դիրքորոշմամբ ու պահվածքով: Մենք Մատենադարանի հետ ներգրավվեցինք, այց էր տեղի ունեցել»,- նշել է նա:
    🇦🇿 Ի պատասխան հարցին, թե կառուցողակա՞ն է համարում Բաքվի գործողությունները, նախարարը հղում է արել ԱԺ նախագահի երեկվա մեկնաբանությանը. «ԱԺ նախագահը շատ դիպուկ ասաց՝ այո, իհարկե, ակնհայտ է, որ սա հաստատված խաղաղությունը չի ամրապնդում, հակառակը՝ սնուցում է ինչ-որ բաներ, որ… գուցե հնչում են ոչ այդքան լավատեսական կարծիքներ խաղաղության հետագա ճակատագրի վերաբերյալ»: |azatutyun.am|
    Օտարերկրյա դիվանագետների հետ Գանձասար և Դադիվանք այցելությունների մասին տեսանյութ է տարածել Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, որը ևս հայտարարել է, թե «Գյանջասարը» և «Խուդավենգը» «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասն են:

  • «Ապրելու երկիր»-ը հայտարարում է՝ կմասնակցի առաջիկա ՏԻՄ ընտրություններին։ Կուսակ…

    📣 «Ապրելու երկիր»-ը հայտարարում է՝ կմասնակցի առաջիկա ՏԻՄ ընտրություններին։
    ℹ️ Կուսակցությունը նշում է, որ համայնքներում ներկայացվածությունն ու տեղական խնդիրներով զբաղվելը շարունակում է համարել իր առաջնահերթություններից մեկը և ակնկալում է ամրապնդել նախորդ ընտրությունների արդյունքները։
    📌 Նշենք, որ այս աշնանը Հայաստանում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն 46 համայնքներում։

  • ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ անօդաչու է խոցել Լիտվայի երկնքում: Դրա պատկանելու…

    🇱🇹 ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ անօդաչու է խոցել Լիտվայի երկնքում: Դրա պատկանելությունը դեռ չի պարզվել:
    💬 Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ներկայացուցչի խոսքով՝ անօդաչուն, որը, հավանաբար, եկել էր Բելառուսից, խփվել է Պրատկունայ գյուղի մոտ, որը երկրի երկրորդ խոշորագույն քաղաք Կաունասի հարևանությամբ է։
    ℹ️ ՆԱՏՕ-ի Բալթյան օդային հսկողության առաքելությանը մասնակցող կործանիչները պարեկում են Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի երկինքը 2004թ. դաշինքին միանալուց ի վեր: Այս առաքելության շրջանակում ինքնաթիռները մայիսին Էստոնիայի, իսկ հունիսին և օգոստոսին Լատվիայի երկնքում խոցել են իրենց ուղուց շեղված ուկրաինական անօդաչուներ: |azatutyun.am|

  • Ապամոնտաժվել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ Սևանա լճի՝ բացարձակ նիշի…

    ‼️ Ապամոնտաժվել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող, ապօրինի կառուցված առանձնատան պարիսպը։ Առանձնատան վերաբերյալ հայցը դատարանի վարույթում է:
    ⚖️ Հայց է ներկայացվել նաև «Հարսնաքար» հյուրանոցի վարչական համալիրի, «Հարսնաքար» հյուրանոցի քոթեջների վերաբերյալ:
    [ՀՀ գլխավոր դատախազություն]

  • ՍԴ-ն կքննի վերջին երկու տարում առնվազն մեկ տարի Հայաստանից բացակայած ՀՀ քաղաքաց…

    ⚖️ ՍԴ-ն կքննի վերջին երկու տարում առնվազն մեկ տարի Հայաստանից բացակայած ՀՀ քաղաքացիներին քվեարկելու իրավունքից զրկող նոր կարգավորման սահմանադրականությունը։
    🗓 Գործով դատաքննությունը նշանակված է 2026թ. դեկտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ին։ Այն կանցկացվի գրավոր ընթացակարգով։
    «Հայաստան» խմբակցությունը ՍԴ-ում կվիճարկի ընտրելու իրավունքն իրացնելու համար բնակության ցենզ սահմանող նախագիծը

  • Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ անվտա…

    ‼️ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի ծառայող։
    ℹ️ Նա սեպտեմբերի 13-ին նախատեսել էր որոշակի նյութական շահագրգռվածության դիմաց թմրանյութ փոխանցել ազատազրկված անձանց։ Նույն օրը անցկացված համատեղ խուզարկությամբ ծառայողի մոտից հայտնաբերվել է 0,46 գրամ քաշով, թմրամիջոցի նմանվող սպիտակ փոշենման զանգված։
    [ԱՆ քրեակատարողական ծառայություն]

  • ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին, նոր ատ…

    🤝 ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին, նոր ատոմակայանի մոդելի ընտրությանն առնչվող հարցեր են քննարկել ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը և ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին:
    ℹ️ Հանդիպումը կայացել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր համաժողովի 70-րդ նստաշրջանի շրջանակներում:
    🇦🇲 Նախարարը նաև հաստատել է Ռաֆայել Գրոսիի հրավերը Հայաստան՝ մասնակցելու COP17-ի շրջանակներում նախատեսվող միջոցառումներին:

  • Եթե մեր գործընկերները պատրաստ են ապահովել Ռուսաստանի իրական պատրաստակամությունը…

    🇺🇦🇷🇺 Եթե մեր գործընկերները պատրաստ են ապահովել Ռուսաստանի իրական պատրաստակամությունը չհարվածել մեր էլեկտրաէներգետիկ արդյունաբերությանը, այլ էներգետիկ օբյեկտներին, կարևորագույն ենթակառուցվածքներին և սննդի մատակարարման ուղիներին, ապա մենք, իհարկե, պատրաստ ենք ապահովել մեր հարվածներից համապատասխան հրաժարումը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
    🗣 «Սա պետք է լինի հուսալի, երկարատև և իրական ազդեցություն ունենա մարդկանց կյանքի վրա, այլ ոչ թե փլուզվի այն բանից հետո, երբ ռուսները կանցկացնեն իրենց «ընտրությունները» և կստանան բենզինի և դիզելային վառելիքի վրա ճնշման ժամանակավոր մեղմացում։
    🔸 Պատերազմը պետք է ավարտվի։ Եվ կարևորագույն ենթակառուցվածքների վերաբերյալ լարվածության թուլացման ուղղությամբ քայլը կարող է լինել խաղաղության առաջին քայլը։Մենք մեր գործընկերներից ակնկալում ենք կոնկրետ գործողություններ»,- նշել է Զելենսկին։ |tert.am|
    🇺🇸🇺🇦🇷🇺 Ուկրաինան համաձայնել է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին, Ռուսաստանը նույնպես համաձայնել է այդպես վարվել, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ 🗣 «Ամբողջ աշխարհում դիզելային վառելիքի գնի աճը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանի և Ուկրաինայի…