Category: Infocom

  • ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ անօդաչու է խոցել Լիտվայի երկնքում: Դրա պատկանելու…

    🇱🇹 ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ անօդաչու է խոցել Լիտվայի երկնքում: Դրա պատկանելությունը դեռ չի պարզվել:
    💬 Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ներկայացուցչի խոսքով՝ անօդաչուն, որը, հավանաբար, եկել էր Բելառուսից, խփվել է Պրատկունայ գյուղի մոտ, որը երկրի երկրորդ խոշորագույն քաղաք Կաունասի հարևանությամբ է։
    ℹ️ ՆԱՏՕ-ի Բալթյան օդային հսկողության առաքելությանը մասնակցող կործանիչները պարեկում են Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի երկինքը 2004թ. դաշինքին միանալուց ի վեր: Այս առաքելության շրջանակում ինքնաթիռները մայիսին Էստոնիայի, իսկ հունիսին և օգոստոսին Լատվիայի երկնքում խոցել են իրենց ուղուց շեղված ուկրաինական անօդաչուներ: |azatutyun.am|

  • Ապամոնտաժվել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ Սևանա լճի՝ բացարձակ նիշի…

    ‼️ Ապամոնտաժվել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող, ապօրինի կառուցված առանձնատան պարիսպը։ Առանձնատան վերաբերյալ հայցը դատարանի վարույթում է:
    ⚖️ Հայց է ներկայացվել նաև «Հարսնաքար» հյուրանոցի վարչական համալիրի, «Հարսնաքար» հյուրանոցի քոթեջների վերաբերյալ:
    [ՀՀ գլխավոր դատախազություն]

  • ՍԴ-ն կքննի վերջին երկու տարում առնվազն մեկ տարի Հայաստանից բացակայած ՀՀ քաղաքաց…

    ⚖️ ՍԴ-ն կքննի վերջին երկու տարում առնվազն մեկ տարի Հայաստանից բացակայած ՀՀ քաղաքացիներին քվեարկելու իրավունքից զրկող նոր կարգավորման սահմանադրականությունը։
    🗓 Գործով դատաքննությունը նշանակված է 2026թ. դեկտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ին։ Այն կանցկացվի գրավոր ընթացակարգով։
    «Հայաստան» խմբակցությունը ՍԴ-ում կվիճարկի ընտրելու իրավունքն իրացնելու համար բնակության ցենզ սահմանող նախագիծը

  • Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ անվտա…

    ‼️ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի ծառայող։
    ℹ️ Նա սեպտեմբերի 13-ին նախատեսել էր որոշակի նյութական շահագրգռվածության դիմաց թմրանյութ փոխանցել ազատազրկված անձանց։ Նույն օրը անցկացված համատեղ խուզարկությամբ ծառայողի մոտից հայտնաբերվել է 0,46 գրամ քաշով, թմրամիջոցի նմանվող սպիտակ փոշենման զանգված։
    [ԱՆ քրեակատարողական ծառայություն]

  • ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին, նոր ատ…

    🤝 ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին, նոր ատոմակայանի մոդելի ընտրությանն առնչվող հարցեր են քննարկել ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը և ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին:
    ℹ️ Հանդիպումը կայացել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր համաժողովի 70-րդ նստաշրջանի շրջանակներում:
    🇦🇲 Նախարարը նաև հաստատել է Ռաֆայել Գրոսիի հրավերը Հայաստան՝ մասնակցելու COP17-ի շրջանակներում նախատեսվող միջոցառումներին:

  • Եթե մեր գործընկերները պատրաստ են ապահովել Ռուսաստանի իրական պատրաստակամությունը…

    🇺🇦🇷🇺 Եթե մեր գործընկերները պատրաստ են ապահովել Ռուսաստանի իրական պատրաստակամությունը չհարվածել մեր էլեկտրաէներգետիկ արդյունաբերությանը, այլ էներգետիկ օբյեկտներին, կարևորագույն ենթակառուցվածքներին և սննդի մատակարարման ուղիներին, ապա մենք, իհարկե, պատրաստ ենք ապահովել մեր հարվածներից համապատասխան հրաժարումը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
    🗣 «Սա պետք է լինի հուսալի, երկարատև և իրական ազդեցություն ունենա մարդկանց կյանքի վրա, այլ ոչ թե փլուզվի այն բանից հետո, երբ ռուսները կանցկացնեն իրենց «ընտրությունները» և կստանան բենզինի և դիզելային վառելիքի վրա ճնշման ժամանակավոր մեղմացում։
    🔸 Պատերազմը պետք է ավարտվի։ Եվ կարևորագույն ենթակառուցվածքների վերաբերյալ լարվածության թուլացման ուղղությամբ քայլը կարող է լինել խաղաղության առաջին քայլը։Մենք մեր գործընկերներից ակնկալում ենք կոնկրետ գործողություններ»,- նշել է Զելենսկին։ |tert.am|
    🇺🇸🇺🇦🇷🇺 Ուկրաինան համաձայնել է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին, Ռուսաստանը նույնպես համաձայնել է այդպես վարվել, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ 🗣 «Ամբողջ աշխարհում դիզելային վառելիքի գնի աճը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանի և Ուկրաինայի…

