Category: Infocom

  • Սիրիայում վառելիքի գների կտրուկ աճի պատճառով զանգվածային ցույցեր են սկսվել։ Այս…

    🇸🇾 Սիրիայում վառելիքի գների կտրուկ աճի պատճառով զանգվածային ցույցեր են սկսվել։ Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
    📌 Գործողությունները սկսվել են նախորդ օրվա առավոտյան, շարունակվել ամբողջ օրը ու գիշերը։ Ցույցերի են դուրս եկել Ռաքքայի, Հալեպի և Իդլիբի բնակիչները։
    📌 Երեկոյան ցուցարարները, դժգոհելով վառելիքի գներից (որոնք բարձրացել են 25–40 տոկոսով), փակել են Սիրիայի խոշոր Հալեպ և Համա քաղաքները կապող M5 մայրուղին և սկսել են այրել անվադողեր։
    🔥 Իշխանությունները հրշեջ մեքենաներ, զրահապատ տրանսպորտային միջոցներ և ոստիկանական ուժեր են ուղարկել Մաարաթ ան-Նուման տանող գլխավոր ճանապարհ: |arm.sputniknews.ru|

  • Ադրբեջանի իշխանությունների կողմից Գանձասարը և Դադիվանքը «հին Կովկասյան Աղվանքի»…

    🇪🇺 Ադրբեջանի իշխանությունների կողմից Գանձասարը և Դադիվանքը «հին Կովկասյան Աղվանքի» եկեղեցիներ հռչակելու ֆոնին Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, ամփոփելով Բաքու և Լեռնային Ղարաբաղ կատարած այցը, X-ում գրել է, թե կողմերը դեռևս «խորապես տարբերվող տեսակետներ ու նարատիվներ ունեն որոշ վայրերի ծագման վերաբերյալ»:
    📌 Գրոնոն անվանապես չի նշել, թե որ վայրերի ծագումը նկատի ունի, բայց շեշտել է, թե Երևանն ու Բաքուն այս հարցերը պետք է քննարկեն և հասցեագրեն՝ անցյալի հակամարտության այդ ասպեկտը ևս հաղթահարելու համար. «Անցյալի հակամարտության չլուծված ժառանգության և բոլոր կողմերի կրած տառապանքների ընդունումն առանցքային նշանակություն կունենա հաշտեցման համար»: |azatutyun.am|
    Օտարերկրյա դիվանագետների հետ Գանձասար և Դադիվանք այցելությունների մասին տեսանյութ է տարածել Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, որը ևս հայտարարել է, թե «Գյանջասարը» և «Խուդավենգը» «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասն են:

  • Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը, Շվեդիայի նախկին արտգործնախարար Կա…

    🇺🇦 Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը, Շվեդիայի նախկին արտգործնախարար Կարլ Բիլդտը, Գերմանիայի կանցլերի խորհրդական Գյունտեր Զաուտերը և Բունդեստագի մի շարք պատգամավորներ, Ֆրանսիայից, Միացյալ Թագավորությունից և Իտալիայից պաշտոնյաներ ու դիվանագետներ այսօր Կիևից Լեհաստան մեկնող հատուկ գնացքում էին, որի ուղևորների մի մասը ռուսական անօդաչու թռչող սարքի սպառնալիքի պատճառով տարհանվել են:
    🔹 Եվրոպացի գործիչները Կիևում մասնակցել էին YES անվտանգության համաժողովին:
    📌 Անօդաչուն հարվածել է մեկ այլ՝ այդ պահին Լեհաստանի սահմանին հատուկ գնացքից ավելի մոտ գտնվող Կիև-Վարշավա ուղևորատար գնացքի լոկոմոտիվին: Ուղևորները նախօրոք տարհանվել էին, տուժածներ չկան: |azatutyun.am|

  • «Հայկական ավիաուղիներ» («ՀԱՈւ») ընկերությունը 1,5 տարվա ընդմիջումից հետո Հայաստ…

    ✈️ «Հայկական ավիաուղիներ» («ՀԱՈւ») ընկերությունը 1,5 տարվա ընդմիջումից հետո Հայաստանում գրանցված ինքնաթիռ ունի:
    🔹 Օգոստոսի 4-ին ՀՀ օդանավերի ռեգիստրում գրանցվել է այս ավիաընկերության առաջին Boeing 737-800 տիպի ինքնաթիռը՝ ստանալով հայկական EK-AAF գրանցումը:
    🔸 Ըստ planespotters.net-ի՝ օդանավը նախատեսված է 186 ուղեւորի համար:
    📌 Օդանավն արտադրվել է 2006 թ., 2006 — 2024 թթ. շահագործվել է Հնդկաստանում տեղական տարբեր ավիաընկերությունների կողմից: |hetq.am|

  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է դադարեցնի «Ռուսաստանում դիզելի դեֆ…

