Category: Infocom

  • Սյունիքի մարզի Ծավ բնակավայրը չի սպասարկվում «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից։ …

    🚰 Սյունիքի մարզի Ծավ բնակավայրը չի սպասարկվում «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից։
    📌 Հետևաբար, խմելու ջրի մատակարարմանն առնչվող հարցերը դուրս են ընկերության պատասխանատվության շրջանակից:
    [«Վեոլիա Ջուր» ՓԲԸ]
    ❌ ԱՆ-ն Ծավի բնակիչներին հորդորում է զերծ մնալ ջրի օգտագործումից խմելու և կենցաղային նպատակներով։ 📌«ՀՎԿԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղի մասնագետները բնակչի տնից իրականացրել են ջրի նմուշառում։ Ստացված լաբորատոր հետազոտության արդյունքում նմուշում սնդիկի պարունակությունը…

  • ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է Մատենադարան։ Մատենադարանում …

    🇪🇺 ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է Մատենադարան։

    📣 Մատենադարանում նա ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանը, ինչպես նաև հին ձեռագրերի պահպանման, մշակման և թանգարանային ցուցադրության նպատակով կրկնօրինակների պատրաստման ավանդույթներին:
    🗣 Ընդգծվել է հայկական և համաշխարհային մշակութային ժառանգության, այդ թվում՝ հին ձեռագրերի պահպանման հարցում Հայաստանի կողմից ցուցաբերվող օրինակելի և միջազգայնորեն ճանաչված ներդրումը:
    📌 Հիշեցնենք, որ Գրոնոն այն պատվիրակության կազմում էր, որ այցելել էր Գանձասար։ Այցի ընթացքում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայկական մշակութային ժառանգությունը ներկայացրել էր որպես աղվանական, Գանձասարի Մատենադարանում ցույց էր տվել գրքերի դատարակ էջեր, ինչին ներկա պաշտոնյաները արձագանքել էին ծիծաղով:
    📣 «Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան». Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը՝ անդրադառնալով Հաջիևի կողմից Գանձասարի Մատենադարանում հայկական գրքերի դատարկ էջերի ցուցադրությանը: 📌 Ադրբեջանի նախագահի օգնականը, բացելով ձեռագրերի մակետները, Գանձասար ժամանած դիվանագետներին…

  • Պետական պատվերը Հայաստանում․ պետական մարմիններ-գիտնականներ երկխոսություն և ինստի…

    Պետական պատվերը Հայաստանում․ պետական մարմիններ-գիտնականներ երկխոսություն և ինստիտուցիոնալ մեխանիզմներ
    🇦🇲 Արդյո՞ք Հայաստանում գիտությունը բխում է պետության կարիքներից․ սա հարց է, որի շուրջ քննարկումները տևում են արդեն տարիներ։
    🔍 «Ինֆոքոմն» ուսումնասիրել է «Գիտության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը», շահագրգիռ կողմերի հետ զրույցներով փորձել է հասկանալ, թե`
    🔸 Հայաստանում պետության կարիքների համար իրականացվող հետազոտություններին առնչվող ինչ խնդիրներ կան,
    🔸 այդ հետազոտությունների ինստիտուցիոնալ մեխանիզմները կայացնելու ուղղությամբ ինչ քայլեր է նախատեսում կառավարությունը,
    🔸 որքանով են այդ քայլերն արդյունավետ։
    🔗 Կարդալ ավելին

  • «Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան». Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը՝ անդրադառնա…

    📣 «Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան». Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը՝ անդրադառնալով Հաջիևի կողմից Գանձասարի Մատենադարանում հայկական գրքերի դատարկ էջերի ցուցադրությանը:
    📌 Ադրբեջանի նախագահի օգնականը, բացելով ձեռագրերի մակետները, Գանձասար ժամանած դիվանագետներին ցույց էր տվել այդ գրքերի դատարակ էջերը, ինչին ներկա պաշտոնյաները արձագանքել էին ծիծաղով:
    🗣 Արա Խզմալյանի փոխանցմամբ՝ որևէ բնօրինակ երբևէ չի տեղափոխվել Գանձասար՝ հաշվի առնելով ձեռագրերի անվտանգության և պահպանման համակարգի բացակայությունը․ «Գանձասարում ցուցադրվել են միայն ձեռագրերի կրկնօրինակները: Դրանցից յուրաքանչյուրի բնօրինակը պահպանվում է Մատենդարանում: Մատենադարանը պատրաստ է դրանք ցույց տալ յուրաքանչյուր դիվանագետի, դեսպանի, ով մեկ տոկոս անգամ կասկածում է դրանց իսկությանը»։
    📜 Նա նշեց, որ Գանձասարում պահպանված և այժմ Մատենադրանում պահվող ամենահին հայկական ձեռագիրը թվագրվում է 909 թվականին, և այն կոչվում է «Վեհափառի Ավետարան»: |azatutyun.am|
    🇦🇿 Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այսօր այցելել են Գանձասար: 🔹 Օտարերկրյա դիվանագետների հետ Գանձասար և Դադիվանք այցելությունների մասին տեսանյութ է տարածել Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար…

  • Կառավարությունն առաջարկում է նաև միավորել Արարատ ու Վեդի համայնքները: ԱԺ-ն այսօ…