  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է օրերս Ադրբեջանի նախագահի օգնակա…

    ❗️ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է օրերս Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Գանձասարի և Դադիվանքի վանական համալիրներ կատարած այցի ընթացքում վերջիններիս հայկական պատկանելիությունը ժխտող և իբրև աղվանական ներկայացնող հայտարարությունները և հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ դրսևորած հեգնական վերաբերմունքը։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռը։
    🗣 «Պատմական իրողությունների՝ քաղաքական նպատակահարմարությամբ խեղաթյուրման այս փորձերը բացահայտ կեղծարարություն են և ոտնձգություն հայ ժողովրդի պատմական հիշողության ու հոգևոր ժառանգության հանդեպ։
    🔸 Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ շարունակվող ոտնձգությունները պետք է արժանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի և դրանց կանխմանն ուղղված գործուն քայլերի։
    🔸 Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը»,- նշված է հայտարարության մեջ։
    🇦🇿 Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այսօր այցելել են Գանձասար: 🔹 Օտարերկրյա դիվանագետների հետ Գանձասար և Դադիվանք այցելությունների մասին տեսանյութ է տարածել Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար…

  • Ուկրաինան համաձայնել է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին, Ռուսաստանը ն…

    🇺🇸🇺🇦🇷🇺 Ուկրաինան համաձայնել է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին, Ռուսաստանը նույնպես համաձայնել է այդպես վարվել, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
    🗣 «Ամբողջ աշխարհում դիզելային վառելիքի գնի աճը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմով, այլ ոչ թե Իրանով»,-գրել է նա։ |tert.am|

  • Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Միացյալ Թագավորությունից անկախանալու…

    🇬🇧 Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Միացյալ Թագավորությունից անկախանալու մասին համատեղ հռչակագիր են ստորագրել:
    📃 3 առաջնորդները համատեղ հռչակագրով պահանջում են ճանաչել իրենց ժողովուրդների ինքնորոշման իրավունքը և անկախանալու հնարավորությունը:
    🗣 Շոտլանդիայի ղեկավար Ջոն Սուինին հայտարարել է, որ Էնդի Բըրնհեմը լինելու է ՄԹ վերջին վարչապետը։ Նա կանխատեսել է, որ շոտլանդացիները կընտրեն Միացյալ Թագավորության կազմից դուրս գալը, եթե անկախության վերաբերյալ ևս մեկ հանրաքվե անցկացվի։
    📣 Այս փաստաթուղթը, սակայն, միանգամից չի անկախացնում այս երկրները: Միացյալ Թագավորության վարչապետ Էնդի Բըրնհեմը հայտարարել է, որ նոր հանրաքվեների անցկացումը բացառվում է: Ըստ Բրիտանիայի կառավարության՝ այսօր երկրի գլխավոր նպատակը պետք է լինի տնտեսության վերականգնումը, այլ ոչ թե պետության մասնատումը: |shantnews.am|

  • Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական…

    🇪🇺 Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո
    📣 «Անցյալ շաբաթ Քելբաջարի (այցելել է Դադիվանք-խմբ.) և Աղդարայի (այցելել է Գանձասար-խմբ.) շրջաններ կատարած այցի ընթացքում առաջին անգամ հնարավորություն ունեցա անձամբ համոզվելու դրանում։ Ուրախ էի նաև այսօր կրկին այցելել Երևանի Մատենադարան։ Այս ժառանգությունը պետք է պահպանել և արժևորել՝ զերծ մնալով չհիմնավորված քաղաքականացումից և շահարկումներից։
    🗣 Կարծում եմ՝ հաշտեցումը լիարժեք դարձնելու համար ինչ-որ պահի անհրաժեշտ կլինի նաև երկխոսություն ծավալել այս հարցերի շուրջ։ Լսել եմ երկու կողմերի տեսակետները և գիտեմ, որ դրանք խորը զգացմունքներ են արթնացնում նրանց մոտ։ Ուրախ էի նաև հանգստյան օրերին կատարածս այցի ընթացքում հնարավորություն ունենալ տեսնելու այն կարևոր ժառանգությունը, որն իրականում առկա է Ղարաբաղում»,- «Առմենպրես»-ին ասել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը։ |armenpress.am|
    🇪🇺 Ադրբեջանի իշխանությունների կողմից Գանձասարը և Դադիվանքը «հին Կովկասյան Աղվանքի» եկեղեցիներ հռչակելու ֆոնին Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, ամփոփելով Բաքու և Լեռնային Ղարաբաղ կատարած այցը, X-ում գրել է, թե կողմերը դեռևս «խորապես տարբերվող…