    🇺🇸🇺🇦 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է դադարեցնի «Ռուսաստանում դիզելի դեֆիցիտ ստեղծելը», – հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:
    🗣 «Զելենսկին պետք է մի բան անի՝ նա պետք է դադարեցնի շարքից հանել Ռուսաստանում դիզելային վառելիքի արտադրությունը: Նա դիզելի դեֆիցիտ է ստեղծում: Դա կապ չունի Մերձավոր Արևելիք հետ: Դա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի ունեցողի հետևանք է», – ընդգծել է Թրամփը Իռլանդիայում լրագրողների հետ զրույցում:
    📌 ԱՄՆ նախագահը փոխանցել է, որ Ուկրաինայի նախագահի հետ խոսել է այդ թեմայով: |azatutyun.am|
    🇺🇦🇷🇺 Սեպտեմբերի լույս 13-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Թաթարստանի Նիժնեկամսկ քաղաքի վրա: 📌 Քաղաքային իշխանությունների տվյալներով, զոհվել է երկու մարդ՝ ավտոմեքենայում, որի կողքին պայթել է դրոնը: Եվս վեց մարդ տուժել…

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքի…

    🇦🇲 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով:
    📢 «Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի առիթով։ Թող դարերի խորքից եկող այս գեղեցիկ տոնը միայն բարիք ու երջանկություն բերի: Թող գալիք տարին խաղաղության և զարգացման տարի լինի»,- նշված է ուղերձում:
    [ՀՀ կառավարություն]

  • Սեպտեմբերի լույս 13-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով հ…

    🇺🇦🇷🇺 Սեպտեմբերի լույս 13-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Թաթարստանի Նիժնեկամսկ քաղաքի վրա:
    📌 Քաղաքային իշխանությունների տվյալներով, զոհվել է երկու մարդ՝ ավտոմեքենայում, որի կողքին պայթել է դրոնը: Եվս վեց մարդ տուժել է:
    🔥 Ուկրաինական տելեգրամյան ալիքները գրում են, որ անօդաչուները գրոհել են Նիժնեկամսկի արդյունաբերական գոտին, որտեղ մի քանի նավթավերամշակման ձեռնարկություն կա։
    🛢 Ուկրաինական անօդաչուները թիրախավորել են նաև նավթավերամշակման գործարանը Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Կուբանի Սլավյանսկ քաղաքում: |azatutyun.am|
    🇺🇦🇷🇺 Շաբաթ օրը Ուկրաինայի տարբեր քաղաքների ռուսական ուժերի հասցրած հարվածներից առնվազն 9 մարդ է զոհվել։ 📌 Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքում ռուսները հարձակվել են ավտոմեքենաների վրա, մեկուկես ժամվա ընթացքում երեք հարվածի հետևանքով երեք մարդ է զոհվել: ◼️ Զոհեր…

  • Շաբաթ օրը Ուկրաինայի տարբեր քաղաքների ռուսական ուժերի հասցրած հարվածներից առնվա…

    🇺🇦🇷🇺 Շաբաթ օրը Ուկրաինայի տարբեր քաղաքների ռուսական ուժերի հասցրած հարվածներից առնվազն 9 մարդ է զոհվել։
    📌 Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքում ռուսները հարձակվել են ավտոմեքենաների վրա, մեկուկես ժամվա ընթացքում երեք հարվածի հետևանքով երեք մարդ է զոհվել:
    ◼️ Զոհեր են գրանցվել նաև Ժիտոմիրի և Զապորոժիեի մարզերում ու Կրիվոյ Ռոգում։ |azatutyun.am|

  • Քաղաքացի Խաժակ Թովմասյանը Factor TV-ին ահազանգել է, որ Ոստիկանության աշխատակիցնե…

    👮‍♂️Քաղաքացի Խաժակ Թովմասյանը Factor TV-ին ահազանգել է, որ Ոստիկանության աշխատակիցների կողմից դաժան բռնության է ենթարկվել:
    📌Ըստ Թովմասյանի՝ սեպտեմբերի 11-ին Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ Աղավնաձոր գյուղի մոտակայքում, 7-8 մեքենայով մոտ 10-15 ոստիկաններ կտրել են իր ավտոմեքենայի ճանապարհը, իջեցրել մեքենայից, գցել գետնին և ծեծի ենթարկել։
    🔻 Վերջինիս պնդմամբ՝ ծեծից հետո իրեն ձեռնաշղթաներով քարշ են տվել դեպի Հրազդանի ոստիկանության բաժանմունք, ինչի հետևանքով թևերն ու ծնկները քերծվել են։
    🔸 Դեպքի վերաբերյալ հրապարակումից անմիջապես հետո ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն:|factor.am|

  • Ռուսաստանը ակնկալում է տեսանելի ապագայում անցկացնել եռակողմ բանակցություններ ու…

    🇷🇺🇺🇦🇺🇸 Ռուսաստանը ակնկալում է տեսանելի ապագայում անցկացնել եռակողմ բանակցություններ ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
    🗣 «Մենք հույս ունենք, որ տեսանելի ապագայում դա տեղի կունենա։ Այս հարցում մեր դիրքորոշումը համընկնում է պարոն Քուշների դիրքորոշման հետ», — ասել է Պեսկովը «Известия»-ին տված մեկնաբանությունում։
    📌Ըստ նրա, Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումները անհրաժեշտ են հակամարտության խաղաղ կարգավորման նոր տարբերակներ գտնելու համար։ |news.am|
    🔶 «Եթե նա իրոք ցանկանում է հանդիպել Պուտինի հետ, ապա Պուտինն արդեն ավելի վաղ ասել էր, որ նա կարող է գալ Մոսկվա», — ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Զելենսկու՝ G20-ի գագաթնաժողովի ընթացքում ՌԴ նախագահին հանդիպելու պ…