    ✅ Կառավարությունն առաջարկում է նաև միավորել Արարատ ու Վեդի համայնքները: ԱԺ-ն այսօր քննարկեց ու առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը։
    🌆 Նախատեսվում է Լոռու մարզում ձևավորել նոր՝ Վանաձոր համայնք Վանաձոր և Փամբակ համայնքների միավորման արդյունքում՝ 22 բնակավայրով, իսկ Արարատի մարզի Արարատ և Վեդի համայնքների միավորման արդյունքում՝ Արարատ խոշորացված համայնք՝ 32 բնակավայրով:
    📣 «Ուժեղ Հայաստան»-ից պատգամավոր Մամիկոն Ասլանյանը, որ նախկինում Վանաձորի համայնքապետն էր, հայտարարեց․ «Այդ խոշորացման տակ արդյունավետության, կառավարման ու ֆինանսների տեղաբաշխման որևէ չափանիշ, չափելի միավոր գոյություն չունի: Ի դեպ՝ Փամբակը խոշորացել է ու չգիտեմ ինչ հաշվարկներ կան այդ համայնքի արդյունավետության տակ դրված: Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ այս կարուձևի պրոցեսը թարգեք ու ընդմիջման ժամանակ, մինչև քվեարկության դնելը աներկբա պահանջում եմ Վանաձորի խոշորացման ծրագիրը հանեք»:
    📌 ՏԿԵ փոխնախարար Առնակ Ավետիսյանը, որ ներկայացնում էր նախագիծը, հակադարձեց՝ քաղաքական նպատակահարմարությունը առավել կայացած ՏԻՄ համակարգ ունենալն է։

  • Ինչո՞ւ «հայրենիք», «ժողովուրդ» և «ազգ» բառերն ու հասկացությունները ներառված չեն…

    ❓ Ինչո՞ւ «հայրենիք», «ժողովուրդ» և «ազգ» բառերն ու հասկացությունները ներառված չեն Կառավարության անդամի երդման նոր տեքստում՝ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին հարց ուղղեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:
    💬 Գալյանն ասաց, որ առկա է «Հայաստանի Հանրապետություն» հասկացությունը, որը ներառում է հայրենիքը, ազգը, ժողովուրդը։ «Մենք պետք է գործենք այդ Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և զարգացման սկզբունքներով»:
    ❓ Հարցին, թե ինչու են դուրս եկել «հայրենիքի հզորացում», «ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները», «համազգային նպատակները» հասկացությունները՝ Գալյանը պատասխանեց.
    💬 «Որտե՞ղ են արտացոլված մեր «համազգային նպատակները», արդյոք Սահմանադրության տեքստում կամ Անկախության հռչակագրում, թե կա հավաքական փաստաթուղթ, որտեղ զետեղված են մեր համազգային նպատակները։ Մենք ասում ենք, որ մեր «Համազգային նպատակը» պետության հարատևությունն ու զարգացումն է։ Վա՞տ նպատակ է»։ |pastinfo.am|
    ԱԺ-ն քննարկում է Կառավարության անդամի երդման տեքստի փոփոխության մասին նախագիծը:

  • ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականի նոր՝ տնային և արտագնա մարզաշապ…

    🇦🇲👕 ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականի նոր՝ տնային և արտագնա մարզաշապիկները։

    ℹ️ Տնային մարզաշապիկին թռչնագրային նախշազարդեր են, իսկ արտագնայի դիզայնը ոգեշնչված է մատյանները եզերող զարդանախշերից։

  • ԱՆ-ն Ծավի բնակիչներին հորդորում է զերծ մնալ ջրի օգտագործումից խմելու և կենցաղայ…

    ❌ ԱՆ-ն Ծավի բնակիչներին հորդորում է զերծ մնալ ջրի օգտագործումից խմելու և կենցաղային նպատակներով։
    📌«ՀՎԿԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղի մասնագետները բնակչի տնից իրականացրել են ջրի նմուշառում։ Ստացված լաբորատոր հետազոտության արդյունքում նմուշում սնդիկի պարունակությունը սահմանային թույլատրելի շեմից գերազանցել է»,- նշվում է ԱՆ հաղորդագրության մեջ:

  • Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարծիքով՝ պետական համակարգում կան անձինք, որոն…

    🛑 Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարծիքով՝ պետական համակարգում կան անձինք, որոնք սպասարկում են ավտոկայանատեղիների ապօրինի կազմակերպումը:
    🗣 «Ես կարծում եմ, որ պետք է շարունակաբար էս երևույթը վերացնել քաղաքի կենտրոնից, և առհասարակ նաև հաշվի առնելով, որ ավտոմեքենաների ավելացող քանակ կա Երևանում, ես առաջարկում եմ մեր տրանսպորտի վարչությունը, միգուցե առևտրի վարչության հետ համատեղ «Վալե պարկինգի» նոր տրամաբանություն քննարկի և ինչ-որ չափով բերենք այս տեսակ գործունեությունը օրինական դաշտ և ինչ-որ միջին մակարդակի չինովնիկներ այդտեղ սև փող չաշխատեն, և դա լինի օրինական գործունեություն։ Խնդրում եմ աշխատել և երկու ամիս ժամանակում առաջարկներ տվեք»,- ասաց նա։ |news.am|

  • Մեկնարկել է 9-ր գումարման ԱԺ երկրորդ նստաշրջանը: «Ուժեղ Հայաստան» խմբակցության …

    ‼️ Մեկնարկել է 9-ր գումարման ԱԺ երկրորդ նստաշրջանը:
    🔸 «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովի նախաձեռնությամբ մեկ րոպե լռությամբ պատգամավորները հարգեցին 2022թ. սեպտեմբերյան ագրեսիայի զոհերի հիշատակը:
    📌 Նիստի մեկնարկին նաև լուռ ակցիա տեղի ունեցավ: «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից Սվետլանա Ավետիսյանը բերել էր պաստառ՝ «Այսօր Բաքվում գերության մեջ գտնվող Լևոն Մնացականյանի ծննդյան օրն է» գրվածքով:
    Տեսանյութը՝ news.am-